Մեր պատրաստած աշխատանքները տոնավաճառին

Այս գեղեցիկ իրերը պատրաստել են մեր թիմի տաղանդավոր աղջիկները Նարինե Նիկողոսյանը, Ինեսա Արղությանը, և Մանե Օհանջանյանը։

Շուտով կկարողանք գնել այս ամենը մեր դպրոցի տոնավաճառին։ Սպասեք նոր նկարների։😉

Քվեսթ 1

Խաղի կանոնները
Պետք է գուշակել գաղտնաբառը,
Այնուհետև թերթիկի տիրոջը,
Պատասխանները գրել, և տալ կազմակերպիչներին։ Եթե ստանաք թույլտվություն կարող եք դուրս գալ, եթե ոչ ապա ինչ որ բան սխալ եք գուշակել։

Մաղթում ենք հաջողություն

Գտիր գաղտնաբառը։

Այդ իրը գնելով քեզ դա մնում է ընդմիշտ, իսկ եթե վերցնում  ես պետք է  անպայման  ժամանակ  հետո ետ տաս։

Այդ իրը առաջին  անգամ տպագրվել է Վենետիկում 1512 թվականին Հակոբ Մեղապարտի կողմից։

Այդ բառի հիմնական իմաստը, այսպես թե այնպես, առնչվում է  գիտելիքներին՝ կրթությանը, գիտությանը, մշակույթին, տեղեկատվությանը:

Գտիր թերթիկի  տիրոջը

Գեղեցկությամբ  նա հմայում է բոլորին։

Նրա շնորհիվ դուք կարդում եք այս ամենը։

Օրվա մեծ մասը դուք նրա հետ եք անկացնում։

Ձմեռային ճամբարի ամփոփում

Մեր ճամբարում շատ հավես է անցնում, ես չեմ ուզում, որ ճամբարը վերջանա։ Մեր ճամբարի ճամանակ մենք երկու անգամ գնացել ենք սահադաշտ, և մեկ անգամ պլանետարիյում, շատ հավես էր ընկեր Մերրի և մեր ջոկատի հետ։ Մենք խաղացել են 7 քվեստ և 3 ինտելեկտուալ խաղ։ Նաև մենք խաղացել ենք շատ-շատ խաղեր Օրինակ․՝ մաֆիա, ասոցիացաներ և այլն։

Նաև մենք բաժանվել ենք տարբեր թմերի Գրիֆֆինդոր, Ռևենքլո, Սլիզերին։ Մենք իրար հետ մրցել ենք և միավորներ վաստակել ։

Այժմ այսքան միավորներ ունեն թիմերը

  • Սլիզերին-36
  • Գրիֆֆինդոր-31,5
  • Ռևենքլո-30,5

Բայց ամեն ինչ շուտով կփողվի😉

Շնորհակալ եմ ընկեր Մերիին, մեր երեք շաբաթը հետաքրքիր և արդյուավետ դարձնելու համար։