Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում(Բնագիտություն)

1․Բլոգում տեղադրել բնագիտության, հայրենագիտության բաժնի հղումը։ Բնագիտություն

2.Առանձնացնել այն նախագծերը (բնագիտություն-հայրենագիտություն), որին մասնակցել ես: Ջրի շրջապատույտը,Իմ ձկնիկները, Մենք էլ ենք բնության մի մասնիկը

3․ Քանի ֆլելմոբի ես մասնակցել։ 3

Ամփոփիչ թեստային առաջադրանք․ մթնոլորտ

Ամպերր տարբերակում են րստ իրենց արտաքին տեսքի և բարձրութ­յան: Կան ամպերի տասնյակ տեսակներ, սակայն առանձնացնում են երեք հիմնական խումբ՝ կույտավոր (առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ), շերտավոր (առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն) և փետրավոր (տեղումներ չեն առաջացնում
Մթնոլորտի շերտերն են ներքնոլորտ, վերնոլորտ և արտաքին ոլորտ։ Մենք ապրում և ստեղծագործում ենք ներքնոլորտային շերտում։
Մթնոլորտի կողմից Երկրի մակերևույթի և դրա վրա գտնվող առար­կաների վրա գործադրած ճնշումը կոչվում է մթնոլորտային ճնշում։ Մթնոլորտային ճնշումը չափում են ճնշաչափ (բարոմետր) կոչվող սար­քով, որր լինում է սնդիկային և մետաղային՝ աներոիդ (առանց հեղուկի
Տարբերում են քամու հետևյալ տեսակները՝ մուսոններ, լեռնահովտային քամիներ, պասսատներ, բրիզներ: Իրեն ուղղությունը չի փոխում պասսատները։
Երբ օդն սկսում է հագենալ ջրային գոլորշիներով, և ջերմաստիճանր նվազում է, մթնոլորտում գտնվող ջրային գոլորշիներր խտանում են, ինչի հետևանքով առաջանում են ձյուն և անձրև:

Մթնոլորտի տաքացումը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ օդն անմիջապես չի տաքասում Արեգակի ճառագայթներից: Երկիր մոլորակի լույսի և ջերմության հիմ­նական աղբյուրն Արեգակն է: Արեգակից ստացվող ջերմության շնորհիվ՝ սկզբից տաքանում է երկրագնդի մակերևույթը, և ապա՝ այդ ջերմությունը հաղորդվում է մթնոլորտին:Արեգակի ճառագայթներն ազատ անցնում են օդի միջով, և այն գրեթե չեն տաքացնում։
  2. Ներքնոլորտում ըստ բարձրության ինչպե՞ս է փոխվում օդի ջեր­մաստիճանը: Երկրի մակերևույթից ինչքան բարձրանում ենք դեպի վեր, այնքան օ­դի ջերմաստիճանը նվազում է: Հայտնի է, որ ներքնոլորտի ստորին շերտե­րում յուրաքանչյուր 1 կմ բարձրանալիս օդի ջերմաստիճանը նվազում է։
  3. Ինչո՞ւ երկրագնդի տարբեր լայնություններ տարբեր քանակությամբ ջերմություն են ստանում Արեգակից: Երկ­րագնդի վրա Արեգակից ստացվող ջերմութ­յունը բաշխվում է խիստ անհավասարաչափ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխարհագրական տարբեր լայնություն­ներում Արեգակի ճառագայթները տարբեր անկ­յան տակ են ընկնում Երկրի մակերևույթի վրա։
  4. Երևանում օդի ջերմաստիճանը +250C է: Հաշվեք, թե նույն պահին օդի ջերմաստիճանը որքա՞ն կլինի Արագածի գագաթին, եթե վերջինս Երևանից բարձր է մոտ 3 կմ: +25-3*5=+10

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐ. ԱՂԲՅՈՒՐՆԵՐ, ԱՐՏԵԶՅԱՆ ՋՐԵՐ

  1. Ի՞նչ են ստորերկրյա ջրերը: Ինչպե՞ս են դրանք առաջանում։ 1․ Երկրի ընդերքում գտնվող ջրերը կոչվում են ստո­րերկրյա ջրեր: 2 Ստորերկրյա ջրերը գոյացել են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով։
  2. Որո՞նք են ջրաթափանց ե ջրամերժ ապարները: Բերեք օրինակներ։ 1 Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ՝ տուֆը, ավազը և այլն: 2 Ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ա­պարներից են մարմարը, կավը և այլն:
  3. Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի ի՞նչ տեսակների են լինում: Երկրակեղևը կազմող ապարները, ըստ ջուրն իրենց միջով անցկացնե­լու հատկության, բաժանվում են երկու խմբի՝ ջրաթափանց և ջրամերժ:
  4. Ի՞նչ են աղբյուրը, գեյզերը, հանքային ջուրը: 1Երկրի ընդերքից պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբ­յուրները կոչվում են գեյզերներ: Գեյզերներ շատ կան Կամչատկա թերակղզում: 2 Հանքային աղբյուրների ջրերն ունեն բուժիչ հատկություն: Մեր երկրում հայտնի են Ջերմուկի, Արզնու, Բջնիի հանքային աղբյուրներր: Աղբյուրները կարող են լինել տաք ե սառը: Հանքային տաք ջրերը կոչվում են ջերմուկներ:
  5. Ո՞ր ջրերն են կոչվում արտեզյան: Արտեզյան ջրեր: Ինչպես վերևում նշվեց՝ միջշերտային ջրերը երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերն են:
  6. Ի՞նչ նպատակներով են օգտագործվում ստորերկրյա ջրերը: Երկրակեղևը կազմող ապարները, ըստ ջուրն իրենց միջով անցկացնե­լու հատկության

Երկրաշարժից պաշտպանվելու կանոնների մասին

Երկրաշարժից առաջ անպայման հատկացրեք մեկ պայուսակ և մեջը դրեք պահածո, ,մարինացված ուտելիքներ, առաջին օգնույան պարագաները, և ջուր։

Եկրաշարժի ժամանակ պետք չէ խուճափի մատնվել, վերցեք ասդ պայուսակ որի մասին քիչ առաջ ասեցի, հեթե դու ապրում էք 1․2 հարկում իջնում եք դուրս և գնում եք շենքերից հեռու, իսկ եթե ապրում եք 3 բարձր հարկում մի իջեկ մնացեք տան, և մտեք սեղանի տակ, և գտեք տեղ պատուհաների և նկարներից հեռու։

եկրաշարժից նաև ասեմ, որ լինում են հետ ցնցումն էր։ միքիչ սպասեք, որ մտնեք շենք նայեք ինչ է կոտռվել։

Ճանապարհորդություններ Աֆրիկայով Հարցեր և առաջադրանքներ

Վասկո դա Գամայի ղեկավարած նավատորմը դեպի Հնդկաստան տանող ծովային ճանապարհի հայտնագործման նպա­տակով, շրջանցեց Աֆրիկան հարավից,ապա  հասավ Հնդկաստան և միաժամա­նակ ապացուցեց, որ Աֆրիկան առան­ձին մայրցամաք է:

Աֆրիկայի հյուսիսային և հյուսիս- արևելյան շրջանները մարդկության հնագույն բնօրրաններից են: Այստեղ՝ Նեղոս գետի ստորին հոսանքում էր գտնվում Հին Եգիպտոսը, որը հայտնի է իր բուրգերով: Հետաքրքիր է, որ այս շրջաններից հարավ ընկած է աշ­խարհի ամենամեծ անապատը՝ Սահարան՝ իր անծայրածիր և անան­ցանելի անապատային ավազներով:

Սահարան, մայրցամաքի բարձրադիր ափերը, նրա կենտրոնական շրջանների խոնավ ու տոթ օդը, դժվարանցանելի անտառները բնականարգելքներ են հանդիսացել Աֆրիկայի Ներքին շրջանների հետազոտման հարցում: Այս մայրցամաքի ներքին շրջաններին աշխարհը ծանոթացավ եվրոոպացիների միջոցով, հիմնականում 1850-ական թվականներից  կատարված հետազոտությունների արդյունքում: Աֆրիկայի ներքին շրջանները հետազոտել են շատ ճանապարհորդներ, արշավախմբեր, որոնցից տանձնանում են անգլիացի հետազոտող Դավիթ Լիվինգստոնի գլխավորած արշավախմբի  30 տարի կատարած ուսումնասիրությունները:

Լիվինգստոնը հասարակածից հարավ ընկած առաջին ուսումնասիրողներից է:  Օգտտվելով տեղաբնիկների բարյացակամ վերաբերմունքից՝ նա ճանապարհորդում է Հարավային Աֆրիկայով: Ձամբեզի գետի գետաբերանից դեպի ակունք շարժվելով նա հայտնաբերում է աշխարհի գեղատեսիլ ջրվեժներից մեկը և այն կոչում է Անգլիայի թա­գուհի Վիկտորիայի անունով: Տանգանիկա և Նյասա լճերի հայտնագործումը և Վիկտորիա լճի ուսումնա­սիրությունը Լիվինգստոնին մղում են նոր ճանապարհորդություն­ների, որոնց նպատակը Աֆրիկայի ամենաերկար գետի՝ Նեղոսի ակունքների հայտնադործումն Էր: Վիկտորիա լիճ թափվող գետերի ուսումնասիրության արդյունքում Լիվինգստոնը հայտնագործեց Նեղոսին ծնունդ տվող վտակներից Սպիտակ Նեղոսը:

Իսկ ինչո՞ւ Է Նեղոսն այդպիսի հետաքրքրություն առաջացրել: Պարզվում Է, որ դեռևս Հին Եգիպտոսում դարեր շարունակ Նեղոսը առեղծվածային է համարվել: Եվ դա պատահական չէ:

Նայիր Աֆրիկայի քարտեզին և կտեսնես, որ Նեղոսը, կտրելով տոթակեզ հսկա անապատները, չի ցամաքում և հոսելով Եգիպտոսով՝ թափվում է Միջերկրական ծով: Նեղոսի առեղծվածի լուծումը նրա ակունքների հայտնբերումն էր, որը վերագրվում է Լիվինգստոնին: Լիվինգստոնը, բազմաթիվ դժվարություններ կրելով, Կենտրոնական Աֆրիկայում ուսումնասիրել է Կոնգո գետի վերին հոսանքի շրջանները: Կոնգոյի ստորին հոսանքում գտնվող աստիճանակերպ ջրվեժներից մեկն այժմ կոչվում է Լիվինգստոնի անունով:

Աֆրիկայի նշանավոր հետազոտողներից է Լիվինգստոնի գործը շարունակող անգլիացի Սթենլին, որն անհայտ կորած, արդեն հյուծված ու հիվանդ Լիվինգստոնին գտնելուց հետո շարունակեց նրա գործը: Հանդիպելով տեղաբնիկների դիմադրությանը, ենթարկվելով մեծ վտանգների՝ Սթենլին Կենտրոնական Աֆրիկայում հայտնագործեց աշխարհագրական նոր օբյեկտներ, որոնց նկարագրերը նա հրատարակեց «Աֆրիկայի խորքերում» գրքում:

Հարկ է նշել, որ ինչպես մյուս ճանապարհորդությունները, այնպես էլ Աֆրիկայի հետազոտումը, իր դրական կողմերով հանդերձ հանգեցրեց նաև բացասական հետևանքների: Եվրոպացիները սկսեցին Աֆրիկայի տեղաբնիկներին՝ նեգրերին, որպես ստրուկներ վաճառել նոր հայտ­նագործված Ամերիկայում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ Աֆրիկայի ներքին շրջանները մինչև 1850- ական թվականները դեռևս անհայտ էին մնում եվրո­պացիների և ասիացիների համար:  Այս մայրցամաքի ներքին շրջաններին աշխարհը ծանոթացավ եվրոոպացիների միջոցով, հիմնականում 1850-ական թվականներից  կատարված հետազոտությունների արդյունքում: 
  2. Ի՞նչ իրադարձություններ և պայմաններ խթանեցին Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրություննե­րին:: Տանգանիկա և Նյասա լճերի հայտնագործումը և Վիկտորիա լճի ուսումնա­սիրությունը Լիվինգստոնին մղում են նոր ճանապարհորդություն­ների, որոնց նպատակը Աֆրիկայի ամենաերկար գետի՝ Նեղոսի ակունքների հայտնադործումն Էր:
  3. Քարտեզի վրա ցո՜ւյց տուր Դավիթ Լիվինգստոնի կող­մից հայտնաբերված և հետազոտված աշխարհագրա­կան օբյեկտները:: Հանդիպելով տեղաբնիկների դիմադրությանը, ենթարկվելով մեծ վտանգների՝ Սթենլին Կենտրոնական Աֆրիկայում հայտնագործեց աշխարհագրական նոր օբյեկտներ, որոնց նկարագրերը նա հրատարակեց «Աֆրիկայի խորքերում» գրքում:
  4. Դասընկերոջդ հետ քննարկի՜ր, թե ինչ դրական և բացասական հետևանքներ ունեցան Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրությունները:

Սահարա անապատը. Աֆրիկայի բարձրադիր ափերը, կենտրոնական շրջանների խոնավ ու տոթ օդը, դժվարան­ցանելի անտառները բնական անմատչելի արգելքի դեր են կատարել մայրցամաքի ներքին շրջանների հետազոտման գործում: Դավիթ Լիվիգստոնը հայտնագործեց Ձամբեզի և Կոնգո գետերի վրա գտնվող Վիկտորիայի և իր անունով կոչվող’ Լիվինգստոնի ջրվեժները և այլն:

Հաշվետվություն. բնագիտություն-հայրենագիտություն

Հայրենագիտություն

Ինչպես են նշում Ամանորը Իսպանիայում
Իսպանիայում դեկտեմբերի 24-ին, հավաքվում են ընտանիքի բոլոր անդամները և երգում, պարում, ուրախանում։ Երեխաները  ստանում են փոքրիկ նվերներ։  կոչվում է <<Սագա թիո>>  նա մի փոքրիկ փայտիկ է, որի վրա նկարված է մարդկային դեմք։ Ունի երկու վոտք ծածկված է ծածկոցով։ Նրան պատրաստում են երեխաները և հավատում, որ <<Սագա թիոն>> նրանց այդ տարի շատ, շատ, շատ նվերներ կբերի։ Գիշերը ժամը երկուսին իսպանացիները հավաքվում են աքլորի ծեսին,որովհետև հենց ավանդույթի համաձայն աքլորն է առաջինը տեսել Քրիստոսի ծնունդը և այդ լուրը տարածել աշխարհով մեկ։ Սուրբ ծնունդը նշում են դեկտեմբերի 25-ին միմիայն ընտանիքի անդամների հետ։  Տունը ամպայման լուսավորում են նավթե լապտերներով։ Սեղանին դնում են բազմապիսի քաղցրավենինքեր և ծովամթերքներ։ Իսկ կարևոր ուտեստը սնկով հնդկահավն է։ Իսկ ընթրիքից հետո երգում, պարում, ուրախանում մինչև լույս։Իսպանացիները դեկտեմբերի 31-ի գիշերը հավաքվում են կենտրոնական հրապարակում և սպասում զանգերի ղողանջին։ Ասում են, եթե ուզում ես առողջ, հարուստ ու երջանիկ լինես, պետք է հասցնես ուտել 12-խաղողի հատիկ։վերջին օրը հունվարի 6-ն է այն կոչվում է <<Վոլխվով>>-ի օր։ Այդ օրը մանկական տոնախմբություն է։Հրապարակում այդ ժամանակ կարելի է տեսնել հեքիաթաին հերոսներին և ուղտի վրա նստած թագավորներին, որոնք կոնֆետ են բաժանում։

Բնագիտություն

Ջրի շրջապտույտը եվ դրա նշանակությունը բնության մեջ

Ջրի շրջապտույտը բնության մեջ: Ջրի ծավալր Երկրի վրա միշտ հաս­տատուն է և չի փոխվում: Սակայն այդ ջուրը գտնվում է անընդհատ շարժ­ման մեջ՝ անցնելով ջրոլորտի մի բաղադրիչից մյուսին, ինչպես նաև’ մի վիճակից մյուսին: Այսինքն՝ տեղի է ունենում ջրի շրջապտույտ:

Ջուրը, Համաշխարհային օվկիանոսից գոլորշանալով, անցնում է մթնոլորտ, այնտեղից տեղումների ձևով թափվում ցամաքի վրա, որտե­ղից էլ՝ գետերի ու աղբյուրների միջոցով նորից վերադառնում օվկիանոս:

Տարբերում են ջրի շրջապտույտի երկու տեսակ՝ տեղական կամ փոքր և համաշխարհային կամ մեծ:

Տեղական կամ փոքր շրջապտույտ: Երկրի մակերևույթից Արեգակի ճառագայթների ազդեցության տակ ջուրն արագ գոլորշանում է, և գոլորշիները բարձրանում են վեր: Որոշ բարձրության վրա դրանք, սառելով ու խտանա­լով, տեղումների ձևով թափվում են Երկրի մակերևույթին: Եթե այս գործրնթացր տեղի է ունենում սահմանափակ տարածքի վրա, ապա կոչ­վում է տեղական կամ փոքր շրջապտույտ:

Համաշխարհային կամ մեծ շրջապտույտ: Միշտ չէ, որ Երկրի մակեր­եույթից գոլորշացած ջուրր թափվում է նույն տեղում:

Օվկիանոսից գոլորշացած ջրի մի մասր տեղումների ձեով թափվում է նույն տեղում, իսկ մյուս մասը քամիների ու օդային զանգվածների միջոցով տեղափոխվում է ցամաքի վրա և տեղումների ձևով թափվում այնտեղ: Թափված տեղումների մի մասր սնում է գետերր, կուտակվում լճերի ու ճա­հիճների մեջ, որոշ քանակություն ներծծվում է երկրակեղևի մեջ՝ առաջաց­նում ստորերկրյա ջրեր, և վերջապես՝ ցամաքից կարող է նորից գոլորշանալ: Ի վերջո՝ թափված տեղումները, գետերի ու ստորերկրյա ջրերի մի­ջոցով հոսելով, նորից վերադառնում են օվկիանոս: Ջրի այդպիսի շրջապտույտր կոչվում է համաշխարհային կամ մեծ շրջապտույտ: