Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Այս տարի նոր առարկաներ են ավելացել և ես նրանց շատ սիրեցի։ Օրինակ ՝ քիմիաի ժամանակ տարբեր հետաքրքիր փորձեր էինք կատարում և սովորում առաջին հայացքից թվող անհետաքրքիր բաները ՝ հետաքրքիր։ Մայրենիի տեղը այս տարի անցնում էինք հայոց լեզու և գրականություն։ Այս տարի հայոց լեզվի ժամին մենք ուսումնասիրել ենք գոյականները, և գոյականների տեսակները: Սովորել ենք հոլովվել գոյականը, ծանոթացել են հոմանիշ-հականիշ գոյականներին և այլն: Նաև փորձել ենք հարստացնել գոյականները ածականներով: Իսկ գրականության ժամանակ ծանոթանում էինք Հայ գրողներին և ոչմիայն, քննարկում, առաջադրանքնները կատարում, և մեր կարծիքը գրում ։ Պատմության ժամանակ Ընկեր Հրայրի հետ մենք տեղափոխվում էին հետաքրքիր պատմական աշխարհ իսկ դասը պատմելուց հետո ընկեր Հրայրի հետ այդ դասի թեմայի շուրջ հավես քննարկումներ էինք անում։ Ֆիզիկայի ժամանակ հասցրեցի շատ թեմաներ լավ յուրացնել։Կենսաբանության ժամանակ ուսումնասիրում էինք միկրոբները և այլ շատ հետաքրքիր թեմաներ։ Երկրաչափությունը ու հանրահաշիվը նույնպես շատ հավանեցի ։Նաև այս տարի շատ սիրեցի աշխարհագրությունը ՝ իհարկե հետաքրքիր է աշխարհի մասին տեղեկություններ իմանալը, մենք ուսումնասիրել ենք հասարակական աշխարահագրությունը, որը ներառում է այն ամենն, ինչ վերաբերվում է մարդկանց՝ արդյունաբերություն, սպասարկում,ռեսուրսներ, բնակչություն և այլն։ Մի խոսքով շատ հետաքրքիր անցավ առաջին ուսումնական շրջանը։