Առաջադրանքներ 17.05.2021-21.05.2021

Երկնիշ թվերից քանիսի՞ տասնավորն է 6:

1) 8

2) 9

3) 10

4) 11

2.Գտիր ամենամեծ քառանիշ և ամենամեծ եռանիշ թվերի տարբերությունը.

1) 9900

2) 1000

3) 9000

4) 1900

3.Որքանո՞վ կփոքրանա 57314 թիվը, եթե նրա գրության հազարավորը փոխարինենք 0-ով:

1) 3-ով

2) 70-ով

3) 300-ով

4) 7000-ով

4.Որքանո՞վ կմեծանա թիվը, եթե նրա գրությանն աջից կցագրենք 0 թվանշանը:

1) կմնա նույնը

2) կմեծանա 10-ով

3) կմեծանա 10 անգամ

4) կփոքրանա 10 անգամ

5.Ո՞ր դատողությունն է սխալ.

1) Թիվը 1-ով բազմապատկելիս ստանում ենք այդ թվի հաջորդ թիվը:

2) Թիվը 1-ի բաժանելիս ստանում ենք նույն թիվը:

3) 0-ն զրոյից տարբեր թվի բաժանելիս ստանում ենք 0:

4) Թիվը 0-ով բազմապատկելիս ստանում ենք 0:

6.Ընտրիր աճման կարգով դասավորված շարքը:

1) 6 մ, 21 դմ, 87 սմ, 35 մմ

2) 87 սմ, 6 մ, 21 դմ, 35 մմ

3) 35 մմ, 87 սմ, 21 դմ, 6 մ

4) 21 դմ, 35 մմ, 6 մ, 87 սմ

7.Ընտրիր այն պատասխանը, որն արտահայտում է 5/6 օրը ժամերով:

1) 4 ժ

2) 8 ժ

3) 16

4) 20 ժ

8.Երեք թվերից առաջինը երկրորդից փոքր է 10 անգամ: Երրորդը առաջինից մեծ է 100 անգամ: Ո՞րն է երրորդ թիվը, եթե երկրորդ թիվը 300-ն է:

1) 3

2) 30

3) 300

4) 3000

9. Խանութն առաջին օրը ստացավ 534 կգ ալյուր,ինչը 3 անգամ քիչ էր, քան երկրորդ օրն ստացած ալյուրը: Քանի՞ կիլոգրամ ալյուր ստացավ խանութը երկրորդ օրը:

1) 178

2) 712

3) 1068

4) 1602

10.1-ից 40 թվերի գրության մեջ քանի՞ անգամ է 3 թիվը օգտագործվում:

1) 13

2) 14

3) 15

4) 16

11.Կատարիր բաժանում մնացորդով՝ 587:17(պատասխանում գրիր մնացորդը):

Պատ. 4թիվ 7մնացորդ

12.674 և 297 թվերի տարբերությունը փոքր է այդ թվերի գումարից: Գրիր անհավասարության տեսքով:

Պատ.377

13.Հաշվիր 115 x (126 : 3) – (4525 : 5+1697) արտահայտության արժեքը:

Պատ.408 135

14.Տրված թվերից հետո գրիր ևս մեկ թիվ ըստ օրինաչափության:

2, 2, 4, 12, 48, 240, …

Պատ.1440

15.Դիր փակագծերն այնպես, որ վերականգնվի հավասարությունը.

700-(700-600) x 5=200

16.Դպրոցականները երկու օրում հողամասից հավաքեցին 1486 կգ միրգ: Երկրորդ օրը հավաքեցին 42 կգ-ով պակաս միրգ, քան հավաքել էին առաջին օրը: Որքա՞ն միրգ հավաքեցին դպրոցականները երկրորդ օրը:

Լուծումը պարտադիր է

1486-42=1444կգ

1444:2=722կգ

722+42=764կգ

Պատ.764 կգ

17.Ուղղանկյան կողմերից մեկը մյուսից 3 անգամ փոքր է: Գտիր ուղղանկյան պարագիծը, եթե մեծ կողմի երկարությունը 21 սմ է:

1)7+7=14

2) 21+21=42

3) 14+42=56

Մարկ Տվեն. Թոմ Սոյերի արկածները.

Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբախտ զգաց: Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շա□աթվա տանջանքները դպրոցում: Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում: Թոմը պա□կած մտածում էր: Հանկարծ նա ցանկացավ հիվանդ լինել. Այդպիսով կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ: Այստեղ ինչ-որ անորոշ հնարավորություն կար: Նա ինքն իրեն ստուգեց: Ոչ մի տեղը չէր ցավում: Նորից ստուգեց: Այս անգամ թվաց, թե փորացավի նշաններ կան, և նա դրանց հետ որոշակի հույս կապեց: Բայց շուտով այդ նշանները թուլացան և հետզհետե ամբողջովին անհետացան: Թոմը նորից սկսեց մտածել: Հանկարծ մի նոր բան հայտնաբերեց: Վերևի ատամներից մեկը շարժվում էր: Դա արդեն մեծ բախտ էր: Որպես սկիզբ նա ուզում էր տնքալ, երբ մտածեց, որ եթե սկսի այդ պատճառաբանությամբ, մորաքույրն այդ ատամը կքաշի, և դա ցավ կպատճառի: Նա որոշեց ատամը պահել որպես պահեստային  ցավ և ուրիշ պատրվակ գտնել: Որոշ ժամանակ ոչ մի բան չգտավ, հետո հիշեց բժշկի պատմած մի հիվանդության մասին, որ մեկին մի քանի շաբաթով անկողին էր գցել՝ միաժամանակ սպառնալով մատի կորստով: Նա վերմակի տակից հանեց ոտքը սկսեց ուսումնասիրել վիրավոր մատը:  Բայց այդ հիվանդության նշանները չգիտեր: Այնուամենայնիվ արժեր փոր□ել, և նա սկսեց եռանդով տնքալ: Իսկ Սիդը շարունակում էր անտեղյակ մնալ ու քնել: Թոմն ավելի խորը տնքաց, և նրան թվաց, որ մատն իրոք ցավում է: Ոչ մի արձագանք Սիդի կողմից: Մինչ այդ Թոմի շունչը կտրվեց: Նա մի փոքր հանգստացավ, ուժ հավաքեց ու տնքոցների հիանալի մի շարք արձակեց: Սիդը շարունակում էր խռմփալ: Թոմի համ□երությունն սպառվեց: Նա կանչեց՝ Սի՜դ, Սի՜դ, և եղբորը շարժեց: Դա ազդեց, և Թոմն սկսեց դարձյալ տնքալ: Սիդը հառաչեց  ձգվեց հենվեց արմունկին և Թոմին նայեց: Թոմը շարունակում էր տնքալ: Սիդը ձայնեց նրան.

— Թո՜մ, լսի՜ր, Թո´մ:

Պատասխան չկար:

— Լսի՜ր, Թո´մ, ի՞նչ է պատահել, Թո´մ:

Նա շարժեց եղբորը՝ մտահոգ նայելով դեմքին:

— Թո՜ղ, Սի´դ, հանգիստ թող ինձ:

— Ի՞նչ է պատահել, Թո´մ, գնա՞մ, մորաքրոջը կանչեմ:

— Ո՜չ, հարկավոր չէ. գուցե կամաց-կամաց անցնի, ոչ մեկին մի՛ կանչիր:

— Բայց ես պարտավոր եմ: Այդպես մի տնքա, Թո´մ, սարսափելի է: Ինչքա՞ն ժամանակ է, որ դու այդ վիճակում ես:

— Ժամե՜ր, ա՜խ, ինձ ձեռք մի´ տուր, Սի´դ:
Բայց Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:  Այժմ Թոմն իսկապես տառապում էր. այնպես լավ էր նրա երևակայությունն աշխատում, և այնքան բնական էին նրա տնքոցները:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:  շաբաթվա, փորձել, համբերությունն, պառկած։

2.Գրի´ր տրված բառերի հականիշները.
ա) դժբախտ —բախտավոր
բ) ատելի  —երկրպագելի
գ) հիվանդ  —առողջ
դ)անհետանալ  —հայտ գալ

3.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող հետզհետե  բառը:

ա) աստիճանաբար
բ)   կարգին
գ) ավելի ուշ
դ)շատ ուշ

4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված տեսակը.

ա) դժբախտ-պարզ
բ) փորացավ-բարդ
գ) մորաքույր-բարդ
դ) հիվանդություն-ածանցավոր

 5.Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և բացականչական  նախադասություն:

պատմողական-Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբախտ զգաց, բացականչական-Թո՜մ, լսի՜ր, Թո´մ:

6.Հոմանիշ զույգերից  ո՞րն է սխալ.
ա) մտածել-մտորել
բ) փնտրել — որոնել
գ) լսել — ականջ դնել
դ) բնական – արհեստական

7.Վերնագրի´ր տեքստը:

Չեմ ուզում գնալ դպրոց․

8.Տեքստում մուգ գրված նախադասության մեջ բաց են  թողած կետադրական նշաններ:     Լրացրո՛ւ  դրանք:

Սիդը հառաչեց ձգվեց, հենվեց արմունկին և Թոմին նայեց։

9.Գրի´ր  մեկ բառով.

ա) մոր քույրը   — մորաքույր
բ) միտք անել  —մտածել
գ) ման գալ    —որոնել
դ) որոշում կայացնել  —որոշել

 10.Թոմն ինչո՞ւ չէր սիրում կիրակի օրերը: Տեքստում ընդգծի՛ր այդ հատվածը:

Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շա□աթվա տանջանքները դպրոցում: Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ.

11. Ինչո՞ւ էր Թոմն ուզում հիվանդ լինել:

Որ չգար դպրոց

12. Թոմը որոշեց սկզբից չասել ատամի մասին, որովհետև ̀
ա) հարմար չէր գտնում նման պատճառաբանությունը
բ) պահում էր որպես պահեստային ցավ
գ) չէր մտածել այդ մասին
դ) մի անգամ արդեն նման պատճառաբանություն արել էր

13.  Ովքեր սիրեցին Թոմ Սոյերին և Հեքլբերի ֆինին, ուղարկում եմ գրքի և ֆիլմի հղումները, կարող եք ազատ ժամանակ կարդալ և դիտել:

Առաջադրանքներ

1.ԻՆչո՞ւ է նապաստակները չնետվեցին ջուրը: Որոհետև մի խելացի նապաստակ ասաց որ աշխարում կան շատ ավելի վախկոտ արարածներ։

2. Շարունակի՛ր։ Կարող ես նաև մի քանի նախադասությամբ փոքրիկ պատում հորինել։

Մի անգամ ճամփորդելիս,  խոտերի մեջ պաղկվել էր նապաստակ, որը խոտերի մեջ վախեցած գազար էր ուտում։

3. Համացանցից օգտվելով, նապաստակների կամ գորտերի մասին երեքից չորս նախադասությամբ հետաքրքիր տեղեկություն հայթայթիր և պատճենի՛ր։

ճագարանմանների ընտանիքի տեսակ։ Տարածված է ամենուր, բացի Ավստրալիայի և Անտարկտիդայի, ընդամենը 30 տեսակ։ Տարբերվում են երկար ականջներով, կարճ բարձրացրած պոչով, չզարգացած վերջույթներով, երկար հետևի թաթերով, որը թույլ է տալիս շարժվել թռչկոտելով։ Ռուսակի արագությունը կարող է հասնել 70 կմ/ժ։

Image result for Նապաստակների մասին տեղեկություն

11.05.-17.05. Проверочная работа.

  1. Подбери к словам, которые отвечают на вопрос кто? или что?, подходящие по смыслу слова, которые отвечают на вопросы какой? какая? какое? Запиши словосочетания.
    Снег пушистый, белый, блестящий.
    Зима холодная, морозная, ранняя.
    Небо хмурое, серое, безоблачное.
    Слова для справок: пушистый, белый, холодная, морозная, блестящий, ранняя, хмурое, серое, безоблачное.

В каком случае слова, обозначающие признак предмета, отвечают на вопрос какие?

2. Каждый предмет можно охарактеризовать по разным признакам:
по цвету, по форме, по весу, по материалу, из которого он сделан, по размеру, по вкусу, по запаху, по
температуре.

Сам придумай примеры.

Например, ваза (какая?) стеклянная, большая, белая.

очки- удобные, стеклянные, круглые, радужные.

3. Прочитай текст. Определи его тему. Придумай название.

кот и март месяц
Был март месяц. У самого края крыши лежала большая глыба снега. От весеннего солнышка снег быстро таял. На снегу сидел воробей. Он смотрел кругом и радовался весне. Не видел серенький, что огромный рыжий кот подбирается всё ближе и ближе к нему.

Вдруг снежная глыба упала.
—Чирик! — весело крикнул воробей и вспорхнул на веточку берёзы.
—Мяу! — недовольно промяукал рыжий кот, отряхиваясь от снега.

Ответь на вопросы.
Какое было время года? весна
Где лежала снежная глыба? на краю крыши
Где сидел воробей? на снегу
Кто подбирался к воробью? рыжий кот
Что хотел сделать кот? ни хотел что бы снег растаял поймать воробья
Почему упала снежная глыба? кот прыгнул на снежную глыбу
Почему снег не упал на воробья? воробей и вспорхнул на веточку берёзы
Чем кот был недоволен? то что он хотел ему не удалось сделать
9.баллов

Ջանի Ռոդարի. Ջելսոմինոյի արկածները

Թեսթ 8

Մի ան□ամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.

-Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:

«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:

Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:

«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:

Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, եր□ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.

-Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:

-Ի՜նչ ես ասում. նա բարի, սուր□ ոգի է:

Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին  ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.«Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն»:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելոր□ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

  1. Տեքստի 4  բառերում  տառի փոխարեն  վանդակ  է  դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀  լրացնելով բաց թողած տառերը: Անգամ, երբ, սուրբ, ավելորդ ։
  1. Տեքստից դու՛րս գրիր չորս բարդ բառ,  բաժանի՛ր բաղադրիչների:
    Հիշեցում՝Բարդ են երկու և ավելի արմատից կազմված բառերը՝ տոմսարկղ-տոմս+արկղ, արևածաղիկ-արև + ծաղիկ քաղհան քաղ+հան, քմահաջույք քմա+հաջույք, շաղկրատել շաղ+ա+կրատել, անհետացավ անհետ+ա+ցավ
  1. Գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/ աստիճան          աստիճան   

բ/ սիրուն            գեղեցիկ

գ/ բղավել               բացակնչել

դ/ դաշտ             Դաշտավայր

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը:

Հիշեցում՝ 

Բառերն ըստ կազմության լինում են՝ պարզ, բարդ, ածանցավոր և բարդ ածանցավոր:
Պարզ են միայն մեկ արմատից կազմված բառերը՝ մարդ, տուն, սեղան…
Բարդ են երկու և ավելի արմատից կազմված բառերը՝ տոմսարկղ, արևածաղիկ…
Ածանցավոր են մեկ արմատից և մեկ կամ ավելի ածանցից կազմված բառերը՝ անվախ, ուրախություն…
Բարդ ածանցավոր են մեկից ավելի արմատներից և առնվազն մեկ ածանցից կազմված բառերը՝ մայրաքաղաքային, կարգապահություն…

ա/ քաղհան – բարդ 

բ/ չար – պարզ

գ/ երազ  – ածանցավոր

դ/տանձ — պարզ

5.Կետադրի՛ր տեքստում ընդգծված նախադասությունը:

Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ, պատահածի մասին:

6.Դո՛ւրս գրիր Ջելսոմինոյին բնութագրող արտահայտություններ:

_____Ջելսոմինոն ուներ շատ բարձր ձայն և նա հետաքրքրասեր էր։

___________________________________________________________________

________________________________________________________________________

7. Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.

ա/ ահագին ուժ խնայելը

բ/ բարձր ձայն ունենալը

գ/ ճյուղերից տանձեր թափելը

դ / սանդուղք բերելը

8.Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում:

____

 «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

9.Ինչո՞ւ էր բնակիչների մի մասը Ջելսոմինոյին համարում չար վհուկ, մյուս մասը՝ բարի ոգի:

______Որևհետև նրա մոտ շատ բարձր ձայն է։_________________________________________________________________

________________________________________________________________________

10.Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը:

_______Որ հարևաններ_տենան ինչքան բարձր ձայն ունի։ _______________________________________________________________

_______________________________________________________________________

Թեստային աշխատանք Ջրի կաթիլը

Դուք, անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց՝ կլոր, կորնթարդ, որի միջով բոլոր իրերն իրենց իրական չափսերից հարյուր անգամ մեծ  (երևալ): Եթե նայես պատահական ջրափոսից վերցրած կաթիլին, կտեսնես հազարավոր զարմանալի գազանիկներ, որոնք ջրի մեջ առհասարակ չեն նկատվում, թեև կան ու այնտեղ են, իհարկե: Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո դիմաց, ոչ ավելի, ոչ պակաս, մի ամբողջ ափսե էակներ են վխտում, թռչկոտում, կծում միմյանց առջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը, և՛ ուրախանում, և՛ զվարճանում յուրովի:

Լինում է, չի լինում մի ծերուկ է լինում, որին բոլորը կոչում էին Հոգսեն Զննող: Ինչ որ է՝ այդ էր անունը: Նա իր հո□սն էր համարում զննել ամեն ինչ՝ դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է: Իսկ եթե չէր հաջողվում դրան հասնել սովորական ճանապարհով, դիմում էր կախար□ության:

Նա, ուրեմն, մի անգամ նստել ու խոշորացույցով զննում էր հենց ճահճից վերցրած ջրի մի կաթիլ: Աստված իմ. Աստված, ո՜նց էին այդ գազանիկներն այդտեղ վխտում ու եռուզեռում: Հազարավո՜ր, հազարավո՜ր, ու բոլորն էլ ոստոստում էին, (վազվզել)  կծոտում, խփշտում ու խժռում մեկմեկու:

— Նողկալի է,- բացականչեց ծերուկ Հոգսեն Զննողը:- Հնարավոր չէ՞ դրանց մի կերպ հանդարտեցնել, կար□ու կանոն մտցնել, որպեսզի յուրաքանչյուրն իմանա իր տեղն ու իրավունքները:

Ծերուկը մտածեց, մտածեց  բայց ոչ մի հնար չգտավ: Ստիպված էր կախարդության դիմել:

— Արի կլինի` դրանց ներկեմ, որպեսզի լավ աչքի զարնեն,- ասաց ու նրանց վրա կաթեցրեց կարմիր գինի հիշեցնող ինչ-որ հեղուկ. բայց դա գինի չէր, այլ վհուկի արյուն: Բոլոր տարօրինակ գազանիկները հանկարծ կարմրավուն երանգ առան, և ջրի կաթիլն այժմ կարելի էր մի ամբողջ քաղաքի տեղ դնել, ուր զեռում են տկլոր վայրենիներ:

— Ի՞նչ բանի ես. դա ի՞նչ է,-հարցրեց ծերուկին մի այլ կախարդ, որն անուն չուներ և հենց դրանով էլ տարբերվում էր մյուսներից:

Անանուն կախարդն աչքը մոտեցրեց փքապակուն: Ա՜յ քեզ բան. նրա աչքի առաջ մի ամբողջ քաղաք էր փռված` վխտացող մարդկանցով լեցուն, բայց բոլորն էլ տկլոր էին դեսուդեն վազ տալիս: Խելքից դուրս բան էր. սարսափ, զարհուրանք: Բայց ամենազարհուրելին այն էր, որ նրանք անխղճաբար հրմշտում, (ճանկռոտել) ու պատառ-պատառ էին անում իրար: Ով ցածում էր` անպատճառ փոր□ում էր վեր մագլցել, ով վերևում էր,  ցած էր ընկնում:

— Զարհուրելի զվարճանք,- ասաց անանուն կախարդը:

— Իսկ քո կարծիքով ի՞նչ է դա: Կարո՞ղ ես գուշակել,- հարցրեց Հոգսեն Զննողը:

— Էստեղ գուշակելու բան էլ չկա: Պարզ երևում է,- (պատասխանել) մյուսը:

— Սա Կոպենհագենն է կամ մի որևէ ուրիշ մեծ քաղաք. դրանք իրար շատ են նման… Սա մեծ քաղաք է:  Դա ճահճաջրի կաթիլ է,- բարբառեց Հոգսեն Զննողը:

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝  լրացնելով բաց թողած տառերը:  հոգսն,կախարդության,կարգու,փորձում։

2.Ի՞նչ է նշանակում աչքի զարնել արտահայտությունը.

ա) աչքը վնասել
բ) ուշադրություն գրավել
գ) աչքը բուժել
դ) չորս կողմը նայել

3.Դու՛րս գրիր տեքստում ընդգծված բառերը ̀ դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր):

կլոր-կլորաձև, ծերուկ -տարիքով մարդ,տկլոր-մերկ,Պարզ-զուլալ։

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է ճիշտ  նշված նրա տեսակը.

ա) կախարդություն – պարզ
բ) գինի – պարզ
գ) ծերուկ – պարզ
դ) գազանիկ — պարզ

5.Տրված բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

ա) մարդկանցով
բ) վայրենիներ
գ) կախարդություն
դ) գազանիկներ

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված էթե այն ինչ խոսքի մաս էՈ՞ր տարբերակում է սխալ նշված: Հուշում՝ գոյականը պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերի:

ա) կաթիլ – գոյական
բ) կախարդություն – գոյական
գ) զարհուրելի – գոյական
դ) երանգ – գոյական

 7.Դու՛րս գրիր տեքստում փակագծերի մեջ դրված բայերը (գործողություն ցույց տվող բառեր) և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

երևում են, վազվզում էին, ճանկռոտում էին,պատասխանում էին։

8.Գտի՛ր տրված նախադասության մեջ ենթական (գործողություն կատարողըև ստորոգյալը (գործողությունը):

Ծերուկը խոշորացույցով զննում էր ամեն ինչ:

ենթակա-Ծերուկ

ստորոգյալ-զննում էր

9.Տեքստից դու՛րս գրիր մեկ հարցական նախադասություն:

  դա ի՞նչ է։

10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ:

Ծերուկը մտածեց, մտածեց,  բայց ոչ մի հնար չգտավ։

 11.Գրի՛ր մեկ բառով.

Ա) վազ տալ —վազել
Բ) պատառ-պատառ անել —պատռել
Գ) գուշակություն անել  —գուշակել
Դ) որոշում կայացնել —որոշել

12.Դո՛ւրս գրիր խոշորացույցը նկարագրող արտահայտությունները:

 խոշորացույց՝ կլոր, կորնթարդ, որի միջով բոլոր իրերն իրենց իրական չափսերից հարյուր անգամ մեծ  (երևալ): Եթե նայես պատահական ջրափոսից վերցրած կաթիլին, կտեսնես հազարավոր զարմանալի գազանիկներ, որոնք ջրի մեջ առհասարակ չեն նկատվում, թեև կան ու այնտեղ են, իհարկե:

13.Ո՞րն էր Հոգսեն Զննողի հիմնական հոգսը.

Ա) կախարդություն անելը
Բ) բոլորին զարմացնելը
Գ)ամեն ինչ իրար խառնելը
Դ) ամեն ինչը զննելը՝ դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է

14.Կաթիլը խոշորացույցով զննելուց հետո Հոգսեն Զննողը ինչպե՞ս որոշեց հանդարտեցնել այնտեղ վխտացող գազանիկներին:Ծերուկը մտածեց, մտածեց  բայց ոչ մի հնար չգտավ: Ստիպված էր կախարդության դիմել:

15.Անանուն կախարդն ինչի՞ նմանեցրեց ջրի կաթիլը:

կարմիր գինի հիշեցնող ինչ-որ հեղուկ։

Արտույտը առաջադրանքներ

1․ Որտե՞ղ է բույն շինում արտույտը։ Ինչո՞ւ։ Արտույտը բույնը շինում էր գետնին, նա հարմարվել էր այտ պայմաներին ։
2․ Համացանցից օգտվելով, արտույտների մասին երեքից չորս նախադասությամբ հետաքրքիր տեղեկություն հայթայթի՛ր և պատճենի՛ր։Փոքր, 110-230 մմ երկարությանը, 15-70 գ կենդանի զանգվածով երգեցիկ թռչուններ են։ Ունեն ամուր կառուցվածք, համեմատաբար մեծ գլուխ, կարճ ոտքեր (հարմարված են գետնին ազատ շարժվելուն)։ Հետին մատի եղունգն ուղիղ է և ավելի երկար մյուսներից։ Փետրածածկը համեստ գույներով ու գուներանգներով է։ Հիմնականում բաց տարածությունների թռչուններ են։
3․Շարունակի՛ր։ Կարող ես նաև մի քանի նախադասությամբ փոքրիկ պատում հորինել։
Մի առավոտ արթնացա թռչնակի երգեցիկ ձայնից։ Անմիջապես մոտեցա պատուհանին ու ի՜նչ տեսնեմ թռչունը իմ պատուհանին նստած երգում է ։ Այնպես հիանալի էր։Նա շատ սոված էր ես նրան կերակրեցի։Ամեն անգամ առավոտը ժամը ութին նա գալիս էր ինձ երգեր երգում իսկ ես նրան ուտելիք էի տալիս։