Կոմիտաս  մասին

Armenian Community

ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին- (նոր օրացույցով՝ հոկտեմբերի 8-ին) Փոքր Ասիայի Քյոթահիա քաղաքում։- Մկրտվել է ծնունդից երեք օր անց Սբ. Թեոդորոս եկեղեցում և ստացել Սողոմոն անունը։-Հայրը Գևորգ Սողոմոնյանն էր, մասնագիտությամբ՝ կոշկակար, որի ընտանիքը գաղթել էր Նախիջևանի Գողթն գավառի Ցղնա գյուղից, իսկ մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, արմատներով Բուրսայից էր, և երբ տղան ծնվեց, նա ընդամենը 16 տարեկան էր։ Սողոմոնը նրանց միակ զավակն էր։ — Երկուսն էլ մեծ սեր ունեին երաժշտության նկատմամբ։ Տանը խոսում էին միայն թուրքերեն։ Երբ Կոմիտասը ընդամենը 6 ամսական էր, նրա մայրը մահացավ, իսկ տասը տարեկանում տղան կորցրեց նաև հորը։- Դրանից հետո նրան սկսում է դաստիարակել հորական տատը՝ Մարիամը, որը նրա համար եղել է երկրորդ մայր; Մոր մահը խորը վերք էր թողել Սողոմոնի հոգում, և նրա առաջին ստեղծագործությունները նվիրված էին հենց նրան։

Եղիշե Չարենց «Ես իմ անուշ Հայաստանի» Առաջադրանքներ

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր: Բարն-. Նորատունկ ծառի առաջին պտուղը։
  2. ողբանվագ, հնամյա, լուսապսակ բառերը բաժանիր բաղադրիչների, յուրաքանչյուրի դիմաց գրիր տեսակը ըստ կազմության:
  3. Բանաստեղծությունից դուրս գրիր ածանցավոր բառերը, առանձնացրու ածանցները, ապա այդ ածանցներով կազմիր նոր բառեր:
  4. Դուրս գրիր քեզ դուր եկած բառակապակցությունները և բացատրիր:
  5. Ո՞վ է նկարի հեղինակը, ի՞նչ գիտես նրա մասին: