Հովհաննես Շիրազ Թագադրում առաջադրանքներ

Հոգիս արթնացավ հարավի բույրից,
Ինձ է դուրս կանչում զեփյուռը նրա,
Ձյունն էլ արևի ջահել համբույրից
Ուրախ լալիս է դաշտերի վրա:
Ելնեմ, ծաղկումն է ձնծաղիկների`
Ձյունից ինձ նայող աչերն համբուրեմ,
Գնամ ետևից ծիծեռնակների`
Նրանց հետ ետ գամ` գարունը բերեմ, —
Բարձրանամ կապույտ գահը լեռների`
Արևն իբրև թագ իմ գլխին առնեմ, —
Հագնեմ ծիրանին արշալույսների, —
Գարնան թագավոր ինձ թագադրեմ,
Եվ հրովարտակ արձակեմ մի խիստ,
Որ աղբյուրները հավերժ կարկաչեն,
Որ ծաղկեն լեռներն իմ արևանիստ,
Որ ծով դաշտերը հավերժ կանաչեն,
Որ գարունները գան ու չգնան,
Որ հավերժանան զմրուխտ դրախտով,
Որ բեկվի իմ դեմ խորհուրդը մահվան,
Որ մարդը ցնծա հավերժի բախտով:
Եւ ես երջանիկ կլինեմ այնժամ,
Եւ գուցե այնժամ ես մահը սիրեմ,
Երբ անմահ լինեմ, երբ հավերժանամ,
Երբ գարունները ողջ թագավորեմ:

  1. Բացատրիր հրովարտակ բառը։ Կազմիր նախադասություններ այդ բառով։ Հրովարտակ-թագավորի գրավոր դիմումը ժողովրդին կարևոր նշանակություն ունեցող իրադարձության։ Հրովարտակ-հրովարտակ փոխարինում է թագավորին, հրովարտակ լավ լուր է պատմում թագավորին։
  2. Բանաստեղծությունից դուրս գրիր գործողություն ցույց տվող բոլոր բառերը։ Արթնանալ, կանչել,լալիս,ծախկել,համբուրել,գնալ,բերել,բարձրանալ,առնել, հագնել,կարկաչել,չգան,ցնծալ,սիրել։
  3. Բանաստեղծությունից դուրս գրիր բանաստեղծի հրովարտակը։

Որ աղբյուրները հավերժ կարկաչեն,
Որ ծաղկեն լեռներն իմ արևանիստ,
Որ ծով դաշտերը հավերժ կանաչեն,
Որ գարունները գան ու չգնան,
Որ հավերժանան զմրուխտ դրախտով,
Որ բեկվի իմ դեմ խորհուրդը մահվան,
Որ մարդը ցնծա հավերժի բախտով:

4 Բացատրիր բանաստեղծության վերնագիրը։ թագավորական իշխանությունը մեկին հանձնել:

5 Ինքդ վերնագրիր բանաստեղծությունը։ Գարնան թագավոր