Մայրենիի ֆլեշմոբ։ Սեպտեմբեր

Ֆլեշմոբի հղումը — 6-8-րդ դասարաններ

1.  Յուրաքանչյուր շարքից առանձնացրո՛ւ մեկ բառ և բացատրի՛ր օրինաչափությունը։

Ա․ Տհաճ, տնօրեն, տաճար, տկլոր,

Բ․ Գերմաներեն, գերյալ, գերհոգնել, գերան,

Գ․ Հազվագյուտ, հանրօգուտ, ամենաշուտ, թփուտ։ 

Ա-ի բոլոր բառերը սկսվում են տ տառով։
Բ-ի բոլոր բառերը սկսվում են գե-տառերով։
Գ-ի բոլոր բառերը վերջանում են ուտ վանկոով։

2.Լուծի՛ր խնդիր-փոխուկները։

Ա․ մի^րգ +վերջածանց

Բ․ բազում ) +1+ կերակուր,,,,

Գ․  4000 + հաճելի,,, + վերջածանց։ 

Ա Մրգեղեն
Բ Բազմակեր
Գ Տհաճություն

3. Վերադասավորի՛ր տառերը՝ ստանալով իմաստ արտահայտող բառեր։

Կորա, չինչո, ինհ, կուբազ, սոկի:

Որակ, ոչինչ, հին, բազուկ, ոսկի։

4. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր, թե ինչ կապ ունեն «խորան» և  «խորանարդ» բառերը։  

Խորանարդ և խորանը ուղղաձև վեցանիստ է որի բոլոր նիստերը քառակուսիներ են ։

5. Կուսակալ, քառակուսի, մեկուսի, կուսակցական, տարակուսել բառերում ո՞ր արմատն է կրկնվում և ի՞նչ է նշանակում։ Կարող ես օգտվել արմատական բառարանից։ 

Կուս — կողմ
Կուս նշանակում է կողմ

6. « Բամբասանք » և «ասեկոսե» բառերը իմաստով հոմանիշ են և հետաքրքիր կազմություն ունեն։ Արմատական բառարանի միջոցով փորձի՛ր պարզել, թե ինչպես են կազմվում, ինչ ընդհանուր արմատ ունեն։  

Ընդհանուր արմատն է
Աս — ասել

7. Արևմտահայերենով գրված առած-ասացվածքները փոխադրի՛ր արևելահայերեն:

Հարուստ ագահ մը աւելի աղքատ է, քան առատաձեռն աղքատ մը։

Մեծ եւ մնայուն գործեր մէկ անգամէն չեն ըլլար։

Չկայ ավելի ուժեղ կախարդանք, քան բառերու կախարդանքը։

Ինչ որ ցանես՝  այն կը հնձես։ 

Հարուստ ագահը ավելի աղքատ է, քան առատձեռն աղքատը։
Մեկ և մնայուն գործերը մեկ անգամ էն չի լինի։
Չկա ավելի ուժեղ կախարդանք, քան բառերի կախարդանք։
Ինչ որ ցանես՝ այն կհնձես։

8․ Ուղղի՛ր նախադասությունները։

Բանը նրանում է, որ ես վաղուց եմ դադարել ակնկալիքներ ունենալ։

Արմենը փորձում էր բռնվել աթոռից, որպեսզի խուսափի անհաջող վայրէջքից։

Կաշվեպատ դրամապանակի պարունակությունը դատարկեց սեղանին։

Նորեկն անհաջող զրույցից հետո  փորձում էր մոտիկանալ խմբի ղեկավարին։

Տեսավ, թե ինչպես է ընկերը վիճվում ինչ-որ անծանոթ մարդկանց հետ։ 

Բանը այն է, որ ես վաղուց եմ դադարել ակնկալիքներ ունենալ։
Արմենը փորձում էր բռնել աթոռից, որպեսզի խուսափի անհաջող վայրէջքից։
Կաշիից պատրաստած դրամապանակի պարունակությունը դատարկեց սեղանին։
Նորեկն անհաջող զրույցից հետո փորձում էր մոտենալ խմբի ղեկավարին։
Տեսավ, թե ինչպես են անծանոթ մարդիկ վիճում իր ընկերոջ հետ։

9. Գրաբարյան նախադասությունները փոխադրի՛ր ժամանակակից հայերեն։

Մարգարէ յիւրում գաւառի պատիւ ոչ ունի։

Ոչ օգնեսցեն գանձք անօրինաց, այլ արդարութիւն փրկէ ի մահուանէ։

Հունձք բազում են եւ մշակք՝ սակաւ։

Մարգարեն իր գավառում պատիվ չունի։
Գանձերն անօրեներին չեն օգնելու, բայց արդարությունը փրկումէ մահվանից։
Հունձքը առատ է, բայց մշակները՝ սակավ։

10. Գրի՛ր շարադրություն « Գեղեցիկը կփրկի աշխարհը »  վերնագրով։ 

Գեղեցիկը կփրկի աշխարհը
Կարծում եմ, որ երեխային գեղեցիկի ընկալումը տրվում է ծնված օրվանից, ծնողից։
Չի կարող նոր լույս աշխարհ եկած մանուկը չգնահատել գեղեցիկը, երբ իրեն տանը սպասում է գեղեցիկ կահավորված մանկական սենյակ։ Ամբողջ սենյակը լի գունավոր գեղեցիկ խաղալիքներով։ Մայրիկից իմ համար գնած միշտ գեղեցիկ հագուստով։ Եվ ոնց կարող էի ես չգնահատել այդ ամենը։Մեծանալուն պես սկսեցի նաև նկատել շինությունների, արձանների, կտավների և ստեղծագործությունների գեղեցկությունը, բայց վստահ եմ, որ ամենագեղեցիկը ստեղծում է բնությունը։ Ես ուզում եմ հավատալ, որ գեղեցիկը կփրկի աշխարհը։