Մենք էլ ենք բնության մի մասնիկը

Մեզ հիացմունք են պատճառում երկնքի աստղերը, բարձր լեռները, հարթավայրերը, օվկիանոսները, գետերը և այլն: Զարմանալի է նաև բույսերի և կենդանիների աշխարհը: Բայց երկրագնդի վրա ամենայուրահատուկը մարդն է: Մարդը ևս կենդանի բնության մաս է կազմում: Ինչպես մյուս կեն­դանի օրգանիզմները, նա նույնպես շնչում է, սնվում, աճում, զարգանում, ունենում երեխաներ: Դրա համար էլ մարդուն անհրաժեշտ է օդ, ջուր. լույս, ջերմություն, սնունդ: Առանց բնության մարդը չի կարող գոյություն ունենալ, ապրել և աշխատել: Մարդն ապրում է գրեթե ամենուր՝ ծովափերում և լեռներում, երկրագնդի տաք և ցուրտ վայրերում,  անջուր անապատներում և փարթամ անտառների հարևանությամբ: Նա օգտվում է բնության բարիքներից, ինչպես մյուս կենդանիները: Բայց, ի տարբերություն նրանց, մարդը ստեղծում է այդ բարիքներից օգտվելու գործիքներ, մեքենաներ, սարքեր: Որովհետև մարդը բնության միակ բանական, այսինքն՝ մտածող էակն է: Նա ունի նաև խոսելու և աշխատելու ունակություն: Դրանց շնորհիվ մարդը ստեղծել է յուրօրի­նակ աշխարհ՝ ժամանակակից քաղաքներ և գյուղեր, գործարաններ և ֆաբրիկաներ, ճանապարհներ և կամուրջներ, ավտոմեքենաներ և տիեզերանավեր, հեռուստացույցներ և համակարգիչներ: Մարդիկ գրում են գրքեր, նկարահանում ֆիլմեր, ստեղծում քանդակներ, երաժշտություն, նկարներ: Նրանք ուսումնասիրում են բնությունը, նրա գաղտնիքները: Որպես սնունդ մարդն օգտագործում է բու­սական և կենդանական ծագում ունեցող սննդա­մթերք: Դրա համար նա մշակում է հողը՝ աճեց­նելով տարբեր բույսեր, պահում է ընտանի կեն­դանիներ, որսում ցամաքում և ջրում ապրող կենդանիներ: Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոխում այն: Օրինակ՝ մարդու մեղքով անհետացել և անհետանում են բազմաթիվ կենդանիներ և բույսեր, ջրերն ու հողը աղտոտվում են թունավոր նյութերով, օդում հայտնվում են կենդանի օրգանիզմների համար վտանգավոր նյութեր: Մարդը չի կարող չօգտվել բնությունից, սակայն նա միաժամանակ պետք է հոգ տանի նաև դրա պահպանման համար: Գոյություն ունեցող բույսերի և կենդանիների պահպանության համար ստեղծվում են պետության կողմից պահպանվող տարածքներ՝ արգելոցներ: Հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բույսերի և կենդանիների անունները մտցվում են հատուկ՝ Կարմիր գրքերի մեջ: Մարդը չպետք է մոռանա, որ ինքը բնության մի մասն է և ոչնչաց­նելով բնությունը՝ կործանման է դատապարտում ինքն իրեն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞վ է մարդը տարբերվում կենդանիներից: Մարդը միակ էակն է որ կարողանում է մեչքի վրա քնել։
  2. Ինչ չափով է մարդը կախված բնությունից: Բեր օրի­նակներ: Հեթե բնությունը չլիներ մարդը չեր լինի։
  3. Ինչպե՞ս է մարդը ներգործում բնության վրա: Բե’ր օրի­նակներ: ծաղիկներ է ցանում, խոտեր է ջրում։
  4. Ինչպե՞ս է մարդը պահպանում բնությունը: Բե’ր օրի­նակներ: ջրում է ծաղիկներ է, խոտերի վրա չի կանգնում։

Ուսումնական ամառ 2020 (հարցաշար)

  1. 2020 թվի ամռանից ո՞ր օրը միշտ կհիշես և ինչո՞ւ: Այն օրը, երբ ինձ նվիրեցին ձկներ
  2. Ամռան ընթացքում ի՞նչ ձեռքբերումներ ես ունեցել: Ամռան ընթացքում ես սկսեցի հաճախել մոդելների և ֆոտոմոդելների դպրոց։
  3. Ամռան ընթացքում ի՞նչ անհաջող օր ես ունեցել: Անհաջող օր չեմ ունեցել և շատ ուրախ եմ։
  4. Ամռան ընթացքում նվեր ստացե՞լ ես: Ես նվեր ստացա իմ ուզած հեռախոսը։
  5. Ի՞նչ նոր ու հետաքրքիր ֆիլմեր ես նայել ամռանը: «Королевские корги», «Жизнь Харли»
  6. Ամռան ընթացքում ճամփորդե՞լ ես: Ամռան ընթացքում մենք ճամփորդել ենք Դիլիջան, Հանքավան, և Ծաղկաձոր։
  7. Կարոտե՞լ էիր դպրոցիդ և ընկերներիդ: Այո, շատ եմ կարոտել։
  8. Ի՞նչ զվարճալի դեպք է պատահել քեզ հետ ամռանը: Մի օր ամառային դպրոցում մենք իրար վրա գունավոր ներկեր էինք լցնում։
  9. Ամռան ընթացքում նոր ընկերներ ունեցե՞լ ես: Այո, ամառային դպրոցում ես ծանոթացա Եվայի հետ։
  10. Ո՞րն է ամռան ընթացքում քո կարդացած ամենահետաքրքիր գիրքը: Փոքրիկ իշխանը։
  11. Ի՞նչ էիր ուզում անել այս ամռանը, բայց չստացվեց: Ուզում էի ծով մեկնել, բայց սահմանները փակ էին։
  12. Ի՞նչ գույնով կբնութագրեիր այս ամառը: Դեղին։
  13. Երեք բառով բնութագրիր քո ամառը: Հետաքրքիր, ուրախ, զվարճալի։