Թեստ

Առողջ բառի բոլոր տառերով կազմեք մարմնի, առողջությանը վերաբերող բառեր;
Ա֊աչք
Ռ֊ռենգեն
Ո֊ողնաշար
Ջ ֊ ջրային մարմիններ

  • Ի՞նչ մրգեր ու բանջարեղեն են օգտագործում մրսածությունը բուժելու և ջերմությունը իջեցնելոու համար
    Լիմոն, մալինա, կիվի, բիբար, շատ հեղուկներ
  • Թվեք ձմեռաին սպորտաձևեր
    Լեռնադահուկային սպորտ, շներով սահնակավարություն, չմշկավազք
  • Թվեք ամառային սպորտաձևեր
    Հեծանիվ, ամառային չմուշկներ
  • Կարելի՞ է արդյոք խմել գետի, լճի ջուր: ձյուն ուտել պատասխանը հիմնավորել
    Գետի, լճի ջուր չի կարելի խմել, որովհետև կան լիքը վնասակար բակտերիաներ, միկրոբներ, որոնք արող են վնաս տալ օրգանիզմին, նաև չի կարելի ուտել ձյուն, դրանից կարող է վնասվել կոկորդը:
  • Տարվա ո՞ր եղանակին է ճիշտ սկսել կոփվել
    Բոլոր եղանակներին կարելի է կոփվել, բայց լավ ժամանակը դա ամռանն է:
  • Կարելի՞ է կրծել եղունգները, պատասխանը հիմնավորել
    Ոչ չի կարելի, որովհետև դա հակահիգենիկ է:
  • Կարելի՞ է քո սանրը տալ ուրիշին, պատասխանը հիմնավորել
    Ոչ չի կարելի, որովհետև կարելի է վարաքվել օրինակ սնկային հիվանդությունից:
  • Կարելի՞ է ուրիշի կոշիկ հագնել: պատասխանը հիմնավորել
    ՈՉ, որովհետև նույն պես կարելի է վարաքվել:
    Առաջադրանք 3 / 1 բալ/
  • Ո՞ր մթերքն է նախընտրելի ուտել:

նրբերշիկ, միս, երշիկ, սարդելկա
Միս

2. Ո՞ր կաթնամթերքն է բարենպաստ ազդում մարսողական պրոցեսի վրա

 պանիր, կեֆիր, պաղպաղակ, կարագ
Կեֆիր
3.Ո՞ր միրգն է հարուստ երկաթով

նարինջ, խնձոր, տանձ, մանդարին
Խնձոր
4, Ո՞ր միրգն է օգտակար ուտել մրսածության ժամանակ
Բանան
 սալոր, կարտոֆիլ, գազար,բանան

5 Ո՞ր բանջարեղենն է պարունակում շատ աճի ֆերմենտներ

սոխ, վարունգ: կարտոֆիլ, գազար
Գազար

6 Ինչպե՞ս են կոչվում այս մթերքները. Դրանցից ո՞րն է հարուստ կալցիումով և օգտակար է ոսկրերի և ատամների ամրության համար

կարագ, թթվասեր, պանիր, կաթնաշոռ
Կաթնամթերք
Կաթնաշոռ

Հագուստի և կոշիկների խնամք

Հագուստը և կոշիկները մարդու կյանքի անբաժանելի մասն են:

Նրանք ունեն ոչ միայն էսթետիկ այլև պաշտպանիչ նշանակություն:Պաշտպանում են շոգից,ցրտից,փոշուց,խոնավությունից,քամուց,արևից,կեղտից և այլն:Հագուստի որակը կախված է այն գործվացքից որից կարված է:Գործվածքները լինում են արհեստական  և բնական(բամբակ,բուրդ):

Արհեստական գործվածքները կարող են առաջացնել մաշկի քոր,ալեռգիա,մաշկի գրգռվածություն և այլն:Արհեստական

Հագուստը և կոշիկները մարդու կյանքի անբաժանելի մասն են:Նրանք ունեն ոչ միայն էսթետիկ այլև պաշտպանիչ նշանակություն:Պաշտպանում են շոգից,ցրտից,փոշուց,խոնավությունից,քամուց,արևից,կեղտից և այլն:Հագուստի որակը կախված է այն գործվացքից որից կարված է:Գործվածքները լինում են արհեստական  և բնական(բամբակ,բուրդ):

