Անուշահոտ բնագիտական փորձ

Այս տարի Ամանորին ես նվեր եմ ստացել իսկական օծանելիք պատրաստելու հավաքածու։

Մայրիկիս հետ կարդացինք ձեռնարկը և քայլերով սկսեցինք պատրաստել։ Հավաքածուի մեջ տարբեր հոտեր և նյութեր են, որոնք պետք է ճիշտ խառնել, որպեսզի ստացվի օծանելիք։

Պարզվեց, սր շատ հեշտ է։ Այս անգամ պատրաստեցինք վարդի հոտով օծանելիք։

Նաև պատրաստեցինք հոտավետ բյուրեղներ, որոնք կարելիք է թողնել սենյակում և երկար ժամանակ անուշ հոտ գա։

Ես շատ հավանեցի այս հավաքածուն։ Դրանով ես կարող եմ երկար ժամանակ զբաղվել և տարբեր բույրեր հնարել։