Անբան Հուռի
Կոմիտասի երաժշտության տակ սարհ են գալիս Արևելյան դպրոցի խմբերը:
Լինում է, չի լինում – պատմողական
Լինում է, չի լինու՞մ – հարց տալով
Լինում է չի լինում — հաստատելով
Բոլորը միասին- Մի՜՜՜՜ գյուղ:
Մի քանի վայրկյան լռություն: Տարբեր կողմերից լսվում են ձայներ: Ձայներն ավելանում են և ընդհանուր գյուղի միջավայրի աղմուկ է դառնում: Աքլորի ձայն՝ հեռվից միանում է կովի բառաչը ապա խոզերի աղմուկը, գետի քչքչոց, դռան ճռոց, քամու ձայն, մեղմ անձրևի կտկտոց, որը վերածվում է տեղատարափի: Լռություն:
Խումբ- Էդ գյուղումը մի կին է ապրում:
Նորից սկսում են գյուղական աղմուկի ձայները: Մի խումբը սկսում է ձիու ոտքերի վազքի ձայն հանել: Դեկորատիվ նկարված սայլը պահած՝ ներս է մտնում Հուռիի մայրը: Սայլի անիվների փոխարեն գլուխկոնծի են տալիս չորս երեխա: Սայլը կանգնում է: Խումբը ձիու խրխիջի ձայն է հանում:
Հուռիի մայրեր- Ջաղչի դռնով ես անցա (շարունակությունը միանում ենբոլորով:
Խումբ- Էս կնիկը մի աղջիկ է ունենում՝ անունը Հուռի: Օրը մինչև իրիկուն պարապ-սարապ նստած:
Խմբով հորանջում են բարձր ձայնով:
Խմբի աղջիկների մի մասը առաջ է գալիս ու բոլորով երգում են:
Հուռիներ-
Բանն ինչ անեմ՝ կեղտոտ է
Բամբակը կորիզոտ է,
Մաստակ պիտի որ ծամեմ
Կտերը տիտիկ անեմ:
Անցնողին մտիկ անեմ,
Ուտեմ, խմեմ, մթնի՝ քնեմ- ընթերցում:
Հուռիները ընկնում են գետնին ու պառկում:
Խումբ- Հարևանները անունը դնում են՝ Անբան Հուռի: Բայց մերը, աղջկանը գովելով ման է գալիս:
Աղջիկների մյուս խումբը դուրս է գալիս:
Մայրեր- Լիդրը գզող, լիդրը մանող: Համ խճճող, խճուճը հանող: Ձևող- կարող, հունցող-թխող, եփող- թափող:
Խումբ- Մի խոսքո՜վ
Մայրեր- Հուրի հրեղեն, մատները ոսկի:
Խումբ- Էս խոսքերը գնում՝ մի վաճառականի ականջն է ընկնում:
Տղաների մի խումբ ձիու գլխով փայտի վրա հեծնած գալիս են: Խումբը ձիու ոտքերի վազքի ձայն է հանում: Հուռիները պառկած տեղից օդային համբույր են ուղարկում: Հեծյալները կանգնում են
Խումբ- Վա՜հ
.Վա՜հ. բառի վրա հեծյալները բերանները բաց, քարացած կանգնում են: Մայրերը կոտրատվում են
Երգ –Քելե, քելե նազ մի անի Հուռի ջան:
Հեծյալներ- Մեր ուզածնել հենց սա է, որ կա
Հեծյալները՝ ամեն մեկը մի Հուռիի կողքին կանգնում է:
Խումբը
երգային ծիծաղում է
Խումբ- Հա, հա, հա, հա, հա՜
Հի, հի, հի, հի, հի՜
Հո, հո, հո, հո, հո՜.
Հի, հի, հի- հա, հա, հա
Հո, հո, հո- հի, հի, հի
Մայրեր- /ուրախ գոռալով/ Հարսանիք է լինելու՜
Երգ — Այլիհո / պար
Խումբ-/ուրախ գոռալով/ Հարսանիք ենք անելու՜