Մայրենիի հաշվետվություն (Երրորդ ուսումնական շրջանի)

Շատ հավես անցավ երրորդ ուսումնական շրջանը, շատ հավես թեմաներ ենք անցել։ Նաև մենք ամեն ուբաթ օրերը գրքեր էինք ընթերցում, դա շատ հետաքրքիր էր ։Շատ սիրեցի գիրք կարդալ և գտա այն գրքերը, որոնք սիրեցի կարդալ, ինձ օգնեց Ընկեր Մերին ։Շնորհակալություն Ընկեր Մերիին ամեն ինչի համար ։

Մայրենի լեզվի բաժինը-այստեղ

Սիրածս նյութերը,որոնք տեղադրել եմ- Մայրենի լեզվի դասին ուրբաթ օրերը իմ կարդացված գրքերը,Երեք Հարուստ (Արևմտահայերեն ընթերցումներ), Խորխե Բուկայի «Երկնքի դարպասների մոտ» պատմվածքի վերաբերյալ մտքերս,Վահան Տերյան «Կախարդական մի շղթա կա երկնքում» և Վահան Տերյան «Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր», Այդքան հարազատ բայց օտար, Հրաշքների հանդեպ հավատը։

Մայրենիի դասերն իմ կյանքում

Մայրենիի դասերը շատ բան փողեցին իմ կյանքում, ես սիրեցի գիրքը կարդալ, և սիրեցի թատրոնի աշխարհը ավելի շատ և ցանկություն մոտս առաջացավ ներկայացումներ բեմադրելու։Ընկեր Մերին մեր հետ շատ հետաքրքիր դասեր էր անկացնում։ Երջանիկ եմ, որ հենց ընկեր Մերին է մեզ դաս տալիս, և ով էլ մեզ հետո դաս տա ընկեր Մերիի նման չեմ սիրի նրան։ Շատ եմ կապվել Մայրենիի դասերի հետ և շատ ծանր է ինձ գիտաքցել, որ էլ տենց չի լինի։ Բառերով չեմ կարող նկարագրել թե ինչքան եմ սիրել ընկեր Մերիին և Մայրենիի դասերը։ Շնորհակալություն Ընկեր Մերի, որ փոխեցիք իմ կյանքը դեպի լավ կողմը։

Մայրենի լեզվի դասին ուրբաթ օրերը իմ կարդացված գրքերը

Նախաբան

Մեր մայրենի լեզվի դասերը ուրբաթ օրերը շատ հետաքրքիր են անցել, քանի որ մենք բոլորս գրքեր էինք բերում, իհարկե մեր Մայրենի լեզվով ընթերցում և վերջում ամեն մեկս կիսվում էինք իրար հետ և քննարկում կարդացածը։ Ընկեր Մերին բացառիկ հնարավորություն տվեց այն երեխաներին, որոնք ժամանակ չեն հատկացում գիրք կարդալու ինչ-որ պատճառներով։ Գիրք կարդալիս մենք ամեն մեկս շատ-շատ բաներ իմացանք և բոլորս սիրեցինք գիրք կարդալ հատկապես կարևորեցինք գիրք կարդալ մեր Մայրենի լեզվով։

Իմ կարդացած գրքերը

Ռեյ Բրեդբերի <<Մարսյան Քրոնիկոն>>

Ես այդ ժամերի ընթացքում և ոչ միայն կարդացել եմ Ռեյ Բրեդբերի <<Մարսյան Քրոնիկոն>> գիրքը և հենց այդ գրքից սկսել եմ գիրք կարդալ սիրել և գիրք չկարդալ ուղղակի կարդալու համար։ Այն մարդկանց, ովքեր սիրում են կարդալ ուղղակի ֆանտաստիկա, որտեղ ամեն ինչ գրված և բացահայտված է, խորհուրդ չեմ տա կարդալ այս գիրքը, իսկ այն մարդիկ, ովքեր սիրում են կարդալ գրքեր, որտեղ իրենք են բացահայտում գիրքը, միանշանակ այդ գիրքը խորհուրդ կտամ, հատկապես այն մարդկանց համար, ովքեր սիրում են փիլիսոփայել․ այդ գիրքը իդեալակն է նրանց համար։ Այն մարդիկ, ովքեր չեն ընթերցել, կմտածեն, թե ինչ կապ ունի Մարս մոլորակը Երկիր մոլորակի հետ և առհասարակ մեր հետ, բայց եթե խորը հասկանալով կարդաս այդ գիրքը, կհասկանաս, որ այնտեղ ներկայացված է մեր Երկիր մոլորակը մարդկան բնակվելուց առաջ և հետո․ ախր իասկապես Մարսը, այսինքն մեր Երկիր մոլորակը, շատ-շատ լավն է, երբ մենք նրան չենք փչացնում։Այդ գրքում կար մի գլուխ, որտեղ կար մի մոլագար (անունը չեմ ասում, որ ինքներդ գլխի ընկնեք), ով չէր ուզում մարդկանց թողնել, որպեսզի նրանք բնակվեն Մարսում, որովհետև գիտեր, որ երբ նրանք գան կսկսեն կռիվները տեղափոխել Մարս, ռումբեր տեղավորել և այլն։ Նա չէր ուզում, որովհտեև երբ մարդիկ գային, նրանք Երկիր մոլորակը կրկնօրնակելու էին Մարսին(այդ մասն է ինձ մոտ շատ տպավորվել) ։

<<Լեոնարդո Դա Վինչիի առակներ հեքիաթներ լեգենդներ >>

Եթե անկեղծ լինեմ, առակները և հեքիաթները չեմ կարդացել․ միայն լեգենդներն եմ կարդացել Լեոնարդոյին մի քիչ ավելի լավ ճանաչելու համար և էլի համոզվեցի, որ նա հանճար է եղել։ Եթե ես մոտենամ դրսում մեկ մարդու և հարնցեմ

— Լեոնարդո Դա Վինչիին գիտե՞ս

Նա կասի

-Հա, են գեղանկարիչը։

Ցավալին այն է, որ մարդիկ չգիտեն այդ հանճարեղ մարդու մասին և չգիտեն ինչքան բան է նա արել մեզ համար։

Անպայման կարդացեք այս գիրքը ԲՈԼՈՐԴ։

Վիլյամ Սարոյան <<Իմ սիրտը լեռներում է>>

Շատ եմ սիրում թատրոնի աշխարհը և որոշեցի այս անգամ կարդալ պիեսներ։ Սկսեցի հենց այս պիեսից և շատ սիրեցի այն․ հատկապես Մեք-Գրեքորի կերպարը, քանի որ մենք նմանություններ ունենք։Այնքան սիրեցի, որ ցանկություն առաջացավ մոտս մեր դպրոցում բեմադրել այդ պիեսը։Բոլոր այն մարդկանց համար, ովքեր սիրում են ներկայացումներ դիտել, բայց չգիտեն ինչ կարդալ, պիեսները լավագույն տարբերակն են, որտեղ շատ են երկխոսությունները և ամեն ինչ կարող ես շատ հեշտ պատկերացնել։

Մայրենի 17․05․2023

Փակագծում տրված գոյականները համապատասխանեցրու նախադասությանը:

Ոչ մի քայլ չի կարողանում անել առանց  օգնության (օգնություն):

Մարզիկը հանդիսատեսների համակրանքից (համակրանք) բացի գավաթն էլ շահեց:

Ռադիոընդունիչ և թթվածնի բալոններ կային տակառի  (տակառ) մեջ:

Բոլոր ծովերը կապվում են օվկիանոսների (օվկիանոսներ) հետ:

Ըստ օրինակի (օրինակ)՝ տասը նախադասություն գրեցի:

Պարզվում է, որ ձկներին դեպի  ցանցից (ցանց) են հրապուրում զանազան ձայներով:

Գրել տասական բառ.

  • որոնց հնչյունները ու տառերը հավասար են

Տուն, ամրոց, ծաղիկ, Տարոն, մանկավարժ, հեռախոս, դերասան, քար, շուն, գորգ

  • որոնց հնչյունները ավելի շատ են, քան տառերը

Արև, ոզնի, եղնիկ, որակ, սրամիտ, ոսկեզոծ, տերև, ոսկի, ողկույզ, սև

  • գրությամբ և արտասանությամբ տարբերվում են

Հագստ, ճանապարհ, օձ, օդ, բարձր, ձվածեղ, կարգին, երգել, մեջք, արջ

  • զույգեր, որոնք իրարից տարբերվում են մեկ հնչյունով

մարդ-զարդ, քող-փող, ձև-թև, դարդ-վարդ, բառ-գառ, սարք-սարդ, բույն-թույն, քույր-բույր, բարդ-դարդ

Մայրենի 10․05․2023

  1. Կարդա՛ Վիլյամ Սարոյանի <<Խորհուրդներ ամերիկացի ճանապարհորդին>> պատմվածքը և պատրաստվի՛ր քննարկման:
  2. Ի՛նքդ խորհուրդներ տո՛ւր ճանապարհորդին։

Ուշադիր եղիր և մի մոռացիր, որ այն ճամփորդությունը, որը պատկերացրել էր Կարո քեռին կամ գուցե և ապրել այդ ճամփորդությունը պատկերացնելով, թե այն քո ճամփորդության նման կլինի կարող էր իսկապես կատարվել բայց ամեն դեպքում քեզ պատրաստել, որ այդպես է լինելու կարիք չկա։

  1. Բնութագրի՛ր Կարո քեռուն։

Նա սնահավատ է, երևակայողը բայց նաև հոգատար և անհանգտստանում իր հարազատների համար։

  1. Այլ վերնագիր հորինի՛ր ստեղագործության համար։

«Վոբոշյան բլյուզ» նոր պատմության ստեղծման մասին

  1. Առանձնացրո՛ւ հերոսներին, բնութագրի՛ր:

Մելիք քեռին նույնպես սնահավատ էր, սակայն մյուս օրը ինքը փորձեց այդ հիմար խորհորդները իր օգտին օգտագործել այսինքն նա այն մարդն է ով ամեն իրավիճակից կարողանում է դուրս գալ և խուսոափել ավելորդ լարվածությունից։

Իսկ Կարո քեռին ավելի անհետաքրքիր ու միշտ ամեն տեղ վատ բաներ են միայն նկատում

  • Որոշիր բառերի հնչյունների և տառերի քանակը: Նկատի առ նաև արտասանվող, բայց չգրվող ը հնչյունը:
    • Օրորոց, եղինջ, հևիհև, օթևան, երկյուղ, երբեմն, սերկևիլ, պարգև, խխունջ, պատշգամբ, ճակնդեղ:

Օրորոց-6տառ, 6հնչ, եղինջ-5տառ, 6հնչ, հևիհև-5տառ, 7հնչ, օթևան-5տառ, 6հնչ, երկյուղ-6տառ, 7հնչ, երբեմն-6տառ, 7հնչ, սերկևիլ-7տառ, 8հնչ, պարգև-5տառ, 6հնչ, խխունջ-5տառ, 6հնչ, պատշգամբ-8տառ, 9հնչ, ճակնդեղ-7տառ, 8հնչ:

Մայրենի 8.05.2023

  1. Գրեք այնպիսի հարց, որի պատասխանը կլինի՝ — Ես վաղուց մոռացել էի այդ մասին:

Դու այն ժամանակ շատ բարի էիր ավելի լավն էիր , հիշո՞ւմ ես ետ ժամանակ

  1. Կազմիր այնպիսի նախադասություններ, որ բոլոր բառերը սկսվեն նույն տառով:

Ես երազեցի երկինք ելնել:

  1. Ախոյան, աղմուկ, հարկատու, սուլոց, ելակետային, անեզր, բոլորովին, անհավանական, հաղարջենի, դեղձի բառերի մեջ ի՞նչ կենդանիներ ես տեսնում:

Խոյ, մուկ, կատու, ուլ, կետ, եզ, լոր, հավ, արջ, ձի։

Մայրենի 05.05.2023

  1. Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
    բերանը ջուր առնել – չխոսել
    կյանքի ընկեր- ազնիվ, լավ ընկեր
    դանակը ոսկորին հասնել-    համբերությունը հատնել
    հոգու հետ խաղալ – ձեռ առնել

2.Ընդգծիր պարզ բառերը.
արագիլ
, հրավեր, արձան, գոմեշ, գեղարդբարակ, ամրակ, բողոքզարմիկ,դադարգալար, հովար, հանդարտ, կաղամբ, հարուստ, կորուստ, պատում։

3. Ընդգծիր բարդ բառերը.
առաջնեկքննադատհախճապակիփոխըմբռնումախորժալուրտանտիկին,ձեռնարկ, հոգեթով, ամենուր, քառասուն, ձեռնասուն, շքամուտք, ինչքան, մշտապես, որտեղ, այսօր։

4.Ընդգծիր մեկից ավելի ածանց ունեցող բառերը.
անմնացորդհամաստեղություն, երկնային, փախստական, ընդունելի, պարունակ, թարգմանչություն, հայրենիք, հարգանք, խորհրդական, ենթաշրջան, ձեռնարկություն, թերագնահատում, հակոտնյա, նախանձելի,բանտարկյալ։

5.Ընդգծիր բարդածանցավոր բառերը.
ձեռնտու, վարկառու, աչառու, զրպարտիչ, գործարանատեր, վիրակապարան,աչքաբաց, ավտոկայան, անհուսություն, տարրալուծում, լեզվաբանություն,հայազգիթռչնաբուծարան, ուրվապատկեր, բնակատեղի, հեռուստացույց։

Մայրենի

Տրված բառերում մեկ տառը փոխելով` ստացիր նոր բառ և բառարանի օգնությամբ տուր ստացված բառերի բացատրությունները՝ ականակիտ, այգաբաց, անութ, աշտանակ, բրդել, գիրթ, թափոր, կտրիճ, հերկել, հրատարակել,  շեղբ, սկահակ, տարեգրություն:

Ականակիտ-ականանետ, այգաբաց-այգեբաց, անութ-անոթ, աշտանակ-աշտարակ, բրդել-դրդել, գիրթ-կիրթ, թափոր-թափուր, կտրիճ-կարիճ, հերկել-հերքել, հրատարակել-հրապարակել,  շեղբ-շեղջ, սկահակ-ստահակ, տարեգրություն-քարեգրություն:

Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 բարդ ածական.
ա. պարսպապատ, հոգեպես, լիտրանոց, ամրակուռ, ձյունապատ, հանդարտ, մեծաշուք, դատարկ, նարնջագույն, ճերմակ
բ. խուճուճ, նկարազարդ, ոսկեհուր, հավասար, դեղնակարմիր, ձվաձև, կիսաեփ, դժբախտ, երիտասարդական
գ. նրբաթերթ, շեղակի, ծանրաշարժ, եռալեզու, առհավետ, սրածայր, համընթաց, ստահակ, հավերժ, պատրաստ:

Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 ածանցավոր ածական.
ա. բյուրեղյա, քնքուշ, ընկերական, դժվար, դժբախտ, ողորկ, դիպուկ, շքեղ, քաղցր, օտար
բ. նազելի, նիհար, մեծագույն, վստահ, դժգոհ, հարմար, խոսուն, բարի, գեղեցիկ, լիուլի
գ. բարի, մթին, պակաս, լավագույն, անգույն, կապույտ, ապաշնորհ, կոպիտ, գունավոր, վարար
դ. վարակիչ, օգտակար, վարարուն, ուրախ, ծարավ, հզորագույն, պղտոր, հրեղեն, վճիտ, գունատ:

Մայրենի դասարանական աշխատանք

  • Կետադրիր տրված նախադասությունները:
  • Պատճառը մի գաղտնիք է, որ երևան հանել չեմ կարող,պատասխանեց նա:
  • Մի կողմում ընկած էր ավտոմատը, մյուսում ՝ խառնիխուռն թափված զանազան իրեր, որոնց մի մասն արդեն ցրիվ էր տվել հատակով մեկ։
  • Երանի՛ քո աչքերին թագուհի, որ տեսել ես այդ հանդեսը մրմնջաց Սեդան:
  • Այնքան մեղմանուշ, այնքան դյութիչ էր մեղեդին, որ Ջուլիետան կարծում էր ՝ իր սրտի լարերի վրա էր նվագում:
  • Լրացրու բաց թողած տառերը (նաև կրկնակ)։

ա) Ազնվամորին (մոռ) վարդազգիների ընտանիքին պատկանող 1-1,5 մ բարձրությամբ թուփ է կամ կիսաթուփ։ Տերևները բարդ են՝ եռամասնյա, վերևից գրեթե մերկ ու կանաչ, ներքևից՝ թաղիքանման ու սպիտակավուն։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղկաթերթիկները սպիտակ են, պտուղը բազմակորիզավոր է։ Բույսը ծաղկում է հունիս-հուլիս, պտղակալում՝ հուլիս- օգոստոս ամիսներին։ Ձմեռելուց հետո բերք է տալիս միայն երկրորդ տարում ու չորանում երրորդ տարում։ Դեռևս հին հույներն ու հռոմիացիներն անտառից հավաքած ազնվամորու պտուղներն օգտագործել են ոչ միայն ուտելու, այլև բժշական նպատակներով։

բ) Հայրենական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղների թուրմը լայներեն կիրառվում է գրիպի, մի շարք ցրտառական հիվանդությունների ժամանակ։ Պտուղները լայն կիրառում ունեն նաև լնդախտի, սակավարինության, ստամոքսային ցավերի ժամանակ։ Օգտագործվում են նաև մարսողությունը լավացնելու և ալկոհոլային հարբածությունից սթափեցնելու նպատակներով։ Հայկական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղները լայն կիրառում են ունեցել տենդային հիվանդությունների, իսկ ծաղիկների թուրմը՝ օձի կծածի դեպքերում։