Վարպետության դաս. բլոգավարություն

Բլոգավարություն 2-րդ դասարանցիների հետ։

Պատասխանատուներ՝ 5-րդ դասարանցիներ

Մասնակիցներ — Տիգրան Բարսեղյան, Մարիա Վաթյան, Տիգրան Խաչատրյան, Արսինե Կարապետյան

Աշխատանքի ընթացքը՝

«Սովորող-սովորեցնող» նախագծով Արևելյան դպրոցի 2-րդ դասարանցիների հետ իրականացնելու ենք վարպետության դաս։

Ներկայանում ենք

Ցույց ենք տալիս, թե ինչպես պետք է գրանցվել wordpress.com կայքում

Համատեղ սկսում ենք բլոգներ բացել և քայլ առ քայլ ցույց տալ բլոգավարության հետ կապված բոլոր հմտությունները՝

Ինչպես բացել բաժին
Ինչպես բացել արխիվ
Ինչպես տեղադրել օրացույցը
Ինչպես տեղադրել բլոգի հաշվիչը
Ինչպես փոխել բլոգի արտաքին տեսքը
Ինչպես տեղադրել նյութ
Ինչպես տեքստի վրա հղում կցել
Ինչպես խմբագրել նյութը

Վերջում կստուգենք, թե արդյոք իրենց բլոգերը համապատասխանում են Սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ — ին

Արդյունքը՝

Սովորողները կունենան ուսումնական բլոգեր։