1.Կարդալ առակը
2.Մեկնաբանել երջանկության` առակում բացահայտված գաղտնիքը:
Առակը պատմում է, որ երբ երջանիկ ես լինում հիանում ես աշխարի բոլոր հրաշաքներով, բայց միևնույն ժամանակ պետք չմոռանաս հոգ տանել բոլոր այն մարդկան մասին ում սիրում ես ։
3. Վերնագրել առակը:
Ի՞նչ է երջանկությունը
4.Դուրս գրել անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրել։
Ապարանք- պալատ
Մենակյաց- Մարդկային հասարակությունից հեռու՝ մենակ ապրող, միայնակյաց, ճգնավոր:
Պատանի- երիտադասարդ
5.Դուրս գրել ընդգծված բառերն ու բառարանի օգնությամբ գտնել դրանց հոմանիշները:
Առևտրական- Որտեղ առևտուր շատ է լինում
Անապատ-Անբնակ, ամայի, անշեն, անմարդաբնակ:
Չքնաղ-Աննման, սքանչելի, չնաշխարհիկ, անզուգական, մոգական, գեղեցիկ, սիրուն
Փնտրել- Որոնել, պրպտել
Բացահայտել-Պարզաբանել, պարզել, հայտնաբերել, հայտնագործել
Ստեղծել — Ստեղծանել, շինել, կերտել, պատրաստել, հ-նարել
Շքեղ-Հոյակապ, շլացուցիչ, ակնապարար
Վստահել-Ապավինել, վստահանալ, հուսալ, հավատ ընծայել, հույս դնել
Խորհուրդ- Միտք, գաղափար, մտածություն, մտածմունք, խորհրդածություն, մտահղացում
Մի առևտրական իր որդուն ուղարկում է իմաստունի մոտ՝ իմանալու երջանկության գաղտնիքը: Պատանին քառասուն օր գնում է անապատով և վերջապես մոտենում է մի չքնաղ ապարանքի, որը կանգնած էր լեռների բարձունքին: Այդտեղ էր ապրում իմաստունը, որին նա փնտրում էր: Սակայն հակառակ իր սպասումների՝ մենակյաց իմաստունի բնակավայրի փոխարեն պատանին հայտնվեց մի դահլիճում, որտեղ կյանքը եռում էր: Առևտրականները մտնում և դուրս էին գալիս, անկյունում զրուցում էին մարդիկ, մի ոչ մեծ նվագախումբ նվագում էր անուշ մեղեդիներ, բացված էր սեղան՝ ամենանրբահամ ուտեստներով: Իմաստունը զրուցում էր տարբեր մարդկանց հետ, այդ պատճառով պատանին ստիպված եղավ սպասել իր հերթին գրեթե երկու ժամ: Երբ պատանին հայտնեց այցելության նպատակը, իմաստունը ուշադիր լսեց, հետո պատասխանեց, որ հիմա ժամանակ չունի նրան բացահայտելու երջանկության գաղտնիքը, բայց կարող է առաջարկել նրան զբոսնել իր պալատում և նորից մոտենալ իրեն երկու ժամից:
-Միայն ուզում եմ քեզ մի բան խնդրել,- ավելացրեց իմաստունը՝ պատանուն մեկնելով մի գդալ, որի մեջ լցրեց երկու կաթիլ յուղ,- զբոսանքի ամբողջ ընթացքում գդալը պետք է պահես այնպես, որ յուղը չթափվի:
Պատանին սկսեց շրջել պալատում, իջնել և բարձրանալ աստիճաններով՝ աչքը չկտրելով գդալից: Երկու ժամ անց նա վերադարձավ իմաստունի մոտ:
-Դե ինչ,- հարցրեց նա,- դու տեսա՞ր պարսկական գորգերը իմ ճաշասենյակում, տեսա՞ր այն հրաշք այգին, որն իմ գլխավոր այգեպանը ստեղծել է տասը տարվա ընթացքում, և հիանալի մագաղաթները իմ գրադարանում:
Պատանին շփոթվեց: Նա ստիպված էր խոստովանել, որ ոչինչ չի տեսել: Նրա միակ մտածմունքը եղել էր այն, որ չթափի յուղի կաթիլը, որն իրեն վստահել էր իմաստունը:
-Դե ուրեմն, վերադարձիր և ծանոթացիր իմ ապարանքի հրաշքների հետ,- ասաց նրան իմաստունը,- չի կարելի վստահել այն մարդուն, որի տանը դու ծանոթ չես:
Պատանին վերցրեց գդալը և նորից գնաց զբոսնելու պալատում, բալց այս անգամ նա ուշադրություն դարձրեց պատերին կախված արվեստի գործերին: Նա տեսավ ամենանուրբ ծաղիկները և շքեղ այգիները՝ շրջապատված լեռներով, նա հիացավ այն նրբաճաշակությամբ, որով արվեստի գործերը տեղադրված էին հենց այնտեղ, որտեղ պետք էր: Վերադառնալով իմաստունի մոտ՝ նա մանրամասն նկարագրեց այն ամենը, ինչ տեսել էր.
– Իսկ որտե՞ղ է յուղը, որ ես քեզ էի վստահել,- հարցրեց իմաստունը, և պատանին, նայելով գդալին, հասկացավ, որ յուղը թափվել է :
– Ահա դա է այն միակ խորհուրդը, որը կարող եմ ես քեզ տալ. երջանկության գաղտնիքը այն բանի մեջ է, որ կարողանաս տեսնել աշխարհի բոլոր հրաշքները, բայց միևնույն ժամանակ չմոռանաս հոգ տանել այն երկու կաթիլ յուղի մասին, որոնք գտնվում են քո գդալի մեջ:
Լրացուցիչ կրթություն (տանը)
- Բլոգում կբացես Մայրենի-6 բաժին, որտեղ սրանից հետո կտեղադրես մայրենիից դասերդ ու աշխատանքներդ: Մայրենի 6րդ դասարան
- Կներկայացնես բլոգում քո մասին պատմող շարադրանք 5-6 նախադասության սահմաններում: ԵՍ…
- Կշարադրես մտքերդ երջանկության մասին: Երջանկություն ամենալավ կյանքի պահերից է, ես երջանկություն եմ զգում երբ ընտանիքիս ու ընկերներիս հետ ժամանակ եմ անկացնում։ Իմ համար նաև երջանկություն համարվում է այն ժամանակ երբ դու հասնում ես քո նպատակին կամ երազանքին։
