Ես կենդանիներ շատ եմ սիրում։ Բայց մենք տանը կենդանի չունենք։ Կենդանիներ ունի իմ մորաքույր Աննան։ Մենք հաճախ գնոււմ ենք նրանց տուն և ես խաղում եմ նրա կենդանիների հետ։ Նա ունի կատու, որի անունը Ջորջ է։ Նա սպիտակ է ու շատ չարաճճի։

Իմ մորաքույրը ունի նաև շուն, որի անունը Կոկի է։ Նա շատ բարի է և շատ է սիրում ինձ հետ խաղալ։ Նաև շատ է սիրում, երրբ ես իրեն կերակրում եմ։

Ես շատ կուզեմ մի օր մեր տանն էլ կենդանի ունենանք։