Հովհաննես Թումանյանը պատմում է, որ բալլադի սյուժեն լսել է Լոռու մարզի Դսեղ գյուղում, իր քեռի Իսայուց: Ինչպես հաստատում է Անուշավան Աբովյանը, Թումանյանը բալլադը գրել է Ներսիսյան դպրոցը թողնելուց հետո, 1886 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ընկած ժամանակում: Ինքնագիրը մեզ չի հասել:թանգարանի Թումանյանի ֆոնդում պահվում է Բաքվում տպված բանաստեղծությունների հեղինակի սեփական օրինակը, որոնց մեջ Թումանյանն օժանդակ բայերի բարբառային ձևը փոխել է գրական ձևի: Թումանյանի ընտանեկան արխիվում պահվում են նաև Բաքվում տպված բանաստեղծություններից մեկ այլ, ինչպես նաև` «Լուսաբեր» դասագրքի երկրորդ տարվա հեղինակի սեփական օրինակները` որոշ ուղղումներով: Երեսուն տարի Թումանյանն աշխատել է այդ երկի վրա, կատարել բազում շտկումներ և փոփոխություններ: