
Նավասարդ — Հին հայերը նոր տարին կոչում էին նավասարդ և դիմավորում էին օգոստոսին: Ըստ ժողովրդական հին ասացվածքի՝ նոր տարին ինչպես դիմավորես, այնպես էլ կանցկացնես ողջ տարին։
Հին հայերը Նավասարդին հավաքվել են Բագրևանդ գավառի Բագավանում (դիցավան). համաժողովրդական խրախճանքին մասնակցել է շուրջ 120 հզ. մարդ, նաև թագավորը: Այդ օրերին զանազան զոհաբերություններ են արել, կազմակերպել տոնախմբություններ ու ձիարշավներ, աղավնի են թռցրել և այլն: Ապաստան են տվել ու կերակրել նաև օտարական անցորդներին:Ամանորի տոնական սեղանին դրել են նաև ծիսական հաց, որը կոչվել է տարի-հաց, կրկենի, կլոճ և այլն, որևէ նշանով (օրինակ` մետաղադրամ), և բաժանել ընտանիքի անդամներին. ում բաժին է ընկել նշանով հացի կտորը, նրա համար ակնկալվել է բարեհաջող տարի:Ամանորին նաև տոպրակ են կախել երդիկներից՝ նվեր կամ որևէ քաղցրավենիք ստանալու համար:Ասում են նաև, որ Նոր տարվա գիշերը պետք է դիմավորես տանը, ընտանիքի հետ՝ լի ու առատ սեղանի շուրջ: Այդ դեպքում ողջ տարին առատ կլինի:
Տոնածառ — Ծննդյան տոներին տանը զարդարված եղևնի դնելու սովորույթը գալիս է Գերմանիայից: Այս մասին առաջին գրավոր հիշատակությունները վերաբերում են 17-րդ դարի սկզքին: Գերմանական ավանդությունը այս սովորույթը վերադրել է Մարտին Կութերին, որը ձմռան մի գիշեր անտառով քայլելիս տեսնում է եղևնիների ճյուղերի արանքից վառ փայլող աստղերը: Այդ տեսարանը հիացնում է Կութերին, և նա որոշում է Ծննդյան տոնին մոմերով զարդարված մի ծառ դնել իր տանը: Այսպես առաջացավ տոնածառը: