Ճամփորդություն թատրոն

Մենք այսօր գնացինք թատրոն, որի անունն էր Էլֆերի նոր արկածները։ Ինձ շատ դուր եկավ թատրոնը։ Ինձ ամենաշատը դուր եկավ էլֆերից Պեպեն, որոհետև նա ռեպ էր երգում։

Image
Image

Ձմռանը քնող կենդանիների մասին

 խլուրդ— իր շինած երկար անցքով իջնում է ներքև, հողի մեջ, մինչև իր բույնը: Անցքը ներսից մի լավ փակում է, որ ցուրտը ներս չմտնի, և քնում տերևներից պատրաստված իր անկողնում:

Մողես — ձմեռն անցկացնում է քարի կամ պատի անցքի մեջ քնելով:

Արջը — և մի քանի այլ կենդանիներ նույնպես ձմռանը քնում են:

կրիա— և մի քանի այլ կենդանիներ նույնպես ձմռանը քնում են:

Ձմռանը քնող կենդանիները

Կան կենդանիներ, որոնք ցրտերն ընկնելիս քաշվում են իրենց բներն ու ծակերը և խոր քուն մտնում:

Այսպես, խլուրդն իր շինած երկար անցքով իջնում է ներքև, հողի մեջ, մինչև իր բույնը: Անցքը ներսից մի լավ փակում է, որ ցուրտը ներս չմտնի, և քնում տերևներից պատրաստված իր անկողնում:

Մկնարջը կծկվում է մի ծառի խոռոչում ու քնում, բայց մինչև քնելը կաղին և ընկույզ է հավաքում իր բնում: Երբ արթնանա, մի քիչ կուտի և նորից կքնի:

Մողեսն էլ ձմեռն անցկացնում է քարի կամ պատի անցքի մեջ քնելով:

Արջը, կրիան և մի քանի այլ կենդանիներ նույնպես ձմռանը քնում են:

Այս բոլոր կենդանիները կարթնանան, երբ գարունը իր տաքուկ շունչը փչի:

Долгожданная зима

Однажды осенью сестра и брат подумали. Как неинересною. Осенью они каждый день считали сколько дней осталось до зимы. Пришла зима, они спустились во двор играть, но снега не было. Они спросили у бабушки почему нет снега. Бабушка сказала, что нет снега потому что пока не настал новый год. Когда будет Новый год я обещаю, что придет снег. Дети стали ждать нового года. Как только настал Новый год пришел первый снег и дети спустились во двор играть.

10.

Իսպանական Ամանորյա բաղադրատոմսեր

  1. Կիսալուսաձև կտրատեք սոխը և կարտոֆիլը: Թեթևակի լվացեք կտրատված կարտոֆիլը ջրով,ապա չորացրեք սրբիչով:
  2. Ձիթայուղը լցրեք թավայի մեջ, տաքացրեք այն, ապա ավելացրեք կտրատված սոխը, տապակեք այդպես մի քիչ, որից հետո լցրեք կարտոֆիլը: Լավ խառնեք և տապակեք այդպես 10-15 րոպե՝ չմոռանալով պարբերաբար խառնել այդ ընթացքում:
  3. Երբ կարտոֆիլը արդեն պատրաստ լինի, համեմեք աղ և պղպեղով, մանրացված հազրեվարդով, ցանկության դեպքում նաև մուսկատի ընկույզով:
  4. Առանձին տարայի մեջ հարեք ձուն, ավելացրեք պատրաստի կարտոֆիլը և լավ խառնեք:
    Ստացված զանգվածը վերադարձրեք թավայի մեջ և տապակեք այդպես միջին կրակի վրա 3-4րոպե փակ կափարիչով:
    Այնուհետև բացեք կափարիչը, թավայի վրա դրեք համապատասխան տրամագծով ափսե և դրա օգնությամբ շրջեք ուտեստը, որպեսզի այն մյուս կողմից ևս տապակվի 2-3րոպեի չափով:
  5. Պատրաստի տորտիլյայի վրա շաղ տվեք մանրացված հազրեվարդ և մատուցեք թթվասերի հետ:

Ամանորյա Իսպանական խոհանոց

Իսպանական խոհանոցի ձևավորման վրա մեծ ազդեցություն է ունեցել ծովամթերքների մատչելիությունը։ Երկրի պատմության ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ մշակութային ազդեցությունների արդյունքում ձևավորվել է սեփական մի յուրահատուկ խոհանոց։ Այն անվանում են «Միջերկրական դիետա», քանի որ սնունդը հիմնականում պատրաստվում է մրգերից, բանջարեղենից, բրնձից, ծովամթերքից, հացահատկից, կանաչեղենից և տարբեր օգտակար բույսերից։ Սակայն, իրականում իսպանական խոհանոցում մսով պատրաստվող ուտեստներն ավելի շատ են, քան ձկնեղենով ուտեստները։

Տապաս

Իսպանական խոհանոցը հայտնի է դարձել այնպիսի ճաշատեսակների շնորհիվ, ինչպիսիք են` պաելյան(բրնձից պատրաստվող հատուկ ճաշատեսակ), գասպաչոն (համեմունքային, կծու բանջարեղենային ապուր, որ մատուցվում է սառը), տորտիլլան (ձվածեղ) կամ տապասը (նախուտեստ): Ձիթապտղի ձեթը, որն ամենաառողջարար յուղն է, օգտագործվում է ապուրներն ու աղցանները համեմելու համար, սակայն մինչև XX դարի սկիզբը ձեթի փոխարեն օգտագործում էին կենդանական ճարպեր: Իսպանական ճաշերը հագեցած են լոլիկով, պղպեղով, կարտոֆիլով, ձվով, սխտորով, սոխով, նուշով և գինով: Իսպանական խոհանոցն ինքնին մեկ ազգային խոհանոց չէ։ Այն իր մեջ ընդգրկում է 17 տարբեր շրջանային խոհանոցներ, քանի որ երկիրը բնակեցված է 17 ազգություններով[1]:

Շրջանային խոհարարական ավանդույթներ

Յուրաքանչյուր շրջան ունի իր ուրույն խոհարարական ավանդույթները: Իսպանիայի տարբեր շրջաններում ճաշատեսակների ընդհանուր հատկանիշներն են ձիթապտղի յուղը, սխտորը, կանաչին և գինին։ Մթերքների հսկայական բազմազանությունն ու ուտելիքների բաղադրատոմսերը հիմնականում պայմանավորված են բարենպաստ կլիմայով, քանի որ, երկրում աճում են բազմաթիվ բույսեր։

Նախուտեստներ

Կաղամարով սենդվիչներ

Տապաս (իսպ.՝ Tapas)՝ նախուտեստ, որն Իսպանիայում մատուցվում է գարեջրով կամ գինով։ Իսպանիայում կան հատուկ տապաս-բարեր, որտեղ կարելի է պատվիրել մի քանի տեսակի նախուտեստներ մեծ խմբերի համար։ Իսպանական ճաշատեսակները պարզ են, և շնորհիվ բուրավետ համեմունքների, ինչպիսին զաֆրանն է, հարուստ համ ունեն: Իսպանական խորտիկների ֆավորիտների թվում են ձիթապտուղը, լիմոնով, նշով, թունայով ձիթապտուղը, տարբեր սենդվիչները, Մադրիդյան սենդվիչները կաղամարով, տապակած ծովախեցգետինները, մարինացված խոզի միսը, խոզապուխտը, պանիրը, պանիրը ձիթապտղի յուղով։ Մեկ այլ նախուտեստ է պինչոն, որը մեկ անգամ կծելու ուտեստ է և հայտնի է հատկապես Սան Սեբաստիան կոչվող շրջանում: Ռասիոնեները ավելի մեծ են, քան տապասը: Սակայն դրանք երկուսն էլ պատրաստված են մեկ մթերքից կամ ուտեստից, ինչպիսին օրինակ խոզի խորոված ականջներն են, կաղամարը հռոմեական ձևով, նրբերշիկները գինով: Այնուամենայնիվ, քանակապես շատը պլատոս կոմբինադոսն է, որը ներառում է մի քանի մթերքներ (կրոկետներ, թարմ բանջարեղենով աղցան, ձու, հորթի միս):

Իսպանական տորտիլյա

Իսպանական տորտիլյան ձվածեղ է ձիթապտղի յուղով, հավի ձվով, կարտոֆիլով և սոխով։ Հաճախ տրվում է նախաճաշին։ Իսպանական խորտկարաններում տորտիլյան մատուցվում է սենդվիչներում և առաջարկվում է որպես խորտիկ։

Աղցաններ

Detalle Cocido Madrileño.jpg

Իսպանական ավանդույթի համաձայն` մինչև ճաշը մատուցվում է կարմրացրած նուշ, կանաչ հում ձիթապտուղ, հաց, ինչպես նաև լոլիկով և սխտորով սոուս, թարմ աղցան, եփած բանջարեղեն, ծովամթերք, լոբի, որոնք հաճախ համեմում են ձիթապտղի յուղով կամ ձիթապտղի յուղը քացախով։ Իսպանացիների ամենասիրած աղցանը ծովամթերքներով աղցաններն են։

Անակնկալ ձմեռ պապիկից

Մեզ այսօր Ձմեռ Պապիկը անակնկալ արեց և բերեց ուժեղացուցիչ, և մենք լսեցինք իսպանական երգ, և snowflake երգը, ինձ շատ դուր եկավ Ձմեռ Պապիկի անակնկալը։ Շնորհակալություն Ձմեռ Պապիկին։