Աջ բառի այս իմաստների հետ են ըստ էության առնչվում և աջել (« ճիշտ կողմը շուռ տալ ») , գործերը աջ գնալ («հաջողությամբ ընթանալ » ) արտահայտությունները, հենց ինքը հաջողության բառը։ Եվ ընդհակառակը , ձախ փոխաբերաբար նշանակում է « ոչ ճիշտ », « ձախորդ »։ Ձախել , գործերը ձախ գնալ , ձախողվել , ձաղորդություն…
Ով գիտե , գուցե « աջ » > «ուղիղ », «ճիշտ » անցումը կապված է աջլիկության, իբրև ճիշտ ու նորմալ երևույթի, ընկալման հետ։ Ով գիտե։ Փաստն այն է , որ առաջ (առջև) , առաջարկել, առաջին, հաջորդ, հաջող… բառերի արմատն է աջ։