Արհեստական գործվածքները կարող են առաջացնել մաշկի քոր,ալերգիա,մաշկի գրգռվածություն և այլն: Արհեստական գործվածքները ,,չեն շնչում,,:Հատկապես ներքնազգեստը պետք է լինի բամբակից:Հագուստը և կոշիկները անձնական իրեր են ցանկալի չէ ուրիշի շոր ու կոշիկ հագնելը, քանի որ այդպես կարող են փոխանցվել տարբեր մաշկային,սնկային հիվանդությունն Հագուստի խնամքը կարևոր է առողջության համար:Հագուստը լվանալու,չորացնելու,արդուկելու պահելու պայմանները պայմանական նշանների օգնությամբ գրված են լինում հագուստի պիտակների վրա:

http://www.kakras.ru/interesn/znaki_na_odezhde.html

գործվածքները ,,չեն շնչում,,:Հատկապես ներքնազգեստը պետք է լինի բամբակից:Հագուստը և կոշիկները անձնական իրեր են ցանկալի չէ ուրիշի շոր ու կոշիկ հագնելը, քանի որ այդպես կարող են փոխանցվել տարբեր մաշկային,սնկային հիվանդությունն էր:Հագուստի խնամքը կարեվոր է առողջության համար:Հագուստը լվանալու,չորացնելու,արդուկելու պահելու պայմանները պայմանական նշանների օգնությամբ գրված են լինում հագուստի պիտակների վրա:

http://www.kakras.ru/interesn/znaki_na_odezhde.html

Վիտամին C

Օգտագործում

Վիտամին C-ն ունի անփոխարինելի դեր լնդախտը բուժելու գործում, որն առաջանում է հենց այս վիտամինի անբավարարությունից։ Ասկորբինաթթվի դերը տարբեր հիվանդությունների կանխարգելման գործում բավականին վիճարկելի է ՝ պայմանավորված հիվանդների վրա թողած տարբեր ազդեցություններով։ 2012 թվականին ՛՛Կոխրան ՛՛կազմակերպությունը հայտնեց իր փորձարկման արդյունքները, ըստ որի վիտամին C-ն ՝ սննդային հավելումների կազմում, որևէ կերպ չի ւկարող մահվան բերել [27]:Համաշխարհային առողջապահական կազմակերպության բնորոշմամ վիտամին C-ն դասվել է որպես ամենաանվտանգ ու արդյունավետ դեղամիջոցների շարքին, որոնք անհրաժեշտ են առողջապահական համակարգում[14]։

Նոբելյան մրցանակակիր Լինուս Պոլինգըի նկարն այն ժամանակ, երբ ինքը խորհուրդ էր տալիս ընդունել վիտամին C-ն մրսածության ժամանակ (1970 թվական)։

Քաղցկեղխմբագրել

Գոյություն ունեն երկու մոտեցումներ, վիտամինի ազդեցության վերաբերյալ քաղցկեղի ժամանակ։ Արդյոք նորմալ սննդակարգի պայմաններում, սննդային հավելումներ չօգտագործելու դեպքում, մարդիկ կարո՞ղ են առավել մեծ քանակներով վիտամին սպառելով նվազեցնել քաղցկեղի առաջացման ռիսկը, և, եթե կարող են, արդյոք բերանային ընդունումն ունի՞ միևնույն ազդեցությունը, թե ոչ։ Երկրորդը, քաղցկեղով ախտորոշված մարդկանց մեծաքանակ վիտամինի ներերակային ներարկումներն արդյոք՞ ունակ են բուժելու քաղցկեղը, նվազեցնելու տրվող դեղամիջոցների հակառակ ազդեցություններն ու այդպիսով երկարացնելով կյանքի տևողությունն ու լավացնելու կյանքի որակը։

Մարդկային օրգանիզմը, ի տարբերություն կենդանիների օրգանիզմի, ի վիճակի չէ ո՛չ պահեստավորել, ո՛չ էլ սինթեզել վիտամին C, այդ իսկ պատճառով դրա անհրաժեշտ քանակությունը ստանում է սննդամթերքի՝ հիմնականում բանջարեղենի, մրգերի և հատապտուղների միջոցով։ Անհրաժեշտ է հիշել, որ բնական աղբյուրներից ստացված վիտամին C-ն օրգանիզմի կողմից ավելի լավ է յուրացվում, քան սինթետիկ ճանապարհով ստացվածը

Այս վիտամինը բարերար ացդեցություն ունի կենտրոնական նյարդային համակարգի վրա, խթանում է էնդոկրին գեղձերի գործունեությունը, նպաստում օրգանիզմի կողմից երկաթի յուրացմանն ու արյան արտադրմանը, արգելակում է քաղցկեղածին նյութերի գոյացումը։ Վիտամին C-ի մեծ քանակությամբ օգտագործումը շատ օգտակար է շաքարային դիաբետով հիվանդների, ծխախոտամոլությամբ տառապողների, հակաբեղմնավորիչ դեղահաբեր օգտագործող կանանց, ինչպես նաև մարսողական համակարգի հետ խնդիրներ ունեցող տարեցների համար։

Օրգանիզմում վիտամին C-ի անբավարար քանակը արտահայտվում է հետևյալ համախտանիշներով. մշտական հոգնածություն, լնդերի արյունահոսություն, տարբեր վարակների դեմ օրգանիզմի դիմադրողականության ընդհանուր անկում։ Վիտամին C-ի սուր անբավարարության դեպքում կարող է առաջանալ լնդախտ՝ ցինգա, որն ախտորոշվում է այտուցի, արյունահոսության և ենթամաշկային կետավոր արյունազեղումների առկայությունով։ Վիտամին C-ի չափից ավելի օգտագործումը կարող է առաջացնել լյարդի և ենթաստամոքսային գեղձի գործունեության խանգարում

C-ի չափից ավելի օգտագործումը կարող է առաջացնել լյարդի և ենթաստամոքսային գեղձի գործունեության խանգարում։

Վիտամիներ

Վիտամիններ, դերը, նշանակությունը

Վիտամին են անվանում կենսաբանորեն ակտիվ այն միացությունները, որոնք ճարպերի, ածխաջրերի, սպիտակուցների և հանքային նյութերի համակցությամբ անփոխարինելի դեր են կատարում կենդանի օրգանիզմի նյութափոխանակության համար։

Վիտամինները ոչ մեծ քանակությամբ օրգանիզմ են ներթափանցում սննդի միջոցով և յուրացվում թթվային միացությունների միջոցով (ամիդային, եթերային, նուկլեինային և այլն)։ Այդ թթվային միացությունները, միանալով սպիտակուցներին, արտադրում են ֆերմենտներ (բիոկատալիզատորներ), որոնք խթանում են տարաբնույթ նյութերի սինթեզումն օրգանիզմում։

Վիտամիններն ակտիվորեն ներազդում են բոլոր օրգանների վրա, մասնակցում նյութափոխանակության և նյարդառեֆլեկտոր համակարգի կարգավորմանը։ Մեծ է նաև վիտամինների դերը տարբեր հիվանդությունների բուժման գործում։ Մեր օրերում հայտնի են մոտ 100 ֆերմենտներ, որոնց մոլեկուլների մեջ կան նաև վիտամիններ։ Վիտամինները հիմնականում տոքսիկ չեն, սակայն դրանցից մի քանիսը (օրինակ, վիտամիններ A-ն և D-ն), այնուամենայնիվ, դեղաչափերի չարաշահման պարագայում օրգանիզմում որոշակի խանգարումներ կարող են առաջացնել։ Այս խանգարումներն անվանում են հիպերվիտամինոզ։

Վիտամինների դասակարգումը

Վիտամինների ազդեցության ոլորտը բացահայտվել է մինչ դրանց կառուցվածքի հայտնաբերումը և հիմք է հանդիսացել վերջիններիս դասակարգման համար։ Ի սկզբանե շրջանառության մեջ է դրվել վիտամինների այբբենական դասակարգումը, և չնայած այն հանգամանքին, որ վերջինս չի արտացոլում  վիտամինների ո՛չ կենսաբանական, ո՛չ էլ ֆիզիկական հատկությունները`   այն մինչ օրս ամենալայն կիրառություն ունեցող դասակարգումն է։ Մեր օրերում գիտնականները բացահայտել են մի քանի տասնյակի հասնող վիտամիններ, որոնց ուսումնասիրությունն առավել մատչելի դարձնելու նպատակով վիտամինները դասակարգում են ըստ իրենց ֆիզիկական հատկությունների. ա) ճարպալույծ վիտամիններ, բ) ջրալույծ վիտամիններ։

Реклама

about:blank

Ճարպալույծ վիտամիններն են`  

  • վիտամին A-ն
  • վիտամին D-ն
  • վիտամին E-ն
  • վիտամին K-ն

Ջրալույծ վիտամիններն են`  

— B խմբի վիտամինները, որոնք մոտ երկու տասնյակի են հասնում։ B խմբի վիտամիններից յուրաքանչյուրն ունի իր քիմիական ու կենսաբանական առանձնահատկությունները և օրգանիզմի վրա կենտրոնական նյարդային համակարգի միջոցով ներազդելու մեխանիզմները։

  • Վիտամին C-ն
  • Վիտամին PP-ն

Վիտամինների ազդեցությունը

Սննդի մեջ վիտամինների պակասն օրգանիզմում տարբեր խանգարումների տեղիք կարող է տալ, որոնք արտահայտվում են ընդհանուր կամ ոչ հատկանշական ախտանիշներով, օրինակ. ախորժակի բացակայությամբ, մազաթափությամբ, աճի դադարով, քաշի կտրուկ նվազումով և այլն։ Այս ընդհանուր ախտանիշներին այնուհետև հաջորդում են այնպիսիք, որոնք հատուկ են հենց այս կամ այն վիտամինի պակասին։ Դրանք հատկանշական ախտանիշներն են։ Այն հիվանդությունները, որոնք զարգանում են վիտամինների քաղցի կամ պակասի պայմաններում, կոչվում են ավիտամինոզներ (աճի դանդաղում, ռախիտ, պելլագրա և այլն)։ Վիտամինային անբավարարության, իսկ այնուհետև ավիտամինոզի պատճառ կարող են լինել, օրինակ, սննդի ոչ լիարժեք վիտամինային հագեցվածությունը, աղեստամոքսային համակարգի կողմից վիտամինների և ճարպերի ոչ լիարժեք յուրացումը, մեզի միջոցով դրանց մեծ քանակությամբ արտանետումը (լյարդի և երիկամների հիվանդությունների ժամանակ միզամուղ դեղամիջոցների երկարատև օգտագործման պարագայում), վիտամինների մեծ պահանջարկը (օրինակ. պալարախտի ժամանակ վիտամին C-ի գերածախսը)։

A, B12, D, E, PP հիպովիտամինոզներն օրգանիզմում կարող են զարգանալ լյարդի տարաբնույթ հիվանդությունների և մարսողական համակարգի խանգարման ժամանակ սննդի մեջ ճարպերի, ինչպես նաև ձկան ոչ անհրաժեշտ քանակությամբ օգտագործման պարագայում։ B1, B2, B6, C, K հիպովիտամինոզները կարող են սկսվել դիսբակտերիոզի պայմաններում սննդում ոչ լիարժեք քանակությամբ կանաչեղեն, բանջարեղեն, միրգ, հաց օգտագործելու դեպքում։ Տարբեր հիպովիտամինոզների զարգացման համար ազդակներ կարող են դառնալ զանազան ինֆեկցիոն հիվանդությունները, առատ միզարտադրությունն ու փորլուծությունը։

Առաջադրանք

Ընտրեք որևէ վիտամին, որի մասին ուսումնական նյութ պատրաստեք, որտեղ նշված լինի.

  • Աղբյուրը  (որ մթերքներում է պարունակվում)
  • Օրեկան պահանջը
  • ինչն է կարգավորում
  • անբավարության ժամանակ առաջացող խանգարումները

Լսողական վերլուծիչ

Լսողության նշանակությունը: Լսողության շնորհիվ մարդը զանազանում է միջավայրի բազմաթիվ ձայները և կողմնորոշվում նրանցում: Լսողության օգնությամբ մարդիկ ընկալում են խոսքը, հաղորդակցվում միմյանց հետ, տեղեկատվություն ստանում, սովորում: Լսողության դերը մեծ է նաև մարդու խոսքի և մտավոր զարգացման համար:

Լսողական օրգանի կառուցվածքը

Լսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը  ականջներն են: Ականջը կազմված է երեք բաժնից՝ արտաքին, միջին և ներքին:

image_1058.jpg

Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և լսողության արտաքին անցուղուց: Ականջախեցին հավաքում (որսում) է ձայնային տատանումները և ուղղում դեպի 3 սմ երկարությամբ լսողական արտաքին անցուղի: Լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով,որը սահմանազատում է արտաքին ականջը միջին ականջից: 

slide_4.jpg

Միջին ականջը օդով լցված փոքրիկ խոռոչ է, լսողական երեք հոդավորված ոսկրիկներով՝ մուրճիկ, սալ և ասպանդակ: 

Միջին ականջի խոռոչը լսողական փողով (Եվստախյան) հաղորդակցվում է քթըմպանի հետ: Նրանով անցնող օդը հավասարակշռում է ճնշումը թմբկաթաղանթի երկու կողմերում: Հակառակ դեպքում թմբկաթաղանթը կկորանա դեպի օդի փոքր ճնշման կողմը, և ձայնը կաղավաղվի:

Լսողական ոսկրիկները թմբկաթաղանթի տատանումները փոխանցում են ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին: 

middle_ear_intro.jpg

Ներքին ականջըգտնվում է քունքոսկրի խորքում, այն խոռոչների և գալարուն խողովակների համակարգ է, որում խխունջն իրականացնում է լսողական գործառույթ:

Խխունջը 2,5 պտույտով հեղուկով լցված ոսկրային խողովակ է, որը երկայնակի միջնորմով բաժանված է երկու հարկերի: Միջնորմի մի մասը կազմված է հիմային թաղանթից, որը բաղկացած է տարբեր երկարության լայնակի ձգված թելերից: Հիմային թաղանթի վրա գտնվում են մազանման զգացող բջիջներ՝ լսողական  ընկալիչները:

Vnutrennee_uho(2).png

Նկարում բերված կիսաբոլոր խողովակները և անդաստակային նյարդը նշել պետք չէ. դա շփոթեցնելու է աշակերտին:

Լսողական վերլուծիչի աշխատանքը

Ականջախեցուց ձայնային ալիքներն անցնում են արտաքին լսողական անցուղով՝ առաջացնելով թմբկաթաղանթի տատանումներ, որոնց ուժը միջին ականջի ոսկրիկների օգնությամբ մեծանում է և փոխանցվում ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին: Այդ թաղանթի տատանումներն առաջացնում են խխունջի ներսում գտնվող հեղուկի շարժումներ, որոնք փոխանցվում են հիմային թաղանթի թելիկներին: Վերջինների տատանումները գրգռում են նյարդային վերջույթները, և առաջացած նյարդային գրգիռը լսողական նյարդով հասնում է մեծ կիսագնդերի կեղևի քունքային բաժին (լսողական կենտրոն), որտեղ կատարվում է ձայնի բնույթի, ուժի, բարձրության վերջնական զանազանումը:

Ականջի կառուցվածքի մասին առավել մանրամասն պատկերացում կազմելու համար, դիտիր այս տեսանյութը:

Աչք

Աչքը տեսողական օրգան է։ Այն տեղադրված է ակնախոռոչներում: Բաղկացած է ակնախնձորից (աչքից) և աչքի օժանդակ ապարատից:

download (1)

Ֆունկցիաները

Օժանդակ հարմարանքներն են  կոպերը, հոնքերը, թարթիչները, արցունքագեղձը, ակնամկանները: Հոնքերը, թարթիչները և կոպերը կատարում են պաշտպանողական ֆունկցիա։ Արցունքագեղձը արտադրում է հեղուկ, որը խոնավացնում է ակնագնդի մակրեսը, տաքացնում է աչքը, հեռացնում է օտար մասնիկները և այլն։ Ակնագնդի մկաններն ապահովում են աչքերի շարժումները բոլոր ուղղություններով։ 

Ինչու են լինում տարբեր գույների

Այն, որ մեր աչքերը ունեն տարբեր գույներ, դա բոլորին է հայտնի: Բայց բոլորը չէ, որ հասկանում են, թե ինչու է դա այդպես: Բանն այն է, որ մեր աչքերի գունավորման համար պատասխանատու է մելանին կոչվող պիգմենտը, որը գտնվում է մեր աչքի բիբային հատվածում: Որքան շատ է պիգմենտի քանակը մեր օրգանիզմում, այնքան մուգ են մեր աչքերը: Այսինքն՝ եթե մարդը ունի մուգ սև աչքեր, նշանակում է, որ նրա օրգանիզմում կա շատ մելանին, իսկ կապույտ և կանաչ աչքերով մարդիկ՝ շատ քիչ:Լինում է նաև այնպես, որ մարդիկ ունենում են տարբեր գույների աչքեր: Դա տեղի է ունենում մելանին հորմոնի կամ ավելցուկից, կամ սակավությունից: Այսպիսի բան կարող է դիտվել նաև կենդանիների, հատկապես կատուների մոտ: Այս երևույթը կոչվում է գետերոհրոմիա: Այն լինում է երկու տեսակի՝ ամբողջովին և մասնակի: Ամբողջական ձևը առաջ է գալիս այն ժամանակ, երբ մի աչքի բիբի գույնը ամբողջովին տարբերվում է մյուս աչքի գույնից: Իսկ մասնակին շատ քիչ դեպքերում է հանդիպում, մոտավորապես 1 միլիոն մարդկանցից 4-ի մոտ: Այն իրենից ներկայացնում է մի աչքի բիբի երկու գույն, այսինքն՝ մի աչքի բիբի մի մասը ունի մի գույն, մյուս մասը՝ այլ գույն: Որպես կանոն, աչքի գույնը ժառանգական բնույթ ունի: Հայտնի է, որ երկրագնդի վրա ավելի շատ են մուգ աչքերով մարդիկ, քանի որ մելանինի մեծ քանակությունը համարվում է գերիշխող: Այսպիսով, եթե ծնողներից մեկը ունի շագանակագույն աչքեր, իսկ մյուս ծնողը՝ երկնագույն կամ կանաչ աչքեր, ապա նրանց երեխան կունենա բաց գույնի աչքեր: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ մարդու աչքերի գույնը կարող է փոփոխվել տարիների ընթացքում: Բոլոր երեխաները ծնվում են երկնագույն աչքերով, քանի որ նրանց օրգանիզմում դեռևս չկա մելանինի բավականաչափ քանակություն: Հետագայում, երբ պիգմենտը շատանում է, նրանք ստանում են համապատասխան գույն: Ծերության տարիքին որոշ մարդկանց աչքերը կարող են դառնալ ավելի բաց գույնի, այն պատճառով, որ մեզոդերմային շերտը դառնում է ավելի քիչ թափանցիկ:

Ինչու է աչքերից արցունք գալիս

Աչքի արտաքին անկյունում է գտնվող արցունքագեղձը: Երբ օրվա մեջ մենք թարթում ենք արցունքգեղձը գրգռվում է և արցունքները լվանում են մեր աչքը:  Այսպիսով, աչքը մնում խոնավ ու մաքուր: Արցունքները նաև ոչնչացնում են բակտերիաները, դրանով իսկ պաշտպանելով աչքերը վարակից:

  Ինչից են հոգնում աչքերը

Աչքերը հոգնում են հեռուստացույց դիտելուց, համակարգչի մոտ շատ մնալուց և մութ պայմաններում մնալուց:

Ինչի համար են ակնոցները, ինչ տեսակ ակնոցներ են լինում / արևային, օպտիկական/

Արևային ակնոցները պաշտպանում են աչքերը արևից

, իսկ օպտիկականները օգնում են լավ տեսնել:

Վարժություններ աչքերից լարվածությունը հանելու մասին

Սեղանի թենիս, սպորտաձևի առավելությունն ակնհայտ է. դա միաժամանակ և ֆիթնես է, և գրավիչ խաղ։ Սեղանի թենիսը ամրացնում է մկանները , զարգացնում է շարժումների կորդինացիան, նպաստում է ռեակցիայի արագության զարգացմանը և Ձեզ դրական էներգիա է հաղորդում։Գնդակի թռիչքին հետևելը հիանալի վարժություն է աչքերի համար։ Սեղանի թենիս խաղալը հիանալի մեթոդ է հոգնածությունն ու լարվածությունը հանելու համար։

ասացվածքներ տեսողության , աչքի լույսի մասին

Պահիր աչքիդ լույսի պես