Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում մաթեմատիկա

Ինչ կայքեր ենք անցել

LearningAps.org

Քան ակադեմիա

Liveworksheets.com

Բաժին մաթեմատիկա

Մաթեմատիկա 4րդ դասարան

Նախագծեր

Լուծկիներով խնդիրներ

Մակերեսների և պարագծերի հաշվում

Ճարտարապետություն

Խաղ, տրմաբանություն և մրցույթ

Ինչ թեմաներ ենք անցել

 Գումարման զուգորդական հատկությունը

 Բազմապատկման տեղափոխական հատկությունը

Փակագծեր պարունակող արտահայտություններ

Խնդիրներ հեռավորությունը հաշվելու վերաբերյալ

Բազմանիշ թվի բաժանումը եռանիշ թվի

Մնացորդով բաժանում

Մնացորդով բաժանումԿլորացում միչև մոտակա տասնյակը

Մնացորդով բաժանում 10-ի, 100-ի, 1000-ի

բաժանարար կոչվում է այն թիվը, որի վրա a—ն բաժանվում է անմնացորդ:

Բազմապատիկ և բաժանարար

10-ի, 100-ի, 1000-ի բաժանելիության հայտանիշները

Բաժանելիությունը 5-ի

 Զույգ և կենտ թվերի սահմանումը, հատկությունները

2-ի բաժանելիության հայտանիշը

Ճանապարհ, ժամանակ, արագությունՃանապարհ, ժամանակ, արագություն

Մաս և ամբողջ

թվի մաս գտնել

Թվի գտնելը տրված մասով

Մասերի համեմատումը

Կոտորակի գծից ներքև գրված թիվն անվանում են հայտարար:

Կոտորակի մեջ գիծն անվանում են կոտորակի գիծ:

Կոտորակի գծից վերև գրված թիվն անվանում են համարիչ:

Կոտորակ

 Հավասար հայտարար ունեցողկոտորակների համեմատումը

Կանոնավոր և անկանոն կոտորակնե

Քանի ֆլեշմոբի եմ մասնակցել

2․

Գիտեք որ․․․․

Թվականները կարող են ցույց տալ ոչ միայն որոշակի թիվ, այլև մոտավոր։ Դա հնարավոր է անել երկու ձևով, ա) Տասնավոր ցույց տվող թվականին-ական ածանցի ավելացումով,երբ դառնում է  թվական բառին լրացում․ 60-ական թվականներ=60-69 թվերը, բ) երկու թվականների հարադրությամբ՛ հինգ վեց=թիվ, որը ո՛չ հինգ է, ո՛չ վեց, դրանց մոտ մի թիվ, իսկ 30-40 հարադրությունը կարող է նշանակել 30,31,32,33,34,35,36,37,38,39,40:

Թեստային աշխատանք

ԹԵՍՏ

1-ին մաս

Կարդա տեքստը և պատասխանիր տրված հարցերին:

Դավիթի կյանքը գրեթե հրաշալի էր. նա իրենց բակում շատ ընկերներ ուներ, որոնց հետ ամեն օր` դասերից հետո, գնում էր գնդակ խաղալու: Միայն թե Դավիթը մի մեծ խնդիր ուներ. դա նրա փոքր քույրն էր` Լիլին: Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավիթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ է լինում: Հենց տղաները դուրս էին գալիս բակ, Լիլին իր փոքրիկ ոտիկներով (վազել) նրանց մոտ և ուրախ-ուրախ ցատկոտելով` հայտնում.

— Ես եկա¯…

Բոլորը հոգոց էին հանում: Իրականում աղջիկը առանձնապես նեղություն չէր տալիս նրանց. շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին: Ճիշտն ասած, շատ բան չէր էլ կարող անել: Այնքան փոքրիկ էր, որ ո՛չ կարող էր գնդակ խաղալ, ո՛չ ծառերը մագլցել, միայն իր սև աչիկներով լուրջ նայում էր տղաներին, և ուր նրանք գնում էին, ինքն էլ նրանց հետևից գնում էր:

Դավիթը փորձում էր մորը համոզել, որ Լիլիին չթողնի իրենց հետևից գալ:

— Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա,- ինչո՞ւ Արմենի քույրը չի գալիս, Հակոբի քույրը չի գալիս:

Մայրը ծիծաղում էր.

— Արմենի քույրը ընդամենը վեց ամսական է, Հակոբը ընդհանրապես քույր չունի… Քո բախտն այդ հարցում չի բերել:

Մի օր Դավիթը ուզում էր տղաների հետ գնդակ խաղալ: Սկզբում նրանք մի ծանր գնդակ ունեին: Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց: Ի¯նչ պատմության մեջ ընկան:

Գնդակն էլ այլևս հետ (չստանալ): Հիմա արդեն թեթև գնդակով էին խաղում: Այդ օրը տղաները դեռ նոր էին դուրս եկել, երբ Լիլին սովորականի պես վազեց նրանց մոտ ու ասաց.

— Ես եկա¯…

Տղաները, ինչպես միշտ, ձևացրին, թե նրան չեն նկատում: Նրանք սկսեցին խաղալ: Տղաներից մեկը այնպես ուժգին հարվածեց գնդակին, որ այն այս անգամ էլ (ընկնել) Սարգիս քեռու բակը:

Նրանք վազելով մոտեցան ցանկապատին և տեսան գնդակը խոտերի մեջ` այնքան հեռու, որ ձեռք չէր հասնի: Հակոբը փորձեց անցնել ցանկապատի ճաղերի արանքով, բայց չկարողացավ:

— Ես չեմ կարող անցնել,- հուսահատ ասաց նա,- ցանկապատը շատ խիտ է: Եվ մեզանից ոչ մեկը չի կարող:

Իրավիճակն անելանելի էր: Բոլորից շատ Դավիթն էր տխրել:

— Այս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:

— Մի նայեք Լիլիին, տեսեք, թե նա ինչ փոքրիկ է,- ասաց Արմենը, — Լիլի, այստեղ արի:

Լիլին վազելով եկավ` ասելով.

— Ես եկա¯…

Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին: Դավիթը հպարտությամբ նայում էր նրան, հետո ասաց.

— Ես քեզ գնդակ խաղալ (սովորեցնել):

1.Նշի՛ր երկու բան, որոնցով նկարագրվում է Լիլին: 1 միավոր

Ընկերասեր, հետաքրքրասեր։

2.Ո՞րն էր Դավիթի հիմնական խնդիրը: 0,5 միավոր

ա) Հարևանը գնդակը հետ չէր տալիս:

բ) Քույրն ամեն տեղ ուզում էր նրա հետ գնալ:

գ) Ընկերը կորցրել էր Դավիթի միակ գնդակը:

դ) Մայրը բարկանում էր, երբ ինքը քրոջ հետ կոպիտ էր վարվում:

3.Ուշադի՛ր կարդա տեքստի երկխոսությունները և պատասխանի՛ր տրված հարցերին:

Ի՞նչ է պատասխանում մայրը տղայի հարցին: 0,5 միավոր

1) Նրա ընկերներից ոչ մեկը քույր չունի:

2) Ընկերների մայրերը աղջիկներին թույլ չեն տալիս բակ դուրս գալ:

3) Նրանցից մեկը քույր չունի, իսկ մյուսինը դեռ շատ փոքրիկ է:

4) Լիլին իրենց բոլորովին չի խանգարում, չի նվնվում և խաղերին չի խառնվում:

  1. Ըստ Դավիթի` ինչո՞վ էր մեղավոր Լիլին, որ գնդակը հարևանի բակն ընկավ: 1 միավոր Խանգարում էր մեզ և պատահաբար ընգավ հարեվանի բակ

5.Ինչո՞ւ տղաները չէին կարող հարևանին խնդրել, որ գնդակը վերադարձնի: 1 միավոր

Որոհետև մեկ անգամ արդեն եղել էր այտպես

  1. Ինչո՞վ օգնեց փոքրիկ աղջիկը տղաներին: 1 միավոր գնդակը բակից վերցրեց
  2.  Ինչի՞ց ենք մենք իմանում, որ եղբոր վերաբերմունքը նրա հանդեպ փոխվեց: 1 միավոր Որոհետև նա հասկացավ իր սխալը
  3. Տեքստից դո՛ւրս գրիր 1 հարցական նախադասություն: 0,5 միավոր

Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի։