Իմ երազանքի տունը խոսող տուն է և այն գտնվում է ամպերի վրա։ Վարդագույն երկնքում գունավոր կետիկներ կան։ Մի անգամ, երբ ես գալիս էի դպրոցից տուն և ուզեցի խոսել իմ խոսող տան հետ և բարձրացա ամպերի վրա և տեսա, որ իմ տունը չկա։ Ես գնացի ավելի բարձր, բայց չտեսա իմ տունը։ Միգուցե նա տիեզերքում է։ Ես ամեն օր քայլում էի մինչև տուն, երբ ես հասա տիեզերք, ես նայեցի, բայց չտեսա իմ տունը։ Ես գնացի մայրիկիս պատմելու, որ ես կորցրել եմ իմ տունը, բայց երբ ես տեսա որ իմ տունը իմ մայրիկի հետ սուրճ է խմում, ես շատ ուրախացա, որ իմ տունը իմ մայրիկի հետ էր։
День: 12 сентября 2019
