Ամփոփում․ Բնագիտություն

Մեր բնագիտության դասերը շատ հետաքրքիր են անցում և ամեն անգամ բոլորս շատ գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք մեզ պետք կգան նաև կյանքում։Սիրած թեմա չունեմ բոլոր թեմաները շատ հետաքրքիր են ։
Բնագիտության բաժնի հղումը ֊այստեղ

Անսեռ և սեռական բազմացում

Բազմացումը կարող է լինել անսեռ կամ սեռական: Բազմացումը կենդանի օրգանիզմներին բնորոշ հիմնական հատկություններից է:
Անսեռ բազմացման ժամանակ նոր օրգանիզմի առաջացմանը մասնակցում է միայն մեկ ծնողական ձև, որից առաջանում են երկու կամ ավելի նոր՝ իրար նման օրգանիզմներ:

Սեռական բազմացմանը մասնակցում են երկու օրգանիզմ: Սեռական բազմացման ժամանակ առաջանում են մասնագիտացված սեռական բջիջներ՝ գամետներ:
Ծաղկավոր բույսերի սեռական բազմացման օրգանը ծաղիկն է, իսկ վարսանդը և առէջները նրա գլխավոր մասերն են: Որպեսզի ծաղկից առաջանա սերմերով պտուղ, անհրաժեշտ է, որ տեղի ունենա փոշոտում:

Բազմացում

Գրականության հղումը

Հարցեր`

1. Պատրաստել տեսանյութ անսեռ և սեռական բազմացման մասին:

2. Ի՞նչ է բազմացումը:

Բազմացումը կենդանի օրգանզիմներին բնորոշ հատկություններից է։ Բազմացման միջոցով կենդանի օրգանիզմները վերարտադրում են իրենց նմաններին և դրա շնորհիվ կյանքը շարունակվում է սերնդեսերունդ։ Բազմացումը կարող է լինել սեռական կամ անսեռ։

3. Որո՞նք են անսեռ և սեռական բազմացումը:

Անսեռ բազմացման ժամանակ նոր օրգանիզմի առաջացմանը մասնակցում է միայն մեկ ծնողական ձև, որից առաջանում են երկու կամ ավելի նոր իրար նման օրգանիզմներ։
4. Անսեռ բազմացման ի՞նչ եղանակներ գիտեք:

Անսեռ բազմացման ամենապարզ ձևը կիսումն է, երբ մայրական օրգանիզմը բաժանվում է երկու հավասար մասերի։
5. Ի՞նչ է սպորը:

Սպորագոյացման ընթացքում մայրական օրգանիզմում առաջանում են հատուկ բջիջներ ՝սպորներ։ Սպորը շատ ուժեղ արմատ ունեցող բջիջ է, որը բարենպաստ պայմաններում ծլում է առաջացնելով նոր օրգանիզմ։
6. Ի՞նչ է փոշոտումը։

Երկու տիպի փոշոտում կա՝ ինքնափոշոտում և խաչաձև փոշոտում։ Ինքնափոշոտումը կատարվում է երկսեռ ծաղիկներում, երբ ծակափոշին փոշանոթներից թափվում է նույն ծաղկի սպիի կամ փոշանոթից որևէ այլ եղանակով փոխադրվում է սպիի վրա մի ծաղկի սահմաններում։

Նյութերի և էներգիայի փոխանակություն

Նյութերի և էներգիայի փոխանակությունը կյանքի պարտադիր պայմանն է: Ապրելու համար օրգանիզմները շրջակա միջավայրից պետք է ստանան անհրաժեշտ սննդանյութեր: Բույսերը շրջակա միջավայրից ստանում են ջուր, ածխաթթու գազ, հանքային աղեր, թթվածին:

Գրականության հղումը

Հարցեր՝

1. Ի՞նչ մասերից է կազմված նյութերի փոխանակությունը:

Օրգանիզմ մտած նյութերը վերամշակվում և վերափոխվում են:
2. Թվարկե՛ք այն նյութերը, որոնք բույսերը կլանում են շրջակա միջավայրից:

Բուսական օրգանիզմներում լույսի տակ ջրից և ածխաթթու գազից ֆոտոսինթեզի արդյունքում առաջանում են բարդ օրգանական նյութեր` շաքարներ, որոնք հետագայում վերափոխվում են օսլայի, թաղանթանյութի, ճարպերի, սպիտակուցների և օրգանիզմի համար անհրաժեշտ այլ նյութերի: 
3. Ո՞ր կենդանիներն են սառնարյուն:

Օրինակ` ձկների արյունատար համակարգով հոսում է թթվածնով աղ քատ արյուն, նյութափոխանակությունը դանդաղ է ընթանում, և քիչ էներգիա է անջատվում: Այն չի ապահովում ձկան մարմնի կայուն ջերմաստիճանը, որի պատճառով էլ այն կախված է շրջակա միջավայրի ջերմաստիճանից: Այսպիսի կենդանիներին անվանում են սառնարյուն կենդանիներ: Սառնարյուն են նաև երկկենցաղները և սողունները: Իսկ տաքարյունությունը հնարավորություն է տվել թռչուններին և կաթնասուններին հեշտությամբ հարմարվելու բնակության ամենատարբեր պայմաններին:

Արտազատությունը կենդանի օրգանիզմներում

Բույսերի և կենդանիների կենսագործունեության արդյունքում առաջանում են նյութեր՝ ջրի ավելցուկ, ածխաթթու գազ, միզանյութ և այլ միացություններ, որոնք նրանց պիտանի չեն, որոշ նյութեր նույնիսկ վնասակար են:

Արտազատություն

Գրականության հղումը

Հարցեր
1. Ինչպե՞ս են բույսերն իրականացնում խարամների հեռացումը:

Բույսերը ունեն տերևների վրա անցքեր, մազիկներ, որոնցով  իրականացնում խարամների հեռացումը։
2. Որո՞նք են միջատների արտազատության օրգանները:

Մալպիգյան անոթները

3. Ո՞րն է կոչվում արգասիք:

Նյութափոխության ժամանակ առաջացած ոչ պիտանի նյութերը։
4. Որտե՞ղ են կուտակվում վնասակար նյութերը բույսերի և կենդանիների օրգանիզմներում:

Բույսեր-Կերղև և տերև
կենդանի-Կան կենդաներ որոնք ունեն արտզատության օրգաններ և կան որ ամբողջ մարմնով են արտազատում։

Սննդառություն և մարսողություն

Բոլոր կենդանի օրգանիզմներին բնորոշ է սննդառությունը: Սննդում պարունակվում են նյութեր, որոնք անհրաժեշտ են նոր բջիջների առաջացման և օրգանիզմի կենսագործունեությունն էներգիայով ապահովելու համար:
Օրգանիզմի՝ նյութեր և էներգիա հայթայթելու գործընթացը կոչվում է սննդառություն:
Բույսերը չունեն հատուկ մարսողական համակարգ, քանի որ անհրաժեշտ սննդարար նյութերն առաջանում են նրանց բջիջներում լուսասինթեզի արդյունքում: Բույսերի մեծամասնությանը բնորոշ է հողային (հանքային) և օդային (լուսասինթեզ) սնուցում: Հողային սնուցումն իրականացնում է արմատային համակարգը, որը հողից ներծծում է ջուր և դրանում լուծված հանքային նյութեր, որոնք փոխադրող անոթներով հասնում են տերևներին:

Օդային սնուցման հիմնական օրգանները կանաչ տերևներն են: Տերևները օդից վերցնում են ածխաթթու գազը: Ցամաքային բույսերն ածխաթթու գազը կլանում են օդից, իսկ ջրային բույսերը՝ ջրից:
Տերևի քլորոպլաստերը պարունակում են կանաչ գունանյութ՝ քլորոֆիլ, որտեղ Արեգակի լույսի էներգիայի հաշվին անօրգանական նյութերից՝ ջրից և ածխաթթու գազից, սինթեզվում են օրգանական նյութեր, և անջատվում են թթվածին: Այս երևույթն անվանում են լուսասինթեզ, իսկ այս եղանակով սնվող օրգանիզմներին՝ ավտոտրոֆ:
Կենդանիները, սնկերը և բակտերիաների մեծ մասը չեն կարող ինքնուրույն սինթեզել օրգանական նյութեր. նրանք սնվում են այլ օրգանիզմներում կուտակված պատրաստի օրգանական նյութերով: Այդպիսի օրգանիզմները ստացել են հետերոտրոֆ անվանումը: Կենդանիները սննդառության գործընթացում օգտագործում են բույսերում կուտակված արեգակնային էներգիան: Այն կենդանիները, որոնք սնվում են միայն բույսերով կոչվում են բուսակեր կենդանիներ: Գիշատիչները սնվում են բուսակեր կենդանիներով: Կենդանիների դիակներով սնվող կենդանիներն անվանվում են դիակերներ:
Բնության մեջ հանդիպում են օրգանիզմներ, որոնք սնվում են՝ այլ օրգանիզմների հետ համակեցություն առաջացնելով: Կան նաև օրգանիզմներ, որոնք ամբողջությամբ ապրում են այլ օրգանիզմի հաշվին՝ նրան ոչինչ չտալով: Դրանք մակաբույծներն են:
Սննդանյութերի բարդ օրգանական միացությունները՝ սպիտակուցները, ածխաջրերը և ճարպերը, վերածվում են պարզ միացությունների, որոնք ներծծվում են արյան մեջ և տարածվում ամբողջ օրգանիզմում: Սննդի այսպիսի մշակումը կոչվում է մարսողություն, որն իրականանում է մարսողական համակարգում:

Գրականության հղումը

Հարցեր

  1. Սննդառության ի՞նչ եղանակներ են ձեզ հայտնի:

ինձ հայտնի են սննդառության այսպիսի եղանակներ: Սնում հողի միջոցով, արևվի միջոցով, ֆոտոսինտեզի միջոցով:

  1. Ինչպե՞ս են սնվում բույսերը:

բույսերը սնվում են արմատների միջոցով, և հողի միջից վերձնելով բոլոր պարարտանյութերը: Իսկ տերևներով նրանք սնվում են արևվի շողերով:

  1. Որո՞նք են ավտոտրոֆ և հետերոտրոֆ օրգանիզմները:

Ավտոտրոֆ բույսերը ինքնուրույն սինթեզել են օրգանական նյութեր իրենց համար։
Հետերոտրոֆ օրգանիզմները չեն կարող ինքնուրույն սինթեզել նյութեր և այդ հետևանքով օգտվում են այլ օրգանիզմների սնված նյութերից։

  1. Ո՞ր բույսերն են սնվում կենդանիներով և ինչու՞:

Ցողիկը, վեներայի մաշիկը, ճանջասպանը, որոնք միջատներ են ուտում նրանց մեջ օգտագործվող նյութերով սնվելու համար։

Օրգանիզմն ամբողջական համակարգ է

Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ կազմված է բջիջներից: Բազմաբջիջ օրգանիզմների կառուցվածքային փոքրագույն մասնիկը բջիջն է: Բջիջներից առաջացնում են հյուսվածքներ, հյուսվածքներից օրգաններ, օրգաններից՝ օրգանների համակարգեր:
Կենդանի օրգանիզմում յուրաքանչյուր օրգան և օրգանների համակարգ կատարում է որոշակի գործառույթ: Դրանց փոխկապակցված աշխատանքն ապահովում է օրգանիզմի՝ որպես միասնական համակարգի կենսագործունեություն:

Օրգաններից որևէ մեկի աշխատանքի խանգարումն անմիջապես ազդում է մյուս օրգանների և ամբողջ օրգանիզմի աշխատանքի վրա:
Կենդանիների մարսողական համակարգն ապահովում է օրգանիզմը սննդարար նյութերով: Մարսողության կամ սննդանյութերի ներծծման ցանկացած խանգարում անդրադառնում է բոլոր օրգանների աշխատանքի վրա: Չստանալով բավարար քանակությամբ սննդարար նյութեր՝ օրգանիզմի աճը դանդաղում է, խանգարվում է բջիջների վերականգնումը, նվազում է ակտիվությունը:
Բույսերի կյանքը սկսվում է սերմի ծլումից: Տերևներում սննդարար նյութեր չեն կարող առաջանալ առանց ջրի և նրա մեջ լուծված հանքային աղերի: Դրանք արմատներով ներծծվում են հողից և ցողունով հասնում տերևներին: Արմատի կամ ցողունի ցանկացած վնասվածք խանգարում է այդ գործընթացին, և տերևները ջուր և հանքային նյութեր չեն ստանում: Միևնույն ժամանակ առանց տերևներում սինթեզված սննդարար նյութերի անհնար է արմատների և ցողունների աճը: Այն չի կարող ծաղկել, ձևավորել պտուղներ և սերմեր:
Կենդանի օրգանիզմների աճն ու զարգացումը, շնչառությունը, սնուցումը, բազմացումը կախված են շրջակա միջավայրի պայմաններից: Բոլոր կենդանի օրգանիզմները արձագանքում են շրջակա միջավայրի փոփոխություններին, և դրանից է կախված նրանց կենսագործունեությունը:
Գրականության հղումը

Հարցեր

1. Ինչո՞վ է պայմանավորված օրգանիզմի ամբողջականությունը:

Օրգանիզմի ամբողջականությունը պայմանավորված է նրանով երբ որ օրգանիզմում կան բոլոր օրգանները և նրանք աշխատում են:
2. Ի՞նչ տեղի կունենա, եթե կենդանին չստանա բավարար քանակությամբ սննդանյութ:

Օրգանիզմի աճը դանդաղանում է, խանգարվում է բջիջների վերականգնումը և բույսը էլ չի աճում:

Բնագիտության ֆլեշմոբ

2 մակարդակ (ապրիլ)

Առաջադրանք. Երկրի մակերևույթի վերին՝ բերրի, փխրուն շերտը _______ է, որտեղ աճում են բույսերի մեծ մասը: 

Երկրի մակերևույթի վերին՝ բերրի, փխրուն շերտը հողն է, որտեղ աճում են բույսերի մեծ մասը:

Փորձարարական առաջադրանքներ․

1․ Վերցրե´ք հողի մի կտոր և լցրե´ք ջրի մեջ: Տեսնում եք, որ ջրում անմիջապես հայտնվում են պղպջակներ: Մեկնաբանե´ք՝ ո՞րն է դրա պատճառը․․․

Հողի մեջ կա օդ

2. Լավ խառնե´ք ջրում եղած հողը և թողե´ք մնա: Որոշ ժամանակ անց կնկատեք․․․։

Լավ խառնե´ք ջրում եղած հողը և թողե´ք մնա: Որոշ ժամանակ անց կնկատեք նստվածք։

3. Վերցրե´ք մի քիչ հող, լցրե´ք հրակայուն տարրայի մեջ և տաքացրե´ք կրակի վրա: Տարրայի վերևում ապակի պահեք: Ի՞նչ կնկատեք․․․։

Վերցրե´ք մի քիչ հող, լցրե´ք հրակայուն տարրայի մեջ և տաքացրե´ք կրակի վրա: Տարրայի վերևում ապակի պահեք: Ի՞նչ կնկատեք։Գոլորշի

4. Շարունակում եք մի փոքր էլ տաքացնել հողը: Շուտով ծուխ կնկատեք և տհաճ հոտ կզգաք: Այսինքն` ․․․։

Շարունակում եք տաքացնել հողը: Շուտով ծուխ կնկատեք և տհաճ հոտ կզգաք: Այսինքն՝ այրվում են բույսերի և կենդանիների մնացորդները:

5. Վերլուծե´ք ստացված արդյունքները և թվարկե՛ք, թե ի՞նչ նյութեր են մտնում հողի կազմության մեջ:

Հողի կազմության մեջ մտնում են՝ ապարներ, ջյուր, օդ և բույսերի և կենդանիների մնացորդներ

Առաջադրանքը կազմեց  Անժելա Բլեյանը:

Բույսի գեներատիվ օրգանները

Ծաղիկը շատ բույսերի ամենավառ և տեսանելի մասն է: Ծաղիկները կարող են լինել մանր կամ խոշոր, վառ գունավորված կամ կանաչ, հոտավետ կամ անհոտ, մենահատ կամ հավաքված ծաղկաբույլերում:
Ծաղիկների հիմնական գործառույթը օրգանիզմի բազմացման համար պտուղներ և սերմեր առաջացնելն է:
Ծաղիկը ցողունին միանում է ծաղկակոթի միջոցով: Ծաղկակոթի վերին լայնացած մասի վրա տեղակայված են բաժակաթերթիկները, պսակաթերթիկները, վարսանդը, առէջները:
Վարսանդը բույսի իգական սեռական օրգանն է, առէջը՝ արական սեռական օրգանը: Այն ծաղիկները, որոնք ունեն և՛ վարսանդ, և՛ առէջներ, կոչվում են երկսեռ ծաղիկներ:
Պտուղների ամենակարևոր գործառույթը սերմերի պահպանումն ու տարածումն է: Պտուղները լինում են հյութալի և չոր:

Գրականության հղումը

Հարցեր՝
1. Ինչի՞ց է առաջանում սերմը:

Պտուղից առաջանում են սերմեր։
2. Ի՞նչ մասերից է կազմված սերմը:

Արտաքինից սերմը ծածկված է հաստ սերմնամաշկով։ Այն պաշտպանում է սերմի պարունակությունը չորացումից, հիվանդաբեր մանրէների ներթափանցումից և մեխանիկական վնասվածքներից։ Սերմնամաշկի տակ գտնվում է սաղմը ապագա փոքրիկ բույսը, և պաշարային սննդանյութերը։

3. Ինչի՞ց է առաջանում պտուղը:

Պտուղները և սերմերը առաջանում են բույսի ծաղկից: Պտուղը սեռական բազմացման հետևանքով առաջացող օրգան է, որը պարունակում է սերմեր: 

4. Ինչու՞ են վարսանդը և առէջները համարվում բույսի գլխավոր մասեր:

Վարսանդը և առէջները համարվում բույսի գլխավոր մասեր , որովհետև վարսանդը բույսի իգական սեռական օրգանն է, իսկ առէջը արական սեռական օրգան: 

Ընձյուղի կառուցվածքը և նշանակությունը

Մեկ վեգետատիվ շրջանում զարգացող ցողունն իր տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ: Ընձյուղն ապահովում է բույսի օդային սնուցումը:
Ցողունն ունի հիմնականում փոխադրող գործառույթ: Ջուրը և նրա մեջ լուծված հանքային աղերը ցողունի անոթներով արմատներից տեղափոխվում են դեպի տերևներ, իսկ տերևներից մաղանման խողովակներով տեղափոխում են սինթեզված նյութեր: Ցողունը պահում է իր վրայի տերևները, ծաղիկները և պտուղները՝ իրականացնելով հենարանային գործառույթ: Ցողունը կարող է կուտակել պահեստային սննդանյութեր՝ կատարելով պաշարող գործառույթ: Ցողունի միջոցով ընձյուղն իր տերևները և բողբոջները ուղղում է դեպի լույսը:

Տերևները կազմված են տերևաթիթեղից, որը ցողունին միացած է տերևակոթով: Որոշ բույսերի տերևներ չունեն արտահայտված տերևակոթ:
Ցողունի վրա տերևները սովորաբար այնպես են դասավորված, որ միմյանց վրա ստվեր չեն գցում:
Տերևի հիմնական գործառույթներն են օրգանական նյութերի սինթեզը, ջրի գոլորշիացումը:
Բողբոջը սաղմնային ընձյուղ է: Գարնան գալուն պես, բողբոջները բացվում են՝ առաջացնելով երիտասարդ տերևներ, ծաղիկներ, սկսվում է ընձյուղի աճը:

Լրացուցիչ նյութ՝ Ընձյուղի կառուցվածքը
Գրականության հղումը 105, 106 էջերը

Հարցեր և առաջադրանքներ՝

1. Ի՞նչ է ընձյուղը: Ո՞րն է ընձյուղի գլխավոր գործառույթը:

Մեկ վեգետատիվ շրջանում զարգացող ցողունն իր տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ: Ընձյուղն ապահովում է բույսի օդային սնուցումը։
2. Ի՞նչ նշանակություն ունեն տերևները և ի՞նչ տիպի են լինում:

Տերևի հիմնական գործառույթներն են օրգանական նյութերի սինթեզը, ջրի գոլորշացումը:
Տերևները լինում են պարզ և բարդ։
Պարզ տերևները տերևակոթին միացած ունեն միայն մեկ տերևաթիթեղ։
Բարդ տերևները տերևակոթին միացած ունեն մի քանի տերևաթիթեղներ։
3. Ի՞նչ գործառույթներ է կատարում ցողունը:

Ցողունն կատարում է փոխադրող գործառույթ՝ ջուրը և իրա հետ լուծված հանքային աղերը տալիս է տերևներին, և տերևներից վերցնում է սինթեզված նյութեր։

Ծաղկավոր բույսերի օրգանները

Օրգանը մարմնի մաս է, որն ունի որոշակի կառուցվածք, ձև և տեղ օրգանիզմում: Արմատը և ընձյուղը (ցողունն՝ իր վրա դասավորված տերևներով և բողբոջներով ) բույսի վեգետատիվ օրգաններն են: Դրանք ապահովում են բույսի սննդառությունը, շնչառությունը, աճն ու զարգացումը, ինչպես նաև վեգետատիվ բազմացումը:
Ծաղիկը, պտուղը և սերմը բույսի գեներատիվ (սեռական ) բազմացման օրգաններն են:
Արմատ: Արմատներով բույսն ամրանում է հողին: Արմատի բազմաթիվ ճյուղավորումները ձևավորում են արմատային համակարգը: Այն կազմված է գլխավոր, հավելյալ և կողքային արմատներից: Գլխավոր արմատը զարգանում է սերմի սաղմնային արմատիկից, իսկ հավելյալ արմատները՝ ցողունի ստորին մասից, երբեմն նաև տերևներից: Գլխավոր և հավելյալ արմատներից առաջանում են կողքային արմատներ:

Արմատային համակարգը լինում է առանցքային՝ լավ զարգացած գլխավոր արմատով:
Արմատային համակարգը ոչ միայն բույսն ամրացնում է հողին կլանում է ջուր և նրա մեջ լուծված հանքային աղեր:
Լրացուցիչ՝ Ծաղկավոր բույսերի օրգանները
Ծաղկի կառուցվածքըԳրականության հղումը

Հարցեր՝
1. Ուսումնական նյութ պատրաստիր ծաղկի կառուցվածքի մասին:
2.Որո՞նք են բույսի վեգետատիվ և գեներատիվ օրգանները և ի՞նչ գործառույթ են կատարում:

Դրանք ապահովում են բույսի սննդառությունը, շնչառությունը, աճն ու զարգացումը, ինչպես նաև վեգետատիվ բազմացումը։
3.Որո՞նք են արմատի գործառույթները:

Արմատներով բույսն ամրանում է հողին։Այն կազմված է գլխավոր,հավելյալ և կողքային արմատներից։