Ակսել Բակունց, Մթնաձոր

  1. Ուշադիր կարդա՛ պատմվածքը և սովորի՛ր պատմել:
  2. Ինքնուրույն կազմիր պատմվածքի հարցերն ու առաջադրանքները / առնվազն 7 հարց/:
  • Ի՞նչ էր պատմվածքի հերոսի անվանումը և ինչո՞վ էր նա զբաղվում։ Ո՞րն էր ապրուստի միջոցը։

Պատմվածքի գլխավոր հերոսը Ավին էր, ով զբաղվում էր որսորդությամբ։ Իր միակ ապրուստի միջոցը դա էր։

  • Ըստ Բակունցի, նկարագրի՛ր Մթնաձորը, ինչպիսի՞ բնություն ուներ։

Մթնաձորը սարերով ու ծառերով լի մի մեխ տարածք է, որտեղ մարդիկ շատ քիչ են, կամ էլ՝ չկան։Այնտեղ արևը մի քանի ժամ է լույս տալիս, անգամ ամռան օրերին, ու երբ մութն ընկնում է, լսում է արջերի ոռնոցը։ Այն մոռացված ու գորած մի անկյուն էր, ուր բնածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում։ Նրա մասին ոչ մեկս չենք կարող ավելի պատկերավոր պատմել, քանի Բակունցը։ Դրա համար առաջարկում եմ ընթերցել․․․

  • Քանի՞ շուն ուներ նա։ Ի՞նչ վարքի տեր էին շներն ու ի՞նչ պատմություններ կան կապված նրանց հետ։

Նա ուներ վեց շուն, որոնք շատ ագրեսիվ էին, ու նրանց հետ միասին Ավինը շատ մարդկանց հալածեց։ Իմ մեջ ամենաշատը տպավորվել է այս հատվածը․ Հյուսիսի անտառներից մեկում նա իր կնոջն էր սպանել որսի մի գիշեր, ավելի ճիշտ՝ շներին հրամայել էր գզգզել կնոջը։

  • Ո՞վ էր Պանին, ինչպիսի՞ մարդ էր և ի՞նչ պատմություններ էր հիշում։

Պանին անտառապահն էր, որը լավ էր ճանաչում որսորդին։ Պանին ուրախ մարդ էր, շատ էր սիրում շներին ու հրճվում էր նրանց հետ խաղալուց։Մի հետաքրքիր հատկություն ուներ, երբեք սատկած կենդանիներին չէր վերցնում։Ներկայացնեմ բնութագրող հատվածը և պատմվածքներից․

Առավոտը բացվում էր, ձյունի վրա արյան շիթեր էին երևում, այստեղ-այնտեղ խառնիխուռն հետքեր, խեղդված գայլի դիակ, կոտրատած ճղներ։ Մի փչակի մոտ նստում էր Պանինը, մինչև շները որսի միսն ուտեն։

Նա սպանած և ոչ մի կենդանու ձեռք չէր տալիս և շներին կշտացնելուց հետո վերադառնում էր տուն։ Եթե ճանապարհին տեսներ մեկին գողացած փայտը շալակին, Պանինի շները պիտի հարձակվեին նրա վրա, հալածեին, մինչև քափ-քրտինքի մեջ կորած, արյունլվա մարդը կարողանար մի տեղ պատսպարան գտնել։

Այսպես էր Պանինը։ Նրա սարսափը հեռուներում էր տարածված, նրա մասին բերնեբերան պատմություններ էին անում։ Ոչ ոք չգիտեր ոչ նրա ազգությունը, ոչ հավատն ու ծագումը։ Ասում էին, որ նախկին սպա է, մարդ էր սպանել, նստել էր բանտում, հետո անտառ գնացել։ Հյուսիսի անտառներից մեկում նա իր կնոջն էր սպանել որսի մի գիշեր, ավելի ճիշտ՝ շներին հրամայել էր գզգզել կնոջը։

  • Ինչպիսի՞ դեպք պատահեց անտառապահի և որսորդի միջև։

Քանի որ որս չկար, որսորդը փայտ հավաքեց և ուզում էր տանել տուն։ Սակայն անտառապահը բռնում է, և ասում․ կամ վճարում ես քսան ռուբլի, կամ մենամարտում արջի հետ։ Քանի որ որսորդը գումար չուներ, տեղի է ունենում ամենահետաքրքիրը․․․։

  • Ինչպե՞ս էր փորձում Ավին տապալել արջին։

Նա ամեն ձև պաշտպանվում էր, և փորձում կրակել այնպես՝ որ սատկի։

  • Ի՞նչ եղավ վերջում, ո՞վ վնասվեց։

Հենց այդ վայրկյանին նա մի ծանր հարված զգաց մեջքին, բրդոտ մի թաթ ճանկերը խրեց ծոծրակի մորթու մեջ։ Լսվեց մի կրակոց, բայց Ավին ոչինչ չզգաց։

Պանինը սատանայի պես քրքջում էր, ոտքն արջի դիակի վրա:

Ավին հիմա էլ ողջ է։

Ավու հագին չուխա էր, տրեխներ, սովորական մարմին, առողջ ձեռքեր, որոնք շատ վարժ կաշին են ծակոտում, կաշվի թելերից հանգույցներ անում։ Եվ սովորական մարմնի վրա գլխի տեղ մարդկային գանգ, ամբողջովին կլպված, առանց մազի, առանց մորթու։

Արջը թաթի մի հարվածով ծոծրակի փափուկ մսի մեջ է խրել սուր ճանկերը և վիրավոր արջի ամբողջ զայրույթով իրան քաշել գանգի մորթին, մորթու հետ էլ գլխի մազերը, ունքերը, աչքերն ու քիթը։

Շարունակությունը․․․․․․

  • Ի՞նչ իմաստ էր իր մեջ թաքցնում այս պատվածքը։

Պետք չէ չարությամբ լցվել բնության ու մարդկանց հանդեպ։Այն կարող է ձեզ կործանել։

Ակսել Բակունց, «Լառ- Մարգարը»

արցեր և առաջադրանքներ:

  1. Կարդա պատմվածքը, սովորի՛ր պատմել:
  2. Ո՞վ էր Լառ- Մարգարը, որտեղի՞ց էր եկել այդ գյուղ, ինչո՞վ էր զաբաղվում:

Լառ-Մարգարը բարձրահասակ մի ծերունի էր, ով տեղացի չէր։ Նա գյուղի ջրվորն էր։

  1. Ինչպիսի՞ մարդ էր Լառ- Մարգարը. բնութագրիր նրա բնավորությունը երկու նախադասությամբ:

Նա սարեր սիրող, բարձրահասակ, և կարծում եմ մի քիչ էլ խղճուկ։

  1. Ի՞նչ հանգամանքներով էր նա այդ նա հայտնվել այդ գյուղում. իր ցանկությա՞մբ, թե՞…

Լառ-Մարգարը տեղացի չէ։ Պղտոր հեղեղի բերանն ընկած տաշեղի պես Լառ-Մարգարը շատ ափերի էր զարկվել, վերջը ալիքը լափու է տվել և Լառ-Մարգարին իր թոռան հետ գցել այդ գյուղը։

Ինչպես հասկացա նրան և իր ազգի տեղահանել են։

  1. Ամպերին նայելով՝ ի՞նչ հիշողություններ էին արթնանում Լառ- Մարգարի մեջ:

Նա հիշում էր իր տղային, երևի հիշում էր իր ապրած օրերը, երբ ամենինչ հիասքանչ էր, նրա ընտանիքը միասին էր։ Երևի նայում ու մտածում էր, որ այլևս այդպես չի լինի։

  1. Ի՞նչ թաքուն ցավ ուներ Լառ- Մարգարը հոգում պահած:

Իր հին տան հանդեպ, կարոտի, և որդու ցավը։

  1. Ի՞նչ էր բերել իր հետ նա հայրենի ծննդավայրից:

Ծիրանի կուտ։

  1. Կա՞ արդյոք Լառ- Մարգարին ուրախացնող ինչ-որ բան…

Բնությունը, իր թոռնիկը և կինը։

  1. Պատմվածքից դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր բառարանի օգնությամբ:

Հերվա-հերու-անցյալ տարին, ընթացիկ տարվա նախընթաց տարին

  1. Պատմվածքից առանձնացրո՛ւ բնության նկարագրության քեզ դուր եկած հատվածը, փորձի՛ր գտնել համեմատություն, փոխաբերություն, մակդիր արտահայտչամիջոցները:

Ամռան-մակդիր շոգին, երբ արևն այնքան մոտ է, ջերմությանը շատ, երբ շները շոգից տան ստվերում պառկում են, լեզուն հանած թնչին տալիս,– առվի եզերքին միշտ էլ կարելի է տեսնել Լառ-Մարգարին, ոտքերը մինչև ծնկները բաց, գլխին մի սպիտակ շոր, բահն ուսին:

  1. Պատմվածքը քո կարդացած ո՞ր ստեղծագործության հետ կհամեմատես,ինչո՞ւ:

Ինչ որ պատմության հետ որը գյուցու կյանքի, կամ գաղթածի մասին է։

Ակսել Բակունց, Օրանջիա, 02․04-04․04

1․Կարդա պատմվածքը և 5-6 նախադասությամբ վերաշարադրիր բովանդակությունը։

Առաքելը ման էր գալիս և տեսնում էր էր շատ գեղեցիկ ձորակ և մտածում էր այնտեղ տուն շիներ, մինչև նա մտածում էր սովորական գյուխացի Մանասը այնտեղ տուն է կառուցում, և նրանց մեջ կռիվ է առաջանումը և Մանասը չի ուզում տարածքը զիճի, քանի որ արդեն իրան է ։ Առաքելը իր տունը վառում է և իր երեխան և կինը մահանում են։

2․ Պատմվածքից դուրս գրիր ժողովրդախոսակցական բառերն ու արտահայտությունները և բառարանի օգնությամբ բացատրիր։

Շաշկով էնքան հավի վիզ թռցրի՜ն…

Մի ձեռքը խանչալի կոթին էր, մինն էլ ղամչու

շշուկով պատմում էին, որ Առաքելը «ջանդարմի»

և մտքում դրեց ձորակում ամարաթ[

3․ Ի՞նչն էր Մանասի և Առաքելի կռվի պատճառը։

Ձորակի տունը

4․ Ինչպիսի՞ մարդ էր Առաքելը։

Չար, խորամանկ, դաժան։

5․ Ինչպիսի՞ մարդ էր Մանասը։

Նա չեր կաշառվում, միշտ իր խոսքի տերն էր։

6․ Ինչպիսի՞ միջոցներով Առաքելը գյուղի քյոխվա դարձավ։

Պատմում են, թե ինչպես Առաքելը գիշերով հանդ էր գնում։ Եթե տեսներ, որ մի ոչխար է ընկել իր կամ բարեկամի արտը, ոչխարն արտի մեջ մորթում էր։ Սարում, երբ լսում էին, թե Առաքել քյոխվան ման է գալիս, չոբաններն ահից ոչխարը մի վերստ էլ հեռու էին քշում։

7․ Քո կարծիքով, Առաքելը կապ ունե՞ր Մանասի ընտանիքի կործանման հետ․ ինչպե՞ս։

Այո, իհարկե ՝ որովհետև ինքը վատ մարդ էր, պատահական չեր ետ ամենինչը

8․ Ի՞նչ խորհուրդ կտայիր պատմվածքի հերոսներից յուրաքանչյուրին։

Առաքելին ավելի ոչ դաժան միջոց մտածել։

Մանասին ավելի զգոն լինել, և հասկանալով, որ ինքը վատ մարդ է բոլորին հավաքեր և ասել ուշադիր եղեք, որ բոլրը տեսնեն։

Մարտ ամսվա հաշվետվություն․ գրականություն

Այս ամիս գրականության առարկայից շատ հետաքրքիր թեմաներ ենք անցել,

կարդացել ենք Չարենց, և իրագործել ենք <<Ձոն նախագիծ>>։

Կարդում ենք Չարենց՝

Երկիր Նաիրի

Տաղարան

Ձոն մայրիկիս

Եղիշե Չարենց, Երկիր Նաիրի,Առաջաբան

1․ Տեքստից հանել անհասկանալի բառերն ու արտահայտությունները և բառարանի օգնությամբ բացատրել։

ֆւիյյիկցիա-Պատրանք, մտացածին՝ անիրական բան:

Միրաժ- Տեսողական երևույթ, որ տեղի է ունենում շոգ կլիմաներում, մանավանդ ավազոտ անապատներում, երբ հորիզոնից դուրս գտնվող առարկաները կամ երկնքի մի մասը երևում են օդի մեջ, օդատեսիլ:

ղողանջել- զանգի ձայն

մորմոք -ցավ, կսկիծ, մռմռոտ

2․ Ո՞ր երկրի մասին էր խոսում հեղինակը։

Հայաստան, Հայաստան բոլորի սրտում բայց կոնկրետ նաև այն մարդկանց մասին որոնք չեն չոսնում հայրենիքը տևալ դեպքում ամեն մեկի հայրենիքի։

3․ Ի՞նչ կարոտի մասին էր խոսում հեղինակը։

Հայրենիքի սիրո այն ժամանակ կարոտի, որ մարդիկ չեն սիրում չեն խնասյում և թողելով հայրենիքը գնում։

4․ Մեկնաբանիր հետևյալ տողերը։

Հաճախ պատկերանում է նա ինձ որպես մի վաղեմի բարեկամ. վաղեմի ծանոթի մի նման, որին ես շատ առաջ եմ հանդիպել, բայց կորցրել եմ հետո -օրերի մշուշից ելնում է նա հաճախ, օրերի մշուշից նայում է ինձ: Երկա՜ր-երկա՜ր նայում է աչքերիս: Ասում է՝ չե՞ս ճանաչում: Մոռացե՞լ ես,-ասում է նա:-Ու սահում է էլի, թաղվում է օրերի մշուշում -կորչում է օրերում:

Հայրենիքը տեսնում է մարդուն և կարծես լացելով ասում իրեն էս տողերը, որովհեհտև լքել է և այո հենց լքել ոչ թե ուղղակի գնացել բայց նրանից որ դրսում իրեն ճանաչում են հայ հայաստանի համար ոչինչ չի փողվում

5․ Ինչո՞ւ է հեղինակը ընթերցողին

Ամեն բանաստեղծություն իմ համար կարծես ընկերական հանդիպում լինի միշտ հեղինակը պատմում է ընթերցողին բայց ոչ բոլորն են հասկանում, իսկ այս անգամ կարծես նա կոնկրետ մարդկանց է ասում կարծես հոգեբանի այց լինի ։ Ամեն մեկը կարդալուց պետք է սրտով զգա որ կարողանա հասկանա ինչի մասին խոսք է։

6․ Ի՞նչ տարբերություն կա Նաիրի երկրի և Հայաստանի միջև / ըստ ստեղծագործության/։

Նաիրին դա արտ երկրերն են որին սիրում են և կանչում որը իրենց համար դառնում է հարմար իսկ իրենց համար Հայաստանը ուղղակի դառնում մի երկիր որտեղ ծնվել են,բայց մոռացել։

Իմ գրված բանաստեղտությունը Հայենիքի մասին

Արև ես բոլորի համար

Ով գիտի սիրել
Իսկ ով չգիտի

Երբեք չի հասկանա քեզ
Հանկարծ չլացես

Արև ես ինձ համար
ԵՎ քո աշխարհի
Եվ որոշում թե կայացնեմ քեզ չեմ թողնի երբեք
Հայաստանս ինձ սովորեցրել է սիրել
Ապրել սիրով

Փոխանցելը սերը
Քեզ շատ են հարվածել

Իմ գրկում քեզ երբեք չեն կարող նեղացնել
Եվ Աստծու մոտ բոլորը պատասխան կտան

Դու Հայաստանս երբեք չլացես

Վերլուծություն Չարենց Ես մարդկայնություն եմ պահանջում, պարզ, հասարակ մարդկայնություն…

Չարենցը քիչ բան էր պահանջում բայց այնքան կարևոր ինչպես իր երեխային կասեր։ Նա չափից շատ անհանգստացած էր մի երեխայի համար։ Մի-քիչ կոպիտ բայց նա ասաց կոնկրետ թե ինչ է ուզում, իմ կարծիքով համ Չարենցն էլ ճիշտ համ այդ կինը, կինը իհարկե ունի իրավունք երեխային իր ուզած հագուստը գնել իսկ Չարենց ուղղակի ուզում էր որ երեխան տարբերվի ոչ թե հագուստով այլ հենց իրանով, իսկ այն ժամանակ այդպիսի շոր ունենալը շատ ծանր էր և այդ երեխային սկսեցին նեղացնել։

Բոլորս գիտենք որ ինչով դու տարբերվում ես կարա նեղացնելու պատճառ դառնա, բայց կոնկրետ ես բանաստեղծություներում ես չեմ կարա ասեմ ով էր լիովին ճիշտ։ Գուցե և եթե մայրը չասեր, որ այդ շորը թանգ էր այդ երեխան չմտածեր, մեծամտանալ դուցե և չի արել ստեղ կարող ա ստում է։

Մարդ մնալ կարևոր է ամեն շրջապատում ես կարծում եմ որ կնոջ պահվածքը որպես ծնող սխալ էր։

Հովհաննես Թումանյան․ «ԱՐՋԱՈՐՍ»

1․ Ինչպե՞ս էր արջը շփոթեցրել պատմվածքի հերոսներին։

Արջը մարդու նման էր քայլում և հերոսները մտածեցին, թե նա մարդ է։

2․ Ավագն ու իր ընկերը ինչպե՞ս կարողացան խոզին ազատել արջի թաթերից։

Վերջը, շատ տեղը նեղացրինք, չէ՛, թող արավ, փախավ։

3․Ի՞նչ էր նրանց պակասում, ինչի՞ հետևից գնաց Ավագը դեպի տուն։

Նա գնաց հրացան վերցնելու։

4․ Մոշուտում ի՞նչ պատահեց հեղինակի հետ։

Հեղինակը որոշեց մոշի ուտել ու գնաց հենց այն մոշուտի մոտ որտեղ արջն էր գնաց կերավ ու հանկարծ նկատեց, որ հենց արջի վրա է կանգնաց։

6․ Ինչպե՞ս փրկվեց Ավագի ընկերը արջից։

Նա ձև տվեց թե մեռել է, իսկ արջը գնում էր ինչ-որ բաներ փնտրելու, որ լցնի նրա վրա, երբ արջը ուրիշ բանով էր տարված, նա արագ վեր կացավ ու փախավ։

7․Ինչպիսի՞ սովորություն ունի արջը։ Դու ի՞նչ հետաքրքիր տեղեկություն գիտես արջերի մասին․գրի՛ր։

Ես գիտեմ, որ եթե արջերի մոտ մարդը մեռած ձևանա կփրկվի։ Արջերի ամենամոտ հարազատները աղվեսներն են, շները, գայլերը: Ամենամեծ տեսակը սպիտակ արջն է: Նրանց քաշը հասնում է 500 կիլոգրամի:

8․ Շարադրիր պատմվածքի բովանդակությունը և քո կարծիքը մի քանի նախադասությամբ։

Պատմվածքը սովորեցնում էր, թե ինչպես կարելի է ազատվել արջերից։ Հեղինակը շատ խելացի և անվախ է, քանի որ կարողացել է դժվար պահին կողմնորոշվել թե ինչ անի։