Խորհուրդներ տալով․․․

Խորհուրդ տալը շատ լավ բան է, բայց երբեմն մեզ տալիս են սխալ խորհուդներ։ Ես ինքս խորհուրդ տալ չեմ սիրում, ես մենակ խորհուրդ եմ տալիս այն ժամանակ երբ իրոք գիտեմ, որ խորհուդը կօգնի։ Մարդը պետք է ունենա իր սեփական կարծիքը և անի այն ինչ նա է ուզում անել, բայց շատ ժամանակ միշտ կարիք կա ծնողներից, ուսուցչիներից, և ընկերներից խորհուրդ խնդրել քանի, որ նրանք հաստատ չեն ուզում, որ դուք նրանց սխալները կրկնեք։ ՃԻՇՏ խուրհուրդ տալով մենք օգնում ենք մարդկանց, սխալ խորհուրդ տալով վնասում ենք, երբեմն դա լինում է մտածված երբեմն պատահական։ Ես միշտ խորհուրդ եմ տալիս մարդկանց անկեղծ լինեն, թող լինի դառը իրականություն բայց թող սուտ չխոսան։ Այս անգամ այսքանը, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԿՀԱՆԻԴԻՊԵՆՔ։

Ինչու մենք պետք է սովորենք պատմությունը

Անցյալը երբեք մեզ բաց չի թողնում: Այն իր ստվերն է գցում, ազդում մեր մտքերի, կարծիքների, որոշումների ու գործողությունների վրա: Մենք հիշում ենք տարբեր դիպվածներ ու տարբեր չափով՝ հաղթանակները, անհաջողությունները, երջանիկ պահերը և դժբախտությունները: Երբեմն կարևորը մոռացվում է, իսկ աննշանն ուղեկցում է մեզ ամբողջ կյանքի ընթացքում: Ի վերջո, անցյալը մեզ դարձնում է այնպիսին, ինչպիսին մենք կանք այսօր:

Ինչու ուսումնասիրել պատմությունը

Ամենից պարզ ու տարածված պատասխանները սրանք են. «Պետք է սովորել անցյալից և չկրկնել սխալները», կամ «Պետք է իմանալ անցյալը, հասկանալու համար, թե ինչ է մեզ սպասվում ապագայում»:

Ես չեմ հավատում նման պարզ լուծումների և վերապահումով եմ մոտենում այս պնդումներին: Կարծում եմ՝ պատմությունը երբեք նույնությամբ չի կրկնվում: Կարող են լինել նման իրավիճակներ, նմանություններ մեր պատկերացումներում և մեկնաբանություններում, բայց կրկնությունը բացառված է, և հետևաբար ուղղակի հետևություններ անելը՝ անհնար: Մյուս կողմից, իհարկե, անցյալի զարգացման տրամաբանությունը կարող է հուշումներ տալ, քանի որ չափազանց մեծ նշանակություն ունի պատմական իներցիան, որով և հաճախ պայմանավորված է ներկան: Սակայն այս պարագայում անգամ պատմությունը մեզ զարգացման մի շարք հնարավորություններ է առաջարկում, և գուշակել, թե դրանցից որ մեկը իրականություն կդառնա, չափազանց դժվար է։

Պատմությունը նախ և առաջ ուսումնասիրում է մարդուն: Ըստ պատմաբան Մարկ Բլոկի՝ այն գիտություն է մարդկանց մասին ժամանակի մեջ: Եվ ինչպես ներկան է կարելի հասկանալ անցյալի միջոցով, այնպես էլ անցյալի շատ իրադարձություններ են դառնում հասկանալի ներկայի միջոցով։ Համաձայնեք, թե որքա՛ն պատմական իրադարձություններ մեզ համար շատ ավելի հասկանալի դարձան վերջին ամիսներին՝ մեր սեփական վերապրումի միջոցով։

Պատմությունն ու հայկական ինքնությունը

Պատմությունը և պատմական հիշողությունը էթնիկ խմբին դարձնում են ազգ: Ֆրանսիացի փիլիսոփա և պատմաբան Էռնեստ Ռենանի բնորոշմամբ՝ «Ազգը որոշակի արժեքների հանրագումար է և հպարտություն՝ պատմական անցյալի համար»։ Պատմական հիշողությունը մեզ ազգային խմբին պատկանելության զգացում է տալիս: Եվ հայոց պատմությունն անվերապահորեն կարելի է դասել հայկական ինքնության բաղադրիչների շարքին՝ հայոց լեզվի, Հայ առաքելական եկեղեցու, հայկական մշակույթի, հայոց հայրենիք Հայկական լեռնաշխարհի հետ միասին։ Ընդհանուր պատմությունն է՝ Հայկից ծնված լինելու առասպելից մինչև Հայկական պետականության վերականգնում ու Արցախյան պատերազմներ, ձևավորում հայ ժողովուրդը:

Մենք՝ հայերս, շատ ենք կապված պատմությանը: Եվ դա բնական է. մենք ունենք աշխարհի ամենահին պատմագրական դպրոցներից մեկը, որը սկսվում է Խորենացիով, Բուզանդով, Եղիշեով ու դարերի խորքից ստեղծում է պատմության մի ավանդույթ, որը միահյուսված է ոչ միայն մեր մշակույթին, քաղաքական մտքին, այլև մեր առօրյային։

Տիգրան Մեծից մինչև Հայոց ցեղասպանություն՝ պատմական շատ ու շատ իրադարձություններ մշտական քննարկման առարկա են մեր հասարակության տարբեր հատվածների համար։ Քաղաքական վերնախավը մշտապես և ակտիվորեն օգտագործում է այն սեփական տեսլականը և լեգիտիմությունն ամրագրելու ու հասարակությունն իր շուրջը համախմբելու համար՝ իրեն ցանկալի ուղերձներ փոխանցելով, առաջ մղելով որոշ հերոսների և պատմական անցքեր ու մոռացության մատնելով մյուսներին: Մյուս կողմից, քաղաքական գործընթացները երբեմն անցյալի մասին գոյություն ունեցող պատկերացումների զոհ են դառնում:

Մշակութային գործիչները հաճախ պատմության մեջ են ոգեշնչման աղբյուր որոնում, իսկ հասարակ քաղաքացիները հպարտանում հաղթանակներով՝ դրանցում փառքի նաև սեփական մասնաբաժինը գտնելով:

Մենք փորձում ենք զուգահեռներ անցկացնել, լուծումներ փնտրել անցյալի իրադարձություններում, ողբում սխալների համար, հպարտանում հաջողություններով: Մեր պատմությունը մեր պարծանքն է, երբեմն մեր ամոթը ու միշտ մեր գաղտնիքը: Ինչպե՞ս հայկական էլիտան մեզ համար շրջադարձային որոշումներ կայացրեց՝ 301-ին ընդունելով քրիստոնեությունն իբրև պետական կրոն, իսկ 405 թ. ստեղծելով սեփական գրերը: Ինչպե՞ս Կիլիկիայում հաստատված գաղթականները ոչ միայն համախմբեցին հայկական համայնքը, այլև վերաստեղծեցին Հայկական պետականությունն ու դարձան աշխարհի ամենահզոր առևտրական պետություններից մեկը: Ինչո՞ւ դարերով՝ 1045-ից, կամ Կիլիկիայի անկումից՝ 1375-ից մինչև 1918-ը, չունենալով պետականություն, չվերացանք պատմության թատերաբեմից: Ինչո՞ւ ընկավ Կարսը և կործանվեց Առաջին հանրապետությունը: Ի՞նչ տվեց մեզ Խորհրդային Հայաստանի ընթացքը:

Այս ու բազմաթիվ այլ հարցերի պատասխանների փնտրտուքն է միգուցե այն տոկունության գաղտնիքը, որը մեզ թույլ է տվել ապրել ու հասնել մինչև 21-րդ դար՝ կորուստներով, անասելի զոհերով, տագնապներով լի, սակայն ապագային նայելու ունակությամբ ու վճռականությամբ: Դեռ երբեք մենք այսքան մոտիկից չեն զգացել պատմական իրադարձությունները և գիտակցել դրանք։ Պատմությունը մեր կողքին է:

Աղբյուրը — Պատմություն և մենք

Homework September 5-9 Homework

Complete the sentences with the forms of to be in the present simple (am, is, are).

  1. I am at home.
  2. She is not at home in the morning.
  3. We are in the park.
  4. This is my new laptop.
  5. Our friends are on their summer holidays.
  6. Uncle George is a good football player.
  7. The dog is under the table.
  8. He is very funny.
  9. The shoes are white.
  10. You are right.
  11. Susan is good at tennis.
  12. They are in the house.
  13. His T-shirts are cool.
  14. My sister is a good swimmer.
  15. She is in Italy.

Change the verb into the correct form:

1. London   is (be) in England.
2. The summer is   (be) hot.
3. She  drives  (drive) very well.
4. They  open (open) the store at 8:00.
5. Linda  is (be) a very pretty girl.
6. I  have (have) several jobs.
7. Water boil (boil) at 100 degrees.
8. Water freeze  (freeze) at 0 degrees.
9. My sister   speaks (speak) English.
10. He   has (have) a big apartment.
11. A triangle   have (have) three corners.
12. My birthday  is (be) in June.
13. Books  have (have) pages.
14. Dogs  are (be) good friends.
15. I   work (work) hard.

Մայրենի 2

Լրացուցիչ կրթություն (տանը)

Գրել հնգական բառ, որոնցում

1․Հնչույնների և տառերի քանակը նույնն է,

Աղջիկ, տղա, սեղան ,բարձր, նկար։

2․ Հնչյուններն ավելի շատ են, քան տառերը,

Տերև, ողկույզ, երկինք, ելակ, անձրև։

3․ Հնչյուններն ավելի քիչ են, քան տառերը։

Պարապմունք

1.Ինչպե՞ս կփոխվի արտադրյալ, եթե

ա) արտադրիչներից մեկը մեծացնենք 3 անգամ,

Կմեծանա 3 անգամ
բ) արտադրիչներից մեկը փոքրացնենք 5 անգամ,

Կփոքրանա 5 անգամ
գ) արտադրիչներից մեկը մեծացնենք 2 անգամ, իսկ մյուսը մեծացնենք  3 անգամ,

Կմեծանա 6 անգամ
դ)  արտադրիչներից մեկը մեծացնենք 3 անգամ, իսկ մյուսը  փոքրացնենք 3 անգամ։

Կմնա նույնը

2. Հաշվիր արտահայտության արժեքը՝

ա) (333−308)⋅25−612:34=607

բ) (2/11+3/11)+1/11:1/5= 10/11

3. Քանի՞ եռանիշ թիվ կարող ես կազմել 1, 2,7 թվանշաններով, եթե թվի  գրության մեջ թվաշնանները կարելի է կրկնել:

127, 172, 217, 271, 721, 712

6 անգամ

4. Պարի  խմբի երեխաների տարիքների գումարը 36 է։ Երկու տարի հետո նրանց անդամների տարիքների գումարը կլինի 60: Պարի խմբում քանի երեխա կար:

Լուծում

60-36=24

24:2=12

Պատասխան 18 երեխա

 5. Գրիր հինգ հատ կրճատելի կոտորակ, հետո կատարիր կրճատումը:

18/12 = 18:6-12:6=18:3=6 12:2=6, =3/2

20/10 = 10:5= 2-20:10=10 10:5=2 5:5=1, 2/1

35:15= 35:5=7 15:5=3, 7/3

26:12= 12:2=6 26:2=13=6/13

40:8= 8:2=4 40:4=10, 10/4

6 Տեղաշարժելով լուցկու մեկ հատիկ՝ ստացիր ճիշտ հավասարություն:

Подпись отсутствует

19+75=95