Թղթի հայտնագործումը

Թուղթը հիմնականում բուսական մանրաթելերից բաղկացած նյութ է:

Առաջին անգամ թուղթը Եվրոպա է բերվել արևմուտքից: Այն հայտնագործվել է Չինաստանում, մոտ 105 թվականին Ցայ Լունի կողմից: Նա թթենու կեղևի էպիթելային հյուսվածքից գտավ թուղթ ստանալու մեթոդը: Չինացիները կեղևը աղում էին ջրի մեջ, որպեսզի մանրաթելերը առանձնանան, այնուհետև այդ զանգվածը լցնում էին սկուտեղի վրա, որի մեջ դրված էին բամբուկի բարակ, երկար շերտեր: Երբ ջուրը հոսում-քամվում էր, փափուկ թուղթը դնում էին հարթ մակերեսի վրա՝ չորանալու: Այդ նպատակի համար ծառայում էին բամբուկն ու հին լաթերը: Այդպես կեղևից թուղթ էին ստանում:

image

Չին առևտրականները ճանապարհորդում էին դեպի հյուսիս և արևելք ու այդպես հասան Սամարկանդ քաղաքը: Այնտեղ արաբները բացահայտեցին նրանց գաղտնիքը և այն բերեցին Իսպանիա: Այստեղից էլ թուղթ պատրաստելու գաղտնիքը սփռվեց ողջ աշխարհով:

Եվրոպացի գիտնականները որոշեցին թղթի պատրաստման համար օգտագործել վուշ և բամբակյա կտոր, քանի որ դրանք բաղկացած էին համեմատաբար երկար մանրաթելերից:

19-րդ դարում թղթի պատրաստման հիմնական նյութը փայտանյութն էր: Բավական երկար ժամանակ պետք եկավ, մինչև կարողացան ստանալ ներկայումս շրջանառության մեջ գտնվող թուղթը, որի վրա մենք գրում ենք, գրքեր ու թերթեր են տպագրվում:

Նյութի աղբյուրը՝http://poqrik.am/

Գրիպի մասին

Ինչպես հաղորդում է Lenta.ru–ն, հղում անելով Science Alert–ին, մասնագետները կատարել են պատահականության սկզբունքով կրկնակի «կույր» պլացեբո-վերահսկիչ CAPSTONE-1 փորձը, որին մասնակցել է գրիպով հիվանդ 1436 մարդ։ Նման փորձի դեպքում ոչ միայն հիվանդները, այլև փորձարկողները չգիտեն, թե որ խմբում է օգտագործվում այս կամ այն դեղորայքը։

Կամավորներին պատահական սկզբունքով բաշխվել են 3 խմբի. մեկում հիվանդները մեկ անգամ ընդունել են 40-80 միլիգրամ բալոկսավիր–մարբոկսիլ, երկրորդ խմբում մարդիկ հինգ օր բուժվել են 75 միլիգրամ օսելտամիվիրով, իսկ երրորդում ընդունել են պլացեբո (վերահսկիչ խումբ)։

Արդյունքները ցույց են տվել, որ գրիպով հիվանդների թիվն առաջին խմբում զգալիորեն նվազել է` երկրորդ խմբի համեամտ։ Միաժամանակ, օրգանիզմում վիրուսի ոչնչացման համար պահանջվել է 24 ժամից մի փոքր ավել։ Օսելտամիվիրի դեպքում պահանջվել է 72 ժամ, իսկ պլացեբոյի դեպքում`96 ժամ։ Բացի այդ, նոր դեղորայքով բուժումը հանգեցրել է բարդությունների ռիսկի նվազման։

Shionogi ընկերությունը բալոկսավիր–մարբոկսիլի վաճառքի հավանության հայտ կներկայացնի այս տարի։ Ակնկալվում է, որ դեղամիջոցը հասանելի կլինի 2019 թ.–ից։–0

ԱՌՅՈՒԾ ԵՎ ԱՂՎԵՍ ԵՎ ԱՐՋ

Առյուծն հիվանդացավ, և բոլոր կենդանիները եկան նրան տեսնելու միայն մեկ ուշացավ Աղվեսը։Արջ սկսեց վատ բաներ խոսալ և աղվես լսեց ինչեր ասում Արջը։ Ներսգալ ով եկավ և կայն եց առյուծի առաջ։Առյուծ ասաց Աղվեսին վատ ժամանակին եկար ասաց Առյուծ Զզվանքով, ասա ինձ հենցիմա ինչու ուշացար։ Աղվես ասաց մի բարկացիր բարի թագավոր խոսք եմ տալիս գլխով, ես քո վատ առողջության ես շատ բժշկանոցն եր եմ շրջել և շատ հոգնեցի բայց իմացա դեղը քո հիվանդության եվ առյուծ ասաց որոշակի պահանջների բավարարող և Հեշտ բժիշկ ասացին թե կենդանի հենեք արջի մորթին Վայելը և Արձակելը մեծամեծ ոռնոց ։ Եվ Աղվես ասաց <<Այդ ամենը քեզ և նրան, ով, Արքայի պալատը մտնելով չար կխոսի մեկին։

Անծանոթ բառեր

Չարախոսել-վատ բաներ խոսալ

Դռնամուտ-Դռան արանք՝ բացվածք

Գարշելի-Գարշանք պատճառող

Բժշկապետների-բժիշկները

Դյուրի-Հեշտ

Արձակում-Արձակելը

Մեծամեծ- Շատ մեծ

Արքունիք-Արքայի պալատը

Այծեր Եվ Գայլեր

Բոլոր այծ հավաքվեցին և նամակ ուղարկեցին գայլերի ազգին և նրանք ասեցին գայլերին մեր մեջ լինի անհաշտ խռովություն այլ ոչթե խաղաղություն հավաքվեցին գայեր ու ուրախացան և նամակ ուղարկեցին այծերի ազգի գրեցին այծերին որ լսեցեք ձեր բարի խորհուրդը և գոհ եմ ասցուն որոհետև մեծ խնտրություն է և խաղաղություն։ Որ հովիվն և շուն է պատճառ ևսկիզբ մեր խռովություն և կռվի․ և եթե վերածենք մեճտեղից շուտով կլինի խաղաղություն և լսեցին ինչ ասացին գայլերի խումբ և ասացին ն իրավացի են գայլեր որ մեզ սպանում են որոհետև շներ և հովիվներ նրանց հալածում են հետո այծեր վտարեցին շներին և հովիվներին և երդվեցին որ հարյուր տարի կմնան անխախտելի սիրով։ և այծեր գնացին լեռներ և դաշտերը սկսեցին ուրախ լինել և ցնծալ որոհետև արածում էին լավ արոտներում ուտում էին համեղ խոտ էր խմում էին պաղ ջրել խնդումեն ու վազվզում էին փառք տալով որ հասան բարի ժամանակին, Եվ գայլեր համբերեցին հարյուր օր ապա հավաքվեցին դաս-դաս, ընկան այծերի վրա և կերան։Բոլոր այծ հավաքվեցին և նամակ ուղարկեցին գայլերի ազգին և նրանք ասեցին գայլերին մեր մեջ լինի անհաշտ խռովություն այլ ոչթե խաղաղություն հավաքվեցին գայեր ու ուրախացան և նամակ ուղարկեցին այծերի ազգի գրեցին այծերին որ լսեցեք ձեր բարի խորհուրդը և գոհ եմ ասցուն որոհետև մեծ խնտրություն է և խաղաղություն։ Որ հովիվն և շուն է պատճառ ևսկիզբ մեր խռովություն և կռվի․ և եթե վերածենք մեճտեղից շուտով կլինի խաղաղություն և լսեցին ինչ ասացին գայլերի խումբ և ասացին ն իրավացի են գայլեր որ մեզ սպանում են որոհետև շներ և հովիվներ նրանց հալածում են հետո այծեր վտարեցին շներին և հովիվներին և երդվեցին որ հարյուր տարի կմնան անխախտելի սիրով։ և այծեր գնացին լեռներ և դաշտերը սկսեցին ուրախ լինել և ցնծալ որոհետև արածում էին լավ արոտներում ուտում էին համեղ խոտ էր խմում էին պաղ ջրել խնդումեն ու վազվզում էին փառք տալով որ հասան բարի ժամանակին, Եվ գայլեր համբերեցին հարյուր օր ապա հավաքվեցին դաս-դաս, ընկան այծերի վրա և կերան։

ԱՌՅՈՒԾ ԵՎ ԱՂՎԵՍ

Մի առյուծի առյուծի ծագ ունեցավ, հավաքվեցին կենդանիները առյուծի ծագ ին տեսնելու և ուրախանալու։ Աղվես եկավ ուրախության ժամանակ շատ կենդանիների մեջ աղվես խանգարեց առյուծի խոսքին բարձրաձայն և չ հարգեց և ասաց , թէ այդ է քո ուժ, որ ունենում ես միայն մի առյուծի ծագ և ոչ թվով շատ, առյուծ հանդարտ պատասխանեց ու ասաց Այո ես ունենում եմ մի առյուծի ծագ բայց առյուծ եմ ունենում այլ ոչ թէ քեզ նման աղվես։

Անհասկանալի բառեր

Անարգել-չը հարգել

Նախատել-վիրավորել

Զորություն-ուժ

Դդմի մասին։

Դդում (լատ.՝ Cucurbita), դդմազգիների ընտանիքի միամյա և բազմամյա, մշակովի և վայրի բույսերի ցեղ է։ Հայտնի է 13, Հայաստանում մշակության մեջ՝ 3 տեսակ՝ խոշորապտուղ, կարծրակեղև կամ սովորական և մուշկային։

Դդումն ունի բազմաթիվ տեսակներ, որոնք օգտագործվում են որպես սնունդ։ Շնորհիվ իրենց ամուր կեղևի, շատ դդմատեսակներ հնարավոր է պահպանել երկար ժամանակ, կորիզները ևս պահպանվում են երկար ժամանակ: Ամառային դդմատեսակն ունի նուրբ, բարակ, ուտելի կեղև: Մեծ կիրառություն ունեն նաև կորիզները (սերմերը), որոնք կիրառվում են ամբողջական և աղացած։

Դդումով տորթ -մուսս

Պատրաստման եղանակ

  1. Դդմի պտղամիսը 15 րոպե շոգեխաշում ենք կամ կամ փայլաթիթեղի մեջ փաթաթած խորովում ջեռոցում: Թողնում ենք հովանա:
    Պատրաստում ենք բիսկվիթը: Ձուն ու շաքարավազը հարում ենք մինչև փքուն, սպիտակ զանգվածի վերածվելը: Հարած ձվային խառնուրդին մաս-մաս ավելացնում ենք փխրեցուցիչի հետ խառնած ալյուրը՝ խնամքով խառնելով թիակի ներքևից վերև շարժումներով: Պատրաստի խմորը լցնում ենք յուղաթղթապատ 26 սմ տրամագիծ ունեցող ձևամանի մեջ ու 15-20 րոպե թխում 170 աստիճան տաքացրած ջեռոցում: Թխված լինելը ստուգում ենք չոփիկով: Բիսկվիթը հովացնում ենք ձևամանի մեջ, հետո խնամքով հանում:
  2. Պատրաստում ենք մուսսը: Հովացած դդմի ջուրը դատարկում ենք, դդումն ընկղմվող բլենդերով խյուս դարձնում: 180 գր խյուս պահում ենք լցոնի համար: Ժելատինը գցում ենք ջրի մեջ, խառնում, տաքացնում մինչև լուծվելը և հովացնում: Մնացած խյուսին ավելացնում ենք շաքարի փոշին ու նարնջի հյութը: Լավ խառնում ենք, մինչև դառնա համասեռ զանգված: Հետո լցնում ենք լուծված ժելատինն ու խառնում: Այս փուլում զանգվածը բավական ջրիկ է լինում:
  3. Սառեցրած սերուցքը թույլ արագությամբ հարում ենք մինչ փրփրելը: Դդմի ու ժելատինի խառնուրդը քիչ-քիչ լցնում ենք սերուցքի մեջ, թիակով լավ խառնում, որպեսզի հատակին ջրիկ դդմային զանգված չմնա: Բիսկվիթը նորից դնում ենք ձևամանի մեջ կամ սկուտեղի վրա և հագցնում խոհարարական օղակը: Լցնում ենք դդմով մուսսը, հավասարեցնում, 30-60 րոպեով տեղափոխում սառնարան, որպեսզի մուսսը պնդանա:
  4. Պատրաստում ենք լցոնը: Ժելատինը լցնում ենք կաթի մեջ, խառնում, տաքացնում մինչ լուծվելը և մի քիչ հովացնում ենք: Շաքարի փոշին ու վանիլինը լցնում ենք լցոնի համար պահած խյուսի մեջ, խառնում, հետո ավելացնում կաթով ժելատինն ու լավ խառնում ենք: Լցոնը լցնում ենք պնդացած մուսսի շերտի վրա և տորթը նորից տեղափոխում սառնարան:
  5. Սառնարանում թողնում ենք ամենաքիչը երկու ժամ, հետո օղակը հանում ենք՝ դանակը սահեցնելով ձևամանի ներսի եզրով կամ ձևամանը վարսահարդարիչով տաքացնելով:
  6. Ըստ ցանկության զարդարում ենք նարնջով, անանուխով, հրուշակեղենային կամ կոկոսի քերուկով:

Լցոնված դդում

Պատրաստման եղանակ

  1.  Դդումների կափարիչները կտրում ենք և միջուկը գդալով հանում:
  2. Բանջարեղենը լվանում ու մաքրում ենք, բրինձը հասցնում ենք եռման, կրակից վերցում ենք ու այդպես թողնում 10 րոպե, ինչից հետո ջուրը թափում ենք: Տապակի մեջ ձիթայուղ ենք լցնում և սունկը թեթևակի տապակում:
  3. Ավելացնում ենք դդմի կտրատած միջուկն ու թեթևակի շոգեխաշում:
  4. Հետո ավելացնում ենք կտրատած սոխն ու սխտորը և մի քիչ էլ թողնում կրակին:
  5. Այժմ արդեն լցնում ենք լոլիկը, խառնում, կափարիչը ծածկում ու մի քիչ շոգեխաշում:
  6. Ավելացնում ենք աղացած համեմի սերմը, չիլին, հազրեվարդն ու ծովի աղը և անմիջապես լցնում բանջարեղենային արգանակը:
  7. Ավելացնում ենք բրինձն ու ընկույզները: Խառնում ենք, եփում այնքան, մինչև բրինձը կիսաեփ լինի:
  8. Դդումը լցոնում ենք ստացված զանգվածով: Կափարիչները ծածկում ենք: Դնում ենք նրբաթիթեղի վրա և ձիթայուղ քսում:
  9. Նրբաթիթեղն ամուր փակում ենք, 45 րոպեով դնում ջեռոցը (խոշոր դդումների դեպքում ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ): Ջեռոցի տապակի մեջ մի քիչ ջուր ենք լցնում՝ մոտ 5 մմ, որպեսզի դդումի հատակը չայրվի: 45 րոպեից մեր դդումները պատրաստ են (մատով սեղմելիս կարելի է հասկանալ, որ արտաքին կեղևը փափկել է և պիտանի է օգտագործման):
  10. Բարի ախորժակ: