Ուսումնական առաջին շրջանի ամփոփում, (բնագիտություն)

Բնագիտության բաժնի հղում- այստեղ

Ես մասնակցել եմ 2 հատ ֆլեշմոբներին

Մենք ամեն դասին նոր թեմա ենք անցնում, փորձեր կատարում, ֆլեշմոբներ անում, և ծաղիկները ուսումնասիրում։ Բոլոր թեմաները ես հասկանում եմ, և երևի թե չունեմ սիրած թեմա։ ։

Առաձգականության ուժ

Հայտնի է, որ մարմինները փոխազդեցության հետևանքով փոխում են իրենց արագությունները: Եթե մարմինը չի կարող ամբողջությամբ շարժվել, ապա ուժի ազդեցությամբ նրա մասերը կարող են շարժվել իրար նկատմամբ: Այդ դեպքում մարմինը փոխում է իր ձևն ու չափսերը (տե՛ս նկարները): 

3211_29_09_16_9_59_28.jpg

Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա:

Առաձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջացած առաձգականության ուժն ուղիղ համեմատական է դեֆորմացիայի չափին:

doska1.gif

Առաձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջանում են ուժեր, որոնք խոչընդոտում են դեֆորմացիան:

Ուժի ազդեցությամբ մարմինները կարող են փոխել ոչ միայն իրենց շարժման արագությունն ու ուղղությունը, այլև ձևն ու չափերը:
Ձևափոխությունը լինում է առաձգական և պլաստիկ: Ուժի ազդեցությունը վերացնելուց հետո առաձգական ձևափոխության դեպքում մարմինները վերականգնում են իրենց սկզբնական ձևը և չափերը:
Առաձգական ձևափոխության դեպքում սեղմված, ձգված, ճկված կամ ոլորված մարմիններում նույնպես ուժ է առաջանում, որը ձգտում է վերականգնելու մարմնի սկզբնական ձևը և չափերը: Այդ ուժը կոչվում է առաձգականության ուժ:

դ. 2.3Առաձգականության ուժ, ուժի չափումը

Հարցեր
1. Բերել կենցաղում հանդիպող առաձգական երևույթների օրինակներ: Դարակի ճկվելը ծանրությունից
2. Մարմինների ձևափոխության ի՞նչ տեսակներ կան: Կան սեղմված, ձգված, ճկված կամ ոլորված։
3. Ե՞րբ են առաջանում առանձգականության ուժեր: Երբ մարմինը սեղմված, ձգված, ճկված կամ ոլորված ձևից հետ փորձում է վերկանգնել իր սկզբնական ձևերը և չափերը։

 Հեղուկներում և գազերում մարմինը դուրս հրող ուժը 

Որոշ մարմիններ լողում են ջրի մակերևույթին. իսկ մյուսները սուզվում են ջրի մեջ: Մարմինները լողալու պայմանները ուսումնասիրել է հույն գիտնական Արքիմեդը: Նա առաջինն է հաշվել հեղուկի մեջ ընկղմված մարմնի վրա ազդող ուժի մեծությունը: Այդ պատճառով հեղուկներում և գազերում մարմնի դուրս հրող ուժը կոչվում է արքիմեդյան ուժ:
Հեղուկի մեջ ընկղմելով տարբեր մարմիններ՝ կարող ենք հայտնաբերել հետևյալ օրինաչափությունները.
1. Եթե մարմնի նյութի խտությունը մեծ է հեղուկի խտությունից, ապա մարմինը սուզվում է:
2. Եթե մարմնի նյութի խտությունը փոքր է հեղուկի խտությունից, ապա մարմինը լողում է հեղուկի մակերևույթին:
3. Եթե մարմնի նյութի խտությունը հավասար է հեղուկի խտությանը, ապա մարմինը մնում է հավասարակշռության մեջ հեղուկի ցանկացած տեղում:

Հեղուկներում և գազերում մարմինը դուրս հրող ուժը

Կատարե՛ք փորձեր և կատարե՛ք եզրակացություն.
1.թե ինչու է ձուն սուզվում խմելու ջրի մեջ, ձվի խտությունը  ավելի մեծ է  ,  քան   խմելու ջրի  խտությունը , այդ պատճառով էլ ձուն սովորական, խմելու ջրում սուզվում է, իսկ աղաջրում  վերև է  բարձրանում :
2. ազատ լողում որոշ նոսրություն ունեցող աղաջրում, ձուն   ջրի երես է դուրս գալիս  աղաջրում  ջրի խտության պատճառով :
3. լողում խիտ աղաջրի մակերևույթին: Որոշ նոսրություն ունեցող աղաջրում այն ազատ լողում է, որովհետև խտությունը համարյա հավասար է։

Որոնք են ջերմային էներգիայի աղբյուրները

Ջերմային երևույթի ժամանակ մարմինները ստանում կամ տալիս են որոշակի քանակությամբ էներգիա՝ ջերմություն:
Բուսական և կենդանական աշխարհի կյանքի անհրաժեշտ պայմաններից է՝ ջերմությունը: Ջերմության գլխավոր աղբյուրն Արեգակն է: Արեգակի ջերմային էներգիան տեղափոխվում է ճառագայթմամբ: Երկիրն ու Արեգակն իրարից անջատված են դատարկ տարածությամբ, սակայն դա չի խանգարում, որ Արեգակի ջերմությունը հասնի Երկիր:

Տարբեր նպատակներով ջերմություն ստանալու համար օգտագործում են այնպիսի վառելանյութեր, ինչպիսիք են նավթը, բնական գազը, փայտը, քարածուխը, տորֆը և այլն: Ջերմային էներգիայի աղբյուրներն առաջացել են հազարամյակների ընթացքում մեռած կենդանի օրգանիզմների և նրանց արգասիքների քայքայումից: Պաշարները գտնվում են Երկրի ընդերքում, և բնականաբար սահմանափակ են: Ջերմային էներգիայի այս աղբյուրներից օգտվելիս դրանց այրման ընթացքում առաջանում են վնասակար գազեր, մոխիր, մուր, որոնք, անցնելով մթնոլորտ, աղտոտում են այն և վտանգ հանդիսանում կենդանի օրգանիզմների համար: Վառելանյութերից բնապահպանական առումով համեմատաբար մաքուր է բնական գազը: Բնական գազը օգտագործվում է տարբեր նպատակներով՝ բնակարանների տաքացման, գազօջախների, ավտոմեքենաների, ջերմաէլեկտրակայանների աշխատանքի համար:
Վառելիքային հանածոներից են նավթը, քարածուխը, այրվող գազը, տորֆը: Սրանք այն օգտակար հանածոներն են, որոնցից ջերմություն և էլեկտրաէներգիա են ստանում: Առանց վառելիքի չեն կարող աշխատել ավտո­մեքենաները, տրակտորները, ինքնաթիռները: Վառելիքից ստացված էլեկտրաէներգիայի շնորհիվ աշխատում են գործարաններն ու ֆաբրիկաները:  Վառելիքով ձմռանը տաքացվում են մեր բնակարանները:
Էներգիայի և մասնավորապես ջերմային էներգիայի պահանջները բավարարելու համար օգտագործվում է, այսպես կոչված, միջուկային վառելիքը: Օրինակ՝ Հայկական ատոմակայանն աշխատում է այդպիսի վառելիքով: Այն արտադրում է էլէկտրական էներգիա, որի մի մասը կենցաղում օգտագործվում է ջերմային էներգիա ստանալու համար: Ջերմային էներգիայի մեծ աղբյուր կա նաև Երկրի խորքերում: Որոշ չափով կարողանում են օգտագործել Երկրի ընդերքի այն տաք տարածքների ջերմային էներգիան, որոնք մոտ են մակերևույթին: Դրանք տաք աղբյուրները և գեյզերներն են:

Հարցեր

  1. Վառելանյութերի ի՞նչ տեսակներ գիտեք:

Նաֆթ, բենզին, տորֆ, ածուխները,  փայտանյութը:

2․ Ինչու՞ է կյանքի համար անհրաժեշտ ջերմային էներգիան:

Ջերմային էներգիան կարևոր է բույսերի համար, որովհետև բույսերը դրանցով են սնվում և տալիս են թթվածին, շնչելով ածխաթթու գազ և մենք շնչում ենք թթվածին:

3․ Տեսանյութ պատրաստիր և պատմիր ջերմային էներգիայի աղբյուրների կամ վառելանյութերի մասին:

Ջերմաստիճան

Ջերմաստիճանի հետ են կապում տաք և սառը արտահայտությունները:
Եթե տաք և սառը մարմինները հպվում են, ապա որոշ ժամանակ անց նրանց ջերմաստիճանները հավասարվում են:
Երբ ջերմաչափը դնում են հիվանդի թևի տակ, ջերմությունը հիվանդից անցնում է ջերմաչափին, և հիվանդի ու ջերմաչափի ջերմաստիճանները հավասարվում են, ջերմաչափը և հիվանդը միմյանց հետ գտնվում են ջերմային հավասարակշռության վիճակում: Այսպիսով՝ մարմնի տաք կամ սառը լինելը որոշվում է նրա ջերմաստիճանով:
Ջերմաստիճանը մարմնի տաքացման աստիճանը և ջերմային հավասարակշռության վիճակը բնութագրող ֆիզիկական մեծություն է:

Ջերմաստիճան

Հարցեր

1. Ջերմաչափերի ի՞նչ տեսակներ կան:

2. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը: Ջերմաստիճանը բնութագրում է օդի, ջրի կամ ուրիշ նյութի ջերմաստիճանը

3.Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում: Մարմինը ջերմային հավասարակշռություն է լինում այն ժամանակ, երբ սառը և տաքը հպվում են:

Էլեկտրական հոսանք

Էլեկտրական լիցքերը կարող են ոչ միայն կուտակվել, այլև շարժվել, տեղափոխվել: Դրանք կարող են տեղաշարժվել միայն էլեկտրականության հաղորդիչներով:

 Էլեկտրականության հաղորդիչներ են. մետաղները, գրաֆիտը, մարդու և կենդանիների մարմինները, խոնավ հողը և այլն։
 Ոչ հաղորդիչներ կամ մեկուսիչներ են. ապակին, չոր փայտը, ռետինը, մարմարը և այլն։
Հաղորդիչներով լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումը, որի արդյունքում տեղի է ունենում լիցքի տեղափոխություն, կոչվում է էլեկտրական հոսանք:

Էլեկտրական հոսանքի շնորհիվ են լուսավորվում քաղաքներն ու գյուղերը, ջեռուցվում բնակարանները: Էլեկտրական հոսանքով են աշխատում բազմաթիվ կենցաղային սարքեր: 

technika_podarok.jpg

 Էլեկտրական հոսանքի առաջացման համար անհրաժեշտ են հոսանքի աղբյուրներ և հաղորդալարեր, որոնց միջոցով էլեկտրական հոսանքն էլեկտրակայաններից մեր բնակարաններ կհասնի: Որոշ կենցաղային սարքերի, օրինակ` ձեռքի լուսարձակի, հեռակառավարման վահանակի, հաշվիչի աշխատանքի համար օգտագործում են  գալվանական տարրեր, ավտոմեքենաներում` կուտակիչներ

120e9d27a56cd7603ea1_content_big_87fde87d.jpg

Էլեկտրակայանները, գալվանական տարրերը, կուտակիչները կոչվում են հոսանքի աղբյուրներ:

Ուսումնասիրել նաև քննարկման համար՝ Գրականության հղումը 64-65 էջերը:

Հարցեր

  1. Ի՞նչ է էլեկտրական հոսանքը: Լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն անվանում են էլեկտրական հոսանք:
  2. Ի՞նչ կանոններ պետք է պահպանել էլեկտրական հոսանքից օգտվելիս: Կարող ես պատմել տեսանյութի տեսքով: Ջրի մոտ էլեկտրական հոսանքից օգտվելուց զգույշ լինել։
    Չկպնել մետաղներին, որոնց միջով էլեկտրականություն է անցնում։
  3. Ո՞ր նյութերն են էլեկտրականության հաղորդիչներ: Այն մարմինները, որոնք ընդունակ են իրենց միջով էլեկտրական լիցք հաղորդել, կոչվում են էլեկտրականության հաղորդիչներ:

Մարմինների էլեկտրականացում

Հին Հունաստանում նկատել էին, որ սաթե առարկաները բրդով շփելիս ձեռք են բերում թեթև մարմիններ ձգելու հատկություն: Այդպիսի հատկությամբ օժտված է ոչ միայն սաթը, այլև շատ այլ մարմիններ: Դրանում համոզվելու համար կարող եք պլաստմասե գրիչը շփել շորով և մոտեցնել թղթի կտորներին: Կտեսնեք, որ թղթի կտորները կթռչեն դեպի գրիչը:

Այն մարմինը, որը շփելուց հետո ձգում է այլ մարմիններ, էլեկտրականացած է, այսինքն՝ նրան հաղորդված է էլեկտրական լիցք:
Էլեկտրականացած մարմիններն իրար կա՛մ ձգում են, կա՛մ վանում: Դրանում համոզվելու համար կատարե՛ք հետևյալ փորձերը:
Ճկազանգվածե քանոնը մեջտեղից կախե՛ք թելով և լավ շփե՛ք մորթու կամ շորի կտորով: Եթե նրան մոտեցնեք նույն ձևով լիցքավորված մեկ այլ քանոն, կտեսնեք, որ քանոնները վանում են միմյանց:
Նույնը փորձը կատարե՛ք ապակե ձողերով, որոնք էլեկտրականացրել եք թղթով կամ մետաքսով շփելու միջոցով: Կտեսնեք, որ լիցքավորված ապակե ձողերը ևս վանվում են միմյանցից:
Միևնույն նշանի էլեկտրական լիցքեր ունեցող մարմինները միմյանց վանում են, իսկ տարբեր նշանի լիցքեր ունեցողները՝ ձգում: Երբ երկու միմյանց հետ հպվող կամ շփվող մարմիններ էլեկտրականանում են, նրանք ձեռք են բերում տարբեր նշանի լիցքեր:
Մարմինների էլեկտրականացված լինելը պարզում են էլեկտրացույցի միջոցով: Պարզ կառուցվածք ունեցող էլեկտրացույցը կազմված է ձողից և դրան փակցված թերթիկներից: Երբ էլեկտրականացած մարմինը հպում են ձողին, դրանից լիցքերը ձողով հաղորդվում են թերթիկներին, որոնք, նույնը լիցքերով լիցքավորվելով, վանվում և հեռանում են միմյանցից:
Գրականության հղումը էջ 62, 63

Հարցեր՝

1. Ինչպե՞ս են պարզում մարմինների էլէկտրականացված լինելը: Այն մարմինը, որը շփելուց հետո ձգում է այլ մարմիններ, էլեկտրականացած է, այսինքն՝ նրան հաղորդված է էլեկտրական լիցք:
2. Ե՞րբ է մարմինը համարվում էլեկտրականացված: Մարմինների էլեկրականացված լինելը պարզում են էլեկտրացույցի միջոցով:
3. Ո՞ր էլեկտրական լիցքերն են անվանում դրական, և որո՞նք՝ բացասական: Միևնույն նշանի էլեկտրական լիցքեր ունեցող մարմինները միմյանց վանում են, իսկ տարբեր նշանի լիցքեր ունեցողները՝ ձգում։ Երբ երկու միմյանց հետ հպվող կամ շփվող մարմիններ էլեկտրականանում են, նրանք ձեռք են բերում տարբեր նշանի լիցքեր՝ դրական (+) և բացասական (-)։
4. Տեսանյութ պատրաստիր և կատարիր փորձ մարմինների էլեկտրականացման մասին:

Շփման ուժեր: Շփումը բնության մեջ, (բնագիտություն)

Շփման ուժ է առաջանում, երբ հպվող մարմինները տեղաշարժվում են միմյանց նկատմամբ: Շփման ուժի առաջացման գլխավոր պատճառը մարմինների մակերևույթների խորդուբորդությունն է:
Բնության մեջ, տեխնիկայում և կենցաղում շփումն ունի մեծ նշանակություն: Այն կարող է լինել օգտակար և վնասակար:

Եթե փորձենք շարժել սեղանին դրված գիրքը, ազդելով նրա վրա հորիզոնական ուժով, կնկատենք, որ այն սկսում է շարժվել, երբ այդ ուժը հասնում է որոշակի արժեքի: Դա նշանակում է, որ մարմնի վրա այդ ընթացքում ազդում է մեկ այլ ուժ, որը հակառակ է ուղղված կիրառված ուժին և համակշռում է այն: Այն ուղղված է մարմնի հնարավոր շարժման ուղղությամբ: Այդ ուժը գրքի և սեղանի միջև առաջացած դադարի շփման ուժն է: Այդ ուժին մենք հանդիպում ենք, երբ փորձում ենք տեղից շարժել ծանր պահարանը:

Մարմինների հպվող մակերևույթների միջև առաջացող և միմյանց նկատմամբ նրանց շարժումը խոչընդոտող ուժը կոչվում է դադարի շփման ուժ:

Երբ ազդող ուժը դառնում է դադարի շփման ուժի առավելագույն արժեքից փոքր-ինչ մեծ, մարմինը շարժվում է, և դադարի շփման ուժի փոխարեն ի հայտ է գալիս սահքի շփման ուժը:

Երբ մարմինը գլորվում է մեկ այլ մարմնի մակերևույթի վրայով, այդ դեպքում առաջացող դիմադրության ուժը կոչվում է գլորման շփման ուժ:

Այն շփման ուժը, որն առաջանում է մակերևույթի և դրա վրա գլորվող անիվի, գլանի կամ գնդի միջև, կոչվում է գլորման շփման ուժ:

Եթե շփումը չլիներ, ո՛չ մարդիկ, ո՛չ կենդանիները, ո՛չ էլ փոխադրամիջոցները չէին կարողանա շարժվել գետնի վրայով (տե՛ս նկարը)։ Բեռնափոխադրիչի ժապավենի վրա դրված բեռները ոչ թե վեր կբարձրանային, այլ կսահեին ցած: Այս դեպքերում, երբ շփումն օգնում է գործին, աշխատում են մեծացնել այն:

hqdefault.jpg

Օրինակ՝

Մերկասառույցի ժամանակ կոշիկի ներբանի և սառույցի միջև շփումը մեծացնելու համար սառույցի վրա ավազ են լցնում, ճանապարհի առավել վտանգավոր հատվածներում ավտոմեքենայի անվադողերին հատուկ շղթաներ են հագցնում և այլն:

Շփման շնորհիվ է, որ արգելակելիս մեքենաները կանգ են առնում, որ առարկաները կարողանում ենք բռնել ձեռքում և այլն:

Շփումը կարող է նաև մեծ վնասներ հասցնել:

Օրինակ՝

Շփման պատճառով տարբեր մեխանիզմների շարժվող մասերը տաքանում և մաշվում են։ Շփման այս և այլ վնասակար հետևանքները մեղմելու նպատակով հպվող մակերևույթները պատում են որևէ քսուքով կամ յուղով:

Այս դեպքում միմյանց հետ շփվում են ոչ թե դետալների մակերևույթները, այլ նրանց միջև առկա յուղի շերտերը:

Շփումը փոքրացնում են նաև տարբեր առանցքակալներ օգտագործելով, որոնց միջոցով սահքի շփումը փոխարինվում է գլորման շփումով (տե՛ս նկարը): 

12-0.jpg

դ. 2.5. Շփման ուժեր: Շփումը բնության մեջ, կենցաղում

Հարցեր՝
1. Շփման ի՞նչ տեսակներ գիտեք:

Սահքի շփման ուժ, առաջանում է հպվող մարմինների հրաբերական շարժման ժամանակ, ուղղված է շարժման ուղղությանը հակառակ։

Ճոճման շփման ուժ, առաջանում է շփվող/փոխազդող մարմիններից մեկի՝ մյուսի նկատմամբ ճոճվելու ժամանակ։

Դադարի շփման ուժ, առաջանում է հպվող մակերևույթների միջև և խանգարում հարաբերական շարժմանը։ Այդ ուժը պիտի հաղթահարվի, որպեսզի շարժման մեջ դրվի մարմիններից որևէ մեկը։

Գլորման շփման ուժ, ուժի մոմենտ է, որն առաջանում է հպվող մարմինների միջև՝ մարմիններից մեկի՝ մյուսի մակերևույթին գլորման ժամանակ, ուղղված է գլորման ուղղությանը հակառակ։


2. Ի՞նչ դեր է կատարում շփումը բնության մեջ, տեխնիկայում և կենցաղում:

Շփումը մեծ նշանակություն ունի տեխնիկայում, կենցաղում, և բնության մեջ։ Շփումը կարող է լինել և վնասակար, և օգտակար։
3. Բնագիտական մի փորձ կատարիր:

Բնագիտություն

Իմ աշունը շատ լավ անցավ, աշունը ես շատ եմ սիրում, որովհետև ոչ ցուրտ է, ոչ շոգ և կարող ես ընտանիքիդ կամ ընկերներիդ հետ զբոսնել, ես շատ եմ սիրում զբոսնել հատկապես այն մարդկանց հետ, ում ինձ հետաքրքիրա։