English (ձմեռային ճամբարի հանձնարարություններ)

Անծանոթ բառեր

What are you doing-ինչ ե՞ս անում

charity shop- բարեգործական խանութ

clothes- հագուստ

 knit- գործել

jumper-գործած վերնազգեստ

slippers-հողաթափեր

buy-bought- գնել

trousers-տաբատ

grow-աճել, մեծանալ

can- կարողանալ

take- վերցնել

find- found- գտնել

someone-ինչ-որ մեկը

need-կարիքը, պահանջ

new-նոր

Ամառային և ձմեռային հագուստներ

Baseball cap, sandals, shorts, tank top, swuimsuit, swim trunks, sneakers, overalls.

Coat, earmuffs, mittens, boots, vest, snow pants, ski cap, scarf.

Տեղադրիր՝ am, is, are

1. She is in the house.
2. The dog and the cat are in the garden.
3. The woman is behind a tree.
4. I am Kevin.
5. Carol and I are friends.
6. It is black.
7. My name is Bob.
8. They are nice girls.
9. The children are in the shop.
10. He is a teacher.
11. We are hungry.
12. Mrs Dixon is funny and nice.
13. I am twelve years old.
14. Jim and Cathy are at school.
15. The elephants are tired.

Բայերը ճիշտ գրիր/հիշիր, որ 3-րդ դեմքի ժամանակ (he, she, it) բային ավելանում է -s-մասնիկը/

1. My sister reads a book.
2. Frank likes dogs.
3. My parents do the shopping.
4. We sometimes meet in front of the cinema.
5. Uncle George goes to the doctor’s.
6. Our friends play football in the park.
7. She goes to the park every Friday.
8. He rides his bike every day.
9. We have the best ideas.
10. Carol says goodbye.
11. She is the best singer in our class.
12. My sister lives in a big house.
13. The children eat hamburgers.
14. Bill has got two notebooks.
15. I am at home.

Ճամփորդական ուղեցույց

1 Ո՞ր փողոցի վրա է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը։Գտնվում է Սարյան փողոց 3 վրա։

2 Ո՞ր թվականին է կառուցվել Մարտիրոս Սարյանի տուն- թանգարանը։ Կառուցվել է 1967 թվականին։

3 Ո՞վ է Մարտիրոս Սարյանը պատմիր նրա մասին։ Մարտիրոս Սարգսի Սարյանը ծնվել է փետրվարի 16 (28)-ին, 1880թ., Նոր Նախիջևանում: Նա մեծանուն հայ նկարիչ է: Նրան նաև անվանել են գույների վարպետ կամ գույների կախարդ: Սարյանը հավատում է հրաշքին քան մյուսների մեծ մասը։Սարյանի ձեռագիրն իր գույներն են։

4 Այդ փողոցի վրա ուրիշ ինչ նշանոր շինություններ կան։Սկսվում է Թումանյան փողոցից որպես Մոսկովյան փողոցի շարունակություն և ավարտվում Մաշտոցի պողոտայում։ Նախկինում եղել է Մոսկովյան փողոցի մի հատվածը։

5 Քո բնակության վայրից ո՞րքան հառավորության վրա է տուն-թանգարանը։15 րոպ է 7 կիլոմետր։

Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է - Պանորամա | Հայաստանի նորություններ

Անուշահոտ բնագիտական փորձ

Այս տարի Ամանորին ես նվեր եմ ստացել իսկական օծանելիք պատրաստելու հավաքածու։

Մայրիկիս հետ կարդացինք ձեռնարկը և քայլերով սկսեցինք պատրաստել։ Հավաքածուի մեջ տարբեր հոտեր և նյութեր են, որոնք պետք է ճիշտ խառնել, որպեսզի ստացվի օծանելիք։

Պարզվեց, սր շատ հեշտ է։ Այս անգամ պատրաստեցինք վարդի հոտով օծանելիք։

Նաև պատրաստեցինք հոտավետ բյուրեղներ, որոնք կարելիք է թողնել սենյակում և երկար ժամանակ անուշ հոտ գա։

Ես շատ հավանեցի այս հավաքածուն։ Դրանով ես կարող եմ երկար ժամանակ զբաղվել և տարբեր բույրեր հնարել։

Սահադաշտում

Օրվա առաջին մասը լուսաբանել է Մարիաննան, իսկ օրվա երկրորդ մասը լուսաբանում եմ ես։

Երբ մենք եկանք սահադաշտ, հագանք չմուշկ և գնացինք սահադաշտ։ Մեզ օգնում էին մարզիչները և սովորեցնում էին քշել ։Մենք սահեցինք մեկ ժամ։Սահելուց հետո մենք փոխվեցինք , նստեցինք ավտոբուս և վերադարձանք դպրոց։

ՈՐՈՏ ԹԱԳԱՎՈՐԸ (մաս 1)

Ժամանակով մի թագավոր է լինում, էնքան ուժեղ, էնքան բարձր ձեն է ունենում, որ հազար վերստի վրա լսվում է։ Մեկի հետ, հենց էնպես, զրույց անելիս՝ հեռվից կարծում են, թե որոտն է թնդում։ Դրա համար էլ անունը դնում են Որոտ Թագավոր։

Պալատականներն ու նախարարները, որոնք ամեն օր խոսելիս են լինում թագավորի հետ, կարճ ժամանակում ամենքն էլ խլանում են։ Եվ կատարյալ պատիժ ու պատուհաս է դառնում երկրի համար։ Ժողովուրդը ամեն կողմից գալիս է արդարադատություն գտնելու, գալիս են խեղճերը էնքան կանչում, էնքան գոռում, որ ուժից ընկնում են, բայց խուլ պալատականներն ու նախարարները չեն լսում։ Տերության մեջ գործերն առաջ չեն գնում։ Մարդիկ տրտնջում են, և ոչ ոք չի համարձակվում թագավորին ասի.

— Ձերդ մեծություն, դուք խլացրել եք բոլոր նախարարներին։

Թագավորին թվում էր, թե ինքն էլ էնպես է խոսում, ինչպես մյուսները։ Եվ երբ խլացած նախարարները մինչև անգամ իրեն ձենն էլ չեն լսում, բարկանում է, քացով ու բռունցքով էնպես է դուրս քշում պալատից, որ գլուխկոնծի տալով սանդուղքներից գլորվում են։

Նախարարները քանի որ նոր են լինում, առաջին օրերը գործերը լավ են գնում։ Միայն թագավորը նկատում է, որ իր խոսելու ժամանակ նրանք ձեռքերով իրենց ականջները փակում են։

— Ի՞նչ եք անում,— հարցնում է նեղացած.— ես գզրի պես հո չե՞մ գոռում։

— Օ՜, ո՛չ, ձերդ մեծություն,— պատասխանում են վախեցած նախարարները։— Ականջներիս… ետևն ուռել է։

Եվ բոլոր նոր նախարարների ականջների ետևն ուռած է լինում։ Թագավորն էլ առանձնապես անհանգիստ չի լինում, գիտենում է, որ էդ սովորական ու անվտանգ հիվանդություն է։ Միայն վերջը հրամայում է, որ ամեն մինը ով պատրաստվում է նախարար դառնալու, առաջուց իր ականջի ուռուցքը բժշկի։

Խեղճերը բժշկվում են պալատական բժիշկների մոտ, ամեն տեսակ դեղ ու դարման դնում են իրենց առողջ ականջներին ու, նամուսից խեղդված, տանում ամեն ցավ ու տանջանք։

Թագավորն էլ մին-մին գալիս է նրանց տեսության, իբրև հիվանդների, և առողջությունները հարցնելիս կարծելով, որ ականջի ուռուցքից լավ չեն լսիլ, ձենը ավելի է բարձրացնում.

— Հ՜եյ, ո՞նց ե՛ք… ո՜նց…

Ձենից պատերն ու օճորքը դողում են։

— Լավ ենք, ձերդ մեծություն, շատ լավ ենք։

Թագավորը երևակայում է, որ իր թագավորության մեջ գործերը հիանալի են գնում։ Ոչ ոք նրան չի ներկայանում, ոչ ոք մոտը գանգատի չի գալիս, ամենքն էլ խլանալուց վախենում են և մի կերպ համբերում են։

Բայց մի անգամ մի գյուղացի է գալիս պալատը ու ներկայանում թագավորին։ Թագավորը տեսնում է սրա երկու ականջն էլ խցան է կոխած՝ զարմանում է։

— Էդ ի՞նչ կնշանակի, ինչո՞ւ ես ականջներդ խցան կոխել,— հարցնում է գյուղացուն։

— Ի՞նչ անեմ, թագավորն ապրած կենա,— պատասխանում է գյուղացին.— դու էնպես բարձր ձեն ունես, որ խոսելիս քո ձենիցը մարդիկ խլանում են։ Ամպի նման որոտում ես, նրա համար էլ անունդ դրել են Որոտ Թագավոր։

Թագավորն սկզբում սաստիկ վրդովվում է։ Հավատալը չի գալիս, թե ինքը կարող էր էդ տեսակ զարհուրելի ձեն ունենալ։ Բայց երբ ամեն բան պարզվում է իր համար ու համոզվում է, բարկանում է իր նախարարների վրա, հրամայում է նրանց ամենքի ձեռն ու ոտն էլ կապոտել ու բանտարկել, իսկ գյուղացուն շինում է իր գլխավոր ու միակ խորհրդատուն։ Միայն իրավունք է տալիս, որ ականջները խցանով փակի։

Դու մի ասիլ՝ թագավորը վաղուց ցանկություն է ունենում ամուսնանա ու շատ էլ խնամախոսներ է ղրկել էս ու էն թագավորի աղջկանն ուզելու, բայց ամենքն էլ մերժել են։ Հիմի նոր է գլխի ընկնում, թե ի՛նչու են մերժել իրեն, վախեցել են, թե խլանան։

Վճռում է հայտարարել իր տերության մեջ, թե ո՛վ է կարող իրեն բժշկի, և տեղն ու տեղը ինչքան ձենումը ձեն կա, գոռում է.

— Հե՜յ, ո՞վ է կարող ինձ բժշկի, ով բժշկի՝ իր քաշովը մին ոսկի կտամ։

Ձենը որոտալով ու դրըմբդրըմբալով գնում է հասնում ամեն կողմի վրա հազար վերստ։ Էս դղրդոցից ամպերը ժաժ են գալի, տակն ու վրա են լինում, և երկու շաբաթ շարունակ ամբողջ տերության վրա անձրև է գալի։ Ամենահեռավոր անկյուններում էլ իմանում են թագավորի հայտարարությունը, բայց ամիսներ են անց կենում, ու ոչ մի բժիշկ, ոչ մի հեքիմ չի երևում։

  1. Թագավորը ձեր կարծիքով բարի էր թէ չար պատասխանի հարցին և գրի ինչու։
  2. Ինչու նախարարաները չէին համարձակվում ասել որ թագավորը շատ բարձր է խոսում նախարարները վախկոտ են ?:
  3. Հերոսներից ով ասեց որ թագավորը բարձր է խոսում։
  4. Տեկստից դորս գրիր այն մասը որտեղ թագավորը զայրանում է։
  5. Քեզ ով դույր եկավ հերոսներից և ինչու։
  6. Եթե դու լինեիր թագավորը ինչ կան էիր երբ նախանարարների ականջը ուռի ինչ կան էիր։
  7. Քո կարծիքով նախարարաները ջիշտ էին անում որ չէին ասում որ թագավորը բարձր էր խոսում։

Ես ինձ պատկերացնում եմ կախարդին։