Պատմություն դեկտեմբեր 5-7

1․ Ովքե՞ր էին սպարտիատներն ու հելոտները։ Սպարտիատներ, պերիոյկներ և հելիոտներ: Սպարտիատները դրանք տիրող դասակարգներ: Նրանք ապրում էին ճանբարներում ինչպես զինվորներ, միշտ պատրաստ, զենքը ձեռքին, կռվելու նրանք չէին զբաղվում գյուղատնտեսությամբ և առևտրով: Հելոտներ (հունարեն՝ είλώται), Հին Սպարտայում դորիացիների նվաճած երկրագործ բնակչությունը։ Հելոտները համարվել են պետության սեփականությունը, ամրացվել սպարտացիներին (նվաճող դորիացիներին) պատկանող հողերին և նրանց վճարել բերքի կեսը։ Ի տարբերություն ստրուկների, ունեցել են տնտեսություն և արտադրության միջոցներ։ Հելոտների թիվը մի քանի անգամ գերազանցել է սպարտացիների թվին։ Հելոտները բազմիցս ապստամբել են շահագործողների դեմ (ամենախոշորը, այսպես կոչված, Մեսսենական 3-րդ պատերազմն էր մ.թ.ա. 464—458 կամ 455-ին)

2․ Ներկայացրե՛ք Սոլոնի բարեփոխումները։  Աթենական պետության ժողովրդավարացման սկիզբը կապված է արքոնտ Սոլոնի անվան հետ։ Ք.ա.594թ. Սոլոնը ձեռնարկեց առաջին լուրջ քայլը պետության գոյությանը սպառնացող վտանգը վերացնելու համար։ … Սոլոնի բարեփոխումները Աթենական պետության հետագա զարգացման առումով վիթխարի նշանակություն ունեցան:

3․ Ո՞րն էր Թեմիստոկլեսի ծովային պատերազմի ծրագիրը։ Թերմոպիլեի ճակատամարտ (հին հունարեն՝ Μάχη τῶν Θερμοπυλῶν) – ճակատամարտ մ.թ.ա. 480 թվականի սեպտեմբերին (հավանաբար՝ 17 -19 )[1] մ.թ.ա. 480-479 թվականների հույն-պարսկական պատերազմների ընթացքում, Թերմոպիլյան կիրճում։ Պարսկական զորքի թիվը, ըստ ժամանակակից պատմաբանների, հասնում էր 200-250 հազարի, իսկ հույներինը, ըստ տարբեր աղբյուրների՝ 5200-7700: Մարտի առաջին երկու օրը հույները հաջողությամբ հետ էին մղում պարսկական գրոհները նեղ կիրճում։ … Անհայտ հեղինակի XX դարի սկզբի փորագրություն. Աթենացիները նույնպես պատրաստվում էին սպասվելիք մարտին։ Մ.թ.ա. 482 թվականին նրանք Թեմիստոկլեսի գլխավորությամբ որոշում են ստեղծել հզոր նավատորմ[20]։ Աթենացիները չունեին ցամաքային բավականաչափ զորք պարսիկների հետ միայնակ կռվելու համար։ Անհրաժեշտ էր համախմբել հունական բոլոր ուժերը:

4․ Ներկայացրե՛ք Սալամինի ծովամարտը։  Սալամինի ճակատամարտ – ծովամարտ հույների և պարսիկների նավատորմերի միջև հույն-պարսկական պատերազմների ժամանակ՝ մ.թ.ա. 480 թվականին, Աթենքից ոչ հեռու, Սալամին կղզու մոտ՝ Էգեյան ծովի Սարոնիկոս ծովածոցում։ Մարտին նախորդում են մի շարք իրադարձություններ, որոնք էապես ազդում են պատերազմի հետագա ընթացքի վրա։ Պարսիկների բանակը գրավում և ավերում է Աթենքը։ Բնակիչները նախապես տարհանվում են մոտակա Սալամին կղզի։

5․ Ինչպե՞ս ավարտվեցին հույն-պարսկական պատերազմները։ Հույն–պարսկական պատերազմներ (մ.թ.ա. 499-449 թվականներ, ընդմիջումներով), ռազմական հակամարտություններ Աքեմենյան Պարսկաստանի և հունական քաղաք-պետությունների միջև, որոնք պայքարում էին իրենց անկախության համար։ Հույն–պարսկական պատերազմները երբեմն անվանում են Պարսկական պատերազմներ, և այդ անվանումը սովորաբար վերաբերվում է պարսիկների՝ Բալկանյան թերակղզի արշավների ժամանակներին մ.թ.ա. 490 և մ.թ.ա. 480-479 թթ.[1]։ Հույն–պարսկական պատերազմների արդյունքում հաստատվել է Աքեմենյան կայսրության տարածքային ընդլայնումը, հին հունական քաղաքակրթությունը մտել է բարգավաճման և սեփական բարձրագույն ձեռքբերումների գոտի։ … Արտափերնեսը հասկանալով, որ կորցրել է իր հնարավորությունը՝ դադարեցրեց արշավանքը և վերադարձավ Ասիա[6]։ Ճակատամարտի նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը].:

6․ Թվարկե՛ք հունական աստվածներին։ Պոսեյդոն (հին հունարեն՝ Ποσειδών), հին հունական դիցաբանության մեջ ծովերի աստված, Կռոնոսի և Ռեայի երկրոդ որդին, Զևսի, Հերայի, Դեմետրայի, Հեստիայի և Աիդեսի եղբայրը։ Պոսեյդոնն իր կնոջ՝ Ամփիտրիտայի և որդու՝ Տրիտոնի հետ բնակվում է ծովի հատակին գտնվող շքեղ դղյակում։ Ծովի վրայով սլանում է կառքով երկարաբաշ ձիեր լծած կառքով, ձեռքին եռաժանի, որով նա կարող էր կանչել փոթորիկներ, փլուզել ժայռեր, քարից կտրել աղբյուրներ և այլն։

7․ Ի՞նչ գիտեք Օլիմպիական առաջին խաղերի մասին։ Ժամանակակից Օլիմպիական խաղեր կամ Օլիմպիադաներ (անգլ.՝ Olympic Games, Olympics, ֆր.՝ Jeux olympiques[1]), խոշորագույն միջազգային մարզական իրադարձություն, ամառային և ձմեռային մարզաձևերի մրցաշարեր, որոնց ընթացքում աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող հազարավոր մարզիկներ մասնակցում են բազմատեսակ մրցությունների։ … Բարոն Պիեռ դը Կուբերտենի ջանքերով 1894 թվականին հիմնադրվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ), որի գլխավորությամբ 1896 թվականին Աթենքում անցկացվել են ժամանակակից առաջին Օլիմպիական խաղերը։ ՄՕԿ-ն Օլիմպիական շարժման ղեկավար մարմինն է, որի կառուցվածքն ու լիազորությունները որոշվում են ըստ Օլիմպիական խարտիայի։ 

Պատմություն 19-21

  1. Որտե՞ղ են ապրում իրանցիները և Հայաստանի ո՞ր կողմի հարևաններն են։  Իրանի բնակչության մեծ մասը կազմում են պարսիկները, որոնք ապրում են Իրանի բոլոր նահանգներում։ Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին (Իրաքյան Քուրդիստան)։
  2. Հնում ե՞րբ էին հայերը տոնում Նոր տարին և ինչպե՞ս էր այն կոչվում։

Նավասարդյան օրերը հայերը տոնում էին առանձին շուքով, որը համարվում էր ամենահանդիսավոր ու ուրախալի տոնը։

Նոր տարին սկսվում էր նավասարդի (օգոստոս) 11-ից և տևում մեկ շաբաթ։

  1. Հայերի հարևան իրանցիներն ե՞րբ են տոնում Նոր տարին և ինչպե՞ս է այն կոչվում։

Հին պարսիկները նոր տարին նշում էին գարնան օրահավասարից հետո՝ մարտի 21-ին կամ մարտի 22-ը (որն, ըստ իրանական օրացույցի, ընկնում է էսֆանդի 30-ից ֆարվարդինի 1-ը)։ Տոնը կոչվում էր «վարդի և գինու» օր։ Հետագայում այն ընդունվեց մուսուլմանական աշխարհի կողմից և ստացավ Նոռուզ («Նոր օր») անվանում, որը այսօր էլ նշում են մեծ շուքով Իրանի և այլ իսլամադավան ժողովուրդների կողմից։

  1. Հայերն ու իրանցիներն ի՞նչ ամանորյա սովորություններր ունեն։

  1. Հայերը և իրանցիներն իրենց ամանորյա սեղանին ի՞նչ են դնում։

Նովրուզի ընթացքում, Իրանում, Ադրբեջանում և Աֆղանստանի որոշ մասերում սփռոցի վրա սեղան է բացվում, որը կոչվում է Հաֆթ սին։ Հաֆթ պարսկերեն նշանակում է յոթ, իսկ սինը պարսկական այբուբենի (որի հիմնական մասը փոխառված է արաբական այբուբենից) 15-րդ տառն է, հայերեն սե տառի համարժեքը։ Այս սփռոցի վրա պետք է շարված լինեն ս տառով սկսվող յոթ իր՝ չքաղված նորածիլ կանաչի՝ ափսեում (սաբզե), ածիկ (սամանու), փշատ (սենջեդ), սխտոր (սիռ), խնձոր (սիբ), աղտոր կամ սումախ (սոմաղ), և քացախ (սեռքե)։ Նաև ավանդական է սփռոցին դնել այլ իրեր, ինչպիսիք են հայելի, կենդանի ոսկե ձկնիկներ ջրի մեջ, սմբուլներ (հիացինտներ), ներկած հավկիթներ, մետաղադրամներ, և Շահնամե, Հաֆեզի դիվան, Ղուրան կամ Ավեստա գրքերից մեկը և այլ իրեր։

Ինչու մենք պետք է սովորենք պատմությունը

Անցյալը երբեք մեզ բաց չի թողնում: Այն իր ստվերն է գցում, ազդում մեր մտքերի, կարծիքների, որոշումների ու գործողությունների վրա: Մենք հիշում ենք տարբեր դիպվածներ ու տարբեր չափով՝ հաղթանակները, անհաջողությունները, երջանիկ պահերը և դժբախտությունները: Երբեմն կարևորը մոռացվում է, իսկ աննշանն ուղեկցում է մեզ ամբողջ կյանքի ընթացքում: Ի վերջո, անցյալը մեզ դարձնում է այնպիսին, ինչպիսին մենք կանք այսօր:

Ինչու ուսումնասիրել պատմությունը

Ամենից պարզ ու տարածված պատասխանները սրանք են. «Պետք է սովորել անցյալից և չկրկնել սխալները», կամ «Պետք է իմանալ անցյալը, հասկանալու համար, թե ինչ է մեզ սպասվում ապագայում»:

Ես չեմ հավատում նման պարզ լուծումների և վերապահումով եմ մոտենում այս պնդումներին: Կարծում եմ՝ պատմությունը երբեք նույնությամբ չի կրկնվում: Կարող են լինել նման իրավիճակներ, նմանություններ մեր պատկերացումներում և մեկնաբանություններում, բայց կրկնությունը բացառված է, և հետևաբար ուղղակի հետևություններ անելը՝ անհնար: Մյուս կողմից, իհարկե, անցյալի զարգացման տրամաբանությունը կարող է հուշումներ տալ, քանի որ չափազանց մեծ նշանակություն ունի պատմական իներցիան, որով և հաճախ պայմանավորված է ներկան: Սակայն այս պարագայում անգամ պատմությունը մեզ զարգացման մի շարք հնարավորություններ է առաջարկում, և գուշակել, թե դրանցից որ մեկը իրականություն կդառնա, չափազանց դժվար է։

Պատմությունը նախ և առաջ ուսումնասիրում է մարդուն: Ըստ պատմաբան Մարկ Բլոկի՝ այն գիտություն է մարդկանց մասին ժամանակի մեջ: Եվ ինչպես ներկան է կարելի հասկանալ անցյալի միջոցով, այնպես էլ անցյալի շատ իրադարձություններ են դառնում հասկանալի ներկայի միջոցով։ Համաձայնեք, թե որքա՛ն պատմական իրադարձություններ մեզ համար շատ ավելի հասկանալի դարձան վերջին ամիսներին՝ մեր սեփական վերապրումի միջոցով։

Պատմությունն ու հայկական ինքնությունը

Պատմությունը և պատմական հիշողությունը էթնիկ խմբին դարձնում են ազգ: Ֆրանսիացի փիլիսոփա և պատմաբան Էռնեստ Ռենանի բնորոշմամբ՝ «Ազգը որոշակի արժեքների հանրագումար է և հպարտություն՝ պատմական անցյալի համար»։ Պատմական հիշողությունը մեզ ազգային խմբին պատկանելության զգացում է տալիս: Եվ հայոց պատմությունն անվերապահորեն կարելի է դասել հայկական ինքնության բաղադրիչների շարքին՝ հայոց լեզվի, Հայ առաքելական եկեղեցու, հայկական մշակույթի, հայոց հայրենիք Հայկական լեռնաշխարհի հետ միասին։ Ընդհանուր պատմությունն է՝ Հայկից ծնված լինելու առասպելից մինչև Հայկական պետականության վերականգնում ու Արցախյան պատերազմներ, ձևավորում հայ ժողովուրդը:

Մենք՝ հայերս, շատ ենք կապված պատմությանը: Եվ դա բնական է. մենք ունենք աշխարհի ամենահին պատմագրական դպրոցներից մեկը, որը սկսվում է Խորենացիով, Բուզանդով, Եղիշեով ու դարերի խորքից ստեղծում է պատմության մի ավանդույթ, որը միահյուսված է ոչ միայն մեր մշակույթին, քաղաքական մտքին, այլև մեր առօրյային։

Տիգրան Մեծից մինչև Հայոց ցեղասպանություն՝ պատմական շատ ու շատ իրադարձություններ մշտական քննարկման առարկա են մեր հասարակության տարբեր հատվածների համար։ Քաղաքական վերնախավը մշտապես և ակտիվորեն օգտագործում է այն սեփական տեսլականը և լեգիտիմությունն ամրագրելու ու հասարակությունն իր շուրջը համախմբելու համար՝ իրեն ցանկալի ուղերձներ փոխանցելով, առաջ մղելով որոշ հերոսների և պատմական անցքեր ու մոռացության մատնելով մյուսներին: Մյուս կողմից, քաղաքական գործընթացները երբեմն անցյալի մասին գոյություն ունեցող պատկերացումների զոհ են դառնում:

Մշակութային գործիչները հաճախ պատմության մեջ են ոգեշնչման աղբյուր որոնում, իսկ հասարակ քաղաքացիները հպարտանում հաղթանակներով՝ դրանցում փառքի նաև սեփական մասնաբաժինը գտնելով:

Մենք փորձում ենք զուգահեռներ անցկացնել, լուծումներ փնտրել անցյալի իրադարձություններում, ողբում սխալների համար, հպարտանում հաջողություններով: Մեր պատմությունը մեր պարծանքն է, երբեմն մեր ամոթը ու միշտ մեր գաղտնիքը: Ինչպե՞ս հայկական էլիտան մեզ համար շրջադարձային որոշումներ կայացրեց՝ 301-ին ընդունելով քրիստոնեությունն իբրև պետական կրոն, իսկ 405 թ. ստեղծելով սեփական գրերը: Ինչպե՞ս Կիլիկիայում հաստատված գաղթականները ոչ միայն համախմբեցին հայկական համայնքը, այլև վերաստեղծեցին Հայկական պետականությունն ու դարձան աշխարհի ամենահզոր առևտրական պետություններից մեկը: Ինչո՞ւ դարերով՝ 1045-ից, կամ Կիլիկիայի անկումից՝ 1375-ից մինչև 1918-ը, չունենալով պետականություն, չվերացանք պատմության թատերաբեմից: Ինչո՞ւ ընկավ Կարսը և կործանվեց Առաջին հանրապետությունը: Ի՞նչ տվեց մեզ Խորհրդային Հայաստանի ընթացքը:

Այս ու բազմաթիվ այլ հարցերի պատասխանների փնտրտուքն է միգուցե այն տոկունության գաղտնիքը, որը մեզ թույլ է տվել ապրել ու հասնել մինչև 21-րդ դար՝ կորուստներով, անասելի զոհերով, տագնապներով լի, սակայն ապագային նայելու ունակությամբ ու վճռականությամբ: Դեռ երբեք մենք այսքան մոտիկից չեն զգացել պատմական իրադարձությունները և գիտակցել դրանք։ Պատմությունը մեր կողքին է:

Աղբյուրը — Պատմություն և մենք