- Կիսալուսաձև կտրատեք սոխը և կարտոֆիլը: Թեթևակի լվացեք կտրատված կարտոֆիլը ջրով,ապա չորացրեք սրբիչով:
- Ձիթայուղը լցրեք թավայի մեջ, տաքացրեք այն, ապա ավելացրեք կտրատված սոխը, տապակեք այդպես մի քիչ, որից հետո լցրեք կարտոֆիլը: Լավ խառնեք և տապակեք այդպես 10-15 րոպե՝ չմոռանալով պարբերաբար խառնել այդ ընթացքում:
- Երբ կարտոֆիլը արդեն պատրաստ լինի, համեմեք աղ և պղպեղով, մանրացված հազրեվարդով, ցանկության դեպքում նաև մուսկատի ընկույզով:
- Առանձին տարայի մեջ հարեք ձուն, ավելացրեք պատրաստի կարտոֆիլը և լավ խառնեք:
Ստացված զանգվածը վերադարձրեք թավայի մեջ և տապակեք այդպես միջին կրակի վրա 3-4րոպե փակ կափարիչով:
Այնուհետև բացեք կափարիչը, թավայի վրա դրեք համապատասխան տրամագծով ափսե և դրա օգնությամբ շրջեք ուտեստը, որպեսզի այն մյուս կողմից ևս տապակվի 2-3րոպեի չափով: - Պատրաստի տորտիլյայի վրա շաղ տվեք մանրացված հազրեվարդ և մատուցեք թթվասերի հետ: