Զատիկ նախագիծ

Զատկի ծես

Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկը։ Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 20-ից հետո մինչև ապրիլի 24-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։ Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։ Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։

Հայկական ավանդույթում, սույն հավկիթներով հավկթախաղ է տեղի ունենում երկու հոգու միջև։ Կոտրող հավկիթը հաղթող է ճանաչվում և ուտում են կոտրված հավկիթը։ Նաև ավանդույթ է Զատկվա հավկիթներն ուտել թարխունով, աղով և լավաշով։

Զատկական խոհանոց

Զատկական երգեր

Զատկական ռադիո

Ինչպես ենք նշում Զատիկի տոնը իմ ընտանիքում

Աքրոստիկոս

Զատիկ տոնը շատ ուրախ է․

Ածիկ, Ուտիս, Ակլատիզ

Տանը հյուրեր, երգ ու պարեր,

Իսկ սեղանին շատ ուտեստներ,

Կարմիր գինի, ներկած հավկիթ։

Հանելուկ

Համ միջատ է, համ էլ տոն։ (Զատիկ)

Զատկական շարժական բացիկ