Տարվա իմ ձեռքբերումները Մայրենիի ստուգատես

Այս ընթացքում մենք անցել ենք բանաստեղծություններ։

Մեր դասերն այսպես են անցնում․ մենք կարդում ենք ստեղծագործությունը, հետո սկսում քննարկել և կատարել առաջադրանքները։

Նաև մենք մասնակցել ենք Ընթերցում եմ նախագծին, ամեն մեկս մի գիրք էինք սկսում ընթերցել և ամեն օրվա կարդացածի մասին պատմում։

Նաև մենք թանգարաններ էինք ճամփորդել՝ Մատենադարան, Մարտիրոս Սարյանի թանգարան, Ավետիք Իսահակյանի թանգարան և այլն։

summery for English 2021

Անգլերեն բաժնի հղումը

Անգլերեն

Այս տարի ինչ սովորեցիր

ապառնի, ապառնի ժամանակով հարցական և ժխտական անել, սովորեցինք տարբեր էլ անցյալ և ներկա, մանրամասն կարող ես տեսնել մեր ուսուսչուհու բլոգ։

ձեր ամենասիրած աշխատանք որն է և հղում

իմ ամենասիրած աշխատանքը նախադասությունը դարցնել ապառնի և այս առաջադրանքը ինձ շատ դույր եկավ առաջադրանք

իմ ուսուսչուհու բլոգ։

Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում մաթեմատիկա

Ինչ կայքեր ենք անցել

LearningAps.org

Քան ակադեմիա

Liveworksheets.com

Բաժին մաթեմատիկա

Մաթեմատիկա 4րդ դասարան

Նախագծեր

Լուծկիներով խնդիրներ

Մակերեսների և պարագծերի հաշվում

Ճարտարապետություն

Խաղ, տրմաբանություն և մրցույթ

Ինչ թեմաներ ենք անցել

 Գումարման զուգորդական հատկությունը

 Բազմապատկման տեղափոխական հատկությունը

Փակագծեր պարունակող արտահայտություններ

Խնդիրներ հեռավորությունը հաշվելու վերաբերյալ

Բազմանիշ թվի բաժանումը եռանիշ թվի

Մնացորդով բաժանում

Մնացորդով բաժանումԿլորացում միչև մոտակա տասնյակը

Մնացորդով բաժանում 10-ի, 100-ի, 1000-ի

բաժանարար կոչվում է այն թիվը, որի վրա a—ն բաժանվում է անմնացորդ:

Բազմապատիկ և բաժանարար

10-ի, 100-ի, 1000-ի բաժանելիության հայտանիշները

Բաժանելիությունը 5-ի

 Զույգ և կենտ թվերի սահմանումը, հատկությունները

2-ի բաժանելիության հայտանիշը

Ճանապարհ, ժամանակ, արագությունՃանապարհ, ժամանակ, արագություն

Մաս և ամբողջ

թվի մաս գտնել

Թվի գտնելը տրված մասով

Մասերի համեմատումը

Կոտորակի գծից ներքև գրված թիվն անվանում են հայտարար:

Կոտորակի մեջ գիծն անվանում են կոտորակի գիծ:

Կոտորակի գծից վերև գրված թիվն անվանում են համարիչ:

Կոտորակ

 Հավասար հայտարար ունեցողկոտորակների համեմատումը

Կանոնավոր և անկանոն կոտորակնե

Քանի ֆլեշմոբի եմ մասնակցել

2․

Գիտեք որ․․․․

Թվականները կարող են ցույց տալ ոչ միայն որոշակի թիվ, այլև մոտավոր։ Դա հնարավոր է անել երկու ձևով, ա) Տասնավոր ցույց տվող թվականին-ական ածանցի ավելացումով,երբ դառնում է  թվական բառին լրացում․ 60-ական թվականներ=60-69 թվերը, բ) երկու թվականների հարադրությամբ՛ հինգ վեց=թիվ, որը ո՛չ հինգ է, ո՛չ վեց, դրանց մոտ մի թիվ, իսկ 30-40 հարադրությունը կարող է նշանակել 30,31,32,33,34,35,36,37,38,39,40:

Թեստային աշխատանք

ԹԵՍՏ

1-ին մաս

Կարդա տեքստը և պատասխանիր տրված հարցերին:

Դավիթի կյանքը գրեթե հրաշալի էր. նա իրենց բակում շատ ընկերներ ուներ, որոնց հետ ամեն օր` դասերից հետո, գնում էր գնդակ խաղալու: Միայն թե Դավիթը մի մեծ խնդիր ուներ. դա նրա փոքր քույրն էր` Լիլին: Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավիթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ է լինում: Հենց տղաները դուրս էին գալիս բակ, Լիլին իր փոքրիկ ոտիկներով (վազել) նրանց մոտ և ուրախ-ուրախ ցատկոտելով` հայտնում.

— Ես եկա¯…

Բոլորը հոգոց էին հանում: Իրականում աղջիկը առանձնապես նեղություն չէր տալիս նրանց. շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին: Ճիշտն ասած, շատ բան չէր էլ կարող անել: Այնքան փոքրիկ էր, որ ո՛չ կարող էր գնդակ խաղալ, ո՛չ ծառերը մագլցել, միայն իր սև աչիկներով լուրջ նայում էր տղաներին, և ուր նրանք գնում էին, ինքն էլ նրանց հետևից գնում էր:

Դավիթը փորձում էր մորը համոզել, որ Լիլիին չթողնի իրենց հետևից գալ:

— Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա,- ինչո՞ւ Արմենի քույրը չի գալիս, Հակոբի քույրը չի գալիս:

Մայրը ծիծաղում էր.

— Արմենի քույրը ընդամենը վեց ամսական է, Հակոբը ընդհանրապես քույր չունի… Քո բախտն այդ հարցում չի բերել:

Մի օր Դավիթը ուզում էր տղաների հետ գնդակ խաղալ: Սկզբում նրանք մի ծանր գնդակ ունեին: Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց: Ի¯նչ պատմության մեջ ընկան:

Գնդակն էլ այլևս հետ (չստանալ): Հիմա արդեն թեթև գնդակով էին խաղում: Այդ օրը տղաները դեռ նոր էին դուրս եկել, երբ Լիլին սովորականի պես վազեց նրանց մոտ ու ասաց.

— Ես եկա¯…

Տղաները, ինչպես միշտ, ձևացրին, թե նրան չեն նկատում: Նրանք սկսեցին խաղալ: Տղաներից մեկը այնպես ուժգին հարվածեց գնդակին, որ այն այս անգամ էլ (ընկնել) Սարգիս քեռու բակը:

Նրանք վազելով մոտեցան ցանկապատին և տեսան գնդակը խոտերի մեջ` այնքան հեռու, որ ձեռք չէր հասնի: Հակոբը փորձեց անցնել ցանկապատի ճաղերի արանքով, բայց չկարողացավ:

— Ես չեմ կարող անցնել,- հուսահատ ասաց նա,- ցանկապատը շատ խիտ է: Եվ մեզանից ոչ մեկը չի կարող:

Իրավիճակն անելանելի էր: Բոլորից շատ Դավիթն էր տխրել:

— Այս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:

— Մի նայեք Լիլիին, տեսեք, թե նա ինչ փոքրիկ է,- ասաց Արմենը, — Լիլի, այստեղ արի:

Լիլին վազելով եկավ` ասելով.

— Ես եկա¯…

Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին: Դավիթը հպարտությամբ նայում էր նրան, հետո ասաց.

— Ես քեզ գնդակ խաղալ (սովորեցնել):

1.Նշի՛ր երկու բան, որոնցով նկարագրվում է Լիլին: 1 միավոր

Ընկերասեր, հետաքրքրասեր։

2.Ո՞րն էր Դավիթի հիմնական խնդիրը: 0,5 միավոր

ա) Հարևանը գնդակը հետ չէր տալիս:

բ) Քույրն ամեն տեղ ուզում էր նրա հետ գնալ:

գ) Ընկերը կորցրել էր Դավիթի միակ գնդակը:

դ) Մայրը բարկանում էր, երբ ինքը քրոջ հետ կոպիտ էր վարվում:

3.Ուշադի՛ր կարդա տեքստի երկխոսությունները և պատասխանի՛ր տրված հարցերին:

Ի՞նչ է պատասխանում մայրը տղայի հարցին: 0,5 միավոր

1) Նրա ընկերներից ոչ մեկը քույր չունի:

2) Ընկերների մայրերը աղջիկներին թույլ չեն տալիս բակ դուրս գալ:

3) Նրանցից մեկը քույր չունի, իսկ մյուսինը դեռ շատ փոքրիկ է:

4) Լիլին իրենց բոլորովին չի խանգարում, չի նվնվում և խաղերին չի խառնվում:

  1. Ըստ Դավիթի` ինչո՞վ էր մեղավոր Լիլին, որ գնդակը հարևանի բակն ընկավ: 1 միավոր Խանգարում էր մեզ և պատահաբար ընգավ հարեվանի բակ

5.Ինչո՞ւ տղաները չէին կարող հարևանին խնդրել, որ գնդակը վերադարձնի: 1 միավոր

Որոհետև մեկ անգամ արդեն եղել էր այտպես

  1. Ինչո՞վ օգնեց փոքրիկ աղջիկը տղաներին: 1 միավոր գնդակը բակից վերցրեց
  2.  Ինչի՞ց ենք մենք իմանում, որ եղբոր վերաբերմունքը նրա հանդեպ փոխվեց: 1 միավոր Որոհետև նա հասկացավ իր սխալը
  3. Տեքստից դո՛ւրս գրիր 1 հարցական նախադասություն: 0,5 միավոր

Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի։

Ճանապարհորդություններ Աֆրիկայով Հարցեր և առաջադրանքներ

Վասկո դա Գամայի ղեկավարած նավատորմը դեպի Հնդկաստան տանող ծովային ճանապարհի հայտնագործման նպա­տակով, շրջանցեց Աֆրիկան հարավից,ապա  հասավ Հնդկաստան և միաժամա­նակ ապացուցեց, որ Աֆրիկան առան­ձին մայրցամաք է:

Աֆրիկայի հյուսիսային և հյուսիս- արևելյան շրջանները մարդկության հնագույն բնօրրաններից են: Այստեղ՝ Նեղոս գետի ստորին հոսանքում էր գտնվում Հին Եգիպտոսը, որը հայտնի է իր բուրգերով: Հետաքրքիր է, որ այս շրջաններից հարավ ընկած է աշ­խարհի ամենամեծ անապատը՝ Սահարան՝ իր անծայրածիր և անան­ցանելի անապատային ավազներով:

Սահարան, մայրցամաքի բարձրադիր ափերը, նրա կենտրոնական շրջանների խոնավ ու տոթ օդը, դժվարանցանելի անտառները բնականարգելքներ են հանդիսացել Աֆրիկայի Ներքին շրջանների հետազոտման հարցում: Այս մայրցամաքի ներքին շրջաններին աշխարհը ծանոթացավ եվրոոպացիների միջոցով, հիմնականում 1850-ական թվականներից  կատարված հետազոտությունների արդյունքում: Աֆրիկայի ներքին շրջանները հետազոտել են շատ ճանապարհորդներ, արշավախմբեր, որոնցից տանձնանում են անգլիացի հետազոտող Դավիթ Լիվինգստոնի գլխավորած արշավախմբի  30 տարի կատարած ուսումնասիրությունները:

Լիվինգստոնը հասարակածից հարավ ընկած առաջին ուսումնասիրողներից է:  Օգտտվելով տեղաբնիկների բարյացակամ վերաբերմունքից՝ նա ճանապարհորդում է Հարավային Աֆրիկայով: Ձամբեզի գետի գետաբերանից դեպի ակունք շարժվելով նա հայտնաբերում է աշխարհի գեղատեսիլ ջրվեժներից մեկը և այն կոչում է Անգլիայի թա­գուհի Վիկտորիայի անունով: Տանգանիկա և Նյասա լճերի հայտնագործումը և Վիկտորիա լճի ուսումնա­սիրությունը Լիվինգստոնին մղում են նոր ճանապարհորդություն­ների, որոնց նպատակը Աֆրիկայի ամենաերկար գետի՝ Նեղոսի ակունքների հայտնադործումն Էր: Վիկտորիա լիճ թափվող գետերի ուսումնասիրության արդյունքում Լիվինգստոնը հայտնագործեց Նեղոսին ծնունդ տվող վտակներից Սպիտակ Նեղոսը:

Իսկ ինչո՞ւ Է Նեղոսն այդպիսի հետաքրքրություն առաջացրել: Պարզվում Է, որ դեռևս Հին Եգիպտոսում դարեր շարունակ Նեղոսը առեղծվածային է համարվել: Եվ դա պատահական չէ:

Նայիր Աֆրիկայի քարտեզին և կտեսնես, որ Նեղոսը, կտրելով տոթակեզ հսկա անապատները, չի ցամաքում և հոսելով Եգիպտոսով՝ թափվում է Միջերկրական ծով: Նեղոսի առեղծվածի լուծումը նրա ակունքների հայտնբերումն էր, որը վերագրվում է Լիվինգստոնին: Լիվինգստոնը, բազմաթիվ դժվարություններ կրելով, Կենտրոնական Աֆրիկայում ուսումնասիրել է Կոնգո գետի վերին հոսանքի շրջանները: Կոնգոյի ստորին հոսանքում գտնվող աստիճանակերպ ջրվեժներից մեկն այժմ կոչվում է Լիվինգստոնի անունով:

Աֆրիկայի նշանավոր հետազոտողներից է Լիվինգստոնի գործը շարունակող անգլիացի Սթենլին, որն անհայտ կորած, արդեն հյուծված ու հիվանդ Լիվինգստոնին գտնելուց հետո շարունակեց նրա գործը: Հանդիպելով տեղաբնիկների դիմադրությանը, ենթարկվելով մեծ վտանգների՝ Սթենլին Կենտրոնական Աֆրիկայում հայտնագործեց աշխարհագրական նոր օբյեկտներ, որոնց նկարագրերը նա հրատարակեց «Աֆրիկայի խորքերում» գրքում:

Հարկ է նշել, որ ինչպես մյուս ճանապարհորդությունները, այնպես էլ Աֆրիկայի հետազոտումը, իր դրական կողմերով հանդերձ հանգեցրեց նաև բացասական հետևանքների: Եվրոպացիները սկսեցին Աֆրիկայի տեղաբնիկներին՝ նեգրերին, որպես ստրուկներ վաճառել նոր հայտ­նագործված Ամերիկայում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ Աֆրիկայի ներքին շրջանները մինչև 1850- ական թվականները դեռևս անհայտ էին մնում եվրո­պացիների և ասիացիների համար:  Այս մայրցամաքի ներքին շրջաններին աշխարհը ծանոթացավ եվրոոպացիների միջոցով, հիմնականում 1850-ական թվականներից  կատարված հետազոտությունների արդյունքում: 
  2. Ի՞նչ իրադարձություններ և պայմաններ խթանեցին Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրություննե­րին:: Տանգանիկա և Նյասա լճերի հայտնագործումը և Վիկտորիա լճի ուսումնա­սիրությունը Լիվինգստոնին մղում են նոր ճանապարհորդություն­ների, որոնց նպատակը Աֆրիկայի ամենաերկար գետի՝ Նեղոսի ակունքների հայտնադործումն Էր:
  3. Քարտեզի վրա ցո՜ւյց տուր Դավիթ Լիվինգստոնի կող­մից հայտնաբերված և հետազոտված աշխարհագրա­կան օբյեկտները:: Հանդիպելով տեղաբնիկների դիմադրությանը, ենթարկվելով մեծ վտանգների՝ Սթենլին Կենտրոնական Աֆրիկայում հայտնագործեց աշխարհագրական նոր օբյեկտներ, որոնց նկարագրերը նա հրատարակեց «Աֆրիկայի խորքերում» գրքում:
  4. Դասընկերոջդ հետ քննարկի՜ր, թե ինչ դրական և բացասական հետևանքներ ունեցան Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրությունները:

Սահարա անապատը. Աֆրիկայի բարձրադիր ափերը, կենտրոնական շրջանների խոնավ ու տոթ օդը, դժվարան­ցանելի անտառները բնական անմատչելի արգելքի դեր են կատարել մայրցամաքի ներքին շրջանների հետազոտման գործում: Դավիթ Լիվիգստոնը հայտնագործեց Ձամբեզի և Կոնգո գետերի վրա գտնվող Վիկտորիայի և իր անունով կոչվող’ Լիվինգստոնի ջրվեժները և այլն:

Էքզյուպերի ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԸ առաջադրանքներ

Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գա□տնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ: Առանց որևէ նախաբանի, նա ինձ մի անսպասելի հարց տվեց, որը, երևի, երկար մտորումների արդյունք էր:

— Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ  (ուտել):
— Ոչխարն ուտում է ամեն ինչ:
— Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:
— Բա փշերն ինչի՞ համար են:
Ես չգիտեի: Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը: Եվ շատ անհանգիստ էի, որովհետև օդանավիս անսարքությունն ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում, իսկ օր օրի պակասող խմելու ջուրը նշան էր, որ վեր□ը լավ չի լինելու:
— Բա փշերն ինչի՞ համար են:
Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում: Փչացած հեղույսի պատճառով տրամադրությունս ընկել էր, և ես հենց այնպես պատասխանեցի.
— Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:
— Ի՜նչ ես ասում…
Եվ  փոքր-ինչ լռելուց հետո  մի տեսակ հիշաչարությամբ նետեց.
— Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ (փորձել) համար□ակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:
Ես ոչինչ չպատասխանեցի: Այդ պահին միտքս ուրիշ տեղ էր. «Եթե հեղույսը դուրս չեկավ, մուրճով կխփեմ ու ջար□ելով կհանեմ»: Փոքրիկ իշխանը նորից մտքերս իրար խառնեց.
— Եվ դու կարծում ես, թե ծաղիկները…
— Չէ՛, չէ՛: Ես ոչինչ չեմ կարծում: Ես քեզ հենց այնպես ասացի: Հիմա լուրջ գործով եմ զբաղված:
Նա ապշած ինձ նայեց.
— Լուրջ գո՜րծ:
Փոքրիկ իշխանը (նայել) ձեռքիս մուրճին, քսայուղի մեջ թաթախված մատներիս և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում:
— Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:
Այդ խոսքերից մի քիչ (ամաչել): Իսկ նա շարունակեց անողոք շեշտով:
— Չեղա՛վ, դու ամեն ինչ շփոթում ես…Դու խառնում ես ամեն ինչ:
Նա իսկապես շատ էր բարկացել: Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:
— Ես մի մոլորակ գիտեմ որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում: Նա ոչ մի անգամ ծաղկից հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Երբեք ոչ մեկի չի սիրել: Նա միշտ զբաղված է եղել թվեր գումարելով: Եվ ամբողջ օրը քեզ նման անընդհատ նույն բանն է կրկնում. «Ես լո՜ւրջ մարդ եմ, ես լո՜ւրջ մարդ եմ», և գոռոզությունից փքվում է: Բայց նա մարդ չէ, նա սո՛ւնկ է:
— Ի՞նչ է:
— Սո՛ւնկ է:
Փոքրիկ իշխանը զայրույթից գունատվել էր:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: (1 միավոր) գաղտնիք, վերջը, ջարդելով, համարձակ ։

2.Ի՞նչ է նշանակում անհանգիստ բառը. (0,5 միավոր)

ա/հանգիստ չունեցող
բ/անհամբեր
գ/անընդհատ աշխատող
դ/անընդհատ հանգստացող

3.Գրի՛ր տրված բառերի հականիշները. (1 միավոր)

ա/վտանգավոր —անփորձանք
բ/չարություն —բարություն
գ/թույլ  —հզոր
դ/ տգեղ —գեղեցիկ

4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը. (0,5 միավոր)

ա/վտանգավոր — ածանցավոր
բ/անպատասխան- ածանցավոր
գ/մուրճ- ածանցավոր
դ/հաստափոր-բարդ

5.Տրված գոյականների դիմաց գրի՛ր դրանց հոգնակին. (1 միավոր)

ա/ծաղիկ  —ծաղիկներ
բ/իշխան  —իշխաներ
գ/քամի  —քամիներ
դ/փուշ  —փշեր

6.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:  Սխալ տարբերակն ընդգծի՛ր: (0,5 միավոր)

ա/մորեգույն-ածական
բ/ծաղիկ-գոյական
գ/հինգ -թվական
դ/ոսկեգանգուր-գոյական

7.Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին): (1 միավոր) ուտել-ուտում են, փորձել-փորձում էին, ամաչել -ամաչեցի։

8.Գտի՛ր տրված նախադասության ենթական և ստորոգյալը: (1 միավոր)

   Քամին  խաղում էր  նրա  ոսկեգանգուր մազերի հետ:

ենթակա     — խաղում էր
ստորոգյալ  — ոսկեգանգուր

9.Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և  հարցական նախադասություն: (0,5 միավոր)

պատմողական-Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գաղտնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ, հարցական-Բա փշերն ինչի՞ համար են:

10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը: (0,5 միավոր)

Ես մի մոլորակ գիտեմ, որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում:

11.Ինչո՞ւ էր անհանգստացած Փոքրիկ իշխանը. (0,5 միավոր)

ա/որ ոչխարը կարող էր ուտել իր միակ ծաղկին:
բ/որ  ինքնաթիռի շարժիչը անսարք էր:
գ/որ քամի էր:
դ/որ ինքնաթիռները թռչում են:

12.Հեղինակը Փոքրիկ իշխանի ո՞ր խոսքերից ամաչեց: (0,5 միավոր)

Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես։

13.Փոքրիկ իշխանի կարծիքով ̀ ծաղիկների փշերն ինչի՞ համար են: (0,5 միավոր)

Որ գառնուկը ուտի։

14.Ինչո՞ւ էր փչացել օդանավի շարժիչը: (1 միավոր)

գառնուկներ արել։

Վագրերն առաջադրանքներ

Վագրերն ապրում են Ասիայում։Թփութների հետևում շատ հաճախ կարելի է լսել նրանց ահարկու ձայները։Նրանք ընտանի կատուների ցեղակիցներ են։Նա լավ որսորդ է, նրա հզոր ժանիքներից հազվադեպ կարող է փրկվել նա ում վրա հարձակվել է գիշատիչը։Նրա սիրելի որսն են եղջերուները,վայր խոզերը։Նա ուտում է երեսուն հիսուն կիլոգրամ միս։ Նրանց մեծ մասը անտառի թույլ և հիվանդ կենդանիներին,որի համար նրացն անվանում են անտառի սանիտարներ։Կար ժամանակ, որ վագրերը շատ-շատ էին։Իսկ այժմ քիչ են,որի համար որսը արգելված է։Նրան բռնում են թանկարժեք մորթու համար։Նրա մորթուց մուշտակներ են կարում։

  1. Դուրս գրիր քո սխալ գրված բոլոր բառերը, ուղղիր, ապա այդ բառերով կազմիր բառակապակցություններ, նախադասություններ։ Վագրեն ունեն շատ գեղեցիկ մորթի, վագրերը ուտում են երեսունից հիսուն կիլոգրամ միս։
  2. ԻՆչո՞ւ է արգելված վագրերի որսը:Որոհետև նրանք շատ կիչ են մնացել։
  3. 3. Համացանցից օգտվելով, վագրերի մասին երեքից չորս նախադասությամբ հետաքրքիր տեղեկություն հայթայթիր և պատճենի՛ր։ անդիսանում է ցամաքային խոշորագույն գիշատիչներից մեկը՝ իր չափերով զիջելով միայն սպիտակ և գորշ արջերին։ Բայց Չափահաս Արու Սիբիրյան Վագրը Թաթի մի հարվածով (մի չափալախով) կարող է անգամ ձի սպանել ։ Վագրերը կարող են մինչև 4 մետրից մինչև 5 մետր բարձրությամբ ցատկեր կատարել, կենդանիները հազվադեպ են կարող փրկվել վագրի ճանկերից և ճիրաններից կամ մագիլներից Գոյություն ունի վագրերի 9 ենթատեսակ կամ ցեղատեսակ, որոնցից 3-ը վերացել են դեռևս 20-րդ դար 1940―թվականից 1960―1970 թվականներ, երկրորդ կեսի ժամանակաշրջանում։
Մեքսիկայում ծնվել են հազվագյուտ բենգալյան վագրեր

Дополнительная работа

Составьте из данных слов предложения и запишите.
а). друзья, песни, в хоре, весёлые, Мои, поют;

Мои друзья поют весёлые песни в хоре.
б). играть, не разрешал, своими, игрушками, Малыш, со;

Малыш не разрешал играть со своими, игрушками.
в). любили, в роще, Дети, собирать, гулять, и, грибы;

Дети в роще любили гулять и собирать грибы
г). стран, тёплых, и, вернулись, начали, из, вить, Птицы, гнёзда;

Птицы вернулись из тёплых стран и начали вить гнёзда
Выберите правильный вариант:
Первое… а) воскресенье; б) день; в) книга
Четвёртый… а) число; б) класс; в) чашка
Второй… а) здание; б) этаж; в) дверь
Десятое… а) вопрос; б) дело; в) улица
Седьмая… а) номер; б) комната; в) окно
Третий… а) ребёнок; б) число; в) страница
Третья… а) яблоко; б) сын; в) дочка
Первый… а) класс; б) слово; в) буква
Выберите правильный вариант:
Какое  небо? а) синяя; б) синее; в) синий
Какой цветок? а) красный; б) красная; в) красное
Какая ночь? а) чёрный; б) чёрное; в) чёрная
Какой ресторан? а) хороший; б) хорошая; в ) хорошее
Какой дом? а) новый; б) новая; в) новое
Какое платье? а) белая; в) белое; в) белый
Какая мама? а) молодая; б) молодой;  в) молодое
Какая вода? а) голубое; б) голубой; в) голубая
Какой чай? а) чёрное; б) чёрный; в) чёрная
Какая машина? а) хороший; б) хорошая; в) хорошее
Какое яйцо? а) жёлтый; б) жёлтое; в) жёлтая
Какой цвет? а) коричневый; б) коричневая; в) коричневое
Какое вино? а) красная; б) красный; в) красное
Какой день? а) добрый; б) добрая; в) доброе
Какое утро? а) серое; б) серый; в) серая
Какой стул? а) зелёный; б) зелёное; в) зелёная