Անհանգիստ Եվրոպան

  • Ովքեր էին նորմանները: Իսկ վիկինգները: Ինչպես էին նրանց անվանում Հին Ռուսիայում:

Սկանդինավցիներին ընդհանրական անվանում էին նորմաններ (<<հյուսիսային մարդիկ>>), իսկ Հին Ռուսիայում՝ վարյագներ։ Իսկ ծովային արշավանքներին մասնակցողներին հայտնի էին նաև վիկինգներ անունով։

  • Վիկինգները որտեղ հիմնեցին իշխանություններ:

Վիկինգները գաղութներ և իշխանություններ հիմնեցին Բրիտանիայում, Ֆրանսիայում, Սիցիլիայում, Հյուսիսային Ամերիկայում։

  • Լեյֆ Էրիկսոնը երբ է ափ իջել Հյուսիսային Ամերիկայում:

Իսկ վիկինգ Լեյֆ Էրիկսոնը 1000թ․ հասավ Հյուսիսային Ամերիկա, որտեղ հիմնեց գաղութ։

  • Եվրոպայի որ մասերում էին ապրում սլավոնները: Քանի ճյուղի են նրանց բաժանում:

Արևմտյան սլավոնները (լեհեր, չեխեր, սլովակներ, մորվաներ) զբաղեցնում էին Էլբագետից արևելք ընկած տարածքները։ Հարավային սլավոնները (սերբեր, խորվաթներ, սլովեններ) ապրում էին Բալկյան թերակղզու հյուսիսում։

  • Որտեղ էին բնակվում արևմտյան սլավոնները: Ինչ պետություններ նրանք հիմնեցին:

Արևմտյան սլավոնները (լեհեր, չեխեր, սլովակներ, մորվաներ) զբաղեցնում էին Էլբագետից արևելք ընկած տարածքները։

  • Հարավային սլավոնական ինչ ժողովուրդներ կարող եք նշել:

Սերբեր, խորվաթներ, սլովեններ

  • Երբ են ստեղծվել Բուլղարական թագավորությունը և Սերբական պետությունը:

681թ․ ստեղծեցին Բուլղարական թագավորությունը։ IX դարում կազմավորվեց Սերբական պետությունը։

  • Սկզբնապես որտեղ էին ապրում հունգարները: Երբ է ստեղծվել Հունգարական պետությունը:

Քոչվորական կյանք վարող հունգարական ցեղերն ապրում էին Վոլգա և Ուրալ գետերի շրջանում։ IX դարում նրանք հաստատվեցին ժամանակակից Հունգարիայի տարածքում։

  • Որ աթոռների գերագահությունն ընդունեցին սլավոնական եկեղեցիները. թվարկե՛ք:

Հին Ռուսիան

  • Որտեղ էին բնակվում արևելյն սլավոնները:

Եվրոպայի արևելյան շրջաններում հին ժամանակներից ապրում էին սլավոնական բազմաթիվ ցեղեր։ Առաջին հազարամյակի կեսերին նրանք դեռևս ապրոմ էին տոհմատիրական հասարակության պայմաններում։

  • Վաղ միջնադարում ինչպիսի հասարակարգում էին նրանք ապրում:

Առաջին հազարամյակի կեսերին նրանք դեռևս ապրոմ էին տոհմատիրական հասարակության պայմաններում։

  • Ովքեր էին պոլյանները: Ինչից է առաջացել Ռուսիա անվանում:

Դնեպր գետի միջին հոսանքի՝ Կիևի մոտ, ապրում էին պոլյանները։ Ամենազարգացածը նրանք էին։ Նրանց տարածքն անվանում էին Ռուս՝ Դենեպրի վտակ Ռոս գետի անվանումից։ Այստեղից էլ հետաայում առաջացել է արևելյան Եվրոպայի մեծ մասն ընդգրկող պետության Ռուսիա անվանումը։

  • Ինչ պայմաններ նպաստեցին հին ռուսական պետության առաջացմանը: Երբ է ստեղծվել և ում օրոք: Ինչ անուններով է հայտնի:

Նովոգորոդի իշխան Օլեգը 882թ․ գրավեց Կիևը։ Նա <<Վարյագներից հույներ>> տանող ճանապարհի երկայնքով ընկած սլավոնական հողերը միավորեց մեկ պետության մեջ։ Այսպես առաջացավ Հին Ռուսիա պետությունը։

Օլեգը Կիևը դարձրեց նորաստեղծ երկրի մայրաքաղաքը։ Ահա թե ինչու հին ռուսական պետությունն անվանում են նաև Կիևյան Ռուսիա։

  • Ինչը նպաստեց հին ռուսական պետության հզորացմանը:

Հին Ռուսիան աստիճանաբար զորեղացավ ու հարստացավ։ Դրան նպաստեցին կիևյան իշխանների նվաճողական պատերազմներն ու արշավանքները։

  • Ում օրոք է ընդունվել քրիստոնեությունը Հին Ռուսիայում:

988թ․ Մեծ իշխան Վլադիմիրի օրոք Հին Ռուսիայում քրիստոնեությունը ընդունվեց որպես պետական կրոն։

  • Որ թվականներին է կառավարել Մեծ իշխան Յարոսլավը: Ինչու է նա կոչվել Իմաստուն:

Վլադիմիրից հետո նրա որդիների միջև սուր պայքար սկսվեց Մեծ իշխանի տիտղոսի համար։ Հաղթեց Յարոսլավը։ Յարոսլավը մեծ սեր ուներ կրթության և գիտության հանդեպ ։ Նա քաղաքներում ու նշանավոր վանքերում դպրոցներ բացեց։ Հին Ռուսիայում վերելք ապրեցին գրականությունը և արվեստը։ Սկսեցին գրի առնել պատմությունը տարեգրությունների տեսքով։ Այս ամենի շնորհիվ Յարոսլավը ժամանակակիցների կողմից ստացավ Իմաստուն պատվանունը։

  • Ներկայացրեք Ռուսկայա պրավդայի նշանակությունը: Վերհիշեք ձեզ հայտնի այլ երկրների օրենսգրքեր:

Դրանով կարգավորվեցին ունեցվածքային ու սովորութային հարաբերությունները։ Զանազան պատիժներ սահմանվեցին գողության, ավազակության, դիտավորյալ հրդեհելու, ձիագողության և այլ հանցնքների համար։

  • Որ երկրների հետ էին դինաստիական կապեր հաստատել Կիևի Մեծ իշխանները:

Յարոսլավը, նրա որդիներն ու դուստրերը ամուսնական կապերով կապվեցին Ֆրանսիայի, Նորվեգիայի, Հունգարիայի, Լեհաստանի, Բյուզանդիայի արքայական ընտանիքների հետ։

Աշխարհագրական մեծ հայտնագործությունները

  • Եվրոպացիներն ինչու սկսեցին փնտրել դեպի Հնդկաստան տանղ ծովային ուղիներ:

Հին ժամանակներից սկսած՝ Եվրոպան Հնդկաստանի և Չինաստանի հտ առևտուրն իրականացնում էր ցամաքային ուղիներով։ Թուրքական նվաճումների պատճառով դեպի Արևելք տանող ճանապարհները վտանգվել էին։ Այդ պատճառով Եվրոպացիները սկսեցին որոնել ծովային ուղիներ և իրենց համար հայտնաբերեցին նոր աշխարհամասեր ու երկրներ։

  • Ներկայացրեք Աշխարհագրական մեծ հայտնագործությունների նախադրյալները

Զարգացավ ապրանքային արտադրությունը, և ապրանքների իրացման նոր շուկաների կարիք էր զգացվում։

Անշեղորեն աճեց ոսկու, արծաթի և թանկարժեք քարերի պահանջարկը, արանք և՛ առևտրի, և՛ հարստանալու միջոց էին։

Հաստատվեց Երկրի գնդաձևությունը, և իրատեսական դարձավ արևմուտքով Հնդկաստան հասնելը, որտեղ, եվրոպացիների պատերացմամբ, անսահման հարստություն կար։

Կատարելագործվեցին ծովային քարտեզները ու կողմնացույցը, կառուցվեցին հարմարավետ առագաստանավեր, և հնարավոր եղավ իրականացնել երկարատև նավարկություններ։

  • Երբ է Կոլումբոսը հայտնաբերել Ամերիկան: Ում անունով է կոչվել այն, ինչու:

1492թ․ իսպանացիները կազմակերպեցին արշավախումբ, որը ղեկավարում էր Քրիստափոր Կոլումբոսը։ Նա համոզված էր, որ հասել է բաղձալի նպատակին, սակայն իրականում հայտնաբերել էր եվրոպացիներին անհայտ մի տարածք։ Իտալացի Ամերիգո Վեսպուչին առաջինը կռահեց, որ Կոլումբոսի հայտնաբերածը Հնդկաստանը չէ։ Այդ պատճառով էլ նրա անունով ներ աշխարհամասն անվանեցին Ամերիկա։

  • 1498թ. ով և ծովային ինչ ուղի հայտնագործեց:

1498թ․ պորտուգալացի Վասկո դա Գամայի արշավախումբը, շրջանցելով Աֆրիկան, Հայտնագործեց Հնդկաստան տանոող ծավային ճանապարհը։

  • Ով էր գլխավորում շուրջերկրյա առաջին ճանապարհորդությունը:

1519-1521թթ․ Ֆերնան Մագելանի արշավախումբը կատարեց ծովային առաջին ճանապարհորդությունը։

  • Ինչ անուն տվեց տեղբնիկներին Կոլումբոսը, ինչու:
  • Ացտեկների պետությունը երբ է ստեղծվել և որ տարածքում: Ում գլխավորությամբ են իսպանացիները գրավել Մեքսիկան:

Ացտեկներն ապրում էին Մեքսիկայի կենտրոնական և արևմտյան շրջաններում։ XV դարում նրան միավորվեցին և ստեղծեցին իրենց պետությունը։ 1519թ․ իսպանական նվաճողները Ֆերնան Կորտեսի գլխավորությամբ մտան Մեքսիկա և երկու տարում գրավեցին զցտեկների պետությունը։

  • Որտեղ էին՝ ա) մայաների քաղաք- պետությունները, բ) Ինկերի պետությունը

Մայաների առանձին քաղաք-պետությունները Մեքսիկայի հարավում էին։

Ինկերի պետությունը գտնվում էր ժամանակակից Պերուի և Բոլիվիայի լեռնայի շրջաններում։

  • Իսպանացի կոնկիստադորները երվժբ են գրավել ինկերի պետությունը:

1532-1536թթ․ իսպանական կոնկիստադորները Ֆրանսիսկո Պիսարոյի գլխավորությամբ գրավեցին ինկերի պետությունը։

  • Ինչ նշանակություն է ունեցել Աշխարհագրական մեծ հայտնագործությունները:

Աշխարհագրական մեծ հայտնագործությունների շնորհիվ եվրոպացիները մուտք գործեցին Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա, և այլ տարածքներ։ Տարբեր աշխարհամասերի միջև սկսեցին ձևավորվել տնտեսական, քաղաքական, մշակությաին և այլ հարաբերություններ։ Այյս հայտնագործությունները կապող օղակ դարձան միջին և նոր դարերի միջև։

Նիդերլանդական հեղափոխությունը

Որտեղ է գտնվում Նիդերլանդները: 16-րդ դարում, որ երկրի կազմում էր այն:

Հյուսիսային ծովի ափին գտնվող Նիդերլանդներ կոչվող երկիրը բաղկացած է 17 գավառներից։ XVI դարում այ Իսպանիայի կազմում էր։

  • Ինչու Նիդերլանդներում սկսվեց ազգային-ազատագրական պայքար: Որքան է այն տևել: Ինչպես սկսվեց և ինչով ավարտվեց այդ պայքարը:

Ռեֆորմացիայի շարժումը Նիդերլանդներում վերաճեց ազգային-ազատագրական պատերազմի։ Այն ընդունված է անվանել նաև Նիդերլանդական հեղափոխություն։

  • Ինչ նշանակություն ունեցավ Նիդերլանդական հեղափոխությունը:

Պատեազմը սկսվեց ապստամբությամբ։ Կալվիականները սրբապատկերների պաշտամունքը չէին ընդունում։ Նրանք հարձակվում էին կաթոլիկական եկեղեցիների ու վանքերի վրա, ոչնչացնում էին այնտեղի սրբապատկերները, մասունքները և բռնագրավում եկեղեցական գույքը։ Ավերվեց շուրջ 5500 եկեղեցի ու վանք:

  • Կրոնական ինչ խմբավորումներ կային Գերմանիայում 17-րդ դարի սկզբին

Ռեֆորմացիայի արդյունքում Գերմանիայում կազմավորվեցին կրոնական երկու խմբավորումներ։ Լյութերական իշխանները ստեղծեցին Ավետարանական միությունը, իսկ կաթոլիկները՝ Կաթոլիկական միությունը։

  • Երբ է սկսվել համաեվրոպական առաջին պատերազմը: Թվարկեք մասնակից պետություններին:

Երկու կրոնական խմբավորումնեիի միջև 1618 թ․ ռազմական գործողություններ սկսվեցին Չեխիայում, որն այդ ժամանակ մտնում էր Սրբազան հռոմեական կայսրության մեջ։ Զինված բախումներին սկիզբ դրեց Ավստրիան։ Շուտով պատերազմի մեջ մտան մի շարք երկրներ՝ Իսպանիան, Ֆրանսիան, Շվեդիան, Դանիան, Անգլիան, Հոլանդիան, Ռուսաստանը։

  • Ներկայացրեք Երեսնամյա պատերազմի պատճառները և հետևանքները:

Երեսնամյա պատերազմի հետևանքով շատ տարածքներ սնանկացան, բազմաթիվ զինվորներ վախճանվեցին։ Սովի և հիվանդությունների պատճառով զգալիորեն նվազեցին Գերմանական երկրների մեծ մասի, Չեխիայի, Նիդերլանդների և Իտալիայի բնակչությունները, շատ էին նաև կորուստները զինվորականների շրջանում։

Արտաշեսյան Հայաստանի սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքը

  • Ինչ առանձնահատկություններ ուներ Արտաշեսյան հելլենիստական Հայաստանի մշակույթը: Ինչպիսի փոփոխությունների ենթարկվեցին արվեստի տարբեր ոլորտները:

Հայկական հելլենիզմը, ինչպես բոլոր մյուս հելլենիստական մշակույթները, ևս
ենթադրում էր որոշակի ինքնուրույնություն, այն է՝ պահպանվում էին տեղական
ավանդույթի ինքնատիպ հատկանիշները։ Դա հնարավորություն տվեց ինչպես
զարգացնելու ազգային ինքնատիպությունը, այդպես և մասնակցելու անդրազգային սոցիալական ու մշակութային հարաբերություններին:

  • Ինչով էր պայմանավորված Արտաշեսյան Հայաստանում քրմապետի հետևաբար քրմական դասի ազդեցության թուլացումը:

Երբ Հայաստանում լայն տարածում գտավ հելլենիզմը քրմական դասի ազդեցությունը սկսեց թուլանալ։

  • Ինչ նշանակություն ուներ քաղաքաշինությունը Արտաշեսյան Հայաստանում

Հելլենիստական դարաշրջանի Հայաստանում հիմնվեցին և զարգացան նոր քաղաքներ, որոնցից հատկապես նշանավոր էին Արտաշատն ու Տիգրանակերտը։ Դրանք մի կողմից ենթարկվում էին կենտրոնական իշխանությանը, մյուս կողմից ունեին ներքին ինքնավարություն։ Յուրաքանչյուր քաղաք ուներ արքայի կողմից նշանակված կառավարիչ։ Քաղաքներն ունեին նաև սեփա­կան զորամասերը։ Քաղաքներին տրված արտոնությունների միջոցով արքաները ձգտում էին զարկ տալ առևտրին ու արհեստներին, ինչպես նաև իրենց համար սոցիալական և տնտեսական հենարան ստեղծել։

  • Ինչպես էին Արտաշեսյան արքաներն Աշխարհաժողովի և Արտաշատի հրապարակի միջոցով հավասարակշռում իրենց իշխանությունը:

Արտաշեսյան գահակալները կրում էին երկակի թագ՝ խույր և գլխանոց: Համաձայն արդի հետազոտությունների՝ առաջինը խորհրդանշում էր նրանց կապն ավանդական Աշխարհաժողովի հետ:

  • Ինչով կբացատրես այն, որ Արտաշես առաջինի կառավարման տարիներին դեռևս գերակայող էր արամեերենը, մինչդեռ Տիգրան Մեծի ժամանակ՝ հունարենը:

Հելլենիստական Հայաստանում գրագրության լեզուները արամեերենն ու հունարենն էին։ Ուշագրավ է, որ Արտաշես I-ի կառավարման տարիներին դեռևս գերակայող էր արամեերենը. թերևս պետությունն այդպես հակադրվում էր հելլենիստական Սելևկյան տերությանը։

  • Ինչպես կարող էին քաղաքներին արքաների տված արտոնությունները խթանել առևտուրն ու արհեստները
  • էջ 95-100

Հայ-հռոմեական պատերազմներն ու Տիգրան Մեծի կայսրության փլուզումն

  • Ինչ սպառնալիք էին Հայաստանի համար ներկայացնում Պարթևական թագավորությունն ու հանրապետական Հռոմը

Չնայած Տիգրան Մեծը ջանադրաբար կազմակերպում էր լայնածավալ կայսրության կյանքը, օտարազգի հպատակների հավատարմությունն անկայուն էր։ Նվաճված որոշ երկրներ պարբերաբար ապստամբում էին։ Կար անգամ ներքին հեղաշրջման վտանգը։ Այս խնդիրները խաթարում էին կայսրության կայունությունը։ Հարկավ, արտաքին ուժերը (Հռոմը և անգամ Պոնտոսը) ևս անկայունություն էին հրահրում։ Նրանցից յուրաքանչյուրը ձգտում էր Մեծ Հայքում առկա իրադրությունը ծառայեցնել իր նպատակներին:

  • Ինչու հռոմեացի զորավար Լուկուլլոսը չշտապեց հարձակվել Հայաստանի վրա, երբ Միհրդատ Եվպատորը պարտվելով Լուկուլլոսին, փախավ Հայաստան

Հռոմեացի զորավար Լուկիուս Լուկուլլուսը չշտապեց հարձակվել Հայաստանի վրա։ Նա դեռ պետք է ավարտեր Պոնտոսի նվաճումը և ամրապնդվեր այնտեղ։ Լուկուլլուսը, սակայն, միաժամանակ օգտագործում էր հռոմեական դիվանագիտության փորձված միջոցները (կաշառք, խոստումներ,
դավադրություններ և այլն)՝ հող նախապատրաստելով առաջիկա պատերազմի համար։

  • Ինչու հայկական զորքերը պարտվեցին Տիգրանակերտի ճակատամարտում և ինչպես կարողացան հաղթել Արածանիի ճակատամարտում:

Մինչ Տիգրան Մեծը զբաղված էր իր տերության հարավային մասին սահմանակից վայրերի նվաճմամբ, Ք. ա. 69 թ. Լուկուլլուսի բանակն անսպասելիորեն ներխուժեց Հայաստան։ Հռոմեական զորքերը շուտով պաշարեցին մայրաքաղաք Տիգրանակերտը։ Այդ ընթացքում Տիգրան Մեծը մոտեցավ պաշարված Տիգրանակերտին։ Նրա 6 հազարանոց թիկնազորը հանկարծակի գրոհով կարողացավ մտնել պաշարված քաղաք և այնտեղից դուրս բերել արքայի ընտանիքն ու գանձարանը։ Ի վերջո նույն թվականի սեպտեմբերին Արածանի գետի ափին տեղի ունեցավ երկրորդ խոշոր ճակատամարտը, որտեղ հռոմեական զորքը ծանր պարտություն կրեց։ Կորուստն այնքան մեծ էր, որ զինվորները հրաժարվեցին շարունակել ռազմերթը։

  • Ինչու հաղթանակած Պոմպեոսը որոշեց պահպանել Մեծ Հայքի թագավորությունը:

Վերջինիս հաջողվեց հռոմեա-պարթևական դաշինք կնքել ընդդեմ Տիգրան Մեծի և Միհրդատ Եվպատորի։ Ք. ա. 66 թ. գարնանը սկսվեց հռոմեա-հայկական պատերազմի երկրորդ փուլը։ Պոմպեուսը նախ պարտության մատնեց Միհրդատ Եվպատորին, որից հետո զորաբանակը շարժեց դեպի Հայաստան։ Մինչ այդ Տիգրան Մեծը կարողացել էր պարտության մատնել
Հայաստան ներխուժած պարթևական զորքին, որին Հայաստան էր առաջնորդում Տիգրան Մեծի դեմ ապստամբած որդին՝ Տիգրան Կրտսերը։ Վերջինս Արտաշատի մոտ կրած պարտությունից հետո փախավ Պոմպեուսի մոտ։

  • Ինչ ես կարծում արդյոք հնարավոր կլիներ խուսափել հռոմեա-հայական պատերազմից, եթե Տիգրան Մեծը հռոմեացիներին հանձներ Միհրդատ Եվպատորին, որն իր աներհայրն էր: Ինքդ ինչպես կվարվեյիր:

Կարծում եմ ինչ որ ժամանակով դա հետաձգելը կարելի էր, եթե նա հանձներ Միրհդատ Եվպատորին, բայց չեմ կարծում, որ պատերազմ չէր լինի, վաղ թե ուշ կլիներ։

Ես երևի կտայի իմ աներհորը, որպեսզի հայրենիքիս ազատեի պատերազմից։ Նաև այդպես ես կպահեի իմ ընտանիքը։

  • Ինչպես Տիգրան Մեծին հաջողվեց համաձայնության գալ Պոմպեոսի հետ և պահպանել Մեծ Հայքի թագ. և Արքայից արքա տիտղոսը:

Երկու կողմերի միջև Ք. ա. 66 թ. աշնանն Արտաշատում դաշնագիր կնքվեց։ Ըստ դաշնագրի՝ Տիգրան Մեծը, հօգուտ Հռոմեական հանրապետության, հրաժարվում էր Հայաստանից
դուրս կատարած իր բոլոր նվաճումներից։ Ծոփքն անջատվում էր Մեծ Հայքից իբրև առանձին թագավորություն։ Այստեղ պետք է թագավորեր Տիգրան Կրտսերը՝ պայմանով , որ նա էր ժառանգելու հայոց գահը Տիգրան Մեծից հետո։ Հայաստանը նաև ռազմատուգանք էր վճարելու Հռոմին, ընդ որում ՝ Ծոփքի արքայական գանձարանից։ Հայաստանը ճանաչվում էր «Հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից»։ Տիգրանին անգամ հաջողվեց պահպանել «արքայից արքա» տիտղոսը։

  • Որքանով էր հաջողված կամ ձախողված Արտաշատի դաշնագիրը:

Կարծում եմ հաջողված էր քանի որ դրանից հետո Տիգրան Մեծը միևնույնն է կարողացավ պահել Հայաստանը, և իր «արքայից արքա» տիտղոսը։

Հայկական աշխարհակալ տերությունը Տիգրան Երկրորդ Մեծ

Հիմնական գաղափարներ

  • Ինչ սպառնալիք էին Հայաստանի համար ներկայացնում Պարթևական թագավորությունն ու հանրապետական հռոմը. մանրամասնել յուրաքանչյուրի համար:

Գրավելով Պարսկաստանը, Ատրապատականը և Միջագետքը՝ պարթևները Արտաշես I-ի կառավարման տարիներից հետո սպառնալիք են դառնում Հայաստանի համար։ Պարթևական թագավորության հետ գրեթե միաժամանակ Արևելքում իր նվաճումներն է սկսում նաև հանրապետական Հռոմը։ Երբ հռոմեական զորքերը նվաճում են Հայաստանին սահմանակից Կապադովկիան, անմիջական սպառնալիք է ստեղծվում նաև Հայաստանի համար։

  • Ինչ հնարավարություններ և վտանգներ ստեղծեցին Հայաստանի համար Տիգրան Մեծի ռազմական նվաճումները

Հռոմեական իշխանությունը Փոքր Ասիայում մեծապես խարխլվել էր Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորի ռազմական արշավանքների պատճառով։ Միհրդատը սպառնում էր հռոմեացիներին ընդհանրապես վտարել Ասիայից: Օգտվելով այս իրավիճակից, իսկ թիկունքում ունենալով պարթևական աջակցությունը՝ Տիգրան արքան առաջին հերթին Ծոփքը վերամիացրեց Մեծ Հայքին։ Մի բան, որը չէր հաջողվել նրա նշանավոր պապին՝ Արտաշես I-ին։ Ք. ա. 94 թ. Տիգրանի զորքը մտավ Ծոփք և առանց դժվարության գրավեց այն։ Այս և հետագա իրադարձությունները թույլ են տալիս ենթադրել , որ Տիգրանն ուներ Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության մի ծավալուն ծրագիր, որը մտահղացել էր դեռ պատանդ եղած ժամանակ։

  • Ինչու արքայազն Տիգրանը համաձայնեց իր՝ հայոց գահին հաստատվելու դիմաց պարթևներին զիջել յոթանասուն հովիտները

Կարծում եմ քանի որ նա գիտեր, որ կարող է շատ նվաճումներ անել այդ պատճառով էլ նա այդպես վարվեց։

Քննադատական մտածողություն

  • Ինչով էր Հռոմի համար վտանգավոր հայ-պոնտական դաշինքը

Նրանք միասին ավելի ուժեղ են, իսկ դա վնաս է Հռոմին։

  • Որոնք էին հայ-պոնտական դաշինքի ընձեռած հնարավորությունները Հայաստանի համար: Արդյոք այն արդարացրեց Տիգրան 2-րդի հույսերը:

հայ-պոնտական դաշինքի ընձեռած հնարավորությունները նրանք էին, որ այդ դաշինքի շնորհիվ կարելի էր ավելի շատ երկրներ գրավել, քանի որ այդպես ավելի ուժեղ է։

Կարծում եմ այն արդարացրեց Տիգրան 2-րդի հույսերը։

  • Ինչու Տիգրան Մեծը չբավարարվեց Պարթևստանի նվաճմամբ ու արքայից արքա տիտղոսով և նվաճեց նաև Սելևկյան թագավորությունն ու Լևանտի այլ երկրներ:

Եթե նա հնարավորություն ուներ ավելի շատ երկրեր գրավելու, նա կարող էր օգտվել այդ հնարավորություններից, և դադարել պետք չէր։ Դա նաև մեծ բան էր Հայաստանի համար։

  • Պատկերացրու դու Հայաստան վերադարձած արքայազն Տիգրանն ես: Հայոց գահին հաստատվելու ինչպես նաև Հայաստանի դիրքերն ամրապնդելու համար խիստ անհրաժեշտ է դաշինք կնքել Պոնտոսի հետ: Ավելին՝ դաշինքը պետք է ամրագրվի նաև Պոնտոսի արքայի աղջկա հետ քո ամուսնությամբ, թեպետ դու արդեն ունես քո ընտրյալը: Ինչպես կբացատրես քո ընտրյալին ստեղծված իրավիճակը:

Ներիր, որ այդպս է ստացվել, բայց ես պարտավոր եմ անել դա։ Ես ինձ վրա պարտականություն եմ վերցրել, դառնալով արքա, և պետք է ամեն գնով կատարեմ պարտականություններս, պաշտպանելով իմ երկիրը։ Դա կարևոր է և ես ուրիշ ելք չունեմ։

Երվանդական Հայաստանի անկախության վերականգնումն ու Սելևկյանները

  • Ինչպես հաջողվեց Երվանդական արքաներին վերականգնել ու պահպանել Հայաստանի անկախությունը

Աքեմենյան կայսրության փլուզումը Երվանդունիներին հնարավորություն էր տալիս հավակնելու ինքնիշխանության և վերականգնելու Հայաստանի անկախությունը։ Մեծ Հայքում Ք. ա. 331 թ. գահ է բարձրանում Երվանդ III-ը։ Մայրաքաղաքը տեղափոխվում է Արարատյան դաշտ՝ քաղաք Արմավիր, որը վերածվում է քաղաքական, տնտեսական, մշակութային և հոգևոր խոշոր կենտրոնի։ Մայրաքաղաքի տեղափոխությունը նշանավորում էր սատրապական կարգավիճակի թոթափումը և պետության անկախացումը:

  • Ինչով էր պայմանավորված Սելևկյանների հանդուրժողական քաղաքականությունը

Այնտեղ ապրում էին տարբեր ժողովուրդներ՝ տարբեր սովորույթներով։ Այդ ժողովուրդներից շատերը, դժգոհ լինելով նոր իշխանությունից, ապստամբում էին իրենց առաջնորդների դեմ։ Խնդիրը կարգավորելու համար սելևկյանները որդեգրեցին Ալեքսանդր Մակեդոնացու հանդուրժողական քաղաքականությունը։

  • Ինչու Ծոփքն ու Կոմագենեն տրոհվեցին Մեծ Հայքից՝ կազմելով միացյալ թագավորություն

Թագավորության արևմտյան շրջանները, ներգրավվելով հելլենիստական երկրների զարգացած առևտրատնտեսական հարաբերությունների մեջ, աստիճանաբար սկսեցին տարբերվել թագավորության մյուս տարածքներից։ Սա հանգեցրեց նաև այդ հատվածի քաղաքական տարանջատմանը։ Ք. ա. III դ. կեսերին Մեծ Հայքից անջատվեցին Ծոփքն ու Կոմմագենեն և առանձին միացյալ թագավորություն կազմեցին։

  • Ինչու էին քաղաքները կարևոր հունական մշակույթի, այպիսով՝ Սելևկյանների իշխանության տարածման համար:
  • Որոնք էին Երվանդական Հայաստանի մասնատման ներքին և արտաքին պատճառները

Երվանդական Հայաստանի կազմավորումը և Աքեմենյան Պարսկաստանը

  • Բնութագրեք թե ովքեր են Պարույր Սկայորդին, Երվանդ Սակավակյաց, Տիգրան Երվանդյանը, Կյուրոս Մեծը, Դարեհ առաջինը, Քսենոփոն, սատրապ, արքայական ճանապարհ

Հայկական լեռնաշխարհի տարածքում կրկին ի հայտ են գալիս մրցակից թագավորություններ։ Դրանցից առանձնանում է Պարույր Սկայորդու իշխանությունը լեռնաշխարհի հարավ-արևմտյան մասում։

Պարույր Սկայորդուն հաջորդած արքաներից Երվանդ Սակավակյացին է հաջողվում Հայկական լեռնաշխարհում հաստատել իր հսկողությունը։

Ըստ հույն պատմիչ Քսենոփոնի՝ Կյուրոսին ջանքերում ակտիվորեն աջակցում է նրա մանկության ընկերը՝ հայոց թագաժառանգ Տիգրան Երվանդյանը։

Մարական տիրապետության դեմ լայնածավալ ապստամբություն է կազմակերպվում պարսից ապագա թագավոր Կյուրոս Մեծի կողմից։

Պարսկաստանում ներքին երկպառակություններ են սկսվում։ Ի վերջո գահ է բարձրանում Դարեհ I-ը (Ք. ա. 522-486), որի կառավարման առաջին իսկ տարում ապստամբում են հպատակ մի շարք երկրներ։

Քսենոփոն հույն պատմիչ է։

Սատրապը հին պարսկերեն «խշաթրապավան» բառի հունարեն տարբերակն է։ Բառացի նշանակում է «[արքայական] իշխանության պաշտպան»։ Նա արքայի անմիջական ներկայացուցիչն էր մարզում ՝ սատրապությունում, որտեղ օգտվում էր թագավորական բոլոր արտոնություններից։

Արքայական ճանապարհը հինավուրց առևտրային և ռազմավարական նշանակության ճանապարհ է, որը կառուցվել է Աքեմենյան կայսրության արքա Դարեհ I-ի կողմից Ք. ա. 5-րդ դարում։

  • Ինչպես հաջողվեց Պարույր Սկայորդուն ճանաչվել հայոց արքա և հաստատվել հայոց գահին:

Վանի թագավորության անկման արդյունքում Ք. ա. VII դարի վերջին Հայկական լեռնաշխարհի տարածքում կրկին ի հայտ են գալիս մրցակից թագավորություններ։ Դրանցից առանձնանում է Պարույր Սկայորդու իշխանությունը լեռնաշխարհի հարավ-արևմտյան մասում։ Պատմահայր Մովսես Խորենացու հաղորդած տեղեկության համաձայն՝ Պարույրը Հայկ Նահապետի սերնդից էր։

  • Ինչ դեր ունեցան Երվանդ Սակավակյացը և Տիգրան Երվանդյանը Հայաստանի ինքնուրույնության գործում:

Պարույր Սկայորդուն հաջորդած արքաներից Երվանդ Սակավակյացին է հաջողվում Հայկական լեռնաշխարհում հաստատել իր հսկողությունը։ Քանի որ սկզբնաղբյուրների սակավություն կա, միայն կարելի է ենթադրել , որ նա իր տիրապետությունը հաստատում է այն հողերի վրա, որոնք ժամանակին Վանի թագավորությունն էր վերահսկում։

Մարական տիրապետության դեմ լայնածավալ ապստամբություն է կազմակերպվում պարսից ապագա թագավոր Կյուրոս Մեծի կողմից։ Ըստ հույն պատմիչ Քսենոփոնի՝ Կյուրոսին ջանքերում ակտիվորեն աջակցում է նրա մանկության ընկերը՝ հայոց թագաժառանգ Տիգրան Երվանդյանը։

  • Ինչ մեթոդներ օգտագործեց Դարեհը իր կայսրության միասնականությունը պահելու համար: Ինչպես էր ազդում նրա քաղաքականությունը Հայաստանի վրա:

Պարսկաստանում ներքին երկպառակություններ են սկսվում։ Ի վերջո գահ է բարձրանում Դարեհ I-ը (Ք. ա. 522-486), որի կառավարման առաջին իսկ տարում ապստամբում են հպատակ մի շարք երկրներ։ Դրանց թվում էր և Հայաստանը։ Դարեհ I-ի զորահրամանատարները ստիպված են լինում հինգ ճակատամարտ տալ։ Ինչպես պարզ է դառնում արձանագրությունից, Հայաստանը նվաճելու համար Դարեհը մեծ ճիգ է գործադրել։ Հակառակ արձանագրության մեջ Դարեհի պարծենկոտ հայտարարությունների՝ արշավանքները, ըստ էության, անհաջողությամբ են ավարտվել , դրա համար էլ երկարաձգվել են։ Միայն հինգերորդ ճակատամարտից հետո է, որ հայերն ընդունել են Դարեհի գերիշխանությունը։

  • Ինչպես հաջողվեց Երվանդական արքաներին պահպանել իրենց ինքնուրույնությունը սատրապության ժամանակաշրջանում:
  • Նշիր և հիմնավորիր թե տնտեսական և ռազմական ինչ նշանակություն ուներ Հայաստանի համար Արքայական ճանապարհը

Հաջորդ կարևոր քայլն այս ուղղությամբ Արքայական ճանապարհի կառուցումն էր: Ճանապարհն ուներ ինչպես տնտեսական, այդպես և ռազմական նշանակություն։ Կարևոր էր, որ այդ ճանապարհի մի որոշ մաս (շուրջ 330 կմ) անցնում էր Հայաստանի հարավային սահմանով , ինչը նպաստում էր առևտրի ծաղկմանը։

Երվանդական Հայաստանի կազմավորումը և Աքեմենյան Պարսկաստանը

  • Բնութագրեք թե ովքեր են Պարույր Սկայորդին, Երվանդ Սակավակյաց, Տիգրան Երվանդյանը, Կյուրոս Մեծը, Դարեհ առաջինը, Քսենոփոն, սատրապ, արքայական ճանապարհ

Հայկական լեռնաշխարհի տարածքում կրկին ի հայտ են գալիս մրցակից թագավորություններ։ Դրանցից առանձնանում է Պարույր Սկայորդու իշխանությունը լեռնաշխարհի հարավ-արևմտյան մասում։

Պարույր Սկայորդուն հաջորդած արքաներից Երվանդ Սակավակյացին է հաջողվում Հայկական լեռնաշխարհում հաստատել իր հսկողությունը։

Ըստ հույն պատմիչ Քսենոփոնի՝ Կյուրոսին ջանքերում ակտիվորեն աջակցում է նրա մանկության ընկերը՝ հայոց թագաժառանգ Տիգրան Երվանդյանը։

Մարական տիրապետության դեմ լայնածավալ ապստամբություն է կազմակերպվում պարսից ապագա թագավոր Կյուրոս Մեծի կողմից։

Պարսկաստանում ներքին երկպառակություններ են սկսվում։ Ի վերջո գահ է բարձրանում Դարեհ I-ը (Ք. ա. 522-486), որի կառավարման առաջին իսկ տարում ապստամբում են հպատակ մի շարք երկրներ։

Քսենոփոն հույն պատմիչ է։

Սատրապը հին պարսկերեն «խշաթրապավան» բառի հունարեն տարբերակն է։ Բառացի նշանակում է «[արքայական] իշխանության պաշտպան»։ Նա արքայի անմիջական ներկայացուցիչն էր մարզում ՝ սատրապությունում, որտեղ օգտվում էր թագավորական բոլոր արտոնություններից։

Արքայական ճանապարհը հինավուրց առևտրային և ռազմավարական նշանակության ճանապարհ է, որը կառուցվել է Աքեմենյան կայսրության արքա Դարեհ I-ի կողմից Ք. ա. 5-րդ դարում։

  • Ինչպես հաջողվեց Պարույր Սկայորդուն ճանաչվել հայոց արքա և հաստատվել հայոց գահին:

Վանի թագավորության անկման արդյունքում Ք. ա. VII դարի վերջին Հայկական լեռնաշխարհի տարածքում կրկին ի հայտ են գալիս մրցակից թագավորություններ։ Դրանցից առանձնանում է Պարույր Սկայորդու իշխանությունը լեռնաշխարհի հարավ-արևմտյան մասում։ Պատմահայր Մովսես Խորենացու հաղորդած տեղեկության համաձայն՝ Պարույրը Հայկ Նահապետի սերնդից էր։

  • Ինչ դեր ունեցան Երվանդ Սակավակյացը և Տիգրան Երվանդյանը Հայաստանի ինքնուրույնության գործում:

Պարույր Սկայորդուն հաջորդած արքաներից Երվանդ Սակավակյացին է հաջողվում Հայկական լեռնաշխարհում հաստատել իր հսկողությունը։ Քանի որ սկզբնաղբյուրների սակավություն կա, միայն կարելի է ենթադրել , որ նա իր տիրապետությունը հաստատում է այն հողերի վրա, որոնք ժամանակին Վանի թագավորությունն էր վերահսկում։

Մարական տիրապետության դեմ լայնածավալ ապստամբություն է կազմակերպվում պարսից ապագա թագավոր Կյուրոս Մեծի կողմից։ Ըստ հույն պատմիչ Քսենոփոնի՝ Կյուրոսին ջանքերում ակտիվորեն աջակցում է նրա մանկության ընկերը՝ հայոց թագաժառանգ Տիգրան Երվանդյանը։

  • Ինչ մեթոդներ օգտագործեց Դարեհը իր կայսրության միասնականությունը պահելու համար: Ինչպես էր ազդում նրա քաղաքականությունը Հայաստանի վրա:

Պարսկաստանում ներքին երկպառակություններ են սկսվում։ Ի վերջո գահ է բարձրանում Դարեհ I-ը (Ք. ա. 522-486), որի կառավարման առաջին իսկ տարում ապստամբում են հպատակ մի շարք երկրներ։ Դրանց թվում էր և Հայաստանը։ Դարեհ I-ի զորահրամանատարները ստիպված են լինում հինգ ճակատամարտ տալ։ Ինչպես պարզ է դառնում արձանագրությունից, Հայաստանը նվաճելու համար Դարեհը մեծ ճիգ է գործադրել։ Հակառակ արձանագրության մեջ Դարեհի պարծենկոտ հայտարարությունների՝ արշավանքները, ըստ էության, անհաջողությամբ են ավարտվել , դրա համար էլ երկարաձգվել են։ Միայն հինգերորդ ճակատամարտից հետո է, որ հայերն ընդունել են Դարեհի գերիշխանությունը։

  • Ինչպես հաջողվեց Երվանդական արքաներին պահպանել իրենց ինքնուրույնությունը սատրապության ժամանակաշրջանում:
  • Նշիր և հիմնավորիր թե տնտեսական և ռազմական ինչ նշանակություն ուներ Հայաստանի համար Արքայական ճանապարհը

Հաջորդ կարևոր քայլն այս ուղղությամբ Արքայական ճանապարհի կառուցումն էր: Ճանապարհն ուներ ինչպես տնտեսական, այդպես և ռազմական նշանակություն։ Կարևոր էր, որ այդ ճանապարհի մի որոշ մաս (շուրջ 330 կմ) անցնում էր Հայաստանի հարավային սահմանով , ինչը նպաստում էր առևտրի ծաղկմանը։