Այսօր մենք դասարանով գնացել էինք ճամփորդություն Արզական։ Սկզբում մենք կանգնեցինք հանգստանալու Հրազդան գետի մոտ։ Նախաճաշեցինք և մի քիչ հանգստացանք։

Հետո մենք քայլեցինք դեպի Նեղուցի վանք։ Այն շատ հին էր, բայց շատ գեղեցիկ։ Եկեղեցում մենք աղոթք արեցինք և երգեցինք։

Եկեղեցուց հետո նստեցինք ծառերի տակ հանգստանալու։ Ես իմ ձեռքով տանձ և խնձոր հավաքեցի և բերեցի տուն։ Տատիկս դրանք լվաց, կտրատեց և բաժանեց մեր ընտանիքի անդամներին։ Բոլորը ասացին, որ շատ համեղ էր։
Ես շատ էի հոգնել, բայց սպասում եմ մյուս ճամփորդությանը։
