Շաբաթ օրը ես ընտանիքիս հետ գնացի Գառնի։ Ես առաջին անգամ էի Գառնիում։ Ինձ շատ դուր եկավ տաճարը։ Այն շատ գեղեցիկ էր։

Մենք ման եկանք տաճարի մոտ։ Ես հետաքրքիր բաներ իմացա Գառնիի մասին։ Տեսա հին բաղնիքները, որտեղ թագուհիներն են լողացել։

Հայրիկս ինձ համար Գառնիի տաճարի նկարով կոպեկ նվիրեց։ Այդ կոպեկը հենց այնտեղ էին պատրաստում։ Պետք էր շատ մեծ մուրճով հարվածել երկաթին, որ նկարը տպվեր կոպեկի վրա։


Տաճարից հետո մենք գնացինք հանգստի գոտի։ Այնտեղ ես շատ լավ ժամանակ անցկացրեցի։ Շախմատ խաղացի հայրիկիս հետ, հանգստացա և լողալ սովորեցի։


Հայրիկս խոստացավ, որ մենք ամեն շաբաթ ինչ որ հետաքրքիր տեղ կգնանք։ Ես շատ լավ օր ունեցա և շատ լավ հագստացա։