Սողունների բազմացումը և զարգացումը

1 Համացանցից գտնել  10 հետաքրքիր փաստեր սողունների մասին։

  1. Աշխարհում գոյություն ունի ավելի քան 8000 սողունի տեսակ։
  2. Քամելեոնի լեզուն կրկնակի երկար է նրա մարմնից:
  3. Կոմոդո հսկայական մողեսները հարձակվում են անգամ եղջերուի և վարազի վրա:
  4. Օձը կարող է 3 տարի քնել:
  5. Հնում կրիայի պատյանից սանր են պատրաստել:
  6. Կրիաներն ապրում են բոլոր մայրցամաքներում և բոլոր եղանակային պայմաններում, թեև ցուրտ այնքան էլ չեն սիրում:
  7. Եթե հողի մեջ՝ ձվի շուրջ, ջերմաստիճանը բարձր է, ապա լույս աշխարհ են գալիս էգ կրիաներ, եթե ցածր է, ապա արու կրիաներ:
  8. Օձերը կուշտ ուտելուց հետո կարող են մեկ տարի այլևս ոչինչ չուտել, որովհետև նրանց նյութափոխանակությունը դանդաղ է:
  9. Կրիաները շատ հարմարվող են, կարող են երկար ժամանակ ապրել առանց սննդի մինչև 5 տարի, ինչպես նաև մինչև 10 ժամ մնալ առանց թթվածնի:
  10. Ամենափոքր կոկորդիլոսը չինական ալիգատորն է, որի երկարությունը մինչև 2 մ է:

2.Հայաստանում տարածված ի՞նչ սողուններ են ձեզ հայտնի, ներկայացնել մի քանի օրինակ։

Հայաստանում հանդիպում են սողունների 57 տեսակ, որոնցից 3 տեսակի՝ կրիա, 26 տեսակի՝ մողես, 28 տեսակի՝ օձ։

Օրինակ`

Անդրկովկասյան մողեսիկ

Անդրկովկասյան սահնօձ

Արևմտյան վիշապիկ

Բազմագույն մողեսիկ

Դեղնափորիկ

Գյուրզա

Դալի ժայռային մողես

3.Ներկայացնել սողունների բազմացումը

Գարնանը, երբ եղանակը տաքանում է, սկսվում է սողունների բազմացման շրջանը: Զուգավորման ժամանակ արուն սերմնաբջիջները լցնում է էգի կոյանոցը: Կոյանոցից շարժուն սպերմատոզոիդները ձվատարով բարձրանում և թափանցում են ձվաբջիջների մեջ: Ձվատարներում կատարվում է բեղմնավորում: Բեղմնավորումից ձևավորվում է զիգոտ: Զիգոտից սկիզբ է առնում սաղմնավորումը: 

60.jpg

Ձվի զարգացում

Բեղմնավորված ձվաբջիջը ձվատարով անցնելու ընթացքում պատվում է մագաղաթանման, ճկուն թաղանթով, օրինակ՝ օձերի և մողեսների մոտ: Կոկորդիլոսների և կրիաների բեղմնավորված ձվաբջիջները պատվում են կրային կճեպով: Ձվատարով շարժվելու ընթացքում կատարվում է բեղմնավորված ձվաբջջից ձվի զարգացման գործընթացը, որը ավարտին է հասնում կոյանոցում:

52.jpg

Սողունների ձուն հարուստ է դեղնուցով և ունի ցամաքի վրա սաղմի զարգացումն ապահովող հարմարանքներ:

Ձվի կառուցվածքային մասերն են.

  • արտաքին ամուր թաղանթ
  • սաղմնային թերթիկներ
  • դեղնուցապարկ
  • սաղմ

Ձկներ

  1. Ձկների ի՞նչ տեսակներ են հանդիպում Հայստանում։

Հայաստանի լճերում և գետերում հանդիպում են շուրջ 50 տեսակ ոսկրային ձուկ։ Դրանցից են Սևանի իշխանը, կարմրախայտը, կողակը, բեղաձուկը, ծածանը, արծաթափայլ կարասը և այլն։

  1. Նկարագրել ձկների արտաքին կառուցվածքը
  1. Լողակները ի՞նչ դեր են կատարում ձկների կյանքում

Լողակները օգնում են ձկներին շարժվել ջրում և հավասարակշռություն պահել։

  1. Ի՞նչ է լողափամփուշտը

Ձկների աղիքի պատից գոյացել է հատուկ գոյացություն՝ լողափամփուշտ, որը լցվում է գազերով կամ դատարկվում է: Արդյունքում փոխվում է ձկան քաշը և նա սուզվում է կամ վեր բարձրանում:

Մարտ ամսվա ամփոփում

1. բերել օղակաձև որդերի մի քանի ներկայացուցիչների անուններ

2. Օղակաձև որդերի որ ներկայացուցիչներն են կարևոր դեր կատարում գյուղատնտեսության մեջ

Անձրևորդերը։

3. օղակաձև որդերից որ տեսակն են օգտագործում բժշկագիտության մեջ և ինչու

Բժշկության մեջ օգտագործոււմ են տզրուկներին հիվանդություններ բուժելու համար։

4. ինչ է ռեգեներացիան

Ռեգեներացիան, օրգանիզմի կորցրած կամ վնասված օրգաններ և հյուսվածքների վերականգնումն է, ինչպես նաև ամբողջական օրգանիզմի վերականգնումը նրա առանձին մասից։

5. ժապավենաձև որդերից որ ներկայացուցիչով մարդը կվարկվի եթե ուտի բարդ և պարզ միս որի կենդանին վարակված է տվյալ տեսակի մակաբույծով

6. որ ժապավենաձև որդով կվարկվենք եթե ձեռք տանք վարակված շանը կամ կատվին

7. ինչ է ֆինան

Ֆինան՝ երիզորդների, ցեստոդների, ժապավենաձև որդերի  տափակ որդերի ենթատիպի անողնաշարավոր կենդանիների դաս։

8. հացի նախագիծը

Մակաբույծ որդերի բազմազանությունը

  1. Ի՞նչ է ֆինան

Մկաններում թրթուռը պատվում է թաղանթով և վեր է ածվում ֆինայի՝ հեղուկով լցված թափանցիկ բշտիկի, որի ներսում գտնվում են ապագա որդի գլխիկը և վզիկը:

  1. Ինչպե՞ս է ընթանում եզան երիզորդի զարգացումը

Ժապավենաձև որդերը չունեն մարսողական համակարգ, այն հետ է զարգացել էվոլյուցիայի ընթացքում: Այս կենդանիները սնվում են տիրոջ աղիներում եղած պատրաստի սննդանյութերով՝ ներծծելով դրանք մարմնի ամբողջ մակերեսով: Այս դասի ներկայացուցիչներից է եզան երիզորդը: Այն ապրում է մարդու բարակ աղիներում, իսկ նրա միջանկյալ տերն են հանդիսանում խոշոր եղջերավոր անասունները:

  1. Մարդը ինչպե՞ս է վարակվում Էխինակոկով

Մարդիկ վարակվում են շների և կատուների հետ  հաճախ շփվելիս, երբ ձվերը կեղտոտ ձեռքերից անցնում են բերանի խոռոչ, ապա աղիներ, հետո թոքեր, լյարդ կամ այլ օրգաններ:

Օղակավոր որդերի կառուցվածքային և գործառութային առանձնահատկությունները

  1. Ի՞նչ է իրենից ներկայացնում ռեգեներացիան

Անձրևորդը ունի մարմնի վերականգնված մասերի ինքնավերականգնման բացառիկ ընդունակություն, որով էլ նման է աղեխորշավորներին:

  1. Ո՞ր օրգանիզմներին են անվանում մակաբույծներ

Տափակ որդերի շատ տեսակներ մակաբույծներ են: Նրանք բնակվում են տարբեր կենդանիների  օրգանիզմներում, որոնք կոչվում են հիմնական և միջանկյալ տերեր: 

Փետրվար ամսվա ամփոփում

  1. Քորդավորներից՝ նշտարիկի արտաքին և ներքին կառուցավծքը։

Նշտարիկը ունի 8սմ երկարությամբ մարմին: Նրա կիսաթափանցիկ, մարմինը կողքերից սեղմված է, իսկ գլխային և պոչային ծայրերում՝ սրված:

  1. Տափակ որդերի կառուցվածքը և բազմացումը։

Տափակ որդերի մարմինը տափակացած է մեջքափորային ուղղությամբ։ Ունեն երկկողմ համաչափություն և իրենց տեսքով հիշեցնում են թիթեղ կամ ժապավեն։ Մարմինն արտաքինից պատված է մաշկամկանային պարկով, որը կազմված է արտաքին թաղանթից ու դրա տակ գտնվող տարբեր մկանների շերտերից։ Հայտնի է տափակ որդերի շուրջ 20000 տեսակ։

Կլոր որդերից՝ ասկարիդի կառուցվածքը և բազմացումը։

Ասկարիդի ինվազիոն ձվերը, սննդի կամ ջրի հետ ընկնելով մարդու օրգանիզմ, առաջացնում են թրթուր, որը թափանցում է աղիներ, ապա արյան հոսքով հասնում լյարդ, սիրտ, թոքեր, բրոնխներ և բերանի խոռոչ, երկրորդ անգամ ընկնելով մարսողական օրգաններ՝ դառնում է սեռահասուն մակաբույծ։

  1. Էխինակոկի բազմացումը և ի՞նչ վնաս է հասցնում մարդու օրգանիզմին

Էխինակոկին շներից, կատուներից անցնում է ձեռքերի վրա և վնաս է տալիս մարդու օրգանիզմին։

  1. Օղակաձև որդերից՝ անձրևորդի կառուցվածքը և բազմացումը։

Անձրևորդը 15 սմ երկարությամբ կարմրադարչնագույն, արտաքինից լորձով պատված օրգանիզմ է: Լորձը դյուրացնում է հողի մեջ տեղաշարժումը, պահպանում է խոնավությունը և նպաստում է գազափոխանակությանը: Անձրևից հետո հողը խոնավանում է և ծանրանում, հետևաբար նաև դժվար է դառնում դրանում տեղաշարժվել: Բարդանում է նաև թթվածնի կլանումը, քանի որ այն դուրս է մղվում հողից: Այդ պատճառով անձրևորդը անձրևից անմիջապես հետո դուրս է գալիս հողի մակերես, ինչի համար էլ ստացել է իր անվանումը:

  1. Անձրևորդերը և կալիֆոռնիական որդերը ի՞նչ դեր ունեն գյուղատնտեսության մեջ։
  2. Ներկայացնել փետրվար ամսվա բլոգային աշխատանքը։

Օղակավոր որդերի տիպի բնութագիրը և դասակարգումը

  1. Օղակավոր որդերը ի՞նչ նշանակություն ունեն գյուղատնտեսության մեջ։

Օղակավոր բույսերը պարերտացնում են հողը։

  1. Տզրուկները ի՞նչ դեր ունեն բժշկության մեջ։

Բժշկական տզրուկն օգտագործվում է որոշ հիվանդությունների բուժման համար:

  1. Անձրևորդերի բազմացում

Անձրևորդը 15 սմ երկարությամբ կարմրադարչնագույն, արտաքինից լորձով պատված օրգանիզմ է: Լորձը դյուրացնում է հողի մեջ տեղաշարժումը, պահպանում է խոնավությունը և նպաստում է գազափոխանակությանը:

Անձրևից հետո հողը խոնավանում է և ծանրանում, հետևաբար նաև դժվար է դառնում դրանում տեղաշարժվել: Բարդանում է նաև թթվածնի կլանումը, քանի որ այն դուրս է մղվում հողից: Այդ պատճառով անձրևորդը անձրևից անմիջապես հետո դուրս է գալիս հողի մակերես, ինչի համար էլ ստացել է իր անվանումը:

Տափակ և կլոր որդեր

  1. Ի՞նչ կառուցվածք ունեն տափակ որդերը

Տափակ որդերի մարմինը տափակացած է մեջքափորային ուղղությամբ։ Ունեն երկկողմ համաչափություն և իրեց տեսքով հիշեցնում են թիթեղ կամ ժապավեն։

  1. Ի՞նչ կառուցվածք ունեն կլոր որդերը

Կլոր որդերի մարմինւ երկարացած է ու զուրկ հատվածավորությունից։ Ի տարբերություն տափակ որդերի այն լայնակի կտրվածքում կլոր է։

  1. Ո՞ր օրգանիզմներին են անվանում մակաբույծներ

Կլոր որդերից շատերը մակաբույծ են։ Բնակվում են կենդանիերի և բույսերի ներքին օրգաններում ու սնվում են նրանց հաշվին։

  1. Ինչպե՞ս է ասկարիդը բազմանում մարդու օրգանիզմում

Այն վնաս է հասցնում մարդու առողջությանը բնակվելով նրա աղիներում։

Ձկներ

  1. Ի՞նչ բնորոշ հատկանիշներ ունեն ձկները

Նրանք ունեն խռիներ, թեփուկներ և լողակներ։

  1. Ի՞նչ նշանականություն ունեն ձկները բնության մեջ և մարդու կյանքում

Ձկները էական դեր են կատարում բնական միջավայրում, սնվելով տարբեր բույսերով ու կենդանիներով, դրանով իսկ կարգավորելով իրենց քանակը բնության մեջ։ Ձկները իրենց հերթին սնունդ են այլ կենդանիների, այդ թվում նաև մարդու համար։

  1. Ի՞նչ հիմնական տարբերություններ հիման վրա  կարելի է տարբերակել ոսկրայն և կռճիկային ձկներին։

Կռճիկային ձկների կմախքը ամբողջությամբ կռճիկային է։ Ունեն երկար դունչ որի ստորին մասում գտնվում են բազմաթիվ զինված ատամներ։

Նշտարիկ

  1. Թվարկեք 4- 5  քորդավոր կենդանի:
    Ծիծեռնակ, գորտ, նապաստակ, օձ:
  2. Ներկայացնել Նշտարիկի մարսողությունը և շնչառությունը:
    Նշտարիկի բերանը գտնվում է կարճ շոշափուկներով պսակի հիմքում: Շոշափուկների անընդհատ շարժի շնորհիվ ջուրը մղվում է դեպի նախաբերանային ճեղք, որտեղից էլ դեպի բերան: Բերանին հաջորդում է կլանը, որտեղից էլ սնունդը անցնում է աղիք: Աղիքում կատարվում է մարսողություն, իսկ չմարսված մնացորդները դուրս են բերվում հետանցքով: Կլանի պատերին նշտարիկը ունի 150 զույգ խռիկային ճեղքեր: Խռիկային ճեղքերը միմյանցից բաժանող միջնապատերը շատ հարուստ են արյունատար մազանոթներով: Այդպիսով կատարվում է գազափոխանակություն արյան և ջրի միջև:
  3. Ներկայացնել Նշտարիկի արտաթորությունը և սեռական օրգանները:
    Նշտարիկի արտաթորության համակարգը կազմված է մոտ 100 զույգ անոթներից, որոնք մի ծայրով բացվում են շուրջկլանային խոռոչի մեջ: Մարմնի խոռոչում այդ օրգանները կրում են քորոցաձև երկար բջիջներ, որոնց մեջ ներծծվում են նյութափոխանակության ավելորդ արգասիքները: Շուրջկլանային խոռոչի մեջ են բացվում նաև բազմաթիվ սեռական գեղձերի ծորանները: Սեռական բջիջները դուրս են բերվում ջրի հոսքով: Բեղմնավորումը կատարվում է ջրում:
  4. Ներկայացնել Նշտարիկի նյարդային համակարգը և զգայարանները:
    Նշտարիկի քորդայի վերևում գտնվում է հաստ պատերով նյարդային խողովակը, որը մարմնի գլխային ծայրում փոքր-ինչ ավելի լայն է՝ առաջացնելով ուղեղաբուշտ: Նշտարիկը գլխուղեղ չունի: Նյարդային խողովակից զույգ-զույգ դուրս են գալիս նյարդերը և ուղղվում դեպի մարմնի տարբեր մասեր: Նշտարիկի զգայարանները թույլ են զարգացած: Ունի լուսազգաց բջիջներ, որոնցով տարբերակում է լույսը խավարից: Գլխային ծայրում գտնվում է հոտառական փոսիկը, իսկ մարմնի ամբողջ մակերեսին ցրված են շոշափելիքի ընկալիչները: