Իմ պապը տնկել է
Մեր գյուղի շիվերը,
Իմ պապը պայտել է
Մեր գյուղի ձիերը:
Իմ պապը մեր գյուղի
Պատերը շարել է
Եվ բոլոր կամերը
Մեն-մենակ քարել է:
Ջրել է իր այգին,
Ու մարգը բահել է,
Եվ արդար քրտինքով
Իր տունը պահել է:
Իմ պապը վարել է,
Իմ պապը ցանել է,
Իսկ հնձի ժամանակ
Ձեռքի մեջ մանգաղի
Դաստակը ցավել է:
Իմ պապը հողի հետ
Խորհել ու խոսել է,
Ամպի հետ արտասվել,
Ջրի հետ հոսել է…
Մի օր էլ, երբ հանկարծ
Ծալվել են ծնկները,
Զարմանքից քարացել,
Ամոթից շիկնել է:
Թողել է նա մաճը
Եվ շունչը պահել է,
Եվ հետո քրտինքը
Ճակատին պաղել է:
Եվ պապը ակոսում
Պառկել ու քնել է,
Խառնվել այն հողին,
Որ իրեն սնել է:
- Դուրս գրիր անծանոթ բառերն ու բացատրիր:Շիվ-որդի, դաստակ-Աթոռի բազկակալ, պաղել-սառցանա,
- Բացատրիր հետևյալ բառերը՝ շիվ, պայտ, մարգ, մանգաղ, դաստակ, խորհել, ակոս, շիկնել, պաղել: Շիվ-որդի, պայտ-փոքրիկ մետաղյա թիթեղիկ, մարգ-մարգագետին, սղոցի մանգաղ-մանգաղ, դաստակ-աթոռի բազկակալ, խորհել-մտածել, ակոս-տես ակոսատ, շիկնել-արյունով ներկվել՝ պատվել, պաղել-սառցանա։
- Բնութագրիր պապին: Պապիկը ծառ տնկողեր։