Առաջին ուսումնական շրջանի ամփոփում (մաթեմատիկա)

Մաթեմատիկա առարկայից իմ կատարած աշխատանքները տես այստեղ մաթեմատիկայի բաժին:


Այս ուսումնական շրջանում ուսումնասիրել ենք հետևյալ թեմաները, բայց ինձ ամենից շատ հետաքրքրել է այս թեման՝ տոկոսներ թեման, որովհետև այն հետաքրքիր է։

1.      Տառային արտահայտություններ,  օրինակ՝ Բ+18=20

2.     Հարաբերություններ,  օրինակ՝ 20:5=4

3.     Համեմատություններ և նրանց հիմնական հատկությունը, օրինակ՝      12։2=6
և 36:6=6

4.     Համեմատությունների վերաբերյալ խնդիր, բերեմ օրինակ՝ 100 գ ջուրը պարունակում է 2 գ աղ, 500 գ, քանի աղ է պարունակում

5.     Մասշտաբ, օրինակ՝

6.     Տոկոսներ,  օրինակ՝ 5% +4%=9%

7.     Պատահույթ,  օրինակ՝ վաղը անձրև է գալու

8.     Պատահույթի հավանականությունը,  օրինակ՝  Խաղոսկրը գցելիս որքա՞ն է վեցից մեծ թիվ դուրս գալու հավանականությունը։

0/6

9.     Բացասական ամբողջ թվեր,  օրինակ՝ -10

10.  Ամբողջ թվերի շարքը և ամբողջ թվերի համեմատումը,  օրինակ՝ -3>-10

11.  Կոորդինատային ուղիղ,  օրինակ՝

12.  Հակադիր ամբողջ թվեր,  օրինակ՝ -5, 5

13.  Ամբողջ թվի բացարձակ արժեքը,  օրինակ՝ |25|+|-25|=50

14.  Ամբողջ թվերի գումարումը,  օրինակ՝  -50+(-50)=-100

15.  Ամբողջ թվերի հանումը,  օրինակ՝ -25-(-5)=-20

16.  Ամբողջ թվերի բազմապատկումը,  օրինակ՝ 10x(-5)=50

17.  Ամբողջ թվերի գումարման օրենքները,  օրինակ՝ -11+(-81)=-81+(-11)

18.  Ամբողջ թվերի բազմապատկման օրենքները,  օրինակ՝ -51x(-12)=-12x(-51)

19.  Ամբողջ թվերի բաժանումը,  օրինակ՝ -25:(-5)=5

 Ուսումնական առաջին շրջանի ամփոփում, (բնագիտություն)

Բնագիտության բաժնի հղում- այստեղ

Ես մասնակցել եմ 2 հատ ֆլեշմոբներին

Մենք ամեն դասին նոր թեմա ենք անցնում, փորձեր կատարում, ֆլեշմոբներ անում, և ծաղիկները ուսումնասիրում։ Բոլոր թեմաները ես հասկանում եմ, և երևի թե չունեմ սիրած թեմա։ ։

Առաձգականության ուժ

Հայտնի է, որ մարմինները փոխազդեցության հետևանքով փոխում են իրենց արագությունները: Եթե մարմինը չի կարող ամբողջությամբ շարժվել, ապա ուժի ազդեցությամբ նրա մասերը կարող են շարժվել իրար նկատմամբ: Այդ դեպքում մարմինը փոխում է իր ձևն ու չափսերը (տե՛ս նկարները): 

3211_29_09_16_9_59_28.jpg

Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա:

Առաձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջացած առաձգականության ուժն ուղիղ համեմատական է դեֆորմացիայի չափին:

doska1.gif

Առաձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջանում են ուժեր, որոնք խոչընդոտում են դեֆորմացիան:

Ուժի ազդեցությամբ մարմինները կարող են փոխել ոչ միայն իրենց շարժման արագությունն ու ուղղությունը, այլև ձևն ու չափերը:
Ձևափոխությունը լինում է առաձգական և պլաստիկ: Ուժի ազդեցությունը վերացնելուց հետո առաձգական ձևափոխության դեպքում մարմինները վերականգնում են իրենց սկզբնական ձևը և չափերը:
Առաձգական ձևափոխության դեպքում սեղմված, ձգված, ճկված կամ ոլորված մարմիններում նույնպես ուժ է առաջանում, որը ձգտում է վերականգնելու մարմնի սկզբնական ձևը և չափերը: Այդ ուժը կոչվում է առաձգականության ուժ:

դ. 2.3Առաձգականության ուժ, ուժի չափումը

Հարցեր
1. Բերել կենցաղում հանդիպող առաձգական երևույթների օրինակներ: Դարակի ճկվելը ծանրությունից
2. Մարմինների ձևափոխության ի՞նչ տեսակներ կան: Կան սեղմված, ձգված, ճկված կամ ոլորված։
3. Ե՞րբ են առաջանում առանձգականության ուժեր: Երբ մարմինը սեղմված, ձգված, ճկված կամ ոլորված ձևից հետ փորձում է վերկանգնել իր սկզբնական ձևերը և չափերը։

 Հեղուկներում և գազերում մարմինը դուրս հրող ուժը 

Որոշ մարմիններ լողում են ջրի մակերևույթին. իսկ մյուսները սուզվում են ջրի մեջ: Մարմինները լողալու պայմանները ուսումնասիրել է հույն գիտնական Արքիմեդը: Նա առաջինն է հաշվել հեղուկի մեջ ընկղմված մարմնի վրա ազդող ուժի մեծությունը: Այդ պատճառով հեղուկներում և գազերում մարմնի դուրս հրող ուժը կոչվում է արքիմեդյան ուժ:
Հեղուկի մեջ ընկղմելով տարբեր մարմիններ՝ կարող ենք հայտնաբերել հետևյալ օրինաչափությունները.
1. Եթե մարմնի նյութի խտությունը մեծ է հեղուկի խտությունից, ապա մարմինը սուզվում է:
2. Եթե մարմնի նյութի խտությունը փոքր է հեղուկի խտությունից, ապա մարմինը լողում է հեղուկի մակերևույթին:
3. Եթե մարմնի նյութի խտությունը հավասար է հեղուկի խտությանը, ապա մարմինը մնում է հավասարակշռության մեջ հեղուկի ցանկացած տեղում:

Հեղուկներում և գազերում մարմինը դուրս հրող ուժը

Կատարե՛ք փորձեր և կատարե՛ք եզրակացություն.
1.թե ինչու է ձուն սուզվում խմելու ջրի մեջ, ձվի խտությունը  ավելի մեծ է  ,  քան   խմելու ջրի  խտությունը , այդ պատճառով էլ ձուն սովորական, խմելու ջրում սուզվում է, իսկ աղաջրում  վերև է  բարձրանում :
2. ազատ լողում որոշ նոսրություն ունեցող աղաջրում, ձուն   ջրի երես է դուրս գալիս  աղաջրում  ջրի խտության պատճառով :
3. լողում խիտ աղաջրի մակերևույթին: Որոշ նոսրություն ունեցող աղաջրում այն ազատ լողում է, որովհետև խտությունը համարյա հավասար է։