Մաթեմատիկա 17․10․2022

1.Շաքարի ճակնդեղից ստանում են շաքար, որի զանգվածը ճակնդեղի զանգվածի 18%-ն է: Որքա՞ն շաքար կստացվի

ա) 40 տ, բ) 30 տ, գ) 500 տ ճակնդեղի մշակումից:

1․ 7․2 տ շաքարավազ

2․ 5․4 տ շաքարավազ

3․ 90 տ շաքարավազ


Լուծում

1․ 40×18:100=7.2 տ շաքարավազ

2․ 30×18:100=5.4 տ շաքարավազ

3․ 500×18:100=90 տ շաքարավազ

2.Երկաթահանքը պարունակում է 70% մաքուր երկաթ: Քանի՞ տոննա մաքուր երկաթ է պարունակում 13տ երկաթահանքը:
Լուծում

1․ 13×70:100=9.1

Պատասխան․՝ 9․1 տոննա մաքուր երկաթ

3. Ձուլվածքը պարունակում է 62% անագ և 38%կապար: Քանի՞ գրամ անագ և քանի՞ գրամ կապար է պարունակում 400 գ ձուլվածքը:

Լուծում

1․ 62+38=100

2. 400:100=4

3. 62×4=248

4. 38×4=152

Պատասխան․՝ 248 գրամ անագ և 152 գրամ կապար

4. Հայրիկը իր 20.000 դրամ մրցանակը ծախսել է մայրիկի և իր երկու երեխաներին նվերներ գնելու համար: Մայրիկի նվերի համար ծախսել է այդ գումարի 40%-ը, իսկ երեխաների նվերի համար ծախսել ՝ 30-ական տոկոս: Հայրիը  արդյո՞ք ամբողջ գումարն է ծախսել: Չկա՞ն արդյոք խնդրում ավելորդ տվյալներ:
Ոչ, նա ամբողջ գումաը չի ծախսել

40% + 30%= 70%

Նրա մոտ մնացել է 30% գումար։

5. Դասարանի աշակերտների 25%-ը մրցակցում էր բարձրացատկի մարզաձևում, ևս 75%-ը՝ հեռացատկի: Դասարանի բոլո՞ր աշակերտներն են արդյոք մասնակցում մրցումներում:
Այո, բոլոր աշակերտները մասնակցում են մրցումների։

6. Զբոսաշրջիկները նախատեսած երթուղու 80%-ն անցան գնացքով, իսկ 15%-ը՝ ավտոբուսով: Արդյոք ամբո՞ղջ երթուղին անցան:
Ոչ, նրանք ունեն 5% անցնելու։

7. Մարինեն իր ունեցած գումարի 70%-ը ծախսեց գրքեր, իսկ 30%-ը՝ տետրեր գնելու համար: Ամբո՞ղջ գումարը ծախսեց Մարինեն:
Այո, Մարինեն ամբողջ գումարը ծախսեց։

8. Ուսուցչուհին հայտարարեց.
-Աշխատանքը ճիշտ է կատարել մեր դասարանի աշակերտների 100%-ը։
Ինչպե՞ս դա հասկանալ։
100% նշանակումա, որ բոլորը ճիշտ են կատարել։

9. Գումարի 80%-ը ծախսել են: Գումարի քանի՞ տոկոսն է մնացել:
Գումարի 20% է մնացել։

10. Տղամարդիկ գործարանի բոլոր աշխատակիցների 75%-ն են: Աշխատակիցների ո՞ր տոկոսն են կանայք:
Աշխատակիցների 25% կանայք են։

11. Աղջիկները դասարանի 40%-ն են: Դասարանի ո՞ր տոկոսն են տղաները:

Դասարանի 60% տղաներ են։