Հայերենի երկհնչյունները առաջադրանքներ

Յ կիսաձայնը միանում է որևէ ձայնավորի և երկհնչյուն կազմում: Հայերենի երկհնչյուններն են՝

  • այ- հայ, մայր, վայր
  • յա- պատյան, կյանք, բրդյա
  • ույ- հույս, բույր, բույն
  • յու-հյութ,  մյուս
  • ոյ- խոյ, գոյ
  • յո-յոթանասուն, յոդ
  • եյ- թեյ, մեյլ
  • յի- լեռնային, կարդայի:

Երկհնչյուն է նաև ե-ն, որը բառասկզբում և ձայնավորից հետո՝ բառամիջում, արտասանվում է յէ, օրինակ՝ ելակ, ամենաերկար:

Եթե յ-ն երկու ձայնավորների միջև է գտնվում, այն երկհնչյուն է կազմում իրենից հետո եկող ձայնավորի հետ: Օրինակ՝ խաղայի բառում երկհնչյուն է ոչ թե այ-ը, այլ յի-ն:

Առաջադրանքներ՝

  1. Տրված բառերը խմբավորիր ըստ նույն երկհնչյունի:

Մետաքսյա-յա, ալյու-յու, եղբայր-այ, յոթանասունմեկ-յո, արդյոք-յո, ձյութ-յու, հյուրասիրություն-յու, տեսաերիզ, խարույկ-ույ, քրիստոնյա-յա, քաղաքամայր-այ, լյարդ, կյանք-յա, խոխոջյուն-յու, գործունյա-յա, հայելազարդ, շագանակագույն-ույ:

2. Կազմիր բառեր:

ակն+բույժ,  անասուն+բույծ, մարդ+խույս, բազում+ճյուղ, բյուր+ակն, սյուն+շար:

ակնաբույժ, անասնաբույծ,մարդախույս, բազմաճյուղ, բյուրակն,սյունաշար։

3. Գտիր տրված բառերի հոմանիշները:

կոտոշ (պոզ), միանգամից, հոտ, երկնագույն:

Կոտոշ-տես Եղջյուր, միանգամից-անմիջապես,իսկույն, հոտ-բույր, երկնագույն- կապույտ։

4. Ընտրիր և լրացրու համապատասխան բառը՝ բյուր, սույն, սյուն, բույր:

սույն թվի ապրիլ ամսին մասնակցեցինք օլիմպիադայի:

Տաճարի մեկ սյուն դեռևս կանգուն էր:

Ծաղիկների բույրը լցրել էր սենյակը:

Արագածը բյուր աղբյուրների լեռ է:

5. Արտագրիր և լրացրու երկհնչյունները՝ այ, յա,  յու, յե:

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի աշակերտը՝ Կորյունը, գրել է իր ուսուցչի կյանքի պատմությունը: Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոնի Հացեկաց գայում: Նրա  հյերը Վարդանն էր, իսկ մոր մասին տեղեկութ-ններ չկան:

Մեսրոպը կրթություն ստացել է հունական դպրոցում: Հետո շրջել է Հայաստանով մեկ, ժողովրդի համար կարդացել է Աստվածաշունչ մատյանը և թարգմանել հայերեն: Նա հասկացել է, որ հայը պիտի իր գիրն ունենա, կարդա և գրի մայրենի լեզվով: