Այս շաբաթ ես ու մայրիկս մեր ընկերների հետ գնացինք Ակվատեկ։ Ես լողալ շատ եմ սիրում ու մայրիկիս խնդրում եմ որ ինձ տանի լողավազան։

Մենք ամբողջ օրը անցկացրեցինք այնտեղ։ Շատ լողացինք, ուրախացանք, խաղացինք։

Ես դեռ թևիկներով եմ լողում, բայց շուտով կսովորեմ։ Մայրիկս խոստացավ որ մենք անպայման էլի կգնանք լողավազան։
