Եզոպոսի առակներից առաջադրնքեր

Եզոպոսը համաշխարհային առակագրության խոշոր դեմքերից է: Նրա առակներով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության՝ որպես առանձին ժանրի զարգացումը: Եզոպոսի մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են: Ամենահին հիշատակությունը V  դարի հույն պատմիչ Հերոդոտոսինն է, որից ենթադրվում է, որ նա ապրել է մ. թ. ա. VI  դարում, Սամոս քաղաքում, եղել է ստրուկ և սպանվել է Դելփիքում: Ենթադրություններ կան, որ նա հույն էր` Թրակիայից կամ Փռյուգիայից: Եզոպոսի մասին շատ զրույցներ և ավանդություններ են պահպանվել: Դրանցից թերևս ամենահիշարժանը հետևյալն է.

Մի օր, Քսանթոսը ցանկանալով ճաշկերույթ տալ ի պատիվ աշակերտների՝ Եզոպոսին կարգադրեց, որ գնա աշխար-ի ամենից լավ բանը գնի շուկայից և համեղ ճաշ պատրաստի:

-Շատ լավ, տե՛ր,-ասաց Եզոպոսը և գնաց:

Ճաշի ժամին յուրաքանչյուր աշակերտի առաջ մի աման լեզու էր դրած:

Ի՞նչ է սա,-հարցրեց Քսանթոսը զարմացած:

-Լեզու, տեր իմ:

Մի՞թե սա է աշխարհի ամենալավ բանը, հիմար,-գոռաց Քսանթոսը:

-Ասացեք, տեր իմ,-պատասխանեց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի լավ , քան լեզուն. լեզուն է հասարակական կյանքի շաղկապը, ճշմարտության և իմաստության գործիքը, գիտությունների բանալին: Առանց լեզվի ինչպե՞ս կզարգանար ուսումն ու գիտությունը, առանց լեզվի ինչպե՞ս մար-իկ միմյանց պիտի հայտնեին իրենց ուրախությունը կամ վիշտը, իրենց հուզող մտքերը:

Բոլոր աշակերտները, նրանց հետ նաև Քսանթոսը, հավանություն տվեցին Եզոպոսի բացատրությանը:

Մի ուրիշ անգամ Քսանթոսն ասաց Եզոպոսին.

-Եզոպո՛ս, գնա շուկա և այս անգամ աշխարհի ամենավատ բանը բեր մեզ համար:

Եզոպոսը գնաց շուկա և դարձյալ լեզու բերեց: Քսանթոսը բարկությունից իրեն կորցրել էր:

-Հանդարտվե՛ք ,տեր իմ, -ասաց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի վատ, քան լեզուն. դրանով են կործանվում ամբողջ պետություններ, դրանով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքներն ու բամբասանքները, դրանով են մարդիկ վիրավորական խոսքեր ասում միմյանց և դրանով են , վերջապես, թա-ավորները արձակում իրենց անար-ար հրամանները: Լեզուն, տեր իմ, աշխարհի ամենալավ և ամենավատ բանն է, նայած , թե ում բերանի մեջ է գտնվում այն, նայած, թե ով է լեզվի տերը:

-Դու հաղթեցիր, Եզոպոս,-ասաց Քսանթոսն իր զայրույթը զսպելով:

Եզոպոսի առակները սրամիտ են, լի իմաստությամբ, մարդկային արժանապատվությամբ և ունեն փիլիսոփայախրատական նշանակություն:
Մեզ հասած եզոպոսյան առակների հիմնական ժողովածուն (500-ից ավելի առակներ) կազմվել է I–II դարերում: Հին Հունաստանում ծագել է «եզոպոսյան լեզու» արտահայտությունը, երբ թե՜ բանավոր, թե՜ գրավոր խոսքում մտքերը Եզոպոսի նման արտահայտում են քողարկված, փոխաբերական արտահայտություններով: Հայ գրականության մեջ եզոպոսյան լեզուն վարպետորեն օգտագործել է առակագիր Վարդան Այգեկցին:

V դարում հայերն արդեն ծանոթ էին եզոպոսյան առակներին: Դրանք հայերեն առաջին անգամ լույս են տեսել 1818 թ-ին, Վենետիկում:

1

Մարդիկ,

Թագավորները,

Անարդար,

Թվին,

2

Եզոպոսը համաշխարհային առակագրության խոշոր դեմքերից է: Նրա առակներով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության՝ որպես առանձին ժանրի զարգացումը: Եզոպոսի մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են: Ամենահին հիշատակությունը V  դարի հույն պատմիչ Հերոդոտոսինն է, որից ենթադրվում է, որ նա ապրել է մ. թ. ա. VI  դարում, Սամոս քաղաքում, եղել է ստրուկ և սպանվել է Դելփիքում: Ենթադրություններ կան, որ նա հույն էր` Թրակիայից կամ Փռյուգիայից: Եզոպոսի մասին շատ զրույցներ և ավանդություններ են պահպանվել: Դրանցից թերևս ամենահիշարժանը հետևյալն է.

3

ա. Լեզվի միջոցով են մարդիկ հայտնում իրենց ուրախությունը, վիշտը կամ հուզող մտքերը:

4

բ. Ուզում էր տեսնել՝ ինչ կբերի Եզոպոսը:

5

 Քսանթոսը երկրորդ  անգամ խնդրեց բելել ամենա վատ բանը

6

Լեզուն մեզ օգնումա իրար հասկանալ, կրթել, և նաև օգնում է բացատրել ուրախությունը։

7

1.Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա:
2. Մինչև սուրը սրվեց, լեզուն գլուխը թռցրեց:
3. Ինչքան լեզու գիտես, էնքան մարդ ես:
4. Քաղցր լեզուն օձը բնից կհանի:
5. Աշխարը շինողն ու խանդողը լեզուն է
6. Թուրը մի մարդ սպանեց, լեզուն՝ մի բանակ (զորք):
7. Տավարի կապից կբռնեն, մարդու՝ լեզվից:
8. Տավարին կապով կկաբեն, մարդուն՝ լեզվով:
9. Ոտքով ընկնողը կելնի, լեզվով ընկնողը չի ելնի:
10. Գեշ լեզուն ածելուց սուր է:
11. Լեզվով ծակածը նշտարն էլ չի ծակի:
12. Լեզուն արդար, սիրտը՝ չար:
13. Անուշ լեզուն մեղրից քաղցր է:
14. Լեզվիդ չափ ու չվան դի՛ր:

15. Լեզուդ տակը ոսկոր չունի, որ սուտ խոսելիս ծակի:
16. Լեզվի տակ փուշ չկա (ոսկոր չկա):
17. Խոսքը քանի բերանումդ է, քոնն է, բերանիցդ ելավ՝ քոնը չէ:

8

Ա․ Լեզվով մարդիկ վիրավորական խոսքեր են ասում միմյանց:

9

Նայիր տեկստին։

10

Թագավորներ,առակներ,տեղեկություններ,ենթադրություններ,ավանդություններ,մտքեր, աշակերտներ,պետություններ,հրամաներ,բաբասանքները,հայեր։

11

Եզոպոսին կարգադրեց ,որ գնա շուկա և գնի աշխարհի ամենից լավ բանը:

12

Կածան։

13

գ. Վիշտ-բարդ

14

Եզոպոսի ծննդյան և մահվան   թվականները հայտնի չեն, ենթադրվում է, որ նա ապրել է մ.թ.ա. 6-րդ դարում: (մահ, դար)

15

Գայլերը ուզում էին հարձակվել ոչխարների խմբի վրա, բայց շները նրանց պաշպանում են։Գայլերը համոզեցին ոչխարներին որ նրանք շներին հանձնեն։Երբ գայլերը զգացին որ ոչխարները մենակ են նրանք հարձակվեցին։