Հաշվետվություն. բնագիտություն-հայրենագիտություն

Հայրենագիտություն

Ինչպես են նշում Ամանորը Իսպանիայում
Իսպանիայում դեկտեմբերի 24-ին, հավաքվում են ընտանիքի բոլոր անդամները և երգում, պարում, ուրախանում։ Երեխաները  ստանում են փոքրիկ նվերներ։  կոչվում է <<Սագա թիո>>  նա մի փոքրիկ փայտիկ է, որի վրա նկարված է մարդկային դեմք։ Ունի երկու վոտք ծածկված է ծածկոցով։ Նրան պատրաստում են երեխաները և հավատում, որ <<Սագա թիոն>> նրանց այդ տարի շատ, շատ, շատ նվերներ կբերի։ Գիշերը ժամը երկուսին իսպանացիները հավաքվում են աքլորի ծեսին,որովհետև հենց ավանդույթի համաձայն աքլորն է առաջինը տեսել Քրիստոսի ծնունդը և այդ լուրը տարածել աշխարհով մեկ։ Սուրբ ծնունդը նշում են դեկտեմբերի 25-ին միմիայն ընտանիքի անդամների հետ։  Տունը ամպայման լուսավորում են նավթե լապտերներով։ Սեղանին դնում են բազմապիսի քաղցրավենինքեր և ծովամթերքներ։ Իսկ կարևոր ուտեստը սնկով հնդկահավն է։ Իսկ ընթրիքից հետո երգում, պարում, ուրախանում մինչև լույս։Իսպանացիները դեկտեմբերի 31-ի գիշերը հավաքվում են կենտրոնական հրապարակում և սպասում զանգերի ղողանջին։ Ասում են, եթե ուզում ես առողջ, հարուստ ու երջանիկ լինես, պետք է հասցնես ուտել 12-խաղողի հատիկ։վերջին օրը հունվարի 6-ն է այն կոչվում է <<Վոլխվով>>-ի օր։ Այդ օրը մանկական տոնախմբություն է։Հրապարակում այդ ժամանակ կարելի է տեսնել հեքիաթաին հերոսներին և ուղտի վրա նստած թագավորներին, որոնք կոնֆետ են բաժանում։

Բնագիտություն

Ջրի շրջապտույտը եվ դրա նշանակությունը բնության մեջ

Ջրի շրջապտույտը բնության մեջ: Ջրի ծավալր Երկրի վրա միշտ հաս­տատուն է և չի փոխվում: Սակայն այդ ջուրը գտնվում է անընդհատ շարժ­ման մեջ՝ անցնելով ջրոլորտի մի բաղադրիչից մյուսին, ինչպես նաև’ մի վիճակից մյուսին: Այսինքն՝ տեղի է ունենում ջրի շրջապտույտ:

Ջուրը, Համաշխարհային օվկիանոսից գոլորշանալով, անցնում է մթնոլորտ, այնտեղից տեղումների ձևով թափվում ցամաքի վրա, որտե­ղից էլ՝ գետերի ու աղբյուրների միջոցով նորից վերադառնում օվկիանոս:

Տարբերում են ջրի շրջապտույտի երկու տեսակ՝ տեղական կամ փոքր և համաշխարհային կամ մեծ:

Տեղական կամ փոքր շրջապտույտ: Երկրի մակերևույթից Արեգակի ճառագայթների ազդեցության տակ ջուրն արագ գոլորշանում է, և գոլորշիները բարձրանում են վեր: Որոշ բարձրության վրա դրանք, սառելով ու խտանա­լով, տեղումների ձևով թափվում են Երկրի մակերևույթին: Եթե այս գործրնթացր տեղի է ունենում սահմանափակ տարածքի վրա, ապա կոչ­վում է տեղական կամ փոքր շրջապտույտ:

Համաշխարհային կամ մեծ շրջապտույտ: Միշտ չէ, որ Երկրի մակեր­եույթից գոլորշացած ջուրր թափվում է նույն տեղում:

Օվկիանոսից գոլորշացած ջրի մի մասր տեղումների ձեով թափվում է նույն տեղում, իսկ մյուս մասը քամիների ու օդային զանգվածների միջոցով տեղափոխվում է ցամաքի վրա և տեղումների ձևով թափվում այնտեղ: Թափված տեղումների մի մասր սնում է գետերր, կուտակվում լճերի ու ճա­հիճների մեջ, որոշ քանակություն ներծծվում է երկրակեղևի մեջ՝ առաջաց­նում ստորերկրյա ջրեր, և վերջապես՝ ցամաքից կարող է նորից գոլորշանալ: Ի վերջո՝ թափված տեղումները, գետերի ու ստորերկրյա ջրերի մի­ջոցով հոսելով, նորից վերադառնում են օվկիանոս: Ջրի այդպիսի շրջապտույտր կոչվում է համաշխարհային կամ մեծ շրջապտույտ: