Լաբ․ աշխ․ Լծակի հավասարակշռության պայմանի ուսումնասիրում

Աշխատանքի նպատակը․ փորձով ստուգել, թե ուժերի և նրանց բազուկների ի՞նչ հարաբերակցության դեպքում լծակը կմնա հավասարակշռության մեջ։

Անհրաժեշտ սարքեր և նյութեր․ լաբորատոր լծակ, ամրակալան, բեռների հավաքածու, չափաքանոն, ուժաչափ։

Աշխատանքի ընթացքը․

Լծակը կմնա հավասարակշռության մեջ, եթե նրա վրա ազդող ուժերի մոդուլները հակադարձ համեմատական են այդ ուժերի բազուկներին։ Այս կանոնը կարելի է արտահայտել բանաձևով՝ F1/F2=l2/l1, որտեղ F1-ը և F2-ը լծակի վրա ազդող ուժերի մոդուլներն են, l2-ը և l1-ը՝ այդ ուժերի բազուկները։

Լծակը ամրացրել եմ ամրակալին այտպես, որ այն ազատ պտտվի ամրացված առանցքի շուրջը

Պտտման առանցքից որոշակի հեռավորությամբ լծակի աջ բազուկից կախել եմ երկու ամրոց

Փորձերի միջոցով լծակի ձախ բազուկի վրա գտել եմ այն տեղերը, որտեղից կախելով ՝ ա․ մեկ ծանրոց, բ երկու ծանրոց, գ երեք ծանրոց, ձախ կողմի երկու կողմի առկայույան դեպքում լծակը լինում է հավասարակշռության մեջ։ Չափել եմ այդ տեղերի և պտտման առանցքի հեռավորությունը։

Համարելով, որ յուրաքանչյուր կշռում է 1 Ն լրացրեցի աղյուսակը։

ՈՒժ։Տիեզերական ձգողության ուժ։Ծանրության ուժ։

1․Ի՞նչ է բնութագրում ուժը:

Ֆիզիկայում ուժը օգտագործում են տվյալ մարմնի վրա այլ մարմինների ազդեցությունը քանակապես բնութագրելու համար։

2.Ո՞ր ուժն է կոչվում 1նյուտոն(1Ն):

1 նյուտոնն այն ուժն է, որի ազդեցությամբ 1 կգ զանգվածով մարմինը 1վայրկյանում իր արագությունը փոխում է 1 մ/վ-ով։

3.Ինչպիսի՞ մեծություն է ուժը:

Վեկտորական

4.Ո՞ր ֆիզիկական  մեծություններն են վեկտորական,և որոնք՝սկալյար

Վեկտորական մեծությունները ունեն արժեք և ուղղություն, իսկ սկալյար մեծությունները ունեն միայն արժեք։

5.Ո՞ր ուժն են անվանում ծանրության ուժ

Այն ուժը, որով Երկիրը ձգում է մարմինները, կոչվում է ծանրության ուժ։

6․Ի՞նչ բանաձևով է որոշվում ծանրության ուժը

Fծ=mg

7.Ինչպե՞ս է կախված ծանրության ուժը  մարմնի զանգվածից

Ծանրության ուժը կախված է մարմնի զանգվածից. որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան մեծ է նրա վրա ազդող ծանրության ուժը:

Փաստեր Իսահակ Նյուտոնի մասին

Իսահակ Նյուտոնը ուներ երկու կատու: Մեկը ձագ էր, իսկ եկրորդը մեծ: Մի օր նա իր դռան վրա ծակեց երկու ծակ իր կատուների համար մեկը փոքր մյուսը մեծ: Այդ տեղից գալիս է ինչու է Նյուտոնը ծակել փոքր ծակը, եթե ձագը կարող է դուրս գալ մեծով:

Մի անգամ Իսահակ Նյուտոնը հյուրեր էր ընդունել և, ցանկանալով նրանց գինի հյուրասիրել, գնում է իր աշխատասենյակը գինի բերելու: Հյուրերն սպասում են, իսկ տանտերը չի վերադառնում: Պարզվել է, որ, մտնելով իր աշխատասենյակ, Նյուտոնն այնպես է խորասուզվել իր նոր աշխատության մեջ, որ մոռացել է հյուրերի  մասին:

Հայտնի է նաև մի դեպք, երբ Նյուտոնը, որոշելով հավկիթ խաշել, ժամանակին հետևելու համար վերցրել է ժամացույցը և երկու րոպե անց հայտնաբերել, որ ձեռքում պահում է հավկիթը, իսկ խաշում է ժամացույցը:

Մի անգամ էլ Նյուտոնը նախաճաշեց, սակայն մոռացավ և երբ երկրորդ անգամ մտավ սենյակ նախաճաշելու, խիստ զարմացավ, որ ուտելիքն ինչ-որ մեկը կերել է:

Առաձգականության ուժ:Հուկի օրենք:Ուժաչափ:

1.Ո՞ր երևույթն է կոչվում դեֆորմացիա

Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա։

2.Դեֆորմացիայի  օրինակների քննարկում

3.Ո՞ր դեֆորմացիան է կոչվում առաձգական ,որը՝պլաստիկ:Բերել օրինակներ

Եթե արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմինը լրիվ վերականգնում է իր նախկին ձևն ու չափերը, դեֆորմացիան կոչվում է առաձգական, հակառակ դեպքում՝ պլաստիկ։

4.Ո՞ր ուժն են անվանում ծանրության ուժ

Այն ուժը որով Երկիրը ձգում է մարմինները, կոչվում է ծանրության ուժ։

5.Ինչպե՞ս է կախված ծանրության ուժը  մարմնի զանգվածից

Ծանրության ուժը կախված է մարմնի զանգվածից. որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան մեծ է նրա վրա ազդող ծանրության ուժը:

6.Ո՞ր ուժն են անվանում առաձգական ուժ,և ինչպե՞ս է այն ուղղված:

Ձգման շնորհիվ զսպանակում առաջանում է ուժ, որը մոդուլով հավասար է այն ուժին, որով ազդում ենք նրա վրա և ուղղված է այդ ուժին հակառակ։ Այդ ուժը կոչվում է առաձգականության ուժ։

7.Հուկի օրենքի ձևակերպում

8.Հուկի օրենքն արտահայտող բանաձևը

Առաձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջացած առաձգականության ուժն ուղիղ համեմատական է դեֆորմացիայի չափին։

9.Ի՞նչ կառուցվածք ունի ուժաչափը

Պարզագույն ուժաչափի հիմնական մասը զսպանակն է, որի ստորին ծայրը վերջանում է կեռիկով։

10.Ո՞ր օրենքի վրա է հիմնված ուժաչափի աշխատանքը

Ուժը չափելու համար ավելի շատ օգտվում են ուժաչափ կոչվող սարքից, որի աշխատանքի հիմքում Հուկի օրենքն է։

Կրկնողություն․ ֆիզիկա

Կրկնել,պատասխանները տեղադրել բլոգներում

1.ինչ է նշանակում «ֆիզիկա» բառը

<<ֆիզիկա>> բառն առաջացել է հունարեն <<ֆյուզիս>>՝ բնություն բառից։

2.որն է ֆիզիկայի հիմնական խնդիրը

Ֆիզիկայի հիմնական խնդիրը շրջակա աշխարհը և այնտեղ տեղի ունեցող երևույթները բացատրելն է։

3.ինչ է ուսումնասիրում ֆիզիկան

Ֆիզիկան ուսումնասիրում է մեզ շրջապատող աշխարհը, բնության  երևույթները, հայտնաբերում է բնության մեջ տեղի ունեցող տարբեր ֆիզիկական երևույթները, միմյանց կապող օրենքները, բացահայտում երևույթների կապերն ու պատճառները։

4.քննարկել  ինչ է բնությունը

Բնությունն այն ամենի ամբողջությունն է, ինչը շրջապատում է մարդուն՝ ջուրը, օդը, հողը, ծառերը, կենդանիները, աստղերը մոլորակները։ Մարդը նույնպես բնության մաս է։

5.ինչ ես հասկանում բնության երևույթ ասելով

Բնության մեջ տեղի ունեցող փոփոխություններն անվանում են բնության երևույթներ։

6.ինչ է նյութը։

Այն, ինչից բաղկացած են ֆիզիկական մարմինները, կոչվում է նյութ։

7.թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները

Մեխանիկական, ջերմային, էլեկտրական, մագնիսական, լուսային, ատոմային, միջուկային։

8.ինչ է ֆիզիկական մարմինը:

Մեզ շրջապատող յորաքանչյուր առարկա, ընդունված է անվանել ֆիզիկական մարմին։

9.:Բերեք օրինակներ:

Աթոռ, սեղան, դռան բռնակ։

10.ինչ է մատերիան

Այն ամենը, ինչ գոյություն ունի տիեզերքում՝ Երկնային մարմիններ, բույսեր կենդանիներ, և այլն, գիտության մեջ անվանում են մատերիա։

11.ինչպես ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին

Ֆիզիկայում որոշ երևույթների ուսումնասիրման համար կատարվում են դիտումներ։

12.ինչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից

Փորձը դա արհեստական կերպով ստացված ինչ որ ֆիզիկական երևույթ է: Ի տարբերություն դիտումների` փորձերը հնարավորություն են տալիս նույն պայմաններում բազմիցս կրկնել ուսումնասիրվող երևույթը և հատուկ սարքերով կատարել համապատասխան չափումներ:

13Ինչ է վարկածը։Ինչ է օրենքը։

Ուսումնասիրվող երևույթը բացատրելու համար նախ արվում է որոշակի ենթադրություն կամ, ինչպես ընդունված է ասել, առաջադրվում է վարկած։

Ընդհանրացնելով բնության երևույթների մասին դիտումների և փորձերի միջոցով ստացած տվյալները՝ գիտնականները հայտանաբերում են օրենքներ։

14..Ինչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:

Չափել ֆիզիկական մեծություն նշանակում է այն համեմատել նույնատիպ մեծության հետ, որը ընդունված է որպես միավոր։

15.Երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք

Աշխարհում հաստատել են Միավորների միջազգային համակարգը: Օրինակ, երկարության չափման միավորն է 1մ, ժամանակինը՝  1 վրկ, զանգվածը ՝ 1 կգ:

16․Երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք

17.Ինչ է չափիչ սարքի սանդղակ

Մասերի բաժանող գիծիկներին և նրանց մոտ գրված թվերին անվանում են սանդղակ:

18․Որն է չափիչ սարքի չափման սահմանը

Չափիչ սարքի սանդղակի ամենամեծ արժեքը կոչվում է սարքի չափման սահման։

19․Ինչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք

Երկու հարևան գծիկների միջև հեռավորությունը կոչվում է սանդղակի բաժանաման արժեք։

20.Ինչից է կախված չափման սխալը

Չափման սխալը կախված է բաժանման արժեքից։

21.Ինչն են անվանում մեխանիկական շարժում

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում։

22.որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին

Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին։

23.Ինչն են անվանում նյութական կետ

Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ։

24.Ինչն են անվանում շարժման հետագիծ

Հետագիծը այն գիծն է, որը հետքեր է թողնում, օրինակ ինքնաթիռը օդում իր ետևից հետքեր է թողնում դա հետագիծ է։

25.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ

Մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:

26.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:

Հետագիծը այն գիծ է, որը հետքեր է թողնում, օրինակ ինքնաթիռը օդիմ իր ետևից հետքեր է թողնում դա հետագիծ է, իսկ անցած ճանապարհը այն ուղղին որը արդեն անցել են։

27.Ո՞ր շարժումն է կոչվում հավասարաչափ:

Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ շարժում:

28․Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը

Հավասարաչափ շարժման արագություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է կամայական ժամանակամիջոցում մարմնի անցած ճանապարհի և այդ ժամանակամիջոցի հարաբերությանը:

Արագությունը = ճանապարհ : ժամանակ
V = S : t

29.Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում

Արագության չափման միավորներ են՝ 1 կմ/ժ, 1 մ/վ:

30.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը

Հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարը գտնելու համար, պետք է գտնել արագության և շարժման ժամանակի արտադրյալը:

ճանապարհ = արագություն * ժամանակ
S = V * t

Զանգված, զանգվածի միավորներ։

Զանգվածը մարմնի իներտության քանակական։ Զանգվածը ֆիզիկական մեծություն է և սկալյար մեծություն է։ Որպես զանգվածի միավոր ՄՀ-ում ընդհունեցի պլատինի և իրիդիումի համաձուլվածքից պատրաստված գլամի զանգվածը որը անվանեցին կիլոգրամ (1կգ․)։

Այդ նմուշը պահվում է Ֆրանսիայում, Փարիզի մերձակա՝ Սեվն քաղաքում, քաղաքի չափերի և կշիռների միջազգային բյուրոյում։ Զանգվածը նշանակել են m տառով։ Օգտագործվում են բազմակի և մասնակի միավորներ՝ 1գ, 1մլ։ Զանգվածի չափման գործիքներն են՝ կշեռքները և կշռաքարերի հավաքածուները։

Նյութի խտություն։Մարմնի զանգվածի և ծավալի հաշվումը

1.Ո՞ր մեծությունն է կոչվում նյութի խտություն

Նյութի խտություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և ծավալի հարաբերությանը։

2.Ինչպե՞ս է որոշվում նյութի խտությունը

Խտություն=զանգված։ծավալ

3.Ի՞նչ միավորներով  է արտահայտվում նյութի խտությունը

Կիլոգրամով։

4.Ինչպե՞ս կարելի է հաշվել մարմնի ծավալը,եթե հայտնի են նրա զանգվածը և նրա խտությունը

p=m:v

5.Ինչպե՞ս կարելի է հաշվել մարմնի զանգվածը,եթե հայտնի են նրա ծավալը և նյութի խտությունը:

m=v*p

Շարժման, արագության, ճանապարհի և ժամանակի հաշվարկ

V=36կմ/ժ=36*1կմ/1ժ=36*1000մ/3600վ=10մ/վ

V=18կմ/ժ=18*1կմ/1ժ=18*1000մ/3600վ=5մ/վ=5*100սմ/1վ=500սմ/վ

V=72կմ/ժ=72*1կմ/1ժ=72*1000մ/3600վ=20մ/վ
15մ/վ<20մ/վ
Դելֆինի արագությունն ավելի մեծ է

60/30=2
2*20=40
40կմ/ժ

100մ/10վ=10մ/վ
10/1000*3600=36կմ/ժ

100կմ/2,5ր=40 կմ/ր=40*60 կմ/ժ=2400 կմ/ժ=2400/3,6 մ/վ=2000/3 մ/վ=666,67

72կմ/ժ / 1/60ժ=72/60 կմ=1,2կմ

24*7=168ժ
168ժ*2սմ/ժ=336սմ

S=30կմ/վ*1տ=30կմ/վ*365*24*60*60վ=946080000կմ

կրիա — t1=100մ/0,3կմ/ժ=0,1կմ/0,3կմ/ժ=1/3ժ=20ր
փիղ — t2=100մ/40կմ/ժ=0,1կմ/40կմ/ժ=1/400ժ=60/400ր=3600/400վ=9վ
կենգուրու — t3=100մ/60կմ/ժ=0,1կմ/60կմ/ժ=1/600ժ=60/600ր=3600/600վ=6վ
հովազ — t4=100մ/120կմ/ժ=0,1կմ/120կմ/ժ=1/1200ժ=60/1200ր=3600/1200վ=3վ

t=150.000.000կմ/300.000կմ/վ=500վ

16*3,6կմ/ժ=57,6կմ/ժ
160>57,6
Ոչ

100մ/53վ=100/53 մ/վ=100/53*3,6 կմ/ժ=360/53կմ/ժ=6․ 42/53կմ/ժ
Լողորդ

1․ Որքա՞ն ճանապարհ կանցնի ավտոմեքենան, եթե այն գնա 30 րոպե 60կմ/ժ արագությամբ։

S=30ր*60կմ/ժ=30կմ

2․ Ի՞նչ արագությոամբ էր շարժվում ավտոմեքենան, եթե այն անցավ 18կմ 3 ժամում

V=18կմ/3ժ=6կմ/ժ

3․ Որքա՞ն ժամանակում կանցնի ավտոմեքենան 10կմ, եթե այն շարժվի 600կմ/ժ արագությամբ

t=10կմ/600կմ/ժ=1/60ժ=1ր

S=2ժ*2մ/վ=2*3600վ*2մ/վ=7200վ*2մ/վ=14400մ
t=14400մ/3մ/վ=4800վ=80ր

V=240կմ/6ժ=40կմ/ժ
S=40կմ/ժ*10ժ=400կմ

Մարմինների փոխազդեցությունը:Մարմնի զանգված:

1.Շրջապատից մեկուսացված մարմինը կփոխի՞ իր արագությունը,թե ոչ:

Ոչ

2.Բերել մարմինների փոխազդեցության օրինակներ

Օրինակ մի գունդ գլորվում է դեպի մյուսը և դպչում է գնդին այսինքն նրանցից յուրաքանչյուրն ազդում է մյուսի վրա։

3.Մարմնի ո՞ր հատկությունն է կոչվում իներտություն

Եթե մարմնի շարժումը ակնթարթորեն չի փոխվում ապա այդ հատկությունը անվանում ենք իներտություն:

4.Ո՞ր մեծությունն են անվանում մարմնի զանգված

Զանգվածը մարմնի իներտության քանակական չափն է։

5.Ինչպե՞ս կարելի է չափել մարմնի զանգվածը

Չափել մարմնի զանգվածը՝ նշանակում է այն համեմատել չափման տրված միավորի հետ։

6.Ի՞նչ միավորներով է արտահայտվում զանգվածը

Տոննա, ցենտներ, գրամ, միլիգրամ և այլն։

7.Ի՞նչն է զանգվածի չափանմուշը, միավորների ՄՀ-ում

ա.ծանոթացում զանգվածի չափման գործիքների հետ

բ.ծանոթացում կշռման կանոններին

գ. տարբեր մարմինների զանգվածների որոշումը լծակավոր կշեռքի և կշռաքարերի միջոցով