Աղջիկը բարձրացրեց գորգի ծայրն ու հայտնվեց դրա տակ։ Նա տեսավ ձիուն և վագրին, և շատ զարմացավ երևակայական կենդանիներին։ Պարզվեց, որ նրանք գորգի տակ ունեին քաղաք և գնացին այդ քաղաք, որի անունը Երևակայական Լապլանդիա էր։ Վագրն ու ձին ցույց տվեցին նրանց տունը, որ հորինել էր ինքը։ Աղջիկը չհավատաց իր աչքերին և ասաց, որ երբ վերադառնա տուն, նա կպատմի իր ընտանիքին և ընկերներին տեսածի մասին։