День: 12 сентября 2020
Ուսումնական ամառ 2020 (հարցաշար)
- 2020 թվի ամռանից ո՞ր օրը միշտ կհիշես և ինչո՞ւ: Այն օրը, երբ ինձ նվիրեցին ձկներ
- Ամռան ընթացքում ի՞նչ ձեռքբերումներ ես ունեցել: Ամռան ընթացքում ես սկսեցի հաճախել մոդելների և ֆոտոմոդելների դպրոց։
- Ամռան ընթացքում ի՞նչ անհաջող օր ես ունեցել: Անհաջող օր չեմ ունեցել և շատ ուրախ եմ։
- Ամռան ընթացքում նվեր ստացե՞լ ես: Ես նվեր ստացա իմ ուզած հեռախոսը։
- Ի՞նչ նոր ու հետաքրքիր ֆիլմեր ես նայել ամռանը: «Королевские корги», «Жизнь Харли»
- Ամռան ընթացքում ճամփորդե՞լ ես: Ամռան ընթացքում մենք ճամփորդել ենք Դիլիջան, Հանքավան, և Ծաղկաձոր։
- Կարոտե՞լ էիր դպրոցիդ և ընկերներիդ: Այո, շատ եմ կարոտել։
- Ի՞նչ զվարճալի դեպք է պատահել քեզ հետ ամռանը: Մի օր ամառային դպրոցում մենք իրար վրա գունավոր ներկեր էինք լցնում։
- Ամռան ընթացքում նոր ընկերներ ունեցե՞լ ես: Այո, ամառային դպրոցում ես ծանոթացա Եվայի հետ։
- Ո՞րն է ամռան ընթացքում քո կարդացած ամենահետաքրքիր գիրքը: Փոքրիկ իշխանը։
- Ի՞նչ էիր ուզում անել այս ամռանը, բայց չստացվեց: Ուզում էի ծով մեկնել, բայց սահմանները փակ էին։
- Ի՞նչ գույնով կբնութագրեիր այս ամառը: Դեղին։
- Երեք բառով բնութագրիր քո ամառը: Հետաքրքիր, ուրախ, զվարճալի։