Քսան բառ, որոնք հաճախ եմ ես գործածում խոսքում

Անհետաքրքիր

Առավոտ

Աստիճան

Դարակ

Բարև

Էջ

Թեյ

Ինչ

Կայք

Կոնֆետ

Հագուստ

Համակարգիչ

Հեռախոս

Հեռուստացույց

Հետաքրքիր

Նկար

Պաղպաղակ

Օրինակ

Օրացույց

Ֆիլմ

Պարապմունք Մաթեմատիկա

Խնդիրների օր:

1. 640մ^3 ծավալով ավազանը հավասարաչափ հոսող

ջրով լցվում է 8 ժամում։ Քանի՞ խորանարդ մետր ջուր կլինի ավազանում, եթե խողովակը բաց լինի 5ժամ:
Խնդիրը առաջինը հուշե

640:8=80

80×5=400մ խորհանարդ


2.10հա մակերեսով վարելահողը ցանելու համար

պահանջվում է 1750 կգ ցորեն։ Քանի՞ կիլոգրամ ցորեն կպահանջվի 15հա մակերեսով վարելահողը ցանելու համար։

1750:10=175

175×15=2625


3. 160գ ծովի ջրում պարունակվում է 8գ աղ։ Քանի՞ գրամ ծովի ջուրն է պարունակում 56գ աղ։

160:8=20

20×56=1120 գ աղ

4. Աշակերտը 8 ժ աշխատելու համար ստանում է 2400 դրամ։ Որքա՞ն դրամ կստանա աշակերտը 12 ժ աշխատելու համար:

2400:8=300

300:12=3600


5. Սենյակի հատակագիծը ունի ուղղանկյուն տեսք, որի կողմրն են 40մմ և 30մմ: Գտեք սենյակի երկարությունն ու լայնությունը, եթե հատակագծի թվային մասշտաբը 1:200 է:

40×200=8000

30×200=6000


6. Բանջարանոցն ունի 340մ երկարությամբ և 220մ լայնությամբ ուղղանկյան տեսք: Ինչ չափեր կունենա այդ բանջարանոցի պատկերը 1:500 մասշտաբով
հատակագծում:

340մ-34000սմ

220մ-22000սմ

34000սմ:500=68սմ

22000սմ:500=44սմ

Պատասխան․՝ 68սմ երկարություն 44սմ լայնություն

Մաթեմատիկա պարապմունք

1. Մասշտաբը որտե՞ղ է կիրառվում, բեր օրինակ:
Քարտեզում, նկարչության մեջ և հետագծում

2. Քարտեզի վրա, որի մասշտաբը 1 ։ 10000000 է, Երևանի և Թբիլիսիի հեռավորությունը 1.4/5սմ է։ Որքա՞ն է Երևանի և Թբիլիսիի իրական հեռավորությունը։

9×5=10000000=95000000
3.Հողակտորի հատակագծի մասշտաբը 1 ։ 5000 է։ Ինչքա՞ն կլինի հողակտորում երկու կետերի հեռավորությունը, եթե համապատասխան կետերի հեռավորությունը հատակագծում հավասար է 11սմ:՛

11×5000=55000սմ=550մ

4.Որքա՞ն կլինի հատակագծում  1 ։ 150 մասշտաբով 6մ երկարությամբ հատվածի երկարությունը:

6մ=600սմ 600:150=4սմ

5. Քարտեզի վրա հատվածն ունի 8սմ երկարություն։ Գտե՛ք քարտեզի մասշտաբը, եթե այդ հատվածի երկարությունը տեղանքում 8 կմ է:

8կմ=8000սմ

8000:8=100000
6.Արաքս գետի երկարությունը 1072 կմ է։ Ի՞նչ երկարություն կունենա այդ գետի պատկերումը քարտեզի վրա, որի մասշտաբը 1 ։ 5000000 է։

1072կմ=1072000մ=107200000սմ

107200000:50000=1072/50=21/44
Օրվա գլուխկոտրուկը:
1. Նկարում պատկերված կայանատեղիում մեքենաները կարող են շարժվել միայն առաջ կամ հետ, բայց չեն կարող շրջվել: Ամենաքիչը քանի՞ մեքենա պետք է տեղաշարժել, որ սև մեքենան կարողանա դուրս գալ կայանատեղիից։

4 ավտոմեքենա

 Մի կաթիլ մեղրի ժամանակակից պատմության մասին

21-րդ դարում շատ, շատ մարդիկ սկսել են վիճել անկապ իրավիճակներից։ Հիմա շատ է տարածված ինտերնետում օտար մարդկանց հետ վիճել։

Օրինակ, դու ունես Տիկ-տոկ ու տեսանյութեր ես տեղադրում, մեկնաբանությունների տակ գրում են վատ բաներ, և սկսվում է վեճը մի բառի համար։ Ես կարծում եմ՝ պետք չէ ժամանակը վատնել այդպիսի մարդկանց վրա, քանի որ նրանք չեն հասկանում, որ վիրավորում են տեսանյութի հեղինակին։ Օրինակ,  եթե ասում են՝ վատ ես խոսում, խաղում, երգում, ասա՝ թե ինչու ես այդպես կարծում, որ մարդը կարողանա հասկանալ խնդիրը,   և գուցե այդ մարդը կփորձի շտկել նրա խնդիրը։

Հեղինակ Մարիա Վաթյան։

Մայրենի տանը

Առակներ Վարդան Այգեկցուց

ԻՇԽԱՆԸ ԵՎ ԱՅՐԻ ԿԻՆԸ

Մի իշխան կար խիստ չար և անիրավ: Նույն քաղաքում ապրում էր նաև մի այրի կին: Իշխանը, հարկ պահանջելով, նեղում էր նրան, իսկ այրի կինը աղոթում էր, որ իշխանը երկար ու խաղաղ կյանք ունենա: Գնացին ասացին իշխանին, թե քո չարության համար այրին աղոթում է:

Իշխանը եկավ և ասաց.

— Ես քեզ բարիք չեմ արել, ով կին, դու ինձ համար ինչո՞ւ ես աղոթում:

Այրի կինն ասաց.

— Քո հայրը վատ մարդ էր. ես անիծեցի, և նա մեռավ: Դու նստեցիր նրա տեղը՝ ավելի խիստ չար: Այժմ վախենում եմ, որ մեռնես և քո որդին քեզնից ավելի չար լինի:

ՄԻ ԿԱԹ ՄԵՂՐԸ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏՃԱՌ

Մի մարդ խանութ ուներ և մեղր էր ծախում: Մեղրից մի կաթիլ կաթեց գետնին և մի պիծակ նստեց կաթի վրա: Կատուն վազեց և պիծակին առավ: Նրանից հետո շունը վազեց և կատվին առավ: Խանութի տերը շանը զարկեց և սպանեց: Այդ գյուղին դրացի մի գյուղ կար, և շունն այն գյուղից էր: Երբ շան տերն իմացավ, թե խանութպանն սպանել է իր շանը, այն ժամանակ եկավ և սպանեց խանութպանին: Հետո երկու կողմից վեր կացան գյուղացիք և միմյանց հետ մեծ պատերազմ արին: Նրանց մեջ կոտորած եղավ, և երկու կողմից կենդանի մնաց մի մարդ մի կաթիլ մեղրի համար:

ԵՐԿՈՒ ՆԿԱՐԻՉ

Մի թագավոր շինեց գեղեցիկ դարպաս և կամեցավ զարդարել այնպիսի նկարներով, որոնց նմանը ոչ մի տեղ չէր եղել: Ընտրեց երկու նկարիչների, մեկին տվեց մի պատը, մյուսին՝ մյուս պատը և նրանց միջև վարագույր քաշեց: Երբ նկարիչներն ավարտեցին իրենց գործը, թագավորը եկավ ու տեսավ, որ մեկը նկարել էր գեղեցիկ պատկեր, և շատ հավանեց: Իսկ մյուսը ոչինչ չէր նկարել, նա պատը շատ գեղեցիկ սարքել ու կոկել էր հայելուց ավելի լավ: Երբ թագավորը տեսավ, որ չի նկարել, այլ միայն կոկել է, զարմացավ և ասաց.

— Դու ի՞նչ ես արել:

Նա ասաց.

— Ես ցույց կտամ իմ գործը:

Եվ ապա վեր քաշեց միջի վարագույրը: Երբ լույսը ծագեց ու լուսավորեց կոկած պատը, այն ժամանակ մթնեց նկարազարդ պատը, որովհետև հայելու մեջ երևում էին այն բոլոր նկարները, որ նկարված էին մյուս պատի վրա: Եվ թագավորն ասաց.

— Այս մյուսից գեղեցիկ է:

Առաջադրանքներ

  1. Ընթերցել ու պատմել առակները:
  2. Գտնել առակները բնութագրող թևավոր խոսքեր: Գող Քահանան և Այրի Կինը ԻՄԱՍՏՈւՆ ԴԱՏԱՎՈՐԸ
  3. Բառարանների օգնությամբ գտնել ընդգծված բառերի հոմանիշները:

Խիստ — ճշգրիտ

Անիրավ — անարդար

Այրի- Ամուսինը մահացած է և այլևս չամուսնացած կին կամ տղամարդ։ Անամուսին

Առավ- գնեց։

Խանութպան- գործակատար

Կոկել-ուղղել, շտկել

Առակ: Գող Քահանան և Այրի Կինը

Մի քահանա գողացավ այրի կնոջ կովը և ախոռը կապեց։ Եվ կինն իմացավ և քահանային ասաց.

— Տեր հայր, հասավ իմ մահվան ժամը, գնանք ախոռ, որ խոստովանեմ մեղքե-րըս։

Եվ այն ժամանակ քահանան կովը տա-րավ ներսի տուն, այնտեղից ժամատուն և այնտեղից եկեղեցի։ Եվ կինն ասաց.

— Տեր հայր, վերջին խոստովանությունը մահից առաջ պետք է անել եկեղեցում։

Եվ քահանան կովը բեմ բարձրացրեց և վարագույրը քաշեց նրա վրա։ Երբ նրանք եկե-ղեցի մտան և նստեցին, այն ժամանակ կինը բարձրացրեց վարագույրը և կովին ասաց.

— Ո՞վ գարշելի։ Ես քեզ կով գիտեի, և այժմ քեզ ո՞վ արեց պատարագիչ, ասա՛ ինձ։

© Վարդան Այգեկցի