Առաջադրանքներ 17.05.2021-21.05.2021

Երկնիշ թվերից քանիսի՞ տասնավորն է 6:

1) 8

2) 9

3) 10

4) 11

2.Գտիր ամենամեծ քառանիշ և ամենամեծ եռանիշ թվերի տարբերությունը.

1) 9900

2) 1000

3) 9000

4) 1900

3.Որքանո՞վ կփոքրանա 57314 թիվը, եթե նրա գրության հազարավորը փոխարինենք 0-ով:

1) 3-ով

2) 70-ով

3) 300-ով

4) 7000-ով

4.Որքանո՞վ կմեծանա թիվը, եթե նրա գրությանն աջից կցագրենք 0 թվանշանը:

1) կմնա նույնը

2) կմեծանա 10-ով

3) կմեծանա 10 անգամ

4) կփոքրանա 10 անգամ

5.Ո՞ր դատողությունն է սխալ.

1) Թիվը 1-ով բազմապատկելիս ստանում ենք այդ թվի հաջորդ թիվը:

2) Թիվը 1-ի բաժանելիս ստանում ենք նույն թիվը:

3) 0-ն զրոյից տարբեր թվի բաժանելիս ստանում ենք 0:

4) Թիվը 0-ով բազմապատկելիս ստանում ենք 0:

6.Ընտրիր աճման կարգով դասավորված շարքը:

1) 6 մ, 21 դմ, 87 սմ, 35 մմ

2) 87 սմ, 6 մ, 21 դմ, 35 մմ

3) 35 մմ, 87 սմ, 21 դմ, 6 մ

4) 21 դմ, 35 մմ, 6 մ, 87 սմ

7.Ընտրիր այն պատասխանը, որն արտահայտում է 5/6 օրը ժամերով:

1) 4 ժ

2) 8 ժ

3) 16

4) 20 ժ

8.Երեք թվերից առաջինը երկրորդից փոքր է 10 անգամ: Երրորդը առաջինից մեծ է 100 անգամ: Ո՞րն է երրորդ թիվը, եթե երկրորդ թիվը 300-ն է:

1) 3

2) 30

3) 300

4) 3000

9. Խանութն առաջին օրը ստացավ 534 կգ ալյուր,ինչը 3 անգամ քիչ էր, քան երկրորդ օրն ստացած ալյուրը: Քանի՞ կիլոգրամ ալյուր ստացավ խանութը երկրորդ օրը:

1) 178

2) 712

3) 1068

4) 1602

10.1-ից 40 թվերի գրության մեջ քանի՞ անգամ է 3 թիվը օգտագործվում:

1) 13

2) 14

3) 15

4) 16

11.Կատարիր բաժանում մնացորդով՝ 587:17(պատասխանում գրիր մնացորդը):

Պատ. 4թիվ 7մնացորդ

12.674 և 297 թվերի տարբերությունը փոքր է այդ թվերի գումարից: Գրիր անհավասարության տեսքով:

Պատ.377

13.Հաշվիր 115 x (126 : 3) – (4525 : 5+1697) արտահայտության արժեքը:

Պատ.408 135

14.Տրված թվերից հետո գրիր ևս մեկ թիվ ըստ օրինաչափության:

2, 2, 4, 12, 48, 240, …

Պատ.1440

15.Դիր փակագծերն այնպես, որ վերականգնվի հավասարությունը.

700-(700-600) x 5=200

16.Դպրոցականները երկու օրում հողամասից հավաքեցին 1486 կգ միրգ: Երկրորդ օրը հավաքեցին 42 կգ-ով պակաս միրգ, քան հավաքել էին առաջին օրը: Որքա՞ն միրգ հավաքեցին դպրոցականները երկրորդ օրը:

Լուծումը պարտադիր է

1486-42=1444կգ

1444:2=722կգ

722+42=764կգ

Պատ.764 կգ

17.Ուղղանկյան կողմերից մեկը մյուսից 3 անգամ փոքր է: Գտիր ուղղանկյան պարագիծը, եթե մեծ կողմի երկարությունը 21 սմ է:

1)7+7=14

2) 21+21=42

3) 14+42=56

Մարկ Տվեն. Թոմ Սոյերի արկածները.

Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբախտ զգաց: Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շա□աթվա տանջանքները դպրոցում: Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում: Թոմը պա□կած մտածում էր: Հանկարծ նա ցանկացավ հիվանդ լինել. Այդպիսով կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ: Այստեղ ինչ-որ անորոշ հնարավորություն կար: Նա ինքն իրեն ստուգեց: Ոչ մի տեղը չէր ցավում: Նորից ստուգեց: Այս անգամ թվաց, թե փորացավի նշաններ կան, և նա դրանց հետ որոշակի հույս կապեց: Բայց շուտով այդ նշանները թուլացան և հետզհետե ամբողջովին անհետացան: Թոմը նորից սկսեց մտածել: Հանկարծ մի նոր բան հայտնաբերեց: Վերևի ատամներից մեկը շարժվում էր: Դա արդեն մեծ բախտ էր: Որպես սկիզբ նա ուզում էր տնքալ, երբ մտածեց, որ եթե սկսի այդ պատճառաբանությամբ, մորաքույրն այդ ատամը կքաշի, և դա ցավ կպատճառի: Նա որոշեց ատամը պահել որպես պահեստային  ցավ և ուրիշ պատրվակ գտնել: Որոշ ժամանակ ոչ մի բան չգտավ, հետո հիշեց բժշկի պատմած մի հիվանդության մասին, որ մեկին մի քանի շաբաթով անկողին էր գցել՝ միաժամանակ սպառնալով մատի կորստով: Նա վերմակի տակից հանեց ոտքը սկսեց ուսումնասիրել վիրավոր մատը:  Բայց այդ հիվանդության նշանները չգիտեր: Այնուամենայնիվ արժեր փոր□ել, և նա սկսեց եռանդով տնքալ: Իսկ Սիդը շարունակում էր անտեղյակ մնալ ու քնել: Թոմն ավելի խորը տնքաց, և նրան թվաց, որ մատն իրոք ցավում է: Ոչ մի արձագանք Սիդի կողմից: Մինչ այդ Թոմի շունչը կտրվեց: Նա մի փոքր հանգստացավ, ուժ հավաքեց ու տնքոցների հիանալի մի շարք արձակեց: Սիդը շարունակում էր խռմփալ: Թոմի համ□երությունն սպառվեց: Նա կանչեց՝ Սի՜դ, Սի՜դ, և եղբորը շարժեց: Դա ազդեց, և Թոմն սկսեց դարձյալ տնքալ: Սիդը հառաչեց  ձգվեց հենվեց արմունկին և Թոմին նայեց: Թոմը շարունակում էր տնքալ: Սիդը ձայնեց նրան.

— Թո՜մ, լսի՜ր, Թո´մ:

Պատասխան չկար:

— Լսի՜ր, Թո´մ, ի՞նչ է պատահել, Թո´մ:

Նա շարժեց եղբորը՝ մտահոգ նայելով դեմքին:

— Թո՜ղ, Սի´դ, հանգիստ թող ինձ:

— Ի՞նչ է պատահել, Թո´մ, գնա՞մ, մորաքրոջը կանչեմ:

— Ո՜չ, հարկավոր չէ. գուցե կամաց-կամաց անցնի, ոչ մեկին մի՛ կանչիր:

— Բայց ես պարտավոր եմ: Այդպես մի տնքա, Թո´մ, սարսափելի է: Ինչքա՞ն ժամանակ է, որ դու այդ վիճակում ես:

— Ժամե՜ր, ա՜խ, ինձ ձեռք մի´ տուր, Սի´դ:
Բայց Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:  Այժմ Թոմն իսկապես տառապում էր. այնպես լավ էր նրա երևակայությունն աշխատում, և այնքան բնական էին նրա տնքոցները:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:  շաբաթվա, փորձել, համբերությունն, պառկած։

2.Գրի´ր տրված բառերի հականիշները.
ա) դժբախտ —բախտավոր
բ) ատելի  —երկրպագելի
գ) հիվանդ  —առողջ
դ)անհետանալ  —հայտ գալ

3.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող հետզհետե  բառը:

ա) աստիճանաբար
բ)   կարգին
գ) ավելի ուշ
դ)շատ ուշ

4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված տեսակը.

ա) դժբախտ-պարզ
բ) փորացավ-բարդ
գ) մորաքույր-բարդ
դ) հիվանդություն-ածանցավոր

 5.Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և բացականչական  նախադասություն:

պատմողական-Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբախտ զգաց, բացականչական-Թո՜մ, լսի՜ր, Թո´մ:

6.Հոմանիշ զույգերից  ո՞րն է սխալ.
ա) մտածել-մտորել
բ) փնտրել — որոնել
գ) լսել — ականջ դնել
դ) բնական – արհեստական

7.Վերնագրի´ր տեքստը:

Չեմ ուզում գնալ դպրոց․

8.Տեքստում մուգ գրված նախադասության մեջ բաց են  թողած կետադրական նշաններ:     Լրացրո՛ւ  դրանք:

Սիդը հառաչեց ձգվեց, հենվեց արմունկին և Թոմին նայեց։

9.Գրի´ր  մեկ բառով.

ա) մոր քույրը   — մորաքույր
բ) միտք անել  —մտածել
գ) ման գալ    —որոնել
դ) որոշում կայացնել  —որոշել

 10.Թոմն ինչո՞ւ չէր սիրում կիրակի օրերը: Տեքստում ընդգծի՛ր այդ հատվածը:

Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շա□աթվա տանջանքները դպրոցում: Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ.

11. Ինչո՞ւ էր Թոմն ուզում հիվանդ լինել:

Որ չգար դպրոց

12. Թոմը որոշեց սկզբից չասել ատամի մասին, որովհետև ̀
ա) հարմար չէր գտնում նման պատճառաբանությունը
բ) պահում էր որպես պահեստային ցավ
գ) չէր մտածել այդ մասին
դ) մի անգամ արդեն նման պատճառաբանություն արել էր

13.  Ովքեր սիրեցին Թոմ Սոյերին և Հեքլբերի ֆինին, ուղարկում եմ գրքի և ֆիլմի հղումները, կարող եք ազատ ժամանակ կարդալ և դիտել: