մայրենիի գիտելիքների ստուգման օրն է

Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։

Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։

― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

Մի ժամից հետո լուսնին հասա։

Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ։

Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցած իջնել։

Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։

Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։

Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։

Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։

Շուտով պարանը պրծավ, և ես օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։

Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։

Բայց և այնպես երկիրը հեռու էր, և շատ անգամ պետք եղավ պարանի վերևի ծայրը կտրել և ներքևի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տներն ու պալատները երևացին։ Մինչև գետնին հասնելը երեք կամ չորս մղոն էր մնում։

Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։

Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։

Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։

Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։

Տեքստային առաջադրանքներ

1․ Ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը, երբ պարզեց, որ ծղոտից հյուսած պարանը կարճ է։ /1 միավոր/ եղունգներով աստիճաններ փորեց և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկավ։

2․ Լուսին հասնելու համար ի՞նչ միջոց օգտագործեց Մյունխհաուզենը․ընտրի՛ր պատասխաններից մեկը և գունավորի՛ր։   /1 միավոր/ 

Ա) Լուսին հասավ հրթիռով

Բ) Մեծ աստիճան դրեց և բարձրացավ լուսնի վրա

Գ) Բակլա տնկեց, որի վրա մագլցելով հասավ լուսին /

Դ) Լոբի ցանեց և լոբու ցողունի վրա  մագլցելով հասավ լուսին

3․ Փոսից դուրս գալու ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը։  /1 միավոր/ եղունգներով աստիճաններ փորեց և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկավ։

4․ Լուսնի վրա հայտնվելուց հետո ի՞նչն էր պատճառը, որ Մյունխհաուզենը կացինը չէր գտնում։  /1 միավոր/   Մյունխհաուզենը կացինը չէր գտնում որոհետև շատ բարձր էր, բայց նա չը խառնվեց և գտավ ու իջավ։

5․ Տեքստից դո՛ւրս գրի՛ր մեկական պատմողական և բացականչական նախադասություն։ /1 միավոր/

Պատմողական-Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։

Բացականչական- Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։

Բառային առաջադրանքներ

6․ Տրված գոյականները դարձրո՛ւ ածականներ․ /1 միավոր/

օդ-օդաին

խոտ –խոտոտ

ջուր- ջրաին

արծաթ-արծաթաին

7․ Տեքստից դո՛ւրս գրի՛ր 5 բառ, որոնք գործողություն են ցույց տալիս։ /1 միավոր/

Տնկել, Աճեց,  գոչեց, Վազեց, բռնեց։

8․ Շարունակի՛ր ըստ օրինակի՝ ավարտել․․․․ — ավարտել գործը։ /1 միավոր/

Փորել — փոս

Դուրս գալ —տնից

Աճեցնել —- ծառ

Տեսնել —դպրոցը

9․ Գրի՛ր տեքստում դեղինով ընդգծված բառերի հոմանիշները։ /1 միավոր/

Հիշել- վերհիշել

Իսկույն-անմիջապես

Վերջիվերջո-պարզապես

Ուրախ-զվարթ

10․Գրի՛ր տեքստում կանաչով ընդգծված բառերի հականիշները։ /1 միավոր/

Բարեբախտաբար-դժբախտաբար

Բարձրանալ-ցածրոնալ

Հազիվ-անմիջապես

Երկար-կարճ

Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում մաթեմատիկա

Ինչ կայքեր ենք անցել

Քան ակադեմիա

Բաժին մաթեմատիկա

Մաթեմատիկա 4րդ դասարան

Նախագծեր

Լուծկիներով խնդիրներ

Մակերեսների և պարագծերի հաշվում

Ճարտարապետություն

Խաղ, տրմաբանություն և մրցույթ

Ինչ թեմաներ ենք անցել

 Գումարման զուգորդական հատկությունը

 Բազմապատկման տեղափոխական հատկությունը

Փակագծեր պարունակող արտահայտություններ

Խնդիրներ հեռավորությունը հաշվելու վերաբերյալ

Բազմանիշ թվի բաժանումը եռանիշ թվի

Մնացորդով բաժանում

Մնացորդով բաժանումԿլորացում միչև մոտակա տասնյակը

Մնացորդով բաժանում 10-ի, 100-ի, 1000-ի

բաժանարար կոչվում է այն թիվը, որի վրա a—ն բաժանվում է անմնացորդ:

Բազմապատիկ և բաժանարար

10-ի, 100-ի, 1000-ի բաժանելիության հայտանիշները

Բաժանելիությունը 5-ի

 Զույգ և կենտ թվերի սահմանումը, հատկությունները

2-ի բաժանելիության հայտանիշը

Ճանապարհ, ժամանակ, արագությունՃանապարհ, ժամանակ, արագություն

Մաս և ամբողջ

թվի մաս գտնել

Թվի գտնելը տրված մասով

Մասերի համեմատումը

Կոտորակի գծից ներքև գրված թիվն անվանում են հայտարար:

Կոտորակի մեջ գիծն անվանում են կոտորակի գիծ:

Կոտորակի գծից վերև գրված թիվն անվանում են համարիչ:

Կոտորակ

 Հավասար հայտարար ունեցողկոտորակների համեմատումը

Կանոնավոր և անկանոն կոտորակնե

Քանի ֆլեշմոբի եմ մասնակցել

2․

Ճամփորդություն դեպի Վարդավառի այգի

Այսօր մենք ընկեր Իվետայի ջոկատի հետ գնացինք Վարդավառի այգի։ Երբ մենք հասանք այնտեղ, նստեցինք տաղավարում, առաջին հերթին նախաճաշեցինք, հետո սկսեցինք բակային խաղեր խաղալ, նկարել, ձկներին ուտելիք տալ։ Եվ այդպես էլ անցավ այս ճամփորդությունը։

Մանկական Երկաթուղի և Եղիշե Չարենցի տուն-թանգարան՝ ճամփորդություն

Այսօր մենք ճամփորդություն գնացինք Մանկական Երկաթուղի և Եղիշե Չարենցի տուն-թանգարան։ Ճամփորդությունը գնացինք ընկեր Իվետայի ջոկատի հետ։ Երբ հասանք Մանկական Երկաթուղի ընդմիջեցինք և շարունակեցինք ճամփորդությունը, գնալով Եղիշե Չարենցի թանգարան։ Այնտեղ մեզ պատմեցին նրա կյանքի մասին և վերջում եկավ Եղիշե Չարենցի թոռնուհին՝ Գոհարը։ Այդպես էլ անցավ մեր ճամփորդությունը ։

Ճամբարային առօրյայի լուսաբանում

Առաջին երբ մենք եկանք դպրոց, արեցինք առավոտյան պարապմունք։ Հետո մենք մայրենիի և մաթեմատիկայիի ստուգատեսային աշխատանքներ կատարեցինք։ Ապա նախաճաշեցինք, գնացինք լողալու, հետո եկան Մայր դպրոցի երեխաները, նրանք մեզ պատմեցին նոր տեխնոլոգիաների մասին, խաղացինք վիկտորինա։ Ու գնացինք երկարօրյա, հունիսի մեկի առթիվ ուսուցիչները մեզ պաղպաղակ հյուրասիրեցին, հետո լողացինք։ Այդպես ավարտվեց մեր այսօրվա ճամբարային օրը։

Երևակայական պատմության հորինում՝ Լիայի օրը

Առավոտյան Լիան ինչպես բոլորը գնում էր դպրոց, նա չէր ուզում գնալ դպրոց, որովհետև այդ օրը իր մոտ ինքնաստուգում էր, ինքը չէր պատրաստվել, որովհետև ամբողջ օրը բակում խաղում էր և ասում էր․

-Լավ, մեկ ժամ էլ խաղամ, հետո կպատրաստվեմ

Նա եկավ տուն և այդպես էլ չպատրաստվեց, պառկեց քնելու։ Երբ նա եկավ դպրոց, ժամը 7:30 էր, իսկ նրանց դասերը սկսվում էին 8:00։ Լիան որոշեց պատրաստվել,սակայն նրան շատ լավ պատրաստվել չստացվեց, որովհետև դասերը արդեն սկսվեցին։ Լիայի ոտքերը դողում էին, որովհետև նա գիտեր, եթե վատ գրեր մի շաբաթ, չէր կարող դուրս իջնել։ Դասն ավարտվեց, Լիան վախեցած դրեց իր թուղթը ուսուցչի սեղանին և գնաց։ Մյուս օրը երբ նա եկավ, ուսուցիչն ասաց նրան

— Լիա, այս անգամ շատ լավ ես գրել, ուղղակի ես գիտեմ, որ դու չէիր պատրաստվել, բայց եկար դպրոց և պատրաստվեցիր, բայց, միևնույն է, դու լավ ես գրել։

Լիան հասկացավ, որ պետք չէ գործերը թողնել հետո։