Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում(Հայրենագիտություն)

1.Բլոգում տեղադրել բնագիտության, հայրենագիտության բաժնի հղումը։ Հայրենագիտություն

2.Առանձնացնել այն նախագծերը (բնագիտություն-հայրենագիտություն), որին մասնակցել ես: Բարեկենդանի տոնը, Ինչպես են նշում Ամանորը Իսպանիայում։

3․ Քանի ֆլելմոբի ես մասնակցել։ 3

ՀԱՅՈՑ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԸ. Վան, Արմավիր առաջադրանքներ

  • Ինչ անուններով է հայտնի եղել Վան մայրաքաղաքը: Հայտնի է Ուրարտու անունով
  • Ով  է հիմնադրել Վան և Արմավիր մայրաքաղաքները: Քաղաքը հիմնադրել է Վանի թագավոր Սարդուրի Ա-ն, ։ Մովսես Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսին։
  • Ներկայումս որտեղ է գտնվում Վան և Արմավիր մայրաքաղները, նշեք քարտեզի վրա և տեղադրեք բլոգում:

Տրդատ ճարտարապետ.Հետաքրքիր Փաստեր

Տրդատ ճարտարապետ (շուրջ 940 – մահվան թվականն անհայտ է, հավանաբար՝ 1020 թ. հետո), Բագրատունի հարստության դարաշրջանի հայ ճարտարապետ և քանդակագործ։ Շինարարություն է ծավալել հիմնականում Շիրակում։ Նրանից հետո, երբ Աշոտ Գ թագավորը 961թ. տեղափոխեց մայրաքաղաքը Կարսից Անի, այնտեղ տեղափոխվեց նաև կաթողիկոսական աթոռը։ Տրդատը կառուցեց Անիի մայր տաճարը և կաթողիկոսարանի շենքը։ Ըստ հայ պատմիչների (Ստեփանոս Տարոնեցի և այլք) վկայության, այն բանից հետո, երբ Կոստանդնուպոլսում երկրաշարժից հետո փլվել է Սբ. Սոֆիայի մայր տաճարի գմբեթը, Տրդատն է հրավիրվում այն վերականգնելու համար։ Նա գմբեթը կառուցում է 4 մույթերի (սյուների) վրա, տալով նրան հայկական ճարտարապետական ոճ, ապա կամարի վրա հայերեն տառերով գրում է Տրդատ ‌[փա՞ստ]։ Այդ աշխատանքներն ավարտվում են 994թ.։

Վավեր վկայություններ կան, որ նա կառուցել է Արգինայի կաթողիկոսարանի Կաթողիկե եկեղեցին (973–977), Գագկաշեն Սբ. Գրիգոր եկեղեցին (1001–10, Գագիկ Ա Բագրատունի թագավորի հանձնարարությամբ)։ Տրդատին է վերագրվում Հաղպատի վանքի ամենահին եկեղեցու՝ Սբ. Նշանի, Սանահինի վանքի Սբ. Ամենափրկիչ, Մարմաշենի վանքի գլխավոր եկեղեցին, Անիի Սբ. Փրկիչ եկեղեցին, Արգինայի կաթողիկոսարանի համալիրը, Անիի Սմբատաշեն պարիսպի և այլ հուշարձանների կառուցումը։

Նյութըայստեղ

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ

Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410թ.-ին, Տարոն գավառի Խորնի կամ Խորոն գյուղում: 15-16 տարեկան հասակում, նրան ուղարկում են Վաղարշապատ, որտեղ էլ նա աշակերտել է Մեսրոպ Մաշտոցին և Սահակ Պարթևին: Հայերենից բացի նա տիրապետում էր նաև հունարենին և ասորերենին:

431 թ.ին ուսուցիչները նրան այլ աշակերտների հետ ուղարկել են Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաք՝ «իսկական ճեմարանում կատարելագործվելու»։ Այստեղ նա սովորել է օտար լեզուներ, հատկապես հունարեն, յուրացրել է փիլիսոփայություն, քերթողական արվեստ, երաժշտություն, ճարտասանություն, աստվածաբանություն, պատմություն։ Այստեղ մոտ 5- 6 տարի ուսանելուց հետո Խորենացին  իր ընկերների հետ ճանապարհվում է դեպի Հունաստան։ Սակայն ծովային սաստիկ քամիները նրանց նավը քշում են դեպի Իտալիայի ափերը։ Հռոմի սրբավայրերը այցելելուց հետո նրանք մեկնում են Աթենք: Աթենքում ձմեռն անցկացնելոց հետո նրանք գարնանը վերադառնում են Հայաստան: Սակայն ցավոք Խորենացին հայ երիտասարդների հետ տեղ է հասնում Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի մահվանից՝ 440 թ.- ի փետրվարից հետո։ Այս առիթով Խորենացին անկեղծ ու խոր հուզմունքով է արտահայտում իր ապրումները. «Նույնիսկ չհասա տեսնելու նրանց աչքերի փակվելը, լսելու նրանց վերջին խոսքն ու օրհնությունը»։

Խորենացին զբաղվել է գրական աշխատանքով, աչք փակելով իր հանդեպ եղած անտարբերությանն ու հալածանքներին: նա թարգմանություններ է կատարել, գրել ինքնուրույն երկեր: Մովսես Խորենացին լինելով հայ միջնադարյան պատմագրության Պատմահայրը, գրել է Պատմություն հայոց աշխատությունը, որը միջնադարում եղել է ազգային ինքնաճանաչման, քաղաքական- հայրենասիրական դաստիարակության ուսումնական ձեռնարկ: Հայ սերունդները մեծարել նրան «Պատմահայր», «Մեծն Մովսես», «Քերթողահայր»,«Տիեզերահռչակյալ» և այլ պատվանուններով։ Այս աշխատության մեջ կան նաև որոշ կեսագրական տեղեկություններ Խորենցու կյանքից, որոնք լրացվում են որոշակի հիշատակություններով ու ավանդույթներով: Այդ ավանդույթները, որոնք ամենայն հավանականությամբ հիմված են պատմական հիմքերի վրա Խորենացուն համարում են նաև նշանավոր երգիչ, երաժիշտ, բանաստեղծ: Այս տեսանկյունից հատկապես աչքի է ընկում  «Յաղագս սրբոց վարդապետացն հայոց Մովսէսի և Դաւթի» գրվածքի մի պերճախոս հատվածը: Ինչպես հայտնի է Հայաստան վերադառնալուց հետո պատմահայրը վարում է զրկանքներով լի կյանք, ինչպես նաև նա հնարավոր ամեն ինչ անում է իր ինքնությունը թաքցնելու համար, նրան շատ անգամներ փնտրում է Գյուտ Արահեզացի կաթողիկոսը, սակայն ապարդյուն, նա նրան չի գտնում: Բայց մի անգամ անգամ Խորենացին պատահաբար մասնակից է լինում ի պատիվ կաթողիկոսի կազմակերպված հանդեսին, ներկաները խնդրում են նրան մի բան երգել հայրապետի համար, և ծերունի պատմիչը ապշեցնում է բոլորին իր գեղեցիկ ձայնով, կատարման արվեստով ու ստեղծագործությամբ, երգելով «Ո՜վ արքայակերպ, տէր քահանայապետ» մեղեդին։ Վարկած կա, որ իր կյանքի մայրամւտին Խորենացին ստացել է Եպիսկոպոսական աստիճան: Մեզ հասած տեղեկությունների համաձայն նա մահացել է 490- ական թվականների սկզբին հիվանդության ու աղքատության մեջ:

1993 թ-ին սահմանվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալ:

Մովսես Խորենացու անունով Երևանում և ՀՀ այլ քաղաքներում կոչվել են փողոցներ, բուհ, կանգնեցվել են նրա հուշարձանները: Գրչագիր գանձարաններում «Մովսես քերթող»-ի անունով պահպանված է երկու տաղ. մեկը նվիրված Տրդատ թագավորին, մյուսը՝ Գրիգոր Լուսավորչին։ Իսկ շարականների հեղինակների միջնադարյան ցուցակներում Խորենացուն հատկացվում են բազմաթիվ ստեղծագործություններ։ 

Սուրբ Սարգսի տոնի մասին և Սուրբ Սարգսի մասին

ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ. ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՈՒ ԱՐԱԳԱՀԱՍ ԲԱՐԵԽՕՍ | Massis Magazine

Բյուզանդական Վաղես կայսրն արիոսական աղանդի հետեւորդ էր եւ հալածում էր քրիստոնյաներին: Դրա համար պատժվում է եւ 378 թվականին սպանվում Աստծուց եղած հրաշքներով: Նրան սպանում են քրիստոնեության համար պայքարած սուրբ նահատակները, որոնց միանում է նաև Սուրբ Սարգիսը:
(Փավստոս Բուզանդ, IV դպրություն, գլուխ 7)
Ամենայն Հայոց Գարեգին Բ Հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Տոնը շարժական է եւ այս տարի (2021) նշվում է հունվար 30-ին:

 Ս. Սարգիս զորավարն իր որդու` Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կայսեր (285-337) կողմից կարգվում է իշխան եւ սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլեւ հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է մեհյանները, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը: Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Ս. Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, որտեղ թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին: Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին եւ նշանակում նրան զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայված նվիրումն առ Աստված, նրա աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից եւ դառնում քրիստոնյա:

 Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը եւ զոհ մատուցել: Զորավարն անմիջապես մերժում է` ասելով. «Երկրպագելի է մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, Ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»: Այդ խոսքերից հետո Ս. Սարգիսը կործանում է բագինը:

 Զայրացած ամբոխը հարձակվում է Ս. Սարգսի եւ նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է նրա որդին` Մարտիրոսը: Ս. Սարգիսը բանտարկվում է եւ աներեր մնալով իր հավատքի մեջ` գլխատվում: Նահատակվելուց հետո Ս. Սարգսի մարմնի վրա լույս է ծագում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաեւ Ս. Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում: Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը Ս. Սարգսի մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)` տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի:

Սուրբ Սարգիս զորավարը կարգված է համաքրիստոնեական աշխարհի սրբերի դասին։

Ավանդազրույցի համաձայն՝ նա իր որդու՝ Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի։ Կոստանդիանոս կայսրը, ով նույնպես համարվում է Հայ Առաքելական Եկեղեցու սրբերից, նկատելով սբ. Սարգսի արիությունը, կարգում է նրան հարևան Կապադովկիայի իշխան և սպարապետ։

Սբ. Սարգիսը զբաղվել է նաև քրիստոնեության քարոզչությամբ և եկեղեցաշինությամբ։ Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք սկսվում են քրիստոնյաների հալածանքները, սբ. Սարգիսը հայտնություն է ստանում Աստծուց հեռանալ կայսրությունից։ Նա իր որդու հետ հաստատվում է Հայաստանում, ուր թագավորում էր Խոսրով թագավորի որդին՝ Տիրանը։ Վերջինս Սարգսին հրամայում է ծառայության անցնել պարսից Շապուհ արքայի մոտ՝ զերծ պահելու երկիրը Հուլիանոսի արշավանքներից։ Այսպիսով, Սարգիսը նշանակվում է զորագնդերի հրամանատար։ Ավանդազրույցի համաձայն՝ նրա զինակիցները, տեսնելով Սարգսի ձեռքով Աստծո կողմից գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և ընդունում քրիստոնեությունը։ Սակայն պարսից շահը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհաբերություններ կատարել։ Երբ Սարգիսը հրաժարվում է ուրանալ իր հավատքը և ավերում է բագինը, ամբոխը հարձակվում է նրա որդու՝ Մարտիրոսի վրա և սպանում նրան։ Սարգսին բանտարկում են, ապա՝ գլխատում։ Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Սարգսի 14 զիվորները։

Նահատակների մարմինները ամփոփվում են Համիան քաղաքում, որտեղից էլ, ըստ հայկական հայսմավուրքներից մեկի, Մեսրոպ Մաշտոցը վերցնում է սբ. Սարգսի մարմինը և ամփոփում Հայաստանի Կարբի ավանում։ Այնուհետև վերցնելով սրբի ատամներից մեկը՝ Մաշտոցը ամրացնում է այն խաչափայտին և մասունքի վրա Գագ լեռան գագաթին կառուցում Գագա Սուրբ Սարգիս վանքը։ Լեռը գտնվել է պատմանան Մեծ Հայքի Գուգարք նահանգում։ Այդ լեռն այսօր գտնվում է Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանում։ Այս դեպքերը հիշատակվում են նաև Ներսես Շնորհալու «Շարական Ս. Սարգսի» շարականում։

Այսպիսով, սբ. Սարգսի պաշտամունքը Հայաստանում տարածվեց 5-րդ դարից, երբ Մեսրոպ Մաշտոցը սբ. Սարգսի մասունքներն ամփոփեց Կարբի ավանում և դրանց տեղում հիմնեց Ուշիի Սբ. Սարգիս եկեղեցին և համանուն վանքը։ Հատկանշական է, որ Տեկորի տաճարը կրում է «Սբ. Սարգիսի վկայարան» անվանումը։

Բարեկենդանի մասին

Սովորույթներ և ավանդույթներ

Հայերի մեջ Բարեկենդանը ամենասպասված ու ժողովրդական տոներից մեկն էր։ Տոնին պատրաստվում էին ընտանիքի բոլոր անդամները՝ առանց բացառության։ Մարդիկ զվարճանում էին, տրվում խրախճանքին ու պատրաստում ճոխ սեղաններ։ Նախապատվությունը տրվում էր հատկապես մսեղենին, յուղոտ կերակրատեսակներին ու կաթնեղենին։Տոնական խաշիլը

Բարեկենդանի առաջին օրերին ընդունված էր պատրաստել գաթա ու հալվա։ Երեկոյան ուտում էին կաթնապուր ու մածուն։ Պատրաստում էին նաև փաթիլա, սըռոն և բխբխիկ կոչվող ճաշատեսակները։ Որոշ տեղերում նախապատվությունը տրվում էր ձավարով կամ համեմունքներով լցոնած խորոված ոչխարին։ Պարտադիր ճաշատեսակը խաշիլն էր, որը պատրաստվում էր մեծ քանակությամբ։

Բուն բարեկենդանի օրը ընդունված էր երեկոյան խաշած ձու ուտել՝ այդպիսով փակելով խրախճանքը։

Բերաններս փակում ենք սպիտակ ձվով։
Աստված արժանացնի կարմիր ձվով բաց անելու։

Հրապարակներում կազմակերպվում էին տարատեսակ խաղեր, պարեր, թատերական ներկայացումներ և դիմակահանդեսներ։

Բարեկենդանը բացի կերուխումից ու խրախճանքից նաև ազատության օր էր։ Պատահական չէ, որ այդ օրը վանքերում անվանում էին «Աբեղաթող» («աբեղա» և «թողուլ»` թողնել, արձակել բառերից)։ Այսինքն՝ այդ օրը աբեղաներն ազատվում էին վանական խիստ կյանքի օրենքներից։

Բուն Բարեկենդանի նախորդող օրը ժամերգության ընթացքում եկեղեցու խորանի վարագույրը քաշվում է, խորանը ծածակվում մինչև քառասունօրյա պասի ավարտը։

Տիկնիկներ

Բարեկենդանի անբաժան մասն էին Ուտիս տատը և Պաս պապը կամ Ակլատիզը։ Ուտիս տատը համարվում էր Բարեկենդանի, այսինքն՝ ճոխ կերակուրների հովանավոր տիկնիկը և մտցվում էր հրապարակ՝ մարդկանց խրախճանքի հրավիրելու։ Երեկոյան, երբ խրախճանքը հասնում էր գագաթնակետին, տղաները դուրս էին գալիս ձիարշավի, որն էլ ավարտվում էր Ուտիս տատի հրապարակից դուրս վռնդելու արարողությամբ։ Ուտիս տատը, որը Բարեկենդանի օրերին բոլորին կերուխումի էր հրավիրում, արդեն քրքրված տիկնիկ էր։ Իսկ Բարեկենդանի վերջին օրը՝ Բուն Բարեկենդանին, Ուտիս տատին հանդիսավոր կերպով գլորում էին սարի գլխից։Բարեկենդանի ակլատիզը

Հրապարակ էր մտցվում Պաս պապը կամ Ակլատիզը, որը Պահքի հովանավոր տիկնիկն էր։ Վերջինս պատրաստում էին սոխից կամ կարտոֆիլից և մեջը խրում յոթ փետուր, ապա՝ զգեստավորում։ Այն տանը առաստաղից կախելիս երգում էին՝

Տատը գնաց շերեփը ձեռին,
Պապը եկավ չոմբախն ուսին։

Կարինում Ակլատիզը պատրաստում էին ծերունու տեսքով։ Այն ուներ փարթամ, սպիտակ մորուք և հագուստ՝ պարզած թևերով, որոնցից քարեր էին կախում։ Այն կախելու ժամանակ երեխաները երգում էին.

Ակլատիզ, չվանը վիզ
Եկավ մեզ հյուր` կախվավ երդիս։

Յոթ փետուրները խորհրդանշում էին Մեծ Պահքի 7 շաբաթը։ Յուրաքանչյուր շաբաթվա վերջում պոկում էին մեկ փետուր։ Հաճախ փետուրը պոկելն ուղեկցվում էր հատուկ երգերով։

Շիրակում յուրաքանչյուր փետուրը հանելիս ասում էին.

Ճիճու, ճիճվարանքը` դուրս,
ցորեն, գարին` ներս։

Այս խոսքերից հետո փետուրը ջարդում էին և մի կողմ նետում։

Ակլատիզը կատարում էր Մեծ Պահքը հսկողի դերը։ Դրանով հաճախ վախեցնում էին երեխաներին, որ վերջիններս չգայթակղվեին Ուտիս տատի կերակուրներով։

Լոռեցիների պատկերացմամբ՝ Պաս պապը մեծ շերեփով խփում էր Ուտիս տատի գլխին և դուրս անում տնից այն բանի համար, որ նա երեխաներին յուղալի և մսեղեն կերակուրներ է տալիս։ Իսկ Մեծ Պահքից հետո ուրախ և առույգ տատը գալիս էր ու մածնի յուղոտ շերեփով խփում Պաս պապի գլխին ու դուրս անում նրան տանից։

Ֆիլմ սառույցի մասին

Այս ֆիլմը ինձ դույր եկավ շատ։ Այն պատմում է որ կյանք շատ թանգ բան է, և որ պետք չէ անօգութ ապրել կյանքը։Կարճ ասեմ, այդ մարդը պատմում է թե ինչ է մեր հետ կատարավել, լավ էլ չեմ պատմի, որ ձես էլ հետաքրքիր լինի նայել։

Ռուսա բ մասին


Ռուսա Բ-ի սեպագիր արձանագրությունը ջրանցք կառուցելու մասին

Ռուսա Բ (մ.թ.ա. 8-րդ դար — մ. թ. ա. 639), Վանի թագավորության արքա մ.թ.ա. մոտ 685-645 թթ.-ին։ Արգիշտի Բ-ի որդին և հաջորդը։ Հզոր նախորդների նման կրել է «մեծ արքա», «տիեզերաց արքա», «արքայից արքա», «Բիայնիլիի արքա» և այլ տիտղոսներ։

Գահակալման սկզբնական տարիներին, կիմերների և սակերի սպառնալից արշավանքների պայմաններում, Ռուսա Բ-ն համախմբել է ուժերը, հիմնել նոր ռազմական ամրություններ ու բերդաքաղաքներ, հիմնականում անխախտ պահել պետության սահմանները։ Մ.թ.ա. 670-ականներին նա դաշնակցել է կիմերների հետ և արշավել անդրեփրատյան երկրներ։ Ռուսա Բ-ն ռազմաքաղաքական սերտ դաշինք է հաստատել նաև սակերի հետ, որոնք այդ ժամանակ հզոր թագավորություն էին հիմնել Կուր գետի արևելյան ավազանում։

Ռուսա Բ-ն զբաղվել է նաև շինարարական աշխատանքներով, նպաստել տնտեսության զարգացմանը։ Զվարթնոցի մոտ պահպանված մի արձանագրության մեջ նա հիշատակում է պարտեզների ու այգիների հիմնման, Իլդարունի (Հրազդան) գետի ջրանցքի կառուցման և այդ առթիվ աստվածներին զոհեր մատուցելու մասին։ Հեր (Խոյ) քաղաքի մոտակայքում գերմանական հնագիտական արշավախումբը պեղել է Ռուսա Բ-ի օրոք հիմնած մի մեծ բերդաքաղաք։ Ռուսա Բ-ն հիմնել է նաև Թեյշեբաինի բերդաքաղաքը, այլ բերդեր ու տաճարներ։

Մոտ մ.թ.ա. 590 թ. միդիացիների հարվածներից վերջնականապես ընկավ Տուշպա մայրաքաղաքը, իսկ Ուրարտուի կենտրոնական հատվածները մտան Միդիայի կազմի մեջ։ Նույն ճակատագրին է արժանանում նաև Թեյշեբաինի քաղաքը, որի գրավմանն ու կործանմանը մասնակցում էին տեղական ցեղախմբերը և սկյութները։ Քաղաքի գրոհը սկսվել է գիշերը և թշնամին ամրոց էր մտել ոչ թե գլխավոր դարպասներից, այլ ամրոցի հյուսիսարևմտյան կողմից՝ Հրազդան (Իլդարունի) ձախ ափից, որտեղից էլ պեղումների ժամանակ հայտնաբերվեցին մեծ քանակությամբ սկյութական նետասլաքներ։Վանի թագավորությունը

Թեյշենաինիի հրկիզումից և կործանումից հետո կյանքն այլևս չի վերականգնվել քաղաքում։ Այն աստիճանաբար ամայացել ու անապատացել է, ինչպես Վանի թագավորության շատ բերդ-ամրոցներում՝ մինչև հնագետի բրիչի 1-ին հարվածը, որի շնորհիվ մեր առաջ բացվում են Վանի թագավորության և նրա հյուսիսային սահմանները պահող-հսկող Թեյշեբաինի ամրոցի պատմության փառավոր էջերը։ Միջնաբերդի և նրա շուրջը տարածվող քաղաքի պեղումները մեկընդմիշտ պարզեցին հզոր թագավորներից մեկի՝ Ռուսա Բ-ի կողմից հիմնադրված և տնտեսական ու ռազմական մեծ վերելք ապրած Թեյշեբաինի քաղաքի պատմությունը։ Մ.թ.ա. 714 թ. ասսուրական թագավոր Սարգոն Բ-ի դեպի Վանի թագավորություն կատարած ավերիչ արշավանքներից ու երկիրը ամայացնելուց հետո, Վանի թագավորներ Արգիշտի Բ-ն ու նրա հաջորդը՝ Ռուսա Բ-ն մեծ ջանքեր գործադրեցին, որպեսզի վերականգնեն պետության հզորությունը և քաղաքական անկախությունը։ Նրանք երկրում ծավալում են ամրոցների, քաղաքների, ռազմակայանների և ջրանցքների շինարարություն։ Մյուս կողմից դաշնակիցներ են գտնում հյուսիսային ցեղերի մոտ, որոնք անհրաժեշտության պահին պետք է զինակցեին ուրարտացիներին Ասորեստանի դեմ մղած դարավոր պայքարում։

Թեյշեբաինի քաղաքի գոյությունը սակայն երկար չի տևում։ Ասորեստանի մայրաքաղաք Նինվեի վերջնական կործանումից հետո (մ.թ.ա. 605 թ.) Վանի թագավորությունը ենթարկվում է կործանիչ արշավանքների միդիացիների և բաբելոնացիների կողմից։ Մինչև XXդ. 1-ին կեսը գրեթե ոչինչ հայտնի չէր Թեյշեբաինիի մասին։ Միայն Էջմիածնի կաթողիկոսարանի արխիվում էր պահպանվել “Կավակերտ” անվամբ մի փոքրիկ ժամատուն այդ վայրում, որը սակայն հետագայում ավերվել էր։ Հրազդանի կիրճի երկրաբանական կառուցվածքների ուսումնասիրությունների ժամանակ 1936 թ. ռուս երկրաբան Ա. Դեմյոխինը գտնում է հղկված բազալտի կտոր, որի վրա եղել է սեպագիր արձանագրության մի հատված։ Այդ պատառիկի ուսումնասիրությունից պարզվեց, որ արձանագրությունը վերաբերում է մ.թ.ա. VII դարին և հիշատակում է Վանի թագավոր՝ Արգիշտիի որդի Ռուսայի անունը։ Կարմիր բլուրի կանոնավոր պեղումները սկսվեցին 1939 թ.՝ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի (ՀԳԱ) և Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) Պետական Էրմիտաժի հնագիտական արշավախմբերի կողմից։

Չափում․ Առաջադրանքներ

1. Քանոնով չափիր տետրի երկարությունը՝ արտահայտ­ված սանտիմետրերով և միլիմետրերով: Ստացված տվյալները գրանցիր համակարգչում:

Երկարություն 4, լայնությունը 2։

  1. Չափիր քո քայլի երկարությունը: Այնուհետև քայլերով չափիր քո դասարանի, դպրոցի միջանցքի երկարու­թյունը: Ստացված տվյալները արտահայտիր մետրե­րով և սանտիմետրերով: 25քայլ։
  2. Տանը բացիր պայուսակդ և որոշիր տվյալ պահին դրա­նում եղած առարկաների զանգվածները: Ստացված տվյալներն արտահայտիր կիլոգրամներով և գրամնե­րով: