Ճամփորդություն թատրոն

Մենք այսօր գնացինք թատրոն, որի անունն էր Էլֆերի նոր արկածները։ Ինձ շատ դուր եկավ թատրոնը։ Ինձ ամենաշատը դուր եկավ էլֆերից Պեպեն, որոհետև նա ռեպ էր երգում։

Image
Image

Իմ հայրիկի աշխատավայրը

Իմ հայրիկ աշխատում է գասպրոմում իմ հայրիկի աշխատավայրում կա տրինաժոռ և սահադաշտ։ Ես գնացելեմ երկուշաբթի օրը և չորեքշափթի իսկ տրինաժոռ ամեն օր։ Ինձ շատ դուր եկավ իմ հայրիկի աշխատավայր։ Ես ուզում եմ նորից հայիկիս աշխատավայրը հաճախել։

Երկուշաբթի․ սահադաշտ

Այսօր ես առաջին անգամ գնացել էի սահադաշտ։ Սկզբում ես վախենում էի սահել, բայց հետո սովորեցի։ Իմ մարզիչը Հայաստանի գեղասահքի վեցակի չեմպիոն Սլավիկ Հայրապետյանն էր։ Ինձ այնքան դուր եկավ սահադաշտում, որ ես որոշեցի վաղը նորից գնալ։

Աշնանային ճամփորդություն

Այսօր մենք դասարանով գնացել էինք ճամփորդություն Արզական։ Սկզբում մենք կանգնեցինք հանգստանալու Հրազդան գետի մոտ։ Նախաճաշեցինք և մի քիչ հանգստացանք։

Հետո մենք քայլեցինք դեպի Նեղուցի վանք։ Այն շատ հին էր, բայց շատ գեղեցիկ։ Եկեղեցում մենք աղոթք արեցինք և երգեցինք։

Եկեղեցուց հետո նստեցինք ծառերի տակ հանգստանալու։ Ես իմ ձեռքով տանձ և խնձոր հավաքեցի և բերեցի տուն։ Տատիկս դրանք լվաց, կտրատեց և բաժանեց մեր ընտանիքի անդամներին։ Բոլորը ասացին, որ շատ համեղ էր։

Ես շատ էի հոգնել, բայց սպասում եմ մյուս ճամփորդությանը։

1 օր Ակվատեկում

Այս շաբաթ ես ու մայրիկս մեր ընկերների հետ գնացինք Ակվատեկ։ Ես լողալ շատ եմ սիրում ու մայրիկիս խնդրում եմ որ ինձ տանի լողավազան։

Մենք ամբողջ օրը անցկացրեցինք այնտեղ։ Շատ լողացինք, ուրախացանք, խաղացինք։

Ես դեռ թևիկներով եմ լողում, բայց շուտով կսովորեմ։ Մայրիկս խոստացավ որ մենք անպայման էլի կգնանք լողավազան